User Tag List

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 346 հատից

Թեմա: Համաշխարհային շախմատ

  1. #16
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՖԻԴԵ-ն և Չինաստանի շախմատային ասոցիացիան ներկայացնում են շախմատի տղամարդկանց 8-րդ թիմային առաջնությունը Նինգբոյում` հուլիսի 15-ից 27-ը

    Մասնակիցները
    ՖԻԴԵ-ի D.07.11.6.2. որոշման համաձայն մասնակցության հրավեր է ուղարկվել հետևյալ երկրներին.

    1. Չինաստան (երկրի միջին վարկանիշը 2659, հրավիրված է, որպես հյուրընկալող երկիր)
    2. Ռուսաստան (երկրի միջին վարկանիշը 2734, հրավիրված է, որպես 2009թ.-ի չեմպիոն)
    3. Ուկրաինա (երկրի միջին վարկանիշը 2696, հրավիրված է, որպես 2010թ.-ի շախմատային օլիմպիադայի հաղթող)
    4. Իսրայել (երկրի միջին վարկանիշը 2640, հրավիրված է, որպես 2010թ.-ի շախմատային օլիմպիադայի 2-րդ մրցանակակիր)
    5. Հունգարիա (երկրի միջին վարկանիշը 2644, հրավիրված է, որպես 2010թ.-ի շախմատային օլիմպիադայի 3-րդ մրցանակակիր)
    6. Ադրբեջան (երկրի միջին վարկանիշը 2639, հրավիրված է, որպես Եվրոպայի գործող չեմպիոն)
    7. Հնդկաստան (երկրի միջին վարկանիշը 2645, հրավիրված է, որպես Ասիայի գործող չեմպիոն)
    8. ԱՄՆ (երկրի միջին վարկանիշը 2639, հրավիրված է, որպես Ամերիկայի գործող չեմպիոն)
    9. Եգիպտոս (երկրի միջին վարկանիշը 2464/, ողջ երկրում ընդհամենը 2 գրոսմայստեր/, հրավիրված է, որպես Աֆրիկայի չեմպիոն)
    10. Հայաստան (երկրի միջին վարկանիշը 2654, հրավիրված է, որպես ՖԻԴԵ-ի նախագահի նոմինանտ)

    Մասնակցության կարգը

    Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է 5 մարզիկ (4 հիմնական և 1 պահեստային) և մեկ մարզիչ: Այսպիսով երկիրը ներկայանում է 6 հոգանոց պատվիրակություն: Նրանց ծախսերը (ներառյալ 5 աստղանի հյուրանոցն ու սնունդը) հոգում են կազմակերպիչները: Յուրաքանչյուր լրացուցիչ մարդու համար վճարում է նրան ներկայացնող երկիրը:

    Խաղացողների պարտականությունները

    • Բոլոր խաղացողները պարավոր են մասնակցել բացման և փակման արարողություններին:
    • Մրցաշարն անցկացվելու է այսպես կոչված «zero tolerance»-ի կանոնների համաձայն:
    • Չի թույլատրում ոչ ոքի առաջարկել մինչև 30-րդ քայլը:
    • Բոլոր ֆեդերացիաները պարտավոր են ընդունել այս կանոնները:


    Անցկացման վայրը

    Մրցաշարն անցկացվելու է Նինգբոյի «Չինաստանը նոր հարյուրամյակում» հինգաստղանի հյուրանոցում: Խաղերն անց են կացվելու նույն հյուրանոցի հանդիսությունների դահլիճում:

    Մրցաշարի կանոնները

    Մրցաշարն անցկացվելու է 9 շրջանով՝ Շվեյցարական մրցակարգով: Ամեն թիմ խաղալու է մյուս բոլոր թիմերի հետ: Գույներն ու թիմերի համարները կորոշվեն բացման արարողության ժամանակ՝ վիճակահանությամբ:
    Ժամանակը հաշվարկվելու է ինչպես ավանդաբար՝ 90 րոպե առաջին 40 քայլերի համար + 30 րոպե մինչև պարտիայի ավարտը + 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար սկսած 1-ից:

    Միավորների հաշվարկման կարգը

    Արդյունքները հաշվարկվելու են ըստ ՖԻԴԵ-ի օլիմպիական սկզբունքների՝ 2 միավոր թիմային հաղթանակի, 1 միավոր՝ ոչ ոքիի և 0 միավոր՝ պարտության համար: Միավորների հավասարության դեպքում՝
    1. հաշվարկվելու են բոլոր խաղատախտակների վրա հավաքած միավորները,
    2. հաշվի է առնվելու միմյանց միջև հանդիպման ելքը,
    3. օգտագործվելու է Սոնեբորն-Բերգերի միավորային համակարգը,
    4. օգտագործվելու է Բեռլինյան համակարգը/1-ին խաղատախտակ - 4 միավոր, 2-րդ խաղատախտակ - 3 միավոր ևն),
    5. անցկացվելու է նոր մրցախաղ՝ յուրաքանչյուր խաղացողին գումարային 15 րոպե ժամանակային հաշվարկով:


    Մրցանակները

    Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերի բոլոր 6 անդամները (հիմնական քառյակը+պահեստայինը+մարզիչը) կստանան համապատասխան հարգի մեդալներ: Մեդալներ կտրվեն նաև խաղատախտակների հաշվարկով: 5-րդ խաղատախտակի խաղացող կճանաչվի նա, ով 50%-ից քիչ հանդիպումներ է անցկացրել:

    Օրակարգը

    Բացման և փակման օրերն են հուլիսի 16-ն ու 26-ը: Հանգստյան օրն է հուլիսի 22-ը: Մնացած օրերը խաղային են, պարտիաների սկիզբը տեղի ժամանակով 15:00-ին:

    Մրցավարները

    ՖԻԴԵ-ի D.07.6.5. որոշման համաձայն գլխավոր մրցավարն է Պանայոտիս Նիկոլոպոլուսը Հունաստանից:

    Արդեն հայտնի են որոշ թիմերի՝ այդ թվում Հայաստանի կազմը.

    1. Լևոն Արոնյան, 2808
    2. Սերգեյ Մովսիսյան, 2705
    3. Վլադիմիր Հակոբյան, 2670
    4. Գաբրիել Սարգսյան, 2663
    5. Ռոբերտ Հովհաննիսյան, 2553 /ՀՀ գործող չեմպիոնը/
    Գլխ. մարզիչ` Արշակ Պետրոսյան

    Տեղեկացման կարգով ասեմ, որ նախկին 7 առաջնություններում 5 անգամ հաղթել է ԽՍՀՄ/Ռուսաստանը՝
    1985թ.-ին Լյուցեռնում /Կարպով, Յուսուպով, Վահանյան, Սոկոլով, Բելյավսկի/
    1989թ.-ին Լյուցեռնում /Կարպով, Բելյավսկի, Էլվեստ, Վահանյան, Իվանչուկ/
    1997թ.-ին Լյուցեռնում /Բարեև, Սվիդլեր, Խալիֆման, Ռուբլևսկի, Դրեև/
    2005թ.-ին Բեերշեբայում /Սվիդլեր, Դրեև, Գրիշչուկ, Մորոզևիչ, Բարեև/
    2009թ.-ին Բուրսայում /Գրիշչուկ, Յակովենկո, Մորոզևիչ, Տոմաշևսկի, Մալախով/

    մեկական անգամ ԱՄՆ-ը՝

    1993թ.-ին Լյուցեռնում /Կամսկի, Յերմոլինսկի, Գուլկո, Կայդանով, Բենջամին/

    և Ուկրաինան՝

    2001թ.-ին Երևանում /Իվանչուկ, Պոնոմարյով, Բալկան, Էինգորն, Ռոմանիշին/:
    Մեր լավագույն արդյունքը եղել է 1997, 2001, 2005-ին զբաղեցրած 3-րդ տեղը:

    Ըստ ՖԻԴԵ-ի կայքի և այլ աղբյուրների



    Մի խոսքով քննություններից պրծնենք՝ տենանք ինչ ենք անում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (04.07.2011), Lem (13.06.2011), Lion (13.06.2011), Malxas (03.07.2011), Nare-M (20.07.2011), Yevuk (03.07.2011), Լեո (16.07.2011)

  3. #17
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն հայտնի են որոշ թիմերի՝ այդ թվում Հայաստանի կազմը.

    1. Լևոն Արոնյան, 2808
    2. Սերգեյ Մովսիսյան, 2705
    3. Վլադիմիր Հակոբյան, 2670
    4. Գաբրիել Սարգսյան, 2663
    5. Ռոբերտ Հովհաննիսյան, 2553 /ՀՀ գործող չեմպիոնը/
    Գլխ. մարզիչ` Արշակ Պետրոսյան
    Մրցաշարի մոտենալուն զուգաընթաց ներկայացնեմ նաև մյուս թիմերի կազմերը (այն թիմերում, որոնք դեռ չեն որոշել տախտակների հերթականությունը շախմատիստները ներկայացված են ըստ վարկանիշի)՝

    Ռուսաստան

    1. Ալեքսանդր Գրիշչուկ, 2746
    2. Սերգեյ Կարյակին, 2788
    3. Պյոտր Սվիդլեր, 2739
    4. Նիկիտա Վիտյուգով, 2733
    5. Յան Նեպոմնյաշչի, 2711

    2741 միջին վարկանիշով այս գերթիմը մարտի է տանելու ոչ վաղ անցյալի հայտնի շախմատիստ Եվգենի Բարեևը: Այստեղ անգամ աշխարհի 14-րդ չեմպիոնի հրաժարվելուց հետո այնպիսի ծանր մրցակցություն էր, որ Չինաստան մեկնելիք թիմում տեղ չգտավ անգամ Եվրոպայի գործող չեմպիոն Վլադիմիր Պոտկինը (!!):

    Չինաստան

    1. Վանգ Յուե, 2709
    2. Վանգ Հաո, 2718
    3. Յու Յանգյի, 2672
    4. Լի Չաո, 2669
    5. Լինգ Դիրեն, 2654

    Գլխավոր մարզիչն է Յե Յիանգչուանը

    Ուկրաինա

    1. Վասիլի Իվանչուկ, 2768
    2. Պավել Էլյանով, 2697
    3. Զախար Եֆիմենկո, 2706
    4. Ալեքսանդր Արեշչենկո, 2682
    5. Ալեքսանդր Մոյիսեենկո, 2715

    Թիմի ավագն է Օլեքսանդր Սուլիպան: Ուկրաինացիների հիմնական կորուստը երկրի գործող չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի բացակայությունն է:

    Ադրբեջան

    1. Շաքրիար Մամեդյարով, 2765
    2. Վուգար Հաշիմով, 2760
    3. Թեյմուր Ռաջաբով, 2744
    4. Ռաուֆ Մամեդով, 2679
    5. Հադիր Հուսեյնով, 2625

    Թիմի նոր գլխավոր մարզիչն է Վլադիմիր Թուքմաքովը, ով անցյալ տարի Ուկրաինային հասցրեց թիմային մրցաշարի բարձունքին: Կարծում եմ դեռ չեն հարթվել Հաշիմովի հետ կապված ներթիմային կոնֆլիկտները, որոնք բնական են՝ հաշվի առնելով 3 մոտավորապես հավասարազոր խաղացողների առկայութունը:

    Մնացած թիմերի կազմերը չեմ կարծում, թե որևէ հետաքրքրություն են ներկայացնում: Մասնավորապես հաշվի առնելով, որ գահի երկու հավակնորդները՝ Անանդն ու Գելֆանդը չեն մասնակցելու: Ամերիկյան թիմում ենթադրաբար չի լինի Հիկարու Նակամուրան:

    Կարծում եմ մեր թիմը համաձայնեցված խաղի դեպքում ոչ վատ շանսեր կունենա՝ հաշվի առնելով երկրորդ 2700+ խաղացողի՝ Սերգեյ Մովսիսյանի հայտնվելը: Մեր առաջատար Լևոն Արոնյանը, ունենալով մրցաշարի բարձրագույն վարկանիշը, մյուս առաջատարներից շատերի բացակայության պայմաններում լավ հնարավորություն կունենա անհատական վարկանիշը բարձրացնելու:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (04.07.2011), Lion (03.07.2011), Malxas (03.07.2011), Yevuk (03.07.2011), Լեո (16.07.2011)

  5. #18
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Այսօր Նինգբոյի New Century Grand Hotel-ում կայացավ շախմատի 8-րդ թիմային առաջնության վիճակահանությունը: Ըստ դրա Հայաստանը ստացավ պայմանական 2-րդ համարը՝

    1. ԱՄՆ
    2. Հայաստան
    3. Եգիպտոս
    4. Չինաստան
    5. Հնդկաստան
    6. Հունգարիա
    7. Ադրբեջան
    8. Ուկրաինա
    9. Իսրայել
    10. Ռուսաստան

    Այսպիսի տեսք կունենան հանդիպելիք զույգերը՝


    Վաղը խաղում ենք Իսրայելի հետ: Իհարկե ամենաթույլ թիմը չի, բայց առանց Գելֆանդի ահագին հեշտ պիտի որ լինի: Մեկնարկը մեր ժամանակով ժամը 12:00-ին: Տախտակների դասավորությունը կհաղորդվի մոտ կես ժամից: Իսկ ընդհանրապես Իսրայելի թիմը հետևյալ տեսքն ունի՝ Էմիլ Սուտովսկի, Միխայիլ Ռոյզ, Իլյա Սմիրին, Եվգենի Պոստնի, Թամիր Նաբաթի:
    Վաղվանից մեր թիմի հաղթող (կամ հաղթողներից լավագույն, ոչ ոքիների դեպքում Արոնյանի ) պարտիայի մեկնաբանությունը համարյա օնլայն ռեժիմով:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (17.07.2011)

  7. #19
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Տախտակների դասավորությունը կհաղորդվի մոտ կես ժամից:
    Ահա և դասավորությունը: Մեր ու հրեաների մոտ ոչ մի անակնկալ՝

    Արոնյան (2805) - Սուտովսկի (2700)
    Մովսիսյան (2700) - Ռոյզ (2669)
    Հակոբյան (2667) - Սմիրին (2676)
    Սարգսյան (2663) - Պոստնի (2616)

    Ըստ էության նորմալ խաղի դեպքում պիտի որ խնդիրներ չունենանք:
    Փոխարենը հետաքրքիր մի քանի դիտարկում այլ հավաքականներից: Ազերների առաջին համար Մամեդյարովը (2765) խաղալու է վերջին տախտակի վրա (): Օգտվելով թիմում 3 հավասար շախմատիստների առկայությունից Թուխմաքովը լաավ մանևրում է: Նպատակը պարզ է՝ վերջին տախտակի վրա հավաքել 100% կամ գոնե հնարավոր մաքսիմում՝ լրացուցիչ ցուցանիշների հարցը լուծելու համար: Նման տակտիկա են որդեգրել նաև ռուսները (4-րդ տախտակին է փորձառու Սվիդլերը): Բայց վերջին տախտակի մոտ էլ ամենևին փլավ չեն բաժանում (մանավանդ ամերիկոսների մոտ. կազմ է վերադարձել Յասսեր Սեյրավանը)


  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (17.07.2011)

  9. #20
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ նորություններ Նինգբոյից

    Արոնյան - Սուտովսկի

    1. d4 Nf6 2. c4 g6 3. Nf3 Bg7 4. Nc3 d5 5. cxd5 Nxd5 6. e4 Nxc3 7. bxc3 c5 8. Be3 Qa5 9. Nd2 cxd4 D85 Գրյունֆելդի փոխանակված պաշտպանության տարօրինակ ճյուղավորումներ 7-րդ քայլից սկսած՝ Արքայի ձիու վարիացիայի նման: Շաա՜տ հազվադեպ է հանդիպում էլիտար շախմատիստների մոտ: Ասում են, որ թագուհու զոհաբերումը կոռեկտ է, բայց նման ռիսկային քայլը պահանջում է թեորիայի անթերի իմացություն: Էմիլը, սակայն, կարծես ուղղակի ենթագիտակցորեն սրեց իրավիճակը (ռուս շախմատասերներից մեկի ասած՝ дернул Льва за хвост... ): Հանդիպել էր՝
    9... O-O 10. Be2 Qxc3 11. Rc1 Qa3 12. Rxc5 Qxa2 13. O-O Nc6 14. Rc4 Qa5 15. d5 Ne5 16. Ra4 Qc7 17. f4 b5 18. Ra3 Nc4 19. Qc2 e6 20. Bxc4 bxc4
    21. Qxc4 Qd8 22. Bd4 exd5 23. exd5 Bb7 24. Bxg7
    (Ռուստամ Կասիմջանով (2687) - Դավիդ Նավարա (2638), Վեյկ ան Զեե, 2009թ., ½-½)
    Եթե չեմ սխալվում նման տարբերակ մոտ երկու ամիս առաջ կիրառեց կրկին հրեա Ավրուխը Կովչանի դեմ:
    10. Nc4
    Առաջին ինքնուրույն քայլը Լևոնից: Հիշվում է՝
    10. cxd4 Nc6 11. d5 Nd4 12. Rc1 Qxa2 13. Bc4 Qb2 14. Bxd4 Qxd4 15. Bb5+ Kf8 16. O-O Bh6 17. Rc2 a6 18. Be2 Bd7 19. Qb1 Rc8 20. Nf3 Qf6 21. e5 Qf4 22. Ra2 Bg4 23. Qxb7 Kg7 24. Qxe7 Rhe8 (Կուլիգովսկի (2450) - Ադորյան (2545), Նյու Յորք, 1981թ., ½-½)
    10...dxe3?!
    Անկասկած ավելի լավ շարունակություն էր 10... Qd8!? և 11. cxd4 b5=-ից հետո հավասար հնարավորություններ)
    11.Nxa5+/− Bxc3+ 12. Ke2 Bxa5 13. Kxe3 O-O 14. Bb5 a6 15. Ba4 b5 16. Qd5 Ra7 17. Bb3 Bg4
    Այստեղից սկսվում է սևերի համեմատաբար թույլ քայլերի շարքը, որոնք մրցակցի նյութական առավելության ֆոնի վրա «ապահովում է» պարտությունը: Ավելի ճիշտ էր՝ 17... Rd7 18. Qc5 Rd6 19. Ke2+/−:
    18. Qg5 Bb6+ 19. Kf4 Be6
    Միգուցե իմաստ ուներ 19... Bc8!?-ը:
    20. Bxe6+− fxe6+ 21. Kg3 Nc6
    Սպիտակների դիրքն արդեն ստրատեգիապես հաղթած է ու մնացածը տեխնիկայի խնդիր է: Ու շատ գեղեցիկ տեխնիկայի: Իսկ այստեղ սևերի լավագույն շարունակությունն էր 21... Bxf2+ 22. Kh3 Rd7 23. Rhf1 Rd3+ 24. g3+−:
    22. Kh3 Nd4 23. Rhd1 Rc7 24. Rac1 Rxc1
    Նորից ոչ լավագույն շարունակությունը: Հնարավոր էր՝ 24... Rd7 25. Rc2+−
    25. Rxc1
    25. Qxc1-ը հաղթում է ավելի արագ՝ հաշվի առնելով՝ 25...e5 26. Qg5 Nc6+−
    25... Ne2 26.Qe5
    26. Rc2-ը և հաջորդող 26...Nd4 27. Rd2+−-ը բերելու էին նույն ելքին:
    26... Bd4?
    Ավելի է վատացնում առանց այդ էլ ոչ նախանձելի իրավիճակը: Ավելի ճիշտ էր՝ 26... Nxc1 27. Qxe6+ Kg7 28. Qxb6 Ne2+−
    27. Qxe6+ Rf7
    27... Kg7-ը պարտիան ձգձգելու փորձ կլիներ 28. Qxe7+ Rf7 29. Qd6 Nf4+ 30. Kh4 Bf6+ 31. Kg4 h5+ 32. Kf3+−
    28. Rc8+ Kg7 29. g3 Ng1+ 30. Kg2 Rxf2+
    Ավելի ճշգրիտ 30... Nf3-ը նույնպես ոչինչ չէր կարող փոխել՝ 31. Qxa6 Ne1+ 32. Kf1 Nf3+−
    31. Kh1 Nf3
    Համակարգչի նախընտրած 31... Rf7 32. Rh8 h5 33. Rh7+ Kxh7 34. Qxf7+ Kh6 35. Qxe7+−-ը ոչ շատ բանով է տարբերվում:
    32. Qxe7+ Kh6 33. Qf8+ Kh5 34. Rc5+!
    Երկու կրակակետով՝ f2 և h5:
    34... Ng5
    Տարբերակ էր՝ 34... Bxc5 35. Qxc5+՝ կրկնակի հարձակումով:
    35. Rxg5+! Kxg5 36. Qd8+ Bf6
    Նույն տաշտակի առաջ է թողնում՝ 36... Kh6 37. Qxd4 Rc2 38. Qf6 Rc1+ 39. Kg2+−
    37. Qd3 Kg4
    Մյուս ուղին՝ 37... Kh5 38. Kg1 Rxa2 39. Qd5+ Kh6 40. Qxa2+−
    38. Qe3
    Եվ սևերը հանձնվեցին՝ հաշվի առնելով մոտալուտ ջախջախումը՝ 38. Qe3 Rc2 39. Qf4+ Kh5 40. Qxf6+−
    1-0

    Փաստորեն՝
    Հայաստան - Իսրայել 3½ - ½
    Արոնյան - Սուտովսկի 1-0
    Ռոյզ - Մովսիսյան ½-½ (Սերգեյը վստահորեն չեզոքացրեց մրցաքցի մեկնարկային ակտիվությունը)
    Հակոբյան - Պոստնի 1-0 (օրինաչափ արդյունք 57-րդ քայլին, ինչն արդյունք էր երկարատև ու մեթոդիկ ճնշման)
    Նաբատի - Սարգսյան 0-1 (հաղթանակ 67-րդ քայլին՝ չնայած վերջում մի փոքր անվստահությանը)

    Մյուս զույգերում՝
    ԱՄՆ - Ռուսաստան 1 - 3 (առանց Գրիշչուկի ռուսները վստահ հաղթանակ տարան: Միավոր բերեցին Նեպոմնյաշչին ու Վիտյուգովը)
    Եգիպտոս - Ուկրաինա 1½ - 2½ (այստեղ հիմնական անակնկալը Արեշչենկոյի պարտությունն էր անգամ գրոսմայստեր կոչում չունեցող Շոկերին)
    Չինաստան - Ադրբեջան 2 - 2 (արդյունավետ էին Վան Յուեի և Մամեդյարովի պարտիաները: Իրար կերան տնաշենները)
    Հնդկաստան - Հունգարիա 2 - 2 (օրինաչափ ոչ ոքիի ֆոնի վրա շողում է մրցաշարի միակ կնոջ՝ Հուդիթ Պոլգարի հաղթանակը

    Առաջին տուրից հետո մեր թիմը լրացուցիչ ցուցանիշներով առաջինն է: Վաղը ամերիկոսների հետ ենք:

    Հ.Գ. Մրցաշարի պաշտոնական սայթում ոչ մի լուսանկար չի տեղադրվել, ուր մեր թիմի անդամները երևան: Ընդհանուր պլան՝

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (18.07.2011), Yevuk (18.07.2011), Լեո (17.07.2011)

  11. #21
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մունուոկեր ջան, իսկ որտեղից կարելի է օնլայն հետևել պարտիաների ընթացքին?

  12. #22
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Մունուոկեր ջան, իսկ որտեղից կարելի է օնլայն հետևել պարտիաների ընթացքին?
    1. Պաշտոնական սայթից
    2. Chessdom-ից
    3. Այստեղից (երկրորդի ավելի հարմար տեսակն է)
    4. Whychess-ից:

    2-րդը, 3-րդն ու 4-րդը համակարգչի զուգահեռ գնահատմամբ է: 4-րդում նաև մեկնաբանությամբ (դե ինչքան հասցնեն ԳՄ-ներ Տկաչովն ու Շիպովը 20 խաղերի մեջ): Սկիզբը մեր ժամանակով 12:00-ին:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.07.2011), Freeman (17.07.2011), Lion (17.07.2011), Malxas (17.07.2011), Yevuk (18.07.2011), Լեո (17.07.2011)

  14. #23
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև այսօրվա պարտիաների մեկնարկը մի քիչ ժամանակ կա, ուստի մի քիչ էլ Արոնյան - Սուտովսկի պարտիայի մասին: Chess-News-ին տված հետխաղյա փոքրիկ հարցազրույցում իսրայելցին ասել է մասնավորապես հետևյալը.
    «Պարտիան բավական հետաքրքիր ստացվեց, բայց մինչև 17...Bg4 քայլը: Դրանից առաջ երկար մտածում էի ու սխալվեցի: Դրա փոխարեն 17... Rd7 18. Qc5 Rd6-ը (ինչը և երկար ժամանակ պատրաստվում էի խաղալ) բավական բարդ դիտքի էր տանում: Մենք Լևոնի հետ պարտիայից հետո մոտ մեկ ժամ վերլուծեցինք ու եկանք այն եզրակացության, որ ուժեղագույն 19. Ke2 Rd2+ 20. Kf1 Nd7 21. Qe7 Bb6-ից հետո սևերը բավարար փոխհատուցում ունեն թագուհու դիմաց ու պահպանում են դինամիկ հավասարակշռությունը: Համակարգչի գնահատականը հիմք չի, քանի որ այն միշտ էլ գերագնահատել է թագուհու ուժը: Արդյո՞ք զոհաբերությունը պատրաստված էր տանը: Դա բավական ստանդարտ տարբերակ է, ու կարծում եմ հանդիպել էր ինձ Ռոուսոնի գրքում (կարծում եմ նկատի ունի սա): Բայց դիրքը չեմ վերլուծել: Ուղղակի ցանկացա խաղալ հետաքրքիր, և դիքն էլ մոտավորապես հավասար էի գնահատում: Գնահատականս ճիշտ էր, բայց 17...Bg4-ը ամեն ինչ փչացրեց: Լևոնն էլ, ինչպես միշտ, լավ խաղաց ու գտավ բոլոր ճիշտ քայլերը»:

    Ու երկու նկար պաշտոնական կայքից (ցավոք էլի թիմային նկար չկար, հազիվ չինացիներին էին նկարել).




  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.07.2011), Lion (18.07.2011), Լեո (19.07.2011)

  16. #24
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ տուրում ոչ ոքի ԱՄՆ հավաքականի հետ՝

    ԱՄՆ - Հայաստան 2 - 2
    Կամսկի - Արոնյան 1 - 0 (մինչև վերջին շունչը պայքարեց մեր Լևոնը, բայց միջնամասում գործած վրիպման հետևանքները չեզոքացնել չհաջողվեց)
    Մովսիսյան - Օնիշչուկ 1 - 0 (օրինաչափ հաղթանակ՝ ստացված ողջ պարտիայում հավաքած առավելության իրացմամբ)
    Շուլման - Հակոբյան ½-½ (չնայած պարտիայի միջնամասում ունեցած Վլադիմիրի առավելությանը՝ պարտիան առաջինն ավարտվեց ոչ ոքի)
    Սարգսյան - Սեյրավան ½-½ (այստեղ ևս մեր շախմատիստին չհաջողվեց իրացնել փոքր, բայց այնուամենայնիվ առկա առավելությունը)

    Մյուս զույգերում՝

    Ռուսաստան - Հունգարիա 3 - 1 (ռուսները կրկին վստահ հաղթանակ տարան Գրիշչուկի ու Նեպոմնաշչիի շնորհիվ)
    Ադրբեջան - Հնդկաստան 3 - 1 (ազերներից աչքի ընկան Ռաջաբովն ու Մամեդյարովը)
    Ուկրաինա - Չինաստան 1½ - 2½ (երեկվա հակահերոս Արեշչենկոն կրկին «փայլում է»)
    Իսրայել - Եգիպտոս 3 - 1 (վստահ տաղթանակներ 1-ին և 4-րդ տախտակների վրա)

    Այսօրվա մեր հերոսը (գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հետ)՝


    Հիմա մենք լրացուցիչ լավ ցուցանիշների շնորհիվ երկրորդն ենք: Վաղը մեզ սպասում է ամենաբարդ մրցակիցը. Հայաստան - Ռուսաստան: Բարդ է լինելու, բայց որևէ բանի հավակնելու համար պետք է նվազագույնը չպարտվել: Սպասենք:

    Սա էլ կադր երեկվա Արոնյան - Սուտովսկի հետխաղյա վերլուծությունից (կանգնած են Իլյա Լևիտովն ու Ռոբերտ Հովհաննիսյանը)՝

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.07.2011), John (18.07.2011), Malxas (18.07.2011), Yevuk (18.07.2011), Լեո (19.07.2011)

  18. #25
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստան 2-2 Ռուսաստան ոնց որ...

    Մանրամասներն ու վերլուծությունն սպասում ենք Արշակից
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.07.2011), Moonwalker (19.07.2011)

  20. #26
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահամ, ինպես իմացաք՝
    Հայաստան - Ռուսաստան 2 - 2

    Լևոն Արոնյան - Սերգեյ Կարյակին 1 - 0 (մանրամսն ներքևում)
    Ալեքսանդր Գրիշչուկ - Սերգեյ Մովսիսյան ½ - ½ (Սերգեյը հենց սկզբից պատրաստության վրա բռնելով չորացրեց խաղն ու հարկադրեց ոչ ոքիի՝ Արոնյանն արդեն լավ դիրք էր ստացել)
    Վլադիմիր Հակոբյան - Յան Նեպոմնյաշչի ½ - ½ (Չնայած ռուսների «աքլորի» բոլոր փորձերին Վովան իր ծանր ձեռքով չեզոքացրեց սպառնալիքներն ու կիսեց միավորը)
    Պյոտր Սվիդլեր - Գաբրիել Սարգսյան 1 - 0 (Սկզբից ամեն ինչ շատ լավ էր ընթանում ու Լևոնի որոշակի առավելության ֆոնի վրա հաղթանակը բավական իրական էր: Գաբին հաջողացրեց բավական չեզոք դիրքով դուրս գալ երկրորդ ժամանակային հատված, բայց 41...Rc2?? քայլը՝ բավարար ժամանակի պայմաններում, չեմ կարող հասկանալ: Երևի պատասխանատվությունն իրենն արեց)

    Իսկ հիմա գլխավոր պարտիայի մասին: Մեր Լևոնը խնդիր ուներ ապացուցելու, որ երեկվա պարտությունը զուտ պատահական միջադեպ էր, ու ապացուցեց: Առավել հետաքրքիր է պարտիայի վերջնամասը ու արագ անցնենք.

    1. d4 d5 2. c4 c6 3. Nc3 Nf6 4. e3 e6 5. Nf3 Nbd7 6. Qc2 Bd6 7. Bd3 dxc4 8. Bxc4 O-O 9. O-O a6 10. e4 e5 11. Rd1 Qc7 12. h3
    D46: Կիսասլավոնական պաշտպանություն 5 e3 Nbd7 6 Bd3-ով, որ ռուսական դպրոցում հայտնի է Հակամերանյան համակարգ անունով (Анти-Меран) Բացի h3-ը, հնարավոր էին նաև
    12. g3 b5 13. Bf1 (13. Be2 Re8 14. a3 exd4 15. Nxd4 Be5 16. Bg5 h6 17. Be3 c5 18. Nf5 Nb6 19. Rac1 Bxf5 20. exf5 Bxg3 21. hxg3 Rxe3 22. Bxb5 axb5 23. fxe3 Qxg3+ 24. Qg2 Qxe3+ 25. Kh1 h5 26. Re1 Qf4 27. Ne4 Ng4 (Կորոբով (2590) - Գելլեր (2510), Պարդուբիցե, 2008, ½ - ½)
    13...c5 14. dxe5 Nxe5 15. Nxe5 Bxe5 16. Bg5 Bb7 17. Bg2 c4 18. Rac1 h6 19. Bxf6 Bxf6 20. a4 Qb6 21. Nd5 Bxd5 22. Rxd5 Rad8 23. Rcd1 Rxd5 24. Rxd5 Rd8 25. Rxd8+ Qxd8 26. axb5 axb5
    (Բելյաևսկի (2667) - Բերկեշ (2613), Պակս, 2004, ½ - ½)
    12...b5 13. Bb3!?
    Նորույթ Արոնյանից: Համակարիչը անվստահությամբ է մոտենում քայլին, բայց շարունակությունը հակառակի մասին է խոսում: Հիմնական տարբերակներն էին
    13. Be2 Re8 14. dxe5 Nxe5 15. Bg5 Nxf3+ 16. Bxf3 Nd7 17. Qd2 Bc5 18. a3 Ne5 19. Be2 Qa7 20. Bh4 a5 21. Bg3 f6 22. Rac1 Be6 23. Qc2 Bd4 24. b3 a4 25. bxa4 bxa4 26. Qd2 Red8 27. Nd5 Bb6
    (Արսովիչ (2437) - Կոսիչ (2511), Բանյա Կովիլջացկա, 2002, ½ - ½)
    13. Bf1 Bb7 14. Bg5 exd4 15. Bxf6 Nxf6 16. Rxd4 Bc5 17. Rd2 Nd7 18. Rc1 Rad8 19. b4 Bxb4 20. Nd5 Qa5 21. Nxb4 Qxb4 22. e5 Qe7 23. Bd3 g6 24. Re1 c5 25. Be4 Bxe4 26. Qxe4 c4 27. Qe3 Nc5
    (Չերնիշով (2541)-Պոպով (2573), Կրասնոյարսկ, 2003, 0-1)
    13... exd4 14. Nxd4 Nc5 15. Bg5 Be5 16. Bxf6 Bxf6 17. Nxc6!!
    Հզոր քայլ՝ զոհաբերությունն ընդունելու դեպքում սպիտակները զոհաբերում են ևս մեկ ֆիգուր (Ֆիշերի ոգով) ստանում որոշիչ հարձակում արքայի վրա: Կարյակինը, ըստ իս, ճիշտ կողմնորոծվելով հրաժարվեց իր համար անծանոթ շարունակությունից ու հրաժարվեց զինվորը հետ վերադարձնելուց: Ապա հետևում է քարերի փոխանակում և վերադասավորում՝
    17...Bb7 18. Nd4 Nxb3 19.Qxb3
    Իհարկե մերժելի է 19. Nxb3?-ը՝ b4−+
    19... Rad8 20. Nd5 Bxd5 21. exd5 Bxd4 22. Rxd4
    Սպիտակների d5 զինվորը հաղթանակի բանալին է:
    22...Qe5 23. Rad1 Rd6 24. a4 bxa4 25. Qxa4 g6 26. Qc4 Rfd8 27. b4 Qf5 28. h4 h5 29. g3 Kg7 30. Kg2 Kg8 31. Ra1
    Ավելացնելով ճնշումը մեկուսացված զինվորի վրա և նպատակ ունենալով անցնել Rd1-a1-a2-c2-c5: 31...Rc8 32. Qf1 Qe5 33.Qd1
    33. Rxa6?-ը պարտվում է՝ Rxa6 34. Qxa6 Rc1−+
    33... Re8 34. Ra2 Qf5 35. Rc2 Re4 36. Rc5 Rf6 37. Rxe4 Qxe4+ 38. Kg1 Qxb4 39. Rc6 Qb2 40. Rxf6 Qxf6 41. d6 Qd8 42. Qd5 Kf8 43. Qc5 f6 44. Qc7 Ke8 45. Qc6+ Kf7 46. Qc4+ Ke8 47. Qg8+ Kd7 48. Qxg6 Qh8 49. Qd3 a5 50. Qd4 a4 51. Qc5 Ke6 52. Qc6 a3 53. Qa6 a2 54. Qxa2+ Kxd6 55. Qf7 Ke5 56. Qd7 Qh6 57. Qe8+ Kd6 58. Qd8+ Ke6 59. Qg8+ Kd6 60. Kg2 Ke7
    Վերադասավորումներ՝ սպիտակները պատրաստվում են թարգուհի անցկացնել իրենց զինվորը, թեև կարծում եմ ահավոր բարդ կլինի նման դիրքում հաղթել համակարգչին (եթե որևէ կերպ հնարավոր է):Սևերի վերջին քայլի փոխարեն ավելի ճիշտ էր՝
    60... Kc5 61. Qe8 Kd6 62. Qb8+ Kc6 63. Qa8+ Kd6 64. Qe4+/−
    61. f4+− Qf8 62.Qd5
    Թագուհու փոխանակումը բերելու էր միայն ոչ ոքի՝ 62. Qxf8+ Kxf8 63. f5 Ke8+/−, ուստի մոտ 20 րոպե հաշվարկելուց հետո (անգամ որոշ պրոֆեսիոնալներ կարծում էին, որ սպիտակները հաղթում են ցուգցվանգից հետ), շարունակեց ճնշումը:
    62... Qe8
    Միգուցե կարելի էր փորձել 62... f5!?+/−
    63. Qc5+ Ke6 64. Kf3
    Մյուս ճանապարհը տանում էր դեպի ոչ ոքի՝ 64. Qe3+ $5 Kf7 65. Qxe8+ Kxe8+/−
    64... Qg6
    Տարբերակ էր՝ 64... Qd7!?+/−
    65.Kf2+/− Kf7
    65... Kd7!?+/−
    66. f5+− Qh6 67. Qc7+ Kg8 68. Qc4+ Kh8 69. Qe2 Kg7??
    Ցայտնոտում հայտնված Կարյակինը սայթաքում է, այն էլ այս պահին, երբ պետք էր բացարձակ ճշգտրություն պահպանել: Ճիշտ էր՝ 69... Kh7!?+/−
    70. Qe3 Qh8 71. Qe7+ Kh6??
    Երկրորդ սխալը, որը սակայն ոչինչ չէր որոշում՝ 71... Kg8!?+ −
    72. Ke3 Qg8 73. Qxf6+ Kh7 74. Qg6!
    Վերջին հարվածն ու մրցակիցը ստիպված հանձնվեց. մատ 25 քայլում՝74.Qg6+ Qxg6 75. fxg6+ Kxg6 76. Ke4+ − ևն
    1-0

    Մերոցն հաջողվեց պահպանել մրցաշարի ինտրիգը՝ թույլ չտալով ռուսներին առաջ պոկվել: Մնացած զույգելում՝

    Եգիպտոս - ԱՄՆ 0½-3½
    Չինաստան - Իսրայել 1½-2½
    Հնդկաստան - Ուկրաինա 1½-2½
    Հունգարիա - Ադրբեջան 2½-1½
    (Հուդիթ Պոլգարը փշրեց ազերիների տակտիկական «անակնկալ» դասավորությունը)

    Առաջին անգամ թիմային լուսանկար՝


    Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝



    Վաղը խաղալու ենք Եգիտպոսի հետ՝ հնարավորինս մեծ (4-0 կամ 3,5-0,5) հաշվով հաղթելու ակնկալիքով: Ձեռի հետ էլ կերկրպագենք ադրբեջանցիներին, որ ռուսների հետ գոնե ոչ ոքի գրանցեն:

    Էս էլ մեր օրվա հերոսը՝

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.07.2011), Yevuk (19.07.2011), Լեո (19.07.2011), Նաիրուհի (19.07.2011)

  22. #27
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաբրիել Սարգսյանին պետք ա հավաքականից հանել: Ինչքան շուտ, էնքան լավ: Ինքը աճելու տեղ չունի, ջահելներին ճամփա չի տալիս ու սաղ պատասխանատու խաղերին պարտվում ա:
    Ինքը արժանի չի մեր հավաքականում խաղալու: Ժամանակին իրա հետ մեծ հույսեր կային, բայց ժամանակը ցույց տվեց, որ ինքը միջին կարգի խաղացող ա, սակայն, ի տարբերություն Վլադիմիր Հակոբյանի՝ նաև անկայուն:
    Արժանի չի նույնիսկ մեր չորրորդ տախտակին: Էսօր ինքը էդ ապացուցեց իրա դժգույն ու անմակարդակ խաղով:
    Лучше Гор могут быть только Горы.

  23. #28
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաբրիել Սարգսյանին պետք ա հավաքականից հանել: Ինչքան շուտ, էնքան լավ: Ինքը աճելու տեղ չունի, ջահելներին ճամփա չի տալիս ու սաղ պատասխանատու խաղերին պարտվում ա:
    Ինքը արժանի չի մեր հավաքականում խաղալու: Ժամանակին իրա հետ մեծ հույսեր կային, բայց ժամանակը ցույց տվեց, որ ինքը միջին կարգի խաղացող ա, սակայն, ի տարբերություն Վլադիմիր Հակոբյանի՝ նաև անկայուն:
    Արժանի չի նույնիսկ մեր չորրորդ տախտակին: Էսօր ինքը էդ ապացուցեց իրա դժգույն ու անմակարդակ խաղով:
    Կարծում եմ էդ Լևոնին հեչ դուր չի գա (տես Լևոնի հարցազրույցը Crestbook-ին): Բայց իրոք փոխարինողներ կան՝ նույն ասենք Տիգրան Պետրոսյանը (վերջերս վստահ հաղթեց Բենասկի մրցաշարում), Արման Փաշիկյանը, նույն պահեստային Ռոբերտ Հովհաննիսյանը (որին երևի վաղը կտեսնենք՝ աուտսայդեր Եգիպտոսի հետ): Մի քանի տարի հետո ավելի փոքր սերնդից առաջին հերթին Սամվել Տեր-Սահակյանն ու մեր պատանեկան օլիմպիադայի չեմպիոնները (Կարեն Գրիգորյան, Հովհաննես Գաբուզյան):
    Հա ու մեկ էլ նշեմ, որ Վլադիմիր Հակոբյանն էդքան էլ միջին կարգի խաղացող չի, ուղղակի իրա լավագույն տարիներն անցել են (ասենք 99թ.-ի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ մրցախաղը Խալիֆմանի հետ). վերջիվերջո էս տարի 40-ն ա լրանում:

  24. #29
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ էդ Լևոնին հեչ դուր չի գա (տես Լևոնի հարցազրույցը Crestbook-ին): Բայց իրոք փոխարինողներ կան՝ նույն ասենք Տիգրան Պետրոսյանը (վերջերս վստահ հաղթեց Բենասկի մրցաշարում), Արման Փաշիկյանը, նույն պահեստային Ռոբերտ Հովհաննիսյանը (որին երևի վաղը կտեսնենք՝ աուտսայդեր Եգիպտոսի հետ): Մի քանի տարի հետո ավելի փոքր սերնդից առաջին հերթին Սամվել Տեր-Սահակյանն ու մեր պատանեկան օլիմպիադայի չեմպիոնները (Կարեն Գրիգորյան, Հովհաննես Գաբուզյան):
    Հա ու մեկ էլ նշեմ, որ Վլադիմիր Հակոբյանն էդքան էլ միջին կարգի խաղացող չի, ուղղակի իրա լավագույն տարիներն անցել են (ասենք 99թ.-ի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ մրցախաղը Խալիֆմանի հետ). վերջիվերջո էս տարի 40-ն ա լրանում:
    Արոնյանը պրոֆեսիոնալ ա ու պետք ա հասկանա, որ ՎԱՏ խաղացողը պետք ա չխաղա հավաքականում:
    Հենց էդ ա, որ պետք ա նայել ճշմարտության երեսին ու զիջել ճանապարհը երիտասարդներին:
    Հա, գիտեմ, բայց էս պահին Հակոբյանը համարվում ա միջին կարգի խաղացող ու ուժեղ տեսաբան, ոչ ավելին:
    Лучше Гор могут быть только Горы.

  25. #30
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Արոնյանը պրոֆեսիոնալ ա ու պետք ա հասկանա, որ ՎԱՏ խաղացողը պետք ա չխաղա հավաքականում:
    Հենց էդ ա, որ պետք ա նայել ճշմարտության երեսին ու զիջել ճանապարհը երիտասարդներին:
    Հա, գիտեմ, բայց էս պահին Հակոբյանը համարվում ա միջին կարգի խաղացող ու ուժեղ տեսաբան, ոչ ավելին:
    Դե հա ընդհանուր երկարաժամկետ զարգացման տեսակետից գուցե և ճիշտ ես ասում: Բայց չեմ կարծում, որ որևէ փոփոխություն կլինի, եթե ասենք Հայաստանը 5-րդ տեղից ցածր չգրավի: Ընդհանուր առմամբ կարճ դիստանցիայով մրցաշարում նման ուժեղ ու վարկանիշով բարձր մրցակիցների հետ մեր եռյակում լինելը հաջողություն կհամարվի: Իսկ հաղթողներին չեն դատում:
    Ընդհանրապես կարծում եմ ճիշտ կլինի հավաքականի 5 անդամնից 3-ը որոշվեն մեր առաջնության արդյունքներով (դե Արոնյանն ու Մովսիսյանն էլ վարկանիշով՝ որպես լավագույն 50-յակի անդամներ. ): Էդ նաև առաջնության վարկը կբարձրացնի:

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական շախմատ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 156
    Վերջինը: 22.11.2015, 22:33
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •