User Tag List

Էջ 9 24-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 346 հատից

Թեմա: Համաշխարհային շախմատ

  1. #121
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցաշարային աղյուսակի վերնամասը 8-րդ տուրից հետո՝
    Այսօրվա տուրից հետո արդեն այս աղյուսակն ունի մեր համար ավելի ցանկալի տեսք՝


    Վաղվա տուրում մերոնք իրար հետ են խաղալու: Ու հաշվի առնելով, որ երկուսն էլ մրցաշարային հավակնություններ ունեն, կարծում եմ նրանք ոչ ոքիով կբավարավեն: Չեմ կարծում, որ միմյանց միջև իրական պայքար կլինի: Կարելի է ասել, որ նրանց համար վաղը հանգստյան օր է:
    Նորից ու նորից հաստատվում է, որ մենք հիանալի շախմատային ապագա ենք ունենալու:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.08.2011), ars83 (15.08.2011), Jarre (11.08.2011), John (11.08.2011), Lion (11.08.2011), Nare-M (11.08.2011), Ձայնալար (11.08.2011)

  3. #122
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Moon, քանի՞ տուր ա ընդհանուր:

  4. #123
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Moon, քանի՞ տուր ա ընդհանուր:
    13 Ձայ ջան՝ http://www.wjcc2011.org/Schedule.aspx

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (11.08.2011)

  6. #124
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր համար հրաշալի ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների առաջնությունը ավարտվեց ոչ լավագույն կերպով: Մինչև վերջին տուրը առջևում ընթացող ոչ մի պարտություն չունեցող Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում կամային ծանր ոչ ոքի գրանցեց ադրբեջանցի Դուրարբեյլիի հետ (պարտիայի ընթացքում ունենալով բացարձակ պարտված դիրք), սակայն լեհ շախմատիստ Դարիուշ Սվիերցը իր վերջին պարտիայում «պատվերով» հաղթանակ տարավ ու միավորներով հավասարվեց Հայաստանի չեմպիոնին: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանը մրցաշարն ավարտեց միայն երկրորդ տեղում: Այնուամենայնիվ ընդգծում եմ նրա վստահ խաղը (երբեմն միայն ավելորդ զգուշավորության դրսևորումներով), վերջիվերջո նա 18 կետով բարձրացրեց սեփական վարկանիշը:
    Սամվել Տեր-Սահակյանը վերջին երկու տուրերում կրած պարտություններից հետո ավարտեց միայն լավագույն տասնյակի վերջնամասում՝


  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (15.08.2011), Jarre (15.08.2011), Lion (15.08.2011), Nare-M (15.08.2011), Ձայնալար (15.08.2011)

  8. #125
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում, երկրորդ տեղն էլ վատ արդյունք չէ: Շնորհավորենք Ռոբերտին և ցանկանանք նրան ամենայն բարիք: Անձամբ ես ուրախ եմ, որ մեր շախմատային համաստեղության մեջ նման նոր մի աստղ է ավելանում Ի դեպ ասեմ - Սամվելի արդյունքն էլ վատ չէ - հլը փորձեք աշխարհում մինչև 20 տարեկանների մեջ... 9-րդ լինել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.08.2011), Moonwalker (15.08.2011)

  10. #126
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)




    Օգոստոսի 26-ից սեպտեմբերից 21-ը Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկ շրջանում տեղի կունենա շախմատի աշխարհի գավաթի 6-րդ խաղարկությունը (2000թ.-ին՝ Անանդ, 2002թ.-ին՝ Անանդ, 2005թ.-ին՝ Արոնյան, 2007թ.-ին՝ Կամսկի, 2009թ.-ին՝ Գելֆանդ): Յուգորսկի շախմատային ակադեմիայում

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    կհավաքվեն 128 շախմատիստներ 46 երկրներից (մասնակիցների ցանկը առաջին տուրի զույգերով): Մրցաշարին չեն մասնակցմում համաշխարհային շախմատի գործող առաջատարները՝ Անանդը, Կարլսենը, Արոնյանը, Կրամնիկը (ի դեպ առաջին չորսը սեպտեմբերի 2-4-ը կմասնակցեն Բոտվիննիկի պատվին կազմակերպվելիք արագ շախմատի փառատոնին), Թոփալովը, Գելֆանդը, Նակամուրան, բայց այնուամենայնիվ քիչ չեն նաև պատկառազդու անունով ու վարկանիշներով շախմատիստները:
    Մեր երկիրը ներկայացնող երեք շախմատիստները առաջին տուրում կմրցեն հետևյալ մրցակիցների հետ՝

    №32 Սերգեյ Մովսիսյան (հուլիսյան վարկանիշը՝ 2700, ակտուալը՝ 2714,9) - №97 Հոու Յիֆան (հուլիսյան վարկանիշը՝ 2575, ակտուալը՝ 2577,2) (կանանց աշխարհի չեմպիոնուհին, Չինաստան)
    №58 Վլադիմիր Հակոբյան (հուլիսյան վարկանիշը՝ 2667, ակտուալը՝ 2680,9) - №71 Պարիմարջան Նեգի (հուլիսյան վարկանիշը՝ 2642, ակտուալը՝ 2630,7) (Հնդկաստան)
    №42 Ռադոսլավ Վոյտաչեկ (հուլիսյան վարկանիշը՝ 2683, ակտուալը՝ 2703,6) (Լեհաստան) - №87 Արման Փաշիկյան (հուլիսյան վարկանիշը՝ 2616, ակտուալը 2618,3)

    Մրցաշարի վիճակահանության ծառի միջոցով կարող եք տեսնել հետագա հնարավոր մրցակիցներին:
    Հաջողություն մաղթենք մեր տղաներին:



  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.08.2011), Ariadna (21.08.2011), ars83 (01.09.2011), Malxas (21.08.2011), Nare-M (21.08.2011)

  12. #127
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    №58 Վլադիմիր Հակոբյան (հուլիսյան վարկանիշը՝ 2667, ակտուալը՝ 2680,9) - №71 Պարիմարջան Նեգի (հուլիսյան վարկանիշը՝ 2642, ակտուալը՝ 2630,7) (Հնդկաստան)
    Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ցավոք, չի կարողանա մասնակցել օգոստոսի 28-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սկսվելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:Մի քանի օր առաջ Հակոբյանը անհաջող սայթաքել էր եւ կոտրել ոտքը: Վիրահատությունից հետո բժիշկները գրոսմայստերին հանձնարարել են մի քանի շաբաթ ուղեւորություններ չկատարել:
    Այսպիսով, Աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի միայն երկու ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Արման Փաշիկյանը:
    Ափսոս:

  13. #128
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի գավաթի առաջին շրջանի հիմնական պարտիաներն ավարտվեցին բավական կանխատեսելի կերպով (թերևս անակնկալ կարելի է համարել 2700+ շախմատիսների Լեկոյի ու Վան Յուեյի դուրս մնալն ու մի քանի 2700+ շախմատիսների (Կամսկի, Վալյեխո Պոնս) վաղվա արագ պարտիաների հույսին մնալն է): Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ վստահ հանդես եկան: Արման Փաշիկյանը երկու պարտիաներում էլ վստահորեն պարտվեց կարգով ավելի բարձր լեհ Ռադոսլավ Վոյտաչեկին ու դուրս մնաց հետագա պայքարից, իսկ մեր կիակ հույսը՝ Սերգեյ Մովսիսյանը երկու պարտիաներում էլ վստահորեն հաղթեց մրցաշարի 2 կանանցից մեկին՝ աշխարհի չեմպիոնուհի Հու Յիֆանին: Դոն Մովսին մյուս շրջանում (առաջին պարտիան ամսի 30-ին/վաղը լրացուցիչ արագ պարտիաների օրը Մովսիսյանը հանգստանում է/) կխաղա մրցաշարի իգական սեռի մյուս ներկայացուցչի՝ Հուդիթ Պոլգարի հետ:


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (01.09.2011)

  15. #129
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, փաստորեն Սերգեյը աշխարհի բոլոր կանանցից... ուժեղ է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.08.2011)

  17. #130
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, փաստորեն Սերգեյը աշխարհի բոլոր կանանցից... ուժեղ է
    Ահա, միջին վիճակագրական կինը սովորաբար ~100-150 վարկանշային կետով թույլ է լինում միջին վիճակագրական տղամարդուց: Ասենք բոլոր ժամանակների ուժեղագույն շախմատիստուհու՝ Հուդիթ Պոլգարի (Մովսիսյանի երկրորդ մրցակցի, ով սկզբունքայն կերպով չի խաղում կանանց մրցաշարերում) բարձրագույն վարկանիշը 2005-ին եղել է 2735 (աշխարհի 8-րդ համարը, ինչը իրոք լուրջ նվաճում է), մինչդեռ լավագույն վարկանիշն ունեցող շախմատիստի՝(ուժեղագույն ասել կվախենամ, որովհետև տղամարդկանց վարկանիշը հսկայական ինֆլիացիոն աճ է ունեցել հետխորհրդային տարիներին) Կասպարովի բարձրագույն վարկանիշը 1999-ին եղել 2851:

  18. #131

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (01.09.2011), Lion (31.08.2011)

  20. #132
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտվեց Մոսկվայում ընթացող աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Մոյիսեևիչ Բովիննիկի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարը՝

    Տղամարդկանց մրցաշարը

    Խառը մրցաշարը

    Ընդհանուր առմամբ երկրորդ տեղը գրավեցինք թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց և թե՛ զույգերով բլից պարտիաներում: Ընդ որում չնայած Անանդից կրած երկու պարտություններին, Արոնյանն ընդգծված ստեղծագործական վերելք է ապրում: Հատկապես հատկանշական է Արոնյան - Կարլսեն պարտիայում որակի կրկնակի (!!) զոհաբերմամբ ձեռք բերած ֆանտաստիկ հաղթանակը, երբ համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջին համարը ջախջախվեց կանգնած տեղում: Լևոնը շախմատային տարեվերջյան գերմրցաշարերին ընդառաջ աստիճանաբար օպտիմալ մարզավիճակին է մոտենում: Պետք է արժանին մատուցել նաև Էլինա Դանիելյանին:
    Մի հետաքրքիր միջադեպ, երբ պարտիայի միջնամասում մրցակիցները կիսվում էին իրենց կարծիքներով. Արոնյանը չնայած ականջակալներին լսում ու արձագանքում է Կրամնիկի խոսքերին:


  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (03.09.2011)

  22. #133
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստան (Արոնյան + Դանիելյան) - Ռուսաստան (Կրամնիկ + Կոսինցևա) 1-0

    Հավես վիդեոմոնտաժ Եվգենի Պոտյոմկինից


  23. #134
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտենում է Մեծ սաղավարտի խաղարկության 2011-ի եզրափակիչը.

    Այն այս անգամ 22-րդ կարգի է (միջին վարկանիշը 2780): Ափսոս Կրամնիկը վերջին պահին հրաժարվեց ու մենք ակնհայտ աուտսայդեր ունեցանք, թե չէ երազանքի կազմ է:


    1. Մագնուս Կարսլեն (Նորվեգիա, 2823),
    2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2817),
    3. Լևոն Արոնյան (Հայաստան, 2807),
    4. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2765),
    5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2753),
    6. Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա, 2716)



    Առաջին շրջանը՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում,
    երկրորդ շրջանը՝ հոկտեմբերի 6-ից 10-ը Իսպանիայի Բիլբաոյում:


    Սպասենք: blood_on_the_chessboard

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (27.09.2011)

  25. #135
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասենք: blood_on_the_chessboard
    Ահա և հեղված է առաջին արյունը:
    Մեր առաջատար Լևոն Արոնյանը երեկ (Երևանի ժամանակով ուշ գիշերով) առավելության հասավ մրցաշարի հետնապահի պարտականությունները կատարող, բայց երևի թե ֆավորիտների համար ոչ քիչ դժվարություններ հարուցելու ընդունակ Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի նկատմամբ:


    Մրցակիցները 2006թ.-ի Մորելիա-Լինարեսում


    Լևոնը խաղին 15 րոպե ուշացած ներկայացավ (Կարլսենի հավաստմամբ նա մոլորվել էր :
    Ստացված Սլավոնական պաշտպանության Ալեխինի տարբերակում Պոնսը 8-րդ քայլում նորույթ կիրառեց, բայց սկզբնախաղային խնդիրներից ազատվել նրան չհաջողվեց: Սպիտակների փոխհատուցումը զինվորի դիմաց կատարյալ էր:



    17-րդ քայլում Վալյեխոն որոշեց վերադարձնել զինվորը խաղալով 17...b3: Ամենայն հավանականությամբ նա վախեցավ 17...Ձd7 18.Ձd6 Փxd6 19.Նxd6 c5 20.Փb1! հնարավոր շարունակությունից, ուր 20...f5 21.Նxe6 c4 22.Ձd4 Ձc5 23.Նc6 Թd8 24.Նd6-ից հետո սպիտակները ակնհայտ առավելություն կստանային:
    Զինվորը վերադարձնելով իսպանացին դանդաղեցրեց սպիտակ փղի առաջխաղացումը դեպի b1, բայց սևերի վիճակը շարունակում էր մնալ ծանր:



    Արոնյանը կարող էր իրացնել իր առավելությունը դիրքային մեթոդներով (օրինակ, 25.Թd2 Փb7 26.Ձg5՝ հաղթանակի լավ շանսերով), բայց փոխարենը զոհաբերեց իր փիղը g6-ում, ինչի դիմաց արդյունքում ստացավ 4 զինվոր:



    Ծանրագույն վերջնախաղը փրկել Պոնսին չհաջողվեց ու Լևոնը միանձնյա գլխավորեց աղյուսակը (այստեղ կիրառվում է միավորների հաշվարկման ֆուտբոլային՝ 3/1/0 մեթոդը)

    Մյուս երկու պարտիաներն ավարտվեցին բավական անհետաքրքիր ոչ ոքիներով՝
    Անանդ - Կարլսեն ½-½
    Նակամուրա - Իվանչուկ ½-½

    Այսօր մեր ժամանակով 23:00-ին կսկսվի Կարլսեն - Արոնյան կենտրոնական պարտիան:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.09.2011), ars83 (27.09.2011), Lion (27.09.2011), Արէա (27.09.2011), Նաիրուհի (27.09.2011)

Էջ 9 24-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական շախմատ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 156
    Վերջինը: 22.11.2015, 22:33
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •