User Tag List

Էջ 3 24-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 346 հատից

Թեմա: Համաշխարհային շախմատ

  1. #31
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,025
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտվեց շախմատի աշխարհի 8-րդ առաջնության 4-րդ տուրը (քանի որ պարտիաների որակը ցածր էր բավարարվեմ տեղեկացմամբ)՝

    Հայաստան - Եգիպտոս 3½ - 0½

    Սերգեյ Մովսիսյան - Ահմեդ Ադլի 1 - 0
    Բասսեմ Ամին - Վլադիմիր Հակոբյան 0 - 1
    Գաբրիել Սարգսյան - Սամի Շոկեր ½-½
    Մոհամմեդ Էզատ - Ռոբերտ Հովհաննիսյան 0 - 1


    Ահա, ուրախացանք անցանք առաջ: Գոռի ասածը ցավալիորեն հաստատվեց նաև այսօրվա պարտիայում: Գաբիի վիճակը բավարարից շատ հեռու կարող ենք համարել: Էսօրվա կոպիտ սխալ հաշվարկը միջնախաղում՝ իրենից կարգով (ընդհամենը միջազգային վարպետ) և վարկանիշով (մոտ 200 կետով) ցածր շախմատիստի հետ լրիվ բավարար էին պարտության համար: Ուղղակի բարեբախտաբար ինչպես նշեցի մրցակիցը ցածրակարգ էր ու չկարողացավ հաղթանակ քամել դիրքից: Էլ չասեմ երեկվա պարտիան հավանաբար փրկող 50...Rg3!!-ը չտեսնելը: Բայց դե հո ամեն մրցակից եգիպտացի չի լինելու: Չգիտեմ գուցե իմաստ ունի վաղը չինացիների դեմ Գաբիին թողնել պահեստայինների նստարանին ու հնարավորություն տալ Ռոբերտ Հովհաննիսյանին (ով հաղթական նորամուտ ունեցավ այս տուրում), բայց դե վերջինս էլ նման մրցումներում փորձի պակաս ունի: Երևի Արշակ Պետրոսյանը ավելի լավ գիտի: Ուղղակի Գաբիի նման խաղով հաստատ չենք մնա այնտեղ ուր հայտնվեցինք այսօր՝

    Ռուսաստան - Ադրբեջան 1 - 3 (Հաշիմովն ու Հուսեյնովը մրցախաղը բերեցին մեր համար ամենաբարենպաստ ելքին)
    Ուկրաինա - Հունգարիա 1½-2½ (վաղուց չէինք տեսել հաղթական պարտիա Պետեր Լեկոյից)
    Իսրայել - Հնդկաստան 1½-2½ (ինդուսների առաջին թիմային հաղթանակը)
    ԱՄՆ - Չինաստան 0½-3½ (մեր վաղվա մրցակիցները թափ են հավաքում. պետք է առավելագույնս պատրաստ լինել)

    Ու մրցաշարային աղյուսակի վերին կեսը


    Այսօր, Լևոն Արոնյանի հանգստանալու պայմաններում, առաջին տախտակին էր Սերգեյ Մովսիսյանը.

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.07.2011), Ariadna (20.07.2011), ars83 (20.07.2011), John (20.07.2011), Lion (20.07.2011), Malxas (20.07.2011), Nare-M (21.07.2011), Yevuk (21.07.2011), Լեո (20.07.2011), Ձայնալար (20.07.2011), Նաիրուհի (21.07.2011), Ուրվական (20.07.2011)

  3. #32
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,025
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չինաստան - Հայաստան 1½ - 2½

    Մանրամասները մի քիչ ուշ: Մենակ ասեմ, որ Գաբին իր հնարավորությունների վրա կասկածողների (նաև իմ) բերանը շրմփոցով փակեց:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (24.07.2011), Lion (21.07.2011), Malxas (21.07.2011), Nare-M (21.07.2011), Yevuk (21.07.2011), Լեո (21.07.2011), Ձայնալար (21.07.2011), Նաիրուհի (21.07.2011)

  5. #33
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Չինաստան - Հայաստան 1½ - 2½

    Մանրամասները մի քիչ ուշ: Մենակ ասեմ, որ Գաբին իր հնարավորությունների վրա կասկածողների (նաև իմ) բերանը շրմփոցով փակեց:
    Մի քիչ կոպիտ ես արտահայտվում... Ես մնում եմ իմ կարծիքին:
    Հ.Գ. Իհարկե, թող իմ կարծիքը սխալ լինի, չուզողը ես ըլնեմ:
    Лучше Гор могут быть только Горы.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (21.07.2011)

  7. #34
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,025
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Չինաստան - Հայաստան 1½ - 2½

    Մանրամասները մի քիչ ուշ: Մենակ ասեմ, որ Գաբին իր հնարավորությունների վրա կասկածողների (նաև իմ) բերանը շրմփոցով փակեց:
    Ուրեմն՝

    Վանգ Հաո - Լևոն Արոնյան ½ - ½ (մեր առաջատարի համար առանձնակի դժվարություն չներկայացրեց դիրքը արագ հավասարեցնելը, սակայն առավելություն ստանալ չհաջողվեց)
    Սերգեյ Մովսիսյան - Վանգ Յուե ½ - ½ (բավական խճճված միջնախաղում Մովսին աննպաստ դիրք ստացավ, բայց փոխադարձ ցայտնոտում գործեց հրաշալի ու կիսեց միավորը)
    Լի Չաո - Վլադիմիր Հակոբյան ½ - ½ (սկզբնախաղից հետո ստանալով համեմատաբար ծանր դիրք, Վովան գտավ անսպասելի և անչափ գեղեցիկ քայլ՝ 17...Qf4!!, որից հետո զոհաբերելով նավակ ու թեթև ֆիգուր հարկադրեց ոչ ոքի քայլերի կրկնությամբ)
    Գաբրիել Սարգսյան - Յու Յանգյի 1 - 0

    1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 Bb4+ 4. Bd2 Bxd2+ 5. Qxd2 O-O 6. g3 b6 7. Nc3 Bb7 8. Bg2 Ne4 9. Qd3 Nxc3
    E16: Թագուհու հնդկական պաշտպանություն՝ 4 g3 Bb7 5 Bg2 Bb4+ (Բոգո-հնդկական)
    Ընդհանրապես չինացիները զիջում են բոլորին իրենց սկզբնախաղային պատրաստությամբ: Զգացնել է տալիս հին դպրոցի բացակայությունը: Հնարավոր էր՝
    9... d5 10. cxd5 exd5 11. O-O Ba6 12. Qc2 Nxc3 13. bxc3 Nc6 14. Rfe1 Na5 15. Ne5 Bb7 16. e4
    Qd6 17. exd5 Bxd5 18. Be4
    (Սավչենկո (2526) - Օվսեևիչ (2583), Դրեզդեն, 2009թ., ½ - ½)
    10. Ng5 Ne4 11. Nxe4 Nc6
    Սևերի հաջորդ քայլը արդեն սկզբնախաղային տեսությունից դուրս է: Բավականին շուտ բարձրակարգ շախմատիստների համար: Հիմնական շարունակությունն է՝
    11... d5 12. cxd5 exd5 (12... Bxd5 13. O-O Nc6 14. Rfd1 Qe7 15. Nc3 Bxg2 16. Kxg2 Nb4 17. Qc4 Nd5
    18. Rac1 Rac8 19. Qc6 Rfd8 20. e3 Kf8 21. Nxd5 exd5 22. Rc3 Qd7 23. Rdc1 Qxc6
    24. Rxc6 Rd7 25. h4 Ke8 26. h5 h6 27. b4
    (Իվանչուկ (2731) - Նիսիպյանու2695),
    Ֆորոս, 2006, 1-0) 13. Nc3 c6 14. O-O Nd7 15. b4 Nf6 16. Rfd1 Qd7
    17. a4 Rac8 18. a5 c5 19. bxc5 bxc5 20. dxc5 Rxc5 21. a6 Bc6 22. Qe3 Rc4 23.
    Rd4 Re8 24. Qd3 Rxd4 25. Qxd4 Rb8 26. h3
    (Կուլաոտս (2547) - Կուպարաձե (2362)Ստամբուլ, 2007, 0-1)
    12. O-O Rb8 13. Nc3 Nb4 14. Qd2 Bxg2 15. Kxg2 c6
    Կանխելով b5+d5 ներխուժումը:
    16. a3 Na6 17. e4 d5 18. cxd5 cxd5 19.e5
    Ընդհանուր առմամբ հավասար դիրքում սևերի դիրքը ճզմված է, նրանք օդի կարիք են զգում:
    19...Nc7 20. Rac1 Qd7 21. Rc2 Rbc8 22. Rfc1 Nb5 23. Nxb5 Rxc2 24. Rxc2 Qxb5 25. Rc7 a5 26. Qc2 h6 27. h4 Qa6 28. b3 Qb5 29. h5 Rd8 30. Rc6 Rf8 31. f4 Qa6 32. Rc7 Qa8 33. Qc6
    33. f5!? exf5 34. Qxf5+/= ուղին համեմատաբար ավելի մեծ առավելություն կտար սպիտակներին:
    33...Qa6= 34.Qc2 Qa8 35. g4 Kh8 36. a4 Kg8 37. Kf2 Kh8
    Հետաքրքիր ճանապարհ է 37... Qd8!? 38. Kg3 Qa8+/−-ը՝ բարդացնելով սպիտակների հաղթական երթ
    38. Qc6+/− Qb8 39. Kg3 Kg8 40. g5 hxg5 41. fxg5 Qd8 42. Kg4 Kh8??
    Առանց այն էլ վատ դիրքում կատարված այս քայլը ամեն ինչ ավարտում է հենց նույն վայրկյանին: Ճիշտ էր՝ 42... Qa8!?+−
    43. Qb7 Kg8 44. g6 Qe8 45. Re7
    Եվ մատն արդեն սարերի հետևում չէ՝ 45. Re7 Qd8 46. gxf7+ Rxf7 47. Rxf7 Kh8 48. h6 b5 49. Rf6 gxh6 50. Rxh6+ Kg8 51. Rg6+ Kf8 52. Qg7+ Ke8 53. Rxe6+ Qe7 54. Qxe7#
    1-0

    Այսպիսով հանգստյան տուրից առաջ մենք վստահորեն ընթանում են առաջին տեղում՝

    Եգիպտոս - Ռուսաստան 1 - 3 (ռուսները չնայած բոլոր ջանքերին չկարողացան «չորով» հաղթել)
    Հնդկաստան - ԱՄՆ 1 - 3 (հանգստյան օրվանից հետո մեր մրցակից ինդուսները պարտվեցին Գատա Կամսկուն ու թիմակիցներին)
    Հունգարիա - Իսրայել 3½-0½ (վստահ են ընթանում նաև հունգարները, ում հետ մենք դեռ պիտի հանդիպենք)
    Ադրբեջան - Ուկրաինա 1½-2½ (Ալեքսանդր Մոյսեննկոյի հերոսական ջանքերի գնով ձեռք բերված հաղթանակը ազերներին հետ թողեց 2 միավորով)



    Սա էլ մրցաշարային աղյուսակը.



    Վաղը միակ հանգստյան օրն է: Ամսի 23-ին խաղում ենք Հնդկաստանի հետ: Հուսանք նույն ոգով էլ կշարունակենք: Մենք միակ թիմն ենք, որ պարտություն չի կրել:

    Սա էլ այսօրվա մեր հերոսը Վլադիմիր Հակոբյանի հետ զրուցելիս (ավելի շուտ ղժժում են)


  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.07.2011), ars83 (24.07.2011), John (21.07.2011), Lion (21.07.2011), Malxas (21.07.2011), Nare-M (21.07.2011), Yevuk (22.07.2011), Լեո (21.07.2011), Նաիրուհի (21.07.2011)

  9. #35
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,025
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ այսպես քիչ առաջ Նինգբոյում ավարտվեց աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրը.
    Հայաստան - Հնդկաստան 2½ - 1½

    Լևոն Արոնյան - Պենտալա Հարիկրիշնա 1 - 0
    Կրիշնան Սասկիրան - Սերգեյ Մովսիսյան ½-½ (Վստահորեն միավորը կիսեց նաև սևերով խաղացող Դոն Մովսին)
    Վլադիմիր Հակոբյան - Սուրյա Գանգուլի ½-½ (Վլադիմիրն առանձնակի չէր փորձում առավելություն ստանալ, հնդիկն էլ ոչինչ առաջադրել չկարողացավ: Ոչ ոքի
    Նեգի Պարիմարջան - Գաբրիել Սարգսյան ½-½ (Լևոնի հաղթանակից հետո հանգստացած Գաբին ևս իր առավելությունը հանգիստ հասցրեց ոչ ոքիի

    1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. Nc3 Be7 5. Bg5 h6 6. Bh4 O-O 7. e3 Ne4 8. Bxe7 Qxe7 9. Rc1 c6 10. h4!?
    D56: Թագուհու մերժված գամբիտ, Լասկերի պաշպանություն (հականիմցոհնդկական): Իր 10-րդ քայլով Լևոնը անակնկալի բերեց կարգով բավական զիջող հակառակորդին: Հատուկ հնդիկի համար մշակած տակտիկան տվեց իր արդյունքը: Լևոնը խաղաց ուղղակի փայլուն, բացարձակ մաքուր: Իսկ մրցակիցը ողջ պարտիայում չգտավ իրեն: Հնարավոր էին՝
    10.Qb3 Nd7 11. Bd3 Nxc3 12. Qxc3 Re8 13. cxd5 exd5 14. b4 a6 15. O-O Nb6 16. Qc5
    Qd8 17. Qa5 Be6 18. Nd2 Nc8 19. Qxd8 Rxd8 20. Nb3 Nd6 21. Na5 Rd7 22. Rfe1 Bf5
    23. Bf1 Re7 24. a4 Bd7
    (Բոտսարի (2356) - Մակկա (2220)/Աղիա Պելագիա, 2004, 1-0)
    10. Be2 Nxc3 11. Rxc3 dxc4 12. Rxc4 Nd7 13. O-O e5 14. Qc2
    exd4 15. Nxd4 Nb6 16. Rc5 Nd7 17. Ra5 Nf6 18. Rc1 Bg4 19. Bf1 Bd7 20. Nf3 Bg4
    21. Nd4 Bd7 22. Nf3 Bg4
    (Իվանչուկ (2779) - Կարլսեն (2776), Լինարես, 2009, ½-½)
    10. a3 Nxc3 11. Rxc3 Nd7 12. Qc2 dxc4 13. Bxc4 e5 14. Ba2 exd4 15.
    Nxd4 Nf6 16. O-O Rd8 17. Rd1 Bd7 18. Rcd3 c5 19. Ne2 Bf5 20. Rxd8+ Rxd8 21. Qc1
    Rxd1+ 22. Qxd1 Qd7 23. Qxd7 Bxd7
    (Բանիկաս (2571) - Մաստրովասիլիս (2518)
    Կալիթեա, 2008, ½-½)
    10... Nd7 11. g4 e5 12. cxd5 Nxc3 13. Rxc3 cxd5 14. g5
    Սպիտակները ճնշող տարածդային առավելություն ունեն:
    14...h5 15. Bb5 exd4 16. Qxd4 Qe4 17. Qxe4 dxe4 18. Nd2 Ne5 19. Nxe4 Be6 20. f4 Bd5 21. fxe5 Bxe4 22. O-O Bd5 23. Bd7 Rfd8
    Այստեղից մեկնարկում է հնդիկի սխալների շարանը: Ճիշտ կլիներ՝ 23... Rad8 24. Rc7+/=
    24. Rc7+/− a5 25. a4 Ra6 26. Rf4 Rf8 27. Rd4 Bc6 28. e6 fxe6 29. Bxe6+ Kh8 30. Bf7 Rb6
    Իհարկե նախընտրելի էր 30... Raa8 31. Bxh5 Rf5 32. Bg4+−-ը, բայց դիրքը հնդիկինը չէր: Ու զգացվում էր, որ ողջ ընթացքում Լևոնը դիրքը հասկանալու գործում մի քանի գլուխ բարձր էր::
    31. b3 Bf3
    31... Rb4!?+− -ի դեպքում սևերը դեռ կարող ե հակախաղ ստանալ:
    32. g6 Rc6
    Համակարգիչը նախընտրում է 32... Be2+−
    33. Rxc6 bxc6??
    Հնդիկի նյարդերը տեղի են տալիս ու ամեն կողմից ճաքեր ունեցող փատը փլվում է հենց նույն պահին: Պարտիան երկարացնում էր՝ 33... Bxc6 34. e4 b5 35. axb5 Bb7+−
    34. e4! Be2?
    Արդեն պարտվողի կարգավիճակում արված այս սխալը ուղղկի մոտեցնում էր մատը: Միակ պատասխանն էր՝ 34... c5 35. Rd5 Be2 36. Rxc5 Bg4 37. Rxa5 Rc8+−
    35. e5!
    Երկաթբետոնե պատասխան և սևերը հարկադրված են հանձնվել, քանի որ կհետևեր՝
    35. e5 Rb8 36. e6 Bc4 37. e7 Bxf7 38. gxf7 Kh7 39. f8=Q Re8 40. Qxe8 g6 41.Qf7+ Kh6 42. Rd6 c5 43. Qxg6# : Մի շնչով խաղացված պարտիա և փայլուն հաղթանակ մեր առաջատարից:
    1-0


    Ողջ դահլիճը ծափահարում է օրա հոբելյար Հուդիթ Պոլգարին: Երկրորդ պլանում մեր թիմը:

    Այսպիսով մրցաշարի ավարտից 3 տուր առաջ մենք վստահորեն գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը: Այօրվա մյուս զույգերում՝

    Ռուսաստան - Ուկրաինա 2 - 2 (Խաղաղություն բոլոր տախտակների վրա: Մեր երկու հետապնդողներն էլ միավոր կորցրին
    Իսրայել - Ադրբեջան 2 - 2 (Ռաջաբովի հաղթանակին հրեաները պատասխանեցի Սմիրինի մեկ միավորով
    ԱՄՆ - Հունգարիա 2 - 2 (Հաղթանակ տարան Յասսեր Սեյրավանն ու Զոլտան Ալմաշին
    Եգիպտոս - Չինաստան 0½ - 3½ (Ինչպես միշտ Եգիպտոսից պատություն են կրում բոլորը բացի Սամի Շոկերից

    Մրցաշարային աղյուսակը.



    Էս էլ մեր առաջատարը իր հայտնի թերմոսի կափարիչ-բաժակով:

    Մնացած երեք տուրերում մեզ սպասում են ամենևին ոչ հեշտ մրցակիցներ՝ Հունգարիա, Ադրբեջան, Ուկրաինա: Բարդ է լինելու, բայց առաջին տեղը արդեն շատ մոտ է:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.07.2011), Ariadna (24.07.2011), ars83 (24.07.2011), Lion (23.07.2011), Nare-M (25.07.2011), Լեո (23.07.2011), Նաիրուհի (23.07.2011)

  11. #36
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,973
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց տուրնիրում հեշտ հակառակորդներ չեն լինում - դե ձեզ տեսնեմ, պատվով տղերք, մեկ էլ, մեկ էլ, մի զարկ տվեք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #37
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,025
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովո՞ւրդ, հաղթե՛լ ենք:

    Հունգարիա - Հայաստան 1½ - 2½

    Պետեր Լեկո - Լևոն Արոնյան ½ - ½ (Լևոնը առանց խնդիրների լուծեց իր խնդիրն ու նեյտրալիզացրեց հունգարների առաջին սպիտակ գույնը: Ոչ ոքի 33-րդ քայլին: )
    Սերգեյ Մովսիսյան - Զոլտան Ալմաշի 1 - 0 (Սերգեյը հաղթանակ կորզեց ցայտնոտում: Գործնականում պարտված դիրք ունենալով մեր երկրորդ համարը կարծակնային արագությամբ, խաղալով ու օգտվելով հունգարի կոպիտ սխալներից, նախ հավասարեցրեց և ապա հաղթած դիրք ստացավ: Ցայտնոտի ավարտից հետո Ալմաշին մի փոքր մտածեց ու հանձնվեց: Պարտիային անդրադառնալու իմաստ չեմ տեսնում, քանի որ հաղթանակի գործում բախտի դերը հիմնականն էր: Բայց դե բախտը ուժեղներին է ժպտում: )
    Հուդիթ Պոլգար - Վլադիմիր Հակոբյան ½ - ½ (Լևոնի նման սևերով պարտիան չորացնելու խնդիրը հաջողղությամբ լուծեց նաև Վովան: )
    Գաբրիել Սարգսյան - Բալոգ Չաբա ½ - ½ (Այս պարտիան պիտի հաղթեինք: Գործնականում հարցը լուծվում էր 26. Ra3!! քայլով: Ցավոք Գաբին չնկատեց հաղթող տարբերակը, հետո էլ կարծում եմ կային հաղթանակի տանող ուղիներ, բայց չնայած վերջական դիրքում ունեցած առավելությանը դիրքը օբյեկտիվորեն ոչ ոքիի էր: Պետք է հաշվի առնել, որ երբ Գաբին ձեռքից բաց թողեց հաղթանակը Մովսիսյանի դիրքը գործնականում պարտված էր


    Մեկնարկին

    Սակայն մեր մրցաշարային գործերը բավական նախընդտելի են՝ գործնականում հաղթած (թու-թու-թու)՝

    Ռուսաստան - Չինաստան 1½ - 2½ (Ռուսները գործնականում դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից: Ունենալով երկու համարյա հաղթած դիրք ռուսները հաջողացրին պարտված դիրք ստանալ: Մեծ փոփոխություններ են սպասվում իրենց շախմատային ղեկավարությունում: )
    Հնդկաստան - Եգիպտոս 2½ - 1½ (Աֆրիկայի չեմպիոնը զրկվեց միավոր վաստակելու միակ հնարավորությունից: )
    Ադրբեջան - ԱՄՆ 1½ - 2½ (Մեր հարևանները բարոյազրկվել են: Թեյմուր Ռաջաբովը հանձնվեց այնպիսի դիրքում, երբ դեռ կարելի էր պայքարել: Եթ վաղը մերոնք հաջողացնեն վերջին հարվածը հասցնել ազերիներին, թիմն այս կազմով երբեք էլ հաջողության չի հասնի/ԻՀԿ/: )
    Ուկրաինա - Իսրայել 2½ - 1½ (Թերևս միակ թիմը, որ հաղթելու թեորեական շանսեր է պահպանում: Նրանց հետ կհանդիպենք վերջին տուրում: )

    Մրցաշարային աղյուսակը.



    Զրույց մեկնարկից առաջ:

    Վաղը ազերիների հետ ենք ու հասկանալի պատճառներով պարտվել ոչ մի կերպ չի կարելի: Կարծում եմ հնարավորության դեպքում կարելի է փորձել (հաշվի առնելով ազերների բարոյալքված վիճակը) գեղեցիկ հաղթանակ տանել: Եթե չստացվի, փույթ չէ՝ ոչ ոքին ևս ձեռնտու է մեզ:

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.07.2011), Ariadna (24.07.2011), ars83 (24.07.2011), Lion (24.07.2011), Malxas (25.07.2011), Nare-M (25.07.2011), Yevuk (24.07.2011), Արէա (24.07.2011), Լեո (24.07.2011), Ձայնալար (24.07.2011), Նաիրուհի (25.07.2011)

  14. #38
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Գաբրիելի հետ կապված մեկնաբանություն չեմ անում, որ չստացվի, թե իր անհաջող խաղից ես ուրախանում եմ: Ընդհակառակը, շատ եմ տխրում: Բայց մենք շախմատային աշխարհում առաջատար ենք, ու նմանատիպ սխալները պետք է կոշտ քննադատվեն: Էս փյունիկն ու բանանցը չի:
    Лучше Гор могут быть только Горы.

  15. #39
    Մշտական անդամ min-mak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    268
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան պետք չի մոռանալ որ 2006-ի և 2008 Օլիպիադաները հաղթել ենք Գաբրիելի փայլուն խաղի շնորհիվ, նամանավանդ 2006-ը որտեղ Գաբիի ցույց տված արդյունքը հավասար է եղել 2800 գործակցի: Հիմա իրա խաղը մի քիչ չի ստացվում, դա բոլոր շախմատիստների հետ էլ պատահում է, ես վստահ եմ որ Գաբին դեռ շատ օգուտ կտա հայաստանի հավաքականին, խոսքս միայն այս մրցաշարի մասին չի: Հայաստանի հավաքականն էլ այն վայրը չի որ երիտասարդ շախմատիստները պետք է աճեն, աճելու համար այլ մրցաշարեր կան: Հավաքականում պետք է ընդգրկվեն միայն ուժեղագույնները, իսկ Գաբին իր գործակցով հայաստանի 4-րդ ուժեղագույն շախմատիստն է

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (24.07.2011), Maxpayne (24.07.2011)

  17. #40
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,025
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում min-mak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան պետք չի մոռանալ որ 2006-ի և 2008 Օլիպիադաները հաղթել ենք Գաբրիելի փայլուն խաղի շնորհիվ, նամանավանդ 2006-ը որտեղ Գաբիի ցույց տված արդյունքը հավասար է եղել 2800 գործակցի: Հիմա իրա խաղը մի քիչ չի ստացվում, դա բոլոր շախմատիստների հետ էլ պատահում է, ես վստահ եմ որ Գաբին դեռ շատ օգուտ կտա հայաստանի հավաքականին, խոսքս միայն այս մրցաշարի մասին չի: Հայաստանի հավաքականն էլ այն վայրը չի որ երիտասարդ շախմատիստները պետք է աճեն, աճելու համար այլ մրցաշարեր կան: Հավաքականում պետք է ընդգրկվեն միայն ուժեղագույնները, իսկ Գաբին իր գործակցով հայաստանի 4-րդ ուժեղագույն շախմատիստն է
    Ես չեմ կարծում, որ Գաբիին պետք է ժամանակից շուտ պահեստային սարքել, ամենևին: Բայց կարծում եմ ավելի նպատակահարմար կլինի, որ հավաքականի 3-4-պահեստային տախտակները որոշվեն Հայաստանի առաջնության արդյունքներով: Հետո էլ ջահելներին ճանապարհ տալը, ԻՄՀԿ, լավագույն ճանապարհն է: Նույն չինացիների օրինակը՝ առաջնությանը չեն գնացել Բու Քսյանժին (իրենց 3-րդ համարը) և Նի Հուան (6-րդ համարը)՝ երկուսնել շատ հայտնի ու շատ փորձառու, այլ փոխարենը համապատասխանբար գնացել են Յու Յանգյին (1994թ) և Լինգ Դիրենը (1992թ.):
    Իվերջո մենք էլ լավ սերունդ ունենք՝
    2600+ վարկանինշով (1987-89թթ ծնվածներ)՝ Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Ավետիք Գրիգորյան, Հրանտ Մելքումյան:
    2500+ վարկանիշով (1990+թ. ծնվածներ)՝ Սամվել Տեր Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան:

    «Սպասենք, որ հասունանան նոր» առաջաբանով շարժվելը սխալ է: Բարձրակարգ մրցաշարերի հրավերները օդից չեն գալիս: Մարդուն պիտի նկատեն:
    Ես հո չեմ ասում կոնկրետ որոշումով լինի, թե ով է խաղալու՝ ոչ: Թող բոլորը մասնակցեն ներքին առաջնությանը (Բացի Արոնյանից ու Մովսիսյանից, ովքեր մնացածից զգալիորեն բարցր վարկանիշ ու համբավ ունեն): Հա՛մ առաջնության վարկանիշը կբարձրանա, հա՛մ մրցակցությունն ու աճելու ձգտումը շախմատիստների մոտ կավելանա: Կգրավի տեղ լավագույն եռյակում Գաբին՝ խնդիր չկա, չի գրավի նրա փոխարեն հավաքական կգնա տվյալ պահին ամենապատրաստը:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (24.07.2011), Նաիրուհի (25.07.2011), Ուրվական (25.07.2011)

  19. #41
    Մշտական անդամ min-mak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    268
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ կարծում, որ Գաբիին պետք է ժամանակից շուտ պահեստային սարքել, ամենևին: Բայց կարծում եմ ավելի նպատակահարմար կլինի, որ հավաքականի 3-4-պահեստային տախտակները որոշվեն Հայաստանի առաջնության արդյունքներով: Հետո էլ ջահելներին ճանապարհ տալը, ԻՄՀԿ, լավագույն ճանապարհն է: Նույն չինացիների օրինակը՝ առաջնությանը չեն գնացել Բու Քսյանժին (իրենց 3-րդ համարը) և Նի Հուան (6-րդ համարը)՝ երկուսնել շատ հայտնի ու շատ փորձառու, այլ փոխարենը համապատասխանբար գնացել են Յու Յանգյին (1994թ) և Լինգ Դիրենը (1992թ.):
    Իվերջո մենք էլ լավ սերունդ ունենք՝
    2600+ վարկանինշով (1987-89թթ ծնվածներ)՝ Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Ավետիք Գրիգորյան, Հրանտ Մելքումյան:
    2500+ վարկանիշով (1990+թ. ծնվածներ)՝ Սամվել Տեր Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան:

    «Սպասենք, որ հասունանան նոր» առաջաբանով շարժվելը սխալ է: Բարձրակարգ մրցաշարերի հրավերները օդից չեն գալիս: Մարդուն պիտի նկատեն:
    Ես հո չեմ ասում կոնկրետ որոշումով լինի, թե ով է խաղալու՝ ոչ: Թող բոլորը մասնակցեն ներքին առաջնությանը (Բացի Արոնյանից ու Մովսիսյանից, ովքեր մնացածից զգալիորեն բարցր վարկանիշ ու համբավ ունեն): Հա՛մ առաջնության վարկանիշը կբարձրանա, հա՛մ մրցակցությունն ու աճելու ձգտումը շախմատիստների մոտ կավելանա: Կգրավի տեղ լավագույն եռյակում Գաբին՝ խնդիր չկա, չի գրավի նրա փոխարեն հավաքական կգնա տվյալ պահին ամենապատրաստը:
    Moonwalker ջան հավաքականի մակարդակի առաջնություններ անցկացվում է 2 տարին մեկ, իսկ երկու տարին մեծ ժամանակ է որ երիտասարդները տարբեր մրցաշարերում աճեն և լավագույնները(ըստ գործակցի) ընդգրկվեն ազգային հավաքական: Հավաքականում պետք է հանդես գան միայն ուժեղագույնները ըստ գործակցի, հակառակ դեպքում իմ համես կարծիքով ոչ մի նվաճում էլ չենք ունենա: Ներկայումս հայաստանի հավաքականի 5-րդ խաղացողը հայատանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն է, իսկ նրանից գործակցով բարձր առնվազն 10 շախմատիստ ունենք(Պետրոսյան, Փաշիկյան, Անդրիասյան...) որոնք կարող էին ուժեղացնել հավաքականի կազմը, նա 5-րդն է որովհետև դարձել է հայաստանի չեմպիոն: Ենթադրենք որ քո ասածի պես հայաստանում անց է կացվում 3 մրցաշար, որոնց հաղթողները պետք է լինեն 3-րդ, 4-րդ և 5-րդ խաղացողները, ինչ ինչ պատճառներով Հակոբյանը և Սարգսյանը չեն հաղթում այդ մրցաշարերում, հիմա պատկերացնենք 3-րդ և 4-րդ՝ Հակոբյանի և Սարգսյանի փոխարեն գործակցով ավելի թույլ շախմատիստների, արդյունքում հավաքականը ավելի կթուլանա: Ինչ որ մրցաշարերում չպետք է որոշվի հավաքականի կազմը, հավաքականում պետք է ընդգրկվեն ըստ գործակցի, իսկ գործակիցը տվյալ շախմատիստի տարիների աշխատանքն է

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (24.07.2011)

  21. #42
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,025
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում min-mak-ի խոսքերից Նայել գրառումը
    Moonwalker ջան հավաքականի մակարդակի առաջնություններ անցկացվում է 2 տարին մեկ, իսկ երկու տարին մեծ ժամանակ է որ երիտասարդները տարբեր մրցաշարերում աճեն և լավագույնները(ըստ գործակցի) ընդգրկվեն ազգային հավաքական:
    2 տարին մեկ անցկացվում են շախմատային օլիմպիադաները: Աշխարհի առաջնությունները բնականաբար անցկացվում են ամեն տարի, գումարած Եվրոպայի առաջնությունները:

    Մեջբերում min-mak-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավաքականում պետք է հանդես գան միայն ուժեղագույնները ըստ գործակցի, հակառակ դեպքում իմ համես կարծիքով ոչ մի նվաճում էլ չենք ունենա: Ներկայումս հայաստանի հավաքականի 5-րդ խաղացողը հայատանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն է, իսկ նրանից գործակցով բարձր առնվազն 10 շախմատիստ ունենք(Պետրոսյան, Փաշիկյան, Անդրիասյան...) որոնք կարող էին ուժեղացնել հավաքականի կազմը, նա 5-րդն է որովհետև դարձել է հայաստանի չեմպիոն: Ենթադրենք որ քո ասածի պես հայաստանում անց է կացվում 3 մրցաշար, որոնց հաղթողները պետք է լինեն 3-րդ, 4-րդ և 5-րդ խաղացողները, ինչ ինչ պատճառներով Հակոբյանը և Սարգսյանը չեն հաղթում այդ մրցաշարերում, հիմա պատկերացնենք 3-րդ և 4-րդ՝ Հակոբյանի և Սարգսյանի փոխարեն գործակցով ավելի թույլ շախմատիստների, արդյունքում հավաքականը ավելի կթուլանա: Ինչ որ մրցաշարերում չպետք է որոշվի հավաքականի կազմը, հավաքականում պետք է ընդգրկվեն ըստ գործակցի, իսկ գործակիցը տվյալ շախմատիստի տարիների աշխատանքն է
    Վարկանիշն ինքնին չափանիշ չի, որովհետև հաճախ չխաղալով/քիչ խաղալով կարող ես քո վարկանիշը պահել համարյա նույն մակարդակի վրա +-10: Օրինակ Գաբին այս տարի հունվարի 1-ից հուլիսի 1-ը խաղացել է ընդամենը 24 պարտիա (ընդ որում չի խաղացել հունվար ամիսն ու մայիս-հուլիս շրջանը), երբ նույն ասենք Անդրեասյանը խաղացել է 68 պարտիա (առանց զգալի դադարների): Հասկանում ես, եթե դու մտածում ես, որ անկախ քո պատրաստությունից/խաղացվածությունից/մարզավիճակից քեզ հրավիրելու են հավաքական, անկախ ամեն ինչից քո մեջ բնական հանգստություն է առաջանում ու կորում է այն մոտիվացիան (որը կլիներ մրցակցության դեպքում):
    Իսկ հիմա դիտարկենք, երբ Հայաստանի առաջնությունը կլինի հավաքականի համար որոշիչ: Մարդիկ ուզած-չուզած պիտի լուրջ ու օպտիմալ վիճակում մոտենան մրցմանը՝ մրցակցություն -> որակ:
    Կամ եթե քո ասած ինչ-ինչ պատճառներով չի կարողացել հաղթել նույն Անդրեասյան-Պետրոսյան-այլք մրցակիցներին ներքին առաջնությունում, կարծո՞ւմ ես կկարողանա հաղթել Մամեդյարովին, Սվիդլերին կամ մյուս 2700+ 4-րդ տախտակներին:
    Վերջում՝ վերցնենք շախմատային ֆենոմեն ԽՍՀՄ հավաքականները: Այն կազմվում էր աշխարհի չեմպիոն /եթե ԽՍՀՄ-ից էր/ + հավակնորդ /եթե ԽՍՀՄ-ից էր/ + առաջնության մրցանակակիրներ: Ու դու ով էլ լինեիր չեմպիոնի հավակնորդների անգամ միջզոնալ մրցաշարին չէիր հասնի, եթե առաջնությանը չմասնակցեիր: Ու երբեք պատահական մարդ չէր հաղթում առաջնությունը (թերևս միայն 71-ի չեմպիոն Սավոնն էր բացառություն):

  22. #43
    Մշտական անդամ min-mak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    268
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    2 տարին մեկ անցկացվում են շախմատային օլիմպիադաները: Աշխարհի առաջնությունները բնականաբար անցկացվում են ամեն տարի, գումարած Եվրոպայի առաջնությունները:
    աշխարհի առաջնությունները անցկացվում են 4 տարին մեկ, եթե իհարկե չեն փոխել օրենքները, ինչքան գիտեմ եվրոպայի առաջնությունը նույն պես:



    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարկանիշն ինքնին չափանիշ չի, որովհետև հաճախ չխաղալով/քիչ խաղալով կարող ես քո վարկանիշը պահել համարյա նույն մակարդակի վրա +-10: Օրինակ Գաբին այս տարի հունվարի 1-ից հուլիսի 1-ը խաղացել է ընդամենը 24 պարտիա (ընդ որում չի խաղացել հունվար ամիսն ու մայիս-հուլիս շրջանը), երբ նույն ասենք Անդրեասյանը խաղացել է 68 պարտիա (առանց զգալի դադարների): Հասկանում ես, եթե դու մտածում ես, որ անկախ քո պատրաստությունից/խաղացվածությունից/մարզավիճակից քեզ հրավիրելու են հավաքական, անկախ ամեն ինչից քո մեջ բնական հանգստություն է առաջանում ու կորում է այն մոտիվացիան (որը կլիներ մրցակցության դեպքում):
    Իսկ հիմա դիտարկենք, երբ Հայաստանի առաջնությունը կլինի հավաքականի համար որոշիչ: Մարդիկ ուզած-չուզած պիտի լուրջ ու օպտիմալ վիճակում մոտենան մրցմանը՝ մրցակցություն -> որակ:
    Կամ եթե քո ասած ինչ-ինչ պատճառներով չի կարողացել հաղթել նույն Անդրեասյան-Պետրոսյան-այլք մրցակիցներին ներքին առաջնությունում, կարծո՞ւմ ես կկարողանա հաղթել Մամեդյարովին, Սվիդլերին կամ մյուս 2700+ 4-րդ տախտակներին:
    Վերջում՝ վերցնենք շախմատային ֆենոմեն ԽՍՀՄ հավաքականները: Այն կազմվում էր աշխարհի չեմպիոն /եթե ԽՍՀՄ-ից էր/ + հավակնորդ /եթե ԽՍՀՄ-ից էր/ + առաջնության մրցանակակիրներ: Ու դու ով էլ լինեիր չեմպիոնի հավակնորդների անգամ միջզոնալ մրցաշարին չէիր հասնի, եթե առաջնությանը չմասնակցեիր: Ու երբեք պատահական մարդ չէր հաղթում առաջնությունը (թերևս միայն 71-ի չեմպիոն Սավոնն էր բացառություն):
    Ռոբերտ Հովհաննիսյանը կարողացել է հաղթել Անդրեասյան-Պետրոսյան-այլք մրցակիցներին և դարձել է հայաստանի չեմպիոն, քո կարծիքով Ռոբերտը կարա հաղթի Մամեդյարովին, Սվիդլերին կամ մյուս 2700+ 4-րդ տախտակներին??? իհարկե ոչ, բայց Սարգսյանը կամ Հակոբյանը ունեն այդ պոտենցիալը:
    ԽՍՀՄ հավաքականի ժամանակներում անհատական գործակից չի եղել, հետևաբար հավաքական ընդգրկվելու համար պետք է հաղթեին որոշ մրցաշարերում: Անհատական գործակիցը՝ նույն էլոյի գործակիցը ընդունվել և կիրառվել է 1970թ-ից: 70 թվականից հետո էլ այն չի ունեցել հեղինակություն ու շատ շախմատիստներ ուշադրություն էլ չեն դարձրել դրա վրա, օրինակ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի գործակիցը երբեք չի անցել 2700-ը: Միայն վերջին 20 տարում է որ էլոյի գործակիցը դարձել է լուրջ գործոն, մեր օրերում առավել ևս, Moonwalker ջան համաձայն եմ որ չխաղալով/քիչ խաղալով կարող ես վարկանիշը պահել համարյա նույն մակարդակի վրա, բայց եթե շախմատիստը կարողացել է հասնել տվյալ գործակցին ուրեմն դա պատահական չի եղել, հնարավոր է որ տվյալ պահին լավ մարզավիճակում չի ու իր գործակցին համապատասխան չի խաղում, բայց դա կարող է լինել յուրաքանչյուր շախմատիստի հետ:
    Վլադիմիր Հակոբյանի գործակիցը վերջին 10 տարում տատանվել է 2660-2710 սահմաններում, բացի Արոնյանից, Մովսիսյանից ու Սարգսյանից վերջին 10 տարում ոչ մի հայ շախմատիստ չի կարողացել գերազանցել թեկուզ 2660-ը, հիմա քո կարծիքով հայ երիտասարդներից որևէ մեկը կարող է փոխարինել Հակոբյանին? ապագայում իհարկե կարող են բայց հիմա ոչ:

    Moonwalker ջան քո հետ համաձայն եմ ՙմրցակցություն -> որակՙ-ի հաշվով, բայց չեմ կարծում որ տենց ավելի լավ կլինի, քանի որ 1 մրցաշարը չի որ պետք է որոշի հավաքականի 3 անդամների հարցը:

  23. #44
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,025
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում min-mak-ի խոսքերից Նայել գրառումը
    աշխարհի առաջնությունները անցկացվում են 4 տարին մեկ, եթե իհարկե չեն փոխել օրենքները, ինչքան գիտեմ եվրոպայի առաջնությունը նույն պես:
    Փոխել են, եթե տվածդ ցուցակին ուշադիր նայեիր կտեսնեիր, որ անցածը անցկացվել է 2010թ.-ին, իսկ հիմա, ոնց որ թե 2011թ-ն է: Իսկ Եվրոպայի առաջնությունների ժամկետի մասին բան չասեցի, ուղղակի 2 տարին մեկ լրացուցիչ թիմային մի մրցաշար:



    Մեջբերում min-mak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռոբերտ Հովհաննիսյանը կարողացել է հաղթել Անդրեասյան-Պետրոսյան-այլք մրցակիցներին և դարձել է հայաստանի չեմպիոն, քո կարծիքով Ռոբերտը կարա հաղթի Մամեդյարովին, Սվիդլերին կամ մյուս 2700+ 4-րդ տախտակներին??? իհարկե ոչ, բայց Սարգսյանը կամ Հակոբյանը ունեն այդ պոտենցիալը:
    ԽՍՀՄ հավաքականի ժամանակներում անհատական գործակից չի եղել, հետևաբար հավաքական ընդգրկվելու համար պետք է հաղթեին որոշ մրցաշարերում: Անհատական գործակիցը՝ նույն էլոյի գործակիցը ընդունվել և կիրառվել է 1970թ-ից: 70 թվականից հետո էլ այն չի ունեցել հեղինակություն ու շատ շախմատիստներ ուշադրություն էլ չեն դարձրել դրա վրա, օրինակ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի գործակիցը երբեք չի անցել 2700-ը: Միայն վերջին 20 տարում է որ էլոյի գործակիցը դարձել է լուրջ գործոն, մեր օրերում առավել ևս, Moonwalker ջան համաձայն եմ որ չխաղալով/քիչ խաղալով կարող ես վարկանիշը պահել համարյա նույն մակարդակի վրա, բայց եթե շախմատիստը կարողացել է հասնել տվյալ գործակցին ուրեմն դա պատահական չի եղել, հնարավոր է որ տվյալ պահին լավ մարզավիճակում չի ու իր գործակցին համապատասխան չի խաղում, բայց դա կարող է լինել յուրաքանչյուր շախմատիստի հետ:
    Վլադիմիր Հակոբյանի գործակիցը վերջին 10 տարում տատանվել է 2660-2710 սահմաններում, բացի Արոնյանից, Մովսիսյանից ու Սարգսյանից վերջին 10 տարում ոչ մի հայ շախմատիստ չի կարողացել գերազանցել թեկուզ 2660-ը, հիմա քո կարծիքով հայ երիտասարդներից որևէ մեկը կարող է փոխարինել Հակոբյանին? ապագայում իհարկե կարող են բայց հիմա ոչ:
    Սովետական շրջանի ու Պետրոսյանի վարկանիշի մասին ասեմ, որ ԷԼՕ-ի նման ինֆլյացիան չի վկայում խաղացողների մակարդակի աճի մասին: Ու ընդհանրապես ասենք աստվածային շախմատ ցուցադրող Ֆիշերի վարկանիշը հիմա մոտ է ասենք Սերգեյ Կարյակինի ցուցանիշին: Կամ ասենք դուրս է գալիս, որ Կարպովը իր լավագույն խաղը ցույց է տվել 1994թ.-ի՞ն, երբ արդեն կորցրել էր չեմպիոնական տիտղոսը ու հետևում էր 1974-84թթ. ոսկե շրջանը: Իհարկե ոչ, բայց նրա բարձրագույն վարկանիշը՝ 2780, հենց 1994-ին է գրացվել:
    Կամ եթե չորով նայում ենք վարկանիշներին: Մի տարվա ընթացքում Սարգսյանին հաջորդող 4-5 շախմատիստներից ցանկացածը հնարավորություն կունենա անցնել նրան վարկանիշով: Եթե դա տեղի ունենա, ըստ քեզ, պիտի խաղա վարկանիշով ամենաբա՞րձրը: Նորից եմ ասում թվերը լավ խաղի ապացույց չեն:
    Մի խոսքով էս ազիզ թեման չհարամենք, թող մերոնք հաղթանակով հետ գան, մնացածը ապագայի որոշելիք հարցեր են:

  24. #45
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ե՞րբ են սկսում խաղալ:

Էջ 3 24-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական շախմատ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 156
    Վերջինը: 22.11.2015, 22:33
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •