User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 346 հատից

Թեմա: Համաշխարհային շախմատ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շուտով մեկնարկելիք արագ և կույր շախմատի «Ամբեր» գերմրցաշարին ընդառաջ մի փոքր նախաբան:
    Առաջին «Ամբեր» մրցաշարն անցկացվել է 1992թ.-ին Ֆրանսիայի Ռոքբրյուն քաղաքում՝ ի նշանավորումն հոլանդացի միլիարդատեր ու շախմատային մեկենաս Յոոպ վան Օոստերոմի դստեր Մելոդի Ամբերի ծննդյան: Այն մրցաշարն անցկացվեց միայն արագ շախմատի ուղղվածությամբ ու ավարտվեց Վասիլի Իվանչուկի հաղթանակով (ի դեպ միակ շախմատիստն, ով մասնակցել է «Ամբեր»-ի բոլոր 20 մրցաշարերին): 1993թ.-ին մրցաշարի ընթացակարգն երթարկվեց որոշակի փոփոխությունների՝ նպատակ ունենալով այն դարձնել աշխարհում իր տեսակի մեջ միակը: Այդ տարվանից մրցաշարն անցկացվում է կրկնակի հանդիպման սկզբունքով՝ շախմատիստների զույգը մի օրվա մեջ իրար հետ մրցում են թե՛ արագ և թե՛ կույր շախմատում: 1993թ.-ին «Ամբեր»-ն անցկացվեց Մոնակոյում, որն այնուհետ դարձավ մրցաշարի տունը մինչև 2008թ.-ը, երբ այն անցկացվեց Նիցցայում: 20-րդ հոբելյանական մրցաշարի առիթով պարոն Օոստերոմն ու Մաքս Էյվեի հիմնադրամն որոշել են «Ամբեր 2011»-ը կրկին անցկացնել Մոնակոյում: Ու 2011թ.-ի մարտի 11-24-ը Մոնտե Կարլոյի հանգստյան համալիրը կընդունի պատմության մեջ վերջին «Ամբերի» մասնակիցներին (համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակից բացակայում է միայն 8-րդ համար Մամեդյարովը).



    1. Մագնուս Կարսեն (Նորվեգիա) - 2814
    «Ամբեր»-ում նրա լավագույն արդյունքը անցյալ տարվա գումարային 1-ին մրցանակն է (կիսելով Իվանչուկի հետ):

    2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2810
    1994, 1997, 2003, 2005, 2006 (Մորոզևիչի հետ)թթ.-ի «Ամբերի» հաղթողն է:

    3. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2805
    «Ամբեր»-ի 2008 և 2009թթ.-ի առաջին մրցանակակիրն է:

    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2784
    «Ամբեր»-ում առաջինն է եղել 1996, 1998 (Շիրովի հետ), 1999, 2001 (Թոփալովի հետ), 2004 (Մորոզևիչի հետ) և 2007թթ-ին:

    5. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2776
    Նրա լավագույն ցուցանիշն անցյալ տարվա 5-րդ տեղն է:

    6. Վեսեին Թոփալով (Բուլղարիա) - 2775
    Կիսել է «Ամբեր 2001»-ի առաջին մրցանակը Կրամնիկի հետ:

    7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2773
    4-րդն է եղել «Ամբեր 2006»-ում:

    8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2764
    «Ամբեր»-ում հաղթել է 1992-ին և 2010-ին (Կարլսենի հետ):

    9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2751
    Նրա առաջին մասնակցությունն է գերմրցաշարին:

    10. Վուգար Հաշիմով (Ադրբեջան) - 2736
    6-րդն է եղել անցյալ տարի:

    11. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2733
    Նրա բարձրագույն նվաճումը Մոնակոյում 2001 և 2002թթ.-ի 5-րդ տեղն է:

    12. Անիշ Գիրի (Նիդերլանդներ) - 2686
    Նրա առաջն մասնակցությունն է «Ամբեր»-ում:

    Մրցաշարի բացման արարողությունը մարտի 11-ին է, իսկ խաղերը կմեկնարկեն հաջորդ օրվանից Երևանի ժամանակով 18:30-ին: Հանգստյան օրեր են մարտի 16-ն ու 21-ը: Ամեն պարտիայի համար շախմատիսներից յուրաքանչյուրին կհատկացվի 25-ական րոպե: Արագ շախմատում ամեն քայլին կավելանա 10, իսկ կույր շախմատում 20 վայրկյան:
    Ընդհանուր մրցանակային ֆոնդը € 227,000 է:

    Աղբյուրը

    Հաջողություն մաղթենք մեր առաջատարին: Ու եթե հաշվի առնենք, որ Լևոնն արագ շախմատն ընկալում է իբրև զվարճանք, նաև բարի ժամանց նրան:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 27.02.2011, 18:38:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.02.2011), Gayl (27.02.2011), Lion (27.02.2011), min-mak (27.02.2011), Monk (27.02.2011), shatboyov (26.09.2012), Skeptic (27.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական շախմատ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 156
    Վերջինը: 22.11.2015, 22:33
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •