Ես չեմ կարծում, որ Գաբիին պետք է ժամանակից շուտ պահեստային սարքել, ամենևին: Բայց կարծում եմ ավելի նպատակահարմար կլինի, որ հավաքականի 3-4-պահեստային տախտակները որոշվեն Հայաստանի առաջնության արդյունքներով: Հետո էլ ջահելներին ճանապարհ տալը, ԻՄՀԿ, լավագույն ճանապարհն է: Նույն չինացիների օրինակը՝ առաջնությանը չեն գնացել Բու Քսյանժին (իրենց 3-րդ համարը) և Նի Հուան (6-րդ համարը)՝ երկուսնել շատ հայտնի ու շատ փորձառու, այլ փոխարենը համապատասխանբար գնացել են Յու Յանգյին (1994թ) և Լինգ Դիրենը (1992թ.):
Իվերջո մենք էլ լավ սերունդ ունենք՝
2600+ վարկանինշով (1987-89թթ ծնվածներ)՝ Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Ավետիք Գրիգորյան, Հրանտ Մելքումյան:
2500+ վարկանիշով (1990+թ. ծնվածներ)՝ Սամվել Տեր Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան:
«Սպասենք, որ հասունանան նոր» առաջաբանով շարժվելը սխալ է: Բարձրակարգ մրցաշարերի հրավերները օդից չեն գալիս: Մարդուն պիտի նկատեն:
Ես հո չեմ ասում կոնկրետ որոշումով լինի, թե ով է խաղալու՝ ոչ: Թող բոլորը մասնակցեն ներքին առաջնությանը (Բացի Արոնյանից ու Մովսիսյանից, ովքեր մնացածից զգալիորեն բարցր վարկանիշ ու համբավ ունեն): Հա՛մ առաջնության վարկանիշը կբարձրանա, հա՛մ մրցակցությունն ու աճելու ձգտումը շախմատիստների մոտ կավելանա: Կգրավի տեղ լավագույն եռյակում Գաբին՝ խնդիր չկա, չի գրավի նրա փոխարեն հավաքական կգնա տվյալ պահին ամենապատրաստը:
Էջանիշներ