User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 346 հատից

Թեմա: Համաշխարհային շախմատ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համաշխարհային շախմատ

    Յուրաքանչյուր մրցաշարին առանձին թեմա չնվիրելու ու «Հայկական շախմատ» թեման անհամապատասխան գրառումներից զերծ պահելու համար, կարծում եմ ավելի հարմար է մեծ շախմատին վերաբերվող առանձին թեմա ունենալ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (27.02.2011)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շուտով մեկնարկելիք արագ և կույր շախմատի «Ամբեր» գերմրցաշարին ընդառաջ մի փոքր նախաբան:
    Առաջին «Ամբեր» մրցաշարն անցկացվել է 1992թ.-ին Ֆրանսիայի Ռոքբրյուն քաղաքում՝ ի նշանավորումն հոլանդացի միլիարդատեր ու շախմատային մեկենաս Յոոպ վան Օոստերոմի դստեր Մելոդի Ամբերի ծննդյան: Այն մրցաշարն անցկացվեց միայն արագ շախմատի ուղղվածությամբ ու ավարտվեց Վասիլի Իվանչուկի հաղթանակով (ի դեպ միակ շախմատիստն, ով մասնակցել է «Ամբեր»-ի բոլոր 20 մրցաշարերին): 1993թ.-ին մրցաշարի ընթացակարգն երթարկվեց որոշակի փոփոխությունների՝ նպատակ ունենալով այն դարձնել աշխարհում իր տեսակի մեջ միակը: Այդ տարվանից մրցաշարն անցկացվում է կրկնակի հանդիպման սկզբունքով՝ շախմատիստների զույգը մի օրվա մեջ իրար հետ մրցում են թե՛ արագ և թե՛ կույր շախմատում: 1993թ.-ին «Ամբեր»-ն անցկացվեց Մոնակոյում, որն այնուհետ դարձավ մրցաշարի տունը մինչև 2008թ.-ը, երբ այն անցկացվեց Նիցցայում: 20-րդ հոբելյանական մրցաշարի առիթով պարոն Օոստերոմն ու Մաքս Էյվեի հիմնադրամն որոշել են «Ամբեր 2011»-ը կրկին անցկացնել Մոնակոյում: Ու 2011թ.-ի մարտի 11-24-ը Մոնտե Կարլոյի հանգստյան համալիրը կընդունի պատմության մեջ վերջին «Ամբերի» մասնակիցներին (համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակից բացակայում է միայն 8-րդ համար Մամեդյարովը).



    1. Մագնուս Կարսեն (Նորվեգիա) - 2814
    «Ամբեր»-ում նրա լավագույն արդյունքը անցյալ տարվա գումարային 1-ին մրցանակն է (կիսելով Իվանչուկի հետ):

    2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2810
    1994, 1997, 2003, 2005, 2006 (Մորոզևիչի հետ)թթ.-ի «Ամբերի» հաղթողն է:

    3. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2805
    «Ամբեր»-ի 2008 և 2009թթ.-ի առաջին մրցանակակիրն է:

    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2784
    «Ամբեր»-ում առաջինն է եղել 1996, 1998 (Շիրովի հետ), 1999, 2001 (Թոփալովի հետ), 2004 (Մորոզևիչի հետ) և 2007թթ-ին:

    5. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2776
    Նրա լավագույն ցուցանիշն անցյալ տարվա 5-րդ տեղն է:

    6. Վեսեին Թոփալով (Բուլղարիա) - 2775
    Կիսել է «Ամբեր 2001»-ի առաջին մրցանակը Կրամնիկի հետ:

    7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2773
    4-րդն է եղել «Ամբեր 2006»-ում:

    8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2764
    «Ամբեր»-ում հաղթել է 1992-ին և 2010-ին (Կարլսենի հետ):

    9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2751
    Նրա առաջին մասնակցությունն է գերմրցաշարին:

    10. Վուգար Հաշիմով (Ադրբեջան) - 2736
    6-րդն է եղել անցյալ տարի:

    11. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2733
    Նրա բարձրագույն նվաճումը Մոնակոյում 2001 և 2002թթ.-ի 5-րդ տեղն է:

    12. Անիշ Գիրի (Նիդերլանդներ) - 2686
    Նրա առաջն մասնակցությունն է «Ամբեր»-ում:

    Մրցաշարի բացման արարողությունը մարտի 11-ին է, իսկ խաղերը կմեկնարկեն հաջորդ օրվանից Երևանի ժամանակով 18:30-ին: Հանգստյան օրեր են մարտի 16-ն ու 21-ը: Ամեն պարտիայի համար շախմատիսներից յուրաքանչյուրին կհատկացվի 25-ական րոպե: Արագ շախմատում ամեն քայլին կավելանա 10, իսկ կույր շախմատում 20 վայրկյան:
    Ընդհանուր մրցանակային ֆոնդը € 227,000 է:

    Աղբյուրը

    Հաջողություն մաղթենք մեր առաջատարին: Ու եթե հաշվի առնենք, որ Լևոնն արագ շախմատն ընկալում է իբրև զվարճանք, նաև բարի ժամանց նրան:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 27.02.2011, 18:38:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.02.2011), Gayl (27.02.2011), Lion (27.02.2011), min-mak (27.02.2011), Monk (27.02.2011), shatboyov (26.09.2012), Skeptic (27.02.2011)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Այսօր Շախմատի համաշխարհային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների այս տարվա 2-րդ վարկանշային աղյուսակը: Դրա վերնամասն ունի հետևյալ տեսքը.

    1. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2817* - 2816,6** - ↑ 1*** - +6,6**** - 13*****
    2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2815 - 2814,9 - ↓ 1 - +0,9 - 13
    3. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2808 - 2807,8 - 0 - +2,8 - 13
    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2785 - 2785,4 - 0 - +1,4 - 13
    5. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2779 - 2778,8 - ↑ 4 - +14,8 - 19
    6. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2776 - 2776,0 - ↓ 1 - 0 - 0
    7. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2775 - 2775,0 - ↓ 1 - 0 - 0
    8. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2774 - 2773,9 - ↑ 2 - +22,9 - 13
    9. Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) - 2772 - 2772,0 - ↓ 1 - 0 - 0
    10. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2747 - 2746,7 - ↓ 3 - -26,3 - 13
    ...
    29. Սերգեյ Մովսիսյան (Հայաստան) - 2716 - 2715,7 - ↓ 3 - -4,3 - 18
    ...
    65. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2676 - 2676,4 - ↑ 10 - +9,4 - 13
    ...
    67. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2675 - 2675,0 - ↓ 4 - 0 - 0



    * - կլորացված վարկանիշը
    ** - մաքուր վարկանիշը
    *** - աղյուսակում դիրքի փոփոխությունը (2011թ.-ի հունվարի հմմ.)
    **** - վարկանիշի փոփոխությունը (2011թ.-ի հունվարի հմմ.)
    ***** - անցկացրած պարտիաների թիվը (2011թ.-ի հունվար-մարտ ժ/միջոցում)

    Աղբյուրը
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 28.02.2011, 22:49:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.02.2011), Gayl (01.03.2011), shatboyov (26.09.2012), Yevuk (01.03.2011)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը
    Մեկնարկեց վերոխոստացված «Ամբեր» շախմատային փառատոնը: Այսօր առաջին տուրում մեր առաջատար Լևոն Արոնյանը թե՛ արագ և թե՛ կույր շախմատի պարտիաներում մեծ առավելությամբ հաղթեց հոլանդացի հրաշամանուկ Անիշ Գիրիին:
    Հաշվի առնելով կույր շախմատի առանձնահատկությամբ պայմանավորված սխալների առատությունն ու պարտիայի պարզությունը, կվերլուծենք միայն արագ շախմատի պարտիան:
    Գնացինք

    1. d4 f5 2. g3 Nf6 3. Bg2 g6 4. Nf3 Bg7 5. O-O O-O 6. c4 d6 7. Nc3 Nc6 8. d5
    Ne5 9. Nxe5 dxe5 10. c5 Kh8 11. Qb3 h6 12. Rd1 g5 13. Bd2 a6 14. Be1 Qe8 15. d6

    Հոլանդական (!!) պաշտպանության Լենինգրանդյան համակարգ՝ 5 Nf3 0-0 6 0-0 d6 7 Nc3 Nc6՝ Լևոնի պարտիաներում խիիստ հազվադեպ հանդիպող տարբերակ: Ակնհայտ է, որ Արոնյանը հավակնորդների մրցախաղին ընդառաջ խուսափում է իր նախընդրած տարբերակների «տնային» տարբերակներից
    Նմանատիպ սկզբով հանդիպել է Ֆալկ - Շնելլ (Գերմանիա, 2008) պատրիան.
    (15. Rac1 Qf7 16. Qb4 e4 17. e3 Ng4 18. Ne2 Ne5 19. Bc3 Nd3 20. Bxg7+ Qxg7 21.
    Rxd3 exd3 22. Nd4 Qf6 23. f4 e5 24. dxe6 c6 25. Bf1 Bxe6 26. Bxd3 Rad8 27. Qc3
    Bc8 28. Nf3 Qxc3 29. Rxc3 g4
    )
    15... exd6 16. cxd6 c6 Թվում է թե սևերը պատրաստում են զինվորի առաջխաղացումը դեպի e4, բայց Լևոնն այլ կարծիքի է 17. Na4 e4
    Լաքրոսս (2298) - Վելց (2169) պարտիայում (Վոլկինգեն, 2000) հանդիպել է.
    (17... f4 18. Nc5 Bf5 19. Qxb7 Qh5 20. d7 Ng4 21. h3 fxg3 22. Qxa8 Rxa8 23. d8=Q+ Rxd8 24. Rxd8+ Kh7 25. hxg4 Qxg4 26. fxg3 Qxe2 27. Bf2 Qxb2 28. Rad1 Qxa2 29. g4 Bg6 30. R1d7 h5 31. Re7 Kh6 32. Rd6)
    Էրնստ (2436) - Լոքդահլ (2259) պարտայում (Ստոկհոլմ, 2002).
    (17... Nd7 18. Ba5 h5 19. Bc7 Rf6 20. Rac1 e4 21. f3 h4 22. fxe4 hxg3 23. Qxg3 f4 24. Qxg5 Rg6 25. Qh4+ Kg8 26. Qe7 Rxg2+ 27. Kxg2 Qg6+ 28. Kh1 Ne5 29. Rg1 Bg4 30. d7 Bf6 31.
    Rxg4 Nxg4 32. Qe6+
    )
    18. Nc5
    Հնարավոր էր 18. Bc3 Nd5 +/−
    18... f4? սևերը ստանում են տարածքային առավելության
    (18... Nd5!?+/= իմաստ ուներ՝ բերելով բարդացումներ)
    19. Bc3
    Միայն ոչ 19. Nxb7 Rb8 20. d7 Bxd7=/+
    19... e3 20. Bxf6 Rxf6 21. d7 exf2+ 22. Kf1 Bxd7 23. Nxd7
    Տեսական հավասար դիրքի կբերեր. 23. Rxd7 Qh5 24. h3 g4 25. gxf4 Re8 26. Rxg7 gxh3=
    23... Re6
    Առավել հաջող կլիներ 23... Rf7 24. Nb6 (24. Qxb7?! Rd8+/=) 24... Rb8 25. g4 +/−
    24. Nb6
    Հնարավոր էր 24. Rd2!? b5 25. Kxf2 Qe7+/−
    24... Re3 25. Qc4
    Սպիտակների հիմնական շարունակությունն էր՝ 25. Qc2 Rb8 26. g4 h5 +/−
    25... Rb8 26. Rd7
    Որոշիչ առավելություն կտար՝ 26. Nd7!? Rc8 27. g4+−
    26... fxg3
    Հետաքրքրական է առավել ճիշտ ճանապարհը 26... Qh5 27. h3 g4 28. Qxf4+−
    Ա) 28. Kxf2 Rbe8 29. Rxg7 Rxe2+
    (եթե 29... Kxg7?!, ապա 30. Qd4+ Kg6 31. Qxf4=/+ (31. gxf4 $2 Rxe2+ 32. Kf1 gxh3 33. Qd3+ Qf5 34. Qxf5+ Kxf5 35. Bxh3+ Kxf4+ -)
    30. Kg1 Rxg2+
    (եթե 30... Kxg7?!, ապա 31. Bf1 (31. gxf4 դեռ անհնար է վերցնել զինվորը Rxg2+ 32. Kxg2 Qxh3+ 33. Kg1 Re3- +) 31... R2e4 32. Qc3+ Qe5 33. Qxe5+ R8xe5 34. gxf4 Rxf4 35. Nc4 +/−)
    31. Kxg2 Qxh3+ 32. Kg1 Qxg3+ 33. Kf1
    Qh3+ 34. Kg1 Qe3+ 35. Kf1 Kxg7 36. Qc3+ Qxc3 37. bxc3 f3 - +
    Բ) 28. gxf4?! անկասկած ավելի թույլ է Rbe8 29. Rxg7 Kxg7 30. Qd4+ Kg8 31. Qc4+ Kh8 32. Qd4+ Kg8 33. Qc4+ Kg7 34. Qd4+ Kg8=
    27. hxg3 Qh5 28. Kxf2 Rbe8 29. Re1
    Տարբերակ է նաև 29. Rxb7 Rxe2+ 30. Kf1 Rxg2 31. Kxg2 Re2+ 32. Qxe2 Qxe2+ 33. Kh3 g4+ 34. Kh4 Bxb2 - +
    29... Qh2 գրոհելով մեկուսացված զինվորի վրա 30. Qg4 R3e6 31. Rd3 ??
    Պարտվող քայլ, դեռ կարելի էր պայքարել 31. Rf7 Kg8 32. Rxg7+ Kxg7 33. Nd7=
    31... h5 32. Qxg5 Rf6+ 33. Rf3 Rxf3+ 34. Kxf3 Rf8+ 35. Ke3 Qxg2 36. Kd3
    Պետք էր 36. Kd2, մոտենում է ջախջախումը՝ Qf2 37. Qxh5+ Kg8 38. Qg4 Rd8+ 39. Nd7
    36... Qf2 37. Rh1
    Փրկվելու վերջին չօգտագործված շանսը՝ 37. Qxh5+ Kg8 38. Qg4 Qxe1 39. Qe6+ Rf7 40. Kc2- +
    37... Qd4+
    Ոչինչ չէր տա նաև 37... Qxb6?! 38. Qxh5+ Kg8 39. Qh7+ Kf7 40. Rf1+ Ke6 41. Qe4+ Kd7 42.
    Qg4+ Kd8 43. Qg5+ Ke8 44. Qg6+ Kd8 45. Qd6+ Ke8 46. Qe6+ Kd8 47. Qd6+ Ke8 48.
    Qg6+ Kd8 49. Qd6+ +/=

    38. Kc2 Qxb2+
    Հնարավոր 38... Qxb6?!-ը բավական հեշտ հերքվում է 39.Qxh5+ Kg8 40. Qh7+ Kf7 41. Qf5+ Ke7 42. Qe4+ Kd8 43. Rd1+ Kc8 44. Qg4+ Kb8 45. Qxg7 =
    39. Kd1 Qb1+ 40. Kd2 Qxh1
    Այս ուղղով էլ Լևոնի առավելությունը ցցուն է՝40... Qxh1 41. Nd7 Rf1 -+
    բայց 40... Qxa2+-ը ուղղակի մատային էր. 41. Kd1 Qb3+ 42. Kc1 Bb2+ 43. Kd2 Bc3+ 44. Ke3 Be1+ 45. Ke4 Qb4+ 46. Kd3 Qc3+ 47. Ke4 Re8+ 48. Kf5 Qe5+ 49. Kg6 Rg8+ 50. Kf7 Qe8+ 51. Kf6 Rf8
    Անհույս դիրքում Գիրին հանձնվեց. 0-1

    Պարտիայի վերջնական դիրքը.


    Մյուս զույգերում՝
    Հաշիմով - Իվանչուկ 2-0
    Կարլսեն - Նակամուրա 1,5 - 0,5 (բլիցում հաղթեց Մագնուսը)
    Անանդ - Թոփալիվ 1,5 - 0,5 (կույր պարտիան ավարտվեց հնդիկի հաղթանակով)
    Գրիշչուկ - Կրամնիկ 2-0
    Կարյակին - Գելֆանդ 0-2

    Առաջին տուրից հետո 2-ական միավորով առաջին տեղում են Արոնյանը, Հաշիմովը, Գրիշչուկն ու Գելֆանդը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (14.03.2011), Nare-M (16.03.2011)

  9. #5
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ ծանուցում վերջին տուրի մասին.

    Գելֆանդ - Գրիշչուկ 0,5 - 1,5 (կույր շախմատում հաղթանակը վերջինի կողմն էր)
    Կրամնիկ - Անանդ 1 - 1
    Թոփալով - Կարյակին 1 - 1
    Կարլսեն - Հաշիմով 2 - 0
    Գիրի - Իվանչուկ 1 - 1
    Նակամուրա - Արոնյան 0,5 - 1,5 (Լևոնը հաղթեց կույր շախմատում. գործնականում պարտված դիրքում հմտորեն պաշտպանվեց ու երկկողմանի ցեյտնոտում Նակայի թույլ տված 70. Rc7? և հատկապես 71. Rc4?? ահավոր սխալներից հետո հասավ հաղթանակի )

    Երկրորդ տուրից հետո 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Գրիշչուկը (ի դեպ մոտեցող Կազանի հավակնորդների մրցաշարում Լևոնի մրցակիցը հրաշալի տպավորություն է թողնում ), Կարլսենն ու Արոնյանը:
    Այսօր սպասում ենք առաջատարների բախմանը Արոնյան - Կարլսեն


    կույրերի հանրություն:ճճճ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (14.03.2011), Nare-M (16.03.2011), Yevuk (15.03.2011)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ամբեր» 21-րդ կարգի (չնայած ոչ վարկանիշային) գերմրցաշարի 3-րդ տուրում.

    Արոնյան - Կարլսեն 1 - 1 (Հետաքրքիր է, որ արագ շախմատի պարտիայում Լևոնը փրկվեց միայն իր փայլուն՝ ես կասեի «գելի» դիրքային հոտառության շնորհիվ: Տակտիկական նկատառումներով խուսափելով իր հարազատ դեբյուտներից Լյովը միջնախաղի շեմին ունենում է մոտ -1,5-ի կարգի դիրք, բայց անընդհատ դիրքային մանևրներով հավասարեցնում է պարտիան՝ անգամ Մագնուսի դեմ:)
    Հաշիմով - Գիրի 1,5 - 0,5
    Իվանչուկ - Նակամուրա 0,5 - 1,5
    Անանդ - Գելֆանդ 1,5 - 0,5 (Զարմանալ կարելի է, թե ոնց Բորիսը փախցրեց էդ կես միավորը)
    Գրիշչուկ - Կարյակին 0,5 - 1,5 (Սաշային աչքով տվեցի )
    Կրամնիկ - Թոփալով 1 - 1 (Պապական թշնամիների «զուգարանային» մրցավեճն ավարտվեց ոչ ոքի: Կույր շախմատում բուլղարացու ժամանակը սպառվեց (!?), իսկ արագում Վեսելինը վստահ դիրքային հաղթանակ տարավ: )

    Այսպիսով երեք տուրից հետո միասնական աղյուսակի ամենավերևում են Արոնյանն ու Կարլսենը 4,5-ական միավորով, ընդ որում առաջինը գլխավորում է կույր շախմատի, իսկ երկրորդը արագ շախմատի առանձին աղյուսակները: Այսօր երկու առաջատարները կխաղան երկու հետնապահների հետ. Արոնյան - Իվանչուկ, Կարլսեն - Գիրի:


    Արոնյանն ու Գիրին «կույր» պայքարում:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (15.03.2011), Gayl (17.03.2011), Nare-M (16.03.2011), Yevuk (15.03.2011), zanazan (15.03.2011), Ինչուիկ (24.03.2011)

  13. #7
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



    Այսօր Շախմատի համաշխարհային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների այս տարվա 2-րդ վարկանշային աղյուսակը: Դրա վերնամասն ունի հետևյալ տեսքը.

    1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2835* - 2834,6** - 0*** - -0,4**** - 13*****
    2. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2820 - 2820,4 (Իրականում Լևոնի ներկայիս վարկանիշը հավասար է 2825.3-ի, բայց Բունդեսլիգայի 3 պարտիաների վարկանիշները հաշվարկվելու են լիգայի ավարտից հետո: ) - 0 - +15,4 - 13
    3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2801 - 2801 - 0 - +0 - 0
    4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2799 - 2799 - 0 - +0 - 0
    5. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 2784 - 2784,4 - 0 - +11,4 - 13
    6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2771 - 2770,8 - ↑ 6 - +11,8 - 23
    7. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 2767 - 2766.5 - ↑ 10 - +30.5 - 32
    8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2766 - 2766,2 - ↓ 1 - -2,8 - 13
    9. Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) - 2765 - 2764,8 - 0 - +1,8 - 10
    10. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2764 - 2763,7 - ↓ 2 - -2,3 - 23

    * - կլորացված վարկանիշը
    ** - մաքուր վարկանիշը
    *** - աղյուսակում դիրքի փոփոխությունը (2012թ.-ի հունվարի հմմ.)
    **** - վարկանիշի փոփոխությունը (2012թ.-ի հունվարի հմմ.)
    ***** - անցկացրած պարտիաների թիվը (2012թ.-ի հունվար-մարտ ժ/միջոցում)

    Մի քանի հետաքրքիր փաստ էլ՝
    • Լևոն Արոնյանի նոր՝ իր համար ռեկորդային 2820 վարկանիշը նրան դարձնում է բոլոր ժամանակների երրորդ վարկանիշն ունեցող շախմատիստը (Կասպարովից ու Կարլսենից հետո):
    • 2001թ.-ի ապրիլից ի վեր առաջին անգամ բուլղարացի Վեսելին Թոփալովը տեղ չի գտել շախմատիստների լավագույն տասնյակում:
    • Փոխարենն իտալացի Ֆաբիո Կարուանան առաջին փորձից տասնյակ ներխուժելով հանգրվանել է 7-րդ հորիզոնականում:
    • Շախմատիստների լավագույն 100-յակում տեղ են գտել նաև մեր երկիրը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը (2702, № 41), Վլադիմիր Հակոբյանն (2684, № 64) ու Գաբրիել Սարգսյանը (2674, № 72):

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (29.02.2012), John (01.03.2012), Lion (01.03.2012), Monk (01.03.2012), Ripsim (29.02.2012), Varzor (01.03.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական շախմատ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 156
    Վերջինը: 22.11.2015, 22:33
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •