ՖԻԴԵ-ն և Չինաստանի շախմատային ասոցիացիան ներկայացնում են շախմատի տղամարդկանց 8-րդ թիմային առաջնությունը Նինգբոյում` հուլիսի 15-ից 27-ը
Մասնակիցները
ՖԻԴԵ-ի D.07.11.6.2. որոշման համաձայն մասնակցության հրավեր է ուղարկվել հետևյալ երկրներին.
1. Չինաստան (երկրի միջին վարկանիշը 2659, հրավիրված է, որպես հյուրընկալող երկիր)
2. Ռուսաստան (երկրի միջին վարկանիշը 2734, հրավիրված է, որպես 2009թ.-ի չեմպիոն)
3. Ուկրաինա (երկրի միջին վարկանիշը 2696, հրավիրված է, որպես 2010թ.-ի շախմատային օլիմպիադայի հաղթող)
4. Իսրայել (երկրի միջին վարկանիշը 2640, հրավիրված է, որպես 2010թ.-ի շախմատային օլիմպիադայի 2-րդ մրցանակակիր)
5. Հունգարիա (երկրի միջին վարկանիշը 2644, հրավիրված է, որպես 2010թ.-ի շախմատային օլիմպիադայի 3-րդ մրցանակակիր)
6. Ադրբեջան (երկրի միջին վարկանիշը 2639, հրավիրված է, որպես Եվրոպայի գործող չեմպիոն)
7. Հնդկաստան (երկրի միջին վարկանիշը 2645, հրավիրված է, որպես Ասիայի գործող չեմպիոն)
8. ԱՄՆ (երկրի միջին վարկանիշը 2639, հրավիրված է, որպես Ամերիկայի գործող չեմպիոն)
9. Եգիպտոս (երկրի միջին վարկանիշը 2464/, ողջ երկրում ընդհամենը 2 գրոսմայստեր/, հրավիրված է, որպես Աֆրիկայի չեմպիոն)
10. Հայաստան (երկրի միջին վարկանիշը 2654, հրավիրված է, որպես ՖԻԴԵ-ի նախագահի նոմինանտ)
Մասնակցության կարգը
Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է 5 մարզիկ (4 հիմնական և 1 պահեստային) և մեկ մարզիչ: Այսպիսով երկիրը ներկայանում է 6 հոգանոց պատվիրակություն: Նրանց ծախսերը (ներառյալ 5 աստղանի հյուրանոցն ու սնունդը) հոգում են կազմակերպիչները: Յուրաքանչյուր լրացուցիչ մարդու համար վճարում է նրան ներկայացնող երկիրը:
Խաղացողների պարտականությունները
- Բոլոր խաղացողները պարավոր են մասնակցել բացման և փակման արարողություններին:
- Մրցաշարն անցկացվելու է այսպես կոչված «zero tolerance»-ի կանոնների համաձայն:
- Չի թույլատրում ոչ ոքի առաջարկել մինչև 30-րդ քայլը:
- Բոլոր ֆեդերացիաները պարտավոր են ընդունել այս կանոնները:
Անցկացման վայրը
Մրցաշարն անցկացվելու է Նինգբոյի «Չինաստանը նոր հարյուրամյակում» հինգաստղանի հյուրանոցում: Խաղերն անց են կացվելու նույն հյուրանոցի հանդիսությունների դահլիճում:
Մրցաշարի կանոնները
Մրցաշարն անցկացվելու է 9 շրջանով՝ Շվեյցարական մրցակարգով: Ամեն թիմ խաղալու է մյուս բոլոր թիմերի հետ: Գույներն ու թիմերի համարները կորոշվեն բացման արարողության ժամանակ՝ վիճակահանությամբ:
Ժամանակը հաշվարկվելու է ինչպես ավանդաբար՝ 90 րոպե առաջին 40 քայլերի համար + 30 րոպե մինչև պարտիայի ավարտը + 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար սկսած 1-ից:
Միավորների հաշվարկման կարգը
Արդյունքները հաշվարկվելու են ըստ ՖԻԴԵ-ի օլիմպիական սկզբունքների՝ 2 միավոր թիմային հաղթանակի, 1 միավոր՝ ոչ ոքիի և 0 միավոր՝ պարտության համար: Միավորների հավասարության դեպքում՝
- հաշվարկվելու են բոլոր խաղատախտակների վրա հավաքած միավորները,
- հաշվի է առնվելու միմյանց միջև հանդիպման ելքը,
- օգտագործվելու է Սոնեբորն-Բերգերի միավորային համակարգը,
- օգտագործվելու է Բեռլինյան համակարգը/1-ին խաղատախտակ - 4 միավոր, 2-րդ խաղատախտակ - 3 միավոր ևն),
- անցկացվելու է նոր մրցախաղ՝ յուրաքանչյուր խաղացողին գումարային 15 րոպե ժամանակային հաշվարկով:
Մրցանակները
Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերի բոլոր 6 անդամները (հիմնական քառյակը+պահեստայինը+մարզիչը) կստանան համապատասխան հարգի մեդալներ: Մեդալներ կտրվեն նաև խաղատախտակների հաշվարկով: 5-րդ խաղատախտակի խաղացող կճանաչվի նա, ով 50%-ից քիչ հանդիպումներ է անցկացրել:
Օրակարգը
Բացման և փակման օրերն են հուլիսի 16-ն ու 26-ը: Հանգստյան օրն է հուլիսի 22-ը: Մնացած օրերը խաղային են, պարտիաների սկիզբը տեղի ժամանակով 15:00-ին:
Մրցավարները
ՖԻԴԵ-ի D.07.6.5. որոշման համաձայն գլխավոր մրցավարն է Պանայոտիս Նիկոլոպոլուսը Հունաստանից:
Արդեն հայտնի են որոշ թիմերի՝ այդ թվում Հայաստանի կազմը.
1. Լևոն Արոնյան, 2808
2. Սերգեյ Մովսիսյան, 2705
3. Վլադիմիր Հակոբյան, 2670
4. Գաբրիել Սարգսյան, 2663
5. Ռոբերտ Հովհաննիսյան, 2553 /ՀՀ գործող չեմպիոնը/
Գլխ. մարզիչ` Արշակ Պետրոսյան
Տեղեկացման կարգով ասեմ, որ նախկին 7 առաջնություններում 5 անգամ հաղթել է ԽՍՀՄ/Ռուսաստանը՝
1985թ.-ին Լյուցեռնում /Կարպով, Յուսուպով, Վահանյան, Սոկոլով, Բելյավսկի/
1989թ.-ին Լյուցեռնում /Կարպով, Բելյավսկի, Էլվեստ, Վահանյան, Իվանչուկ/
1997թ.-ին Լյուցեռնում /Բարեև, Սվիդլեր, Խալիֆման, Ռուբլևսկի, Դրեև/
2005թ.-ին Բեերշեբայում /Սվիդլեր, Դրեև, Գրիշչուկ, Մորոզևիչ, Բարեև/
2009թ.-ին Բուրսայում /Գրիշչուկ, Յակովենկո, Մորոզևիչ, Տոմաշևսկի, Մալախով/
մեկական անգամ ԱՄՆ-ը՝
1993թ.-ին Լյուցեռնում /Կամսկի, Յերմոլինսկի, Գուլկո, Կայդանով, Բենջամին/
և Ուկրաինան՝
2001թ.-ին Երևանում /Իվանչուկ, Պոնոմարյով, Բալկան, Էինգորն, Ռոմանիշին/:
Մեր լավագույն արդյունքը եղել է 1997, 2001, 2005-ին զբաղեցրած 3-րդ տեղը:
Ըստ ՖԻԴԵ-ի կայքի և այլ աղբյուրների
Մի խոսքով քննություններից պրծնենք՝ տենանք ինչ ենք անում:
Էջանիշներ