Մեր համար հրաշալի ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների առաջնությունը ավարտվեց ոչ լավագույն կերպով: Մինչև վերջին տուրը առջևում ընթացող ոչ մի պարտություն չունեցող Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում կամային ծանր ոչ ոքի գրանցեց ադրբեջանցի Դուրարբեյլիի հետ (պարտիայի ընթացքում ունենալով բացարձակ պարտված դիրք), սակայն լեհ շախմատիստ Դարիուշ Սվիերցը իր վերջին պարտիայում «պատվերով» հաղթանակ տարավ ու միավորներով հավասարվեց Հայաստանի չեմպիոնին: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանը մրցաշարն ավարտեց միայն երկրորդ տեղում: Այնուամենայնիվ ընդգծում եմ նրա վստահ խաղը (երբեմն միայն ավելորդ զգուշավորության դրսևորումներով), վերջիվերջո նա 18 կետով բարձրացրեց սեփական վարկանիշը:
Սամվել Տեր-Սահակյանը վերջին երկու տուրերում կրած պարտություններից հետո ավարտեց միայն լավագույն տասնյակի վերջնամասում՝
![]()
Էջանիշներ