User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Երեխաները լավ են / The Kids Are All Right

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեխաները լավ են / The Kids Are All Right

    Էրեկ CNN-ով Օսկարի կանխատեսումներն էի նայում, մի շատ հայտնի լրագրող էր խոսում ու ասաց, որ լավագույն կանացի դերի համար մրցանակը կարող է ոչ թե Natalie Portman-ը ստանալ ("Black Swan"), այլ Annette Bening-ը ("The Kids Are All Right"):

    Իսկ ես կարծում էի, թե Պորտմանը մի առանձնապես մրցակից չունի...
    Ու քանի որ այս տարի "The Kids Are All Right" ֆիլմը չորս Օսկարի է առաջադրված՝ ներառյալ «Տարվա լավագույն ֆիլմը», որոշեցի նայել այն:

    Ֆիլմը՝ անկախ իր կիսակատակերգական ժանրի, շատ ռեալիստական է, մի բան, որը ես ամենաշատն եմ գնահատում կինոմատոգրաֆիայում: Թե կերպարները, թե հարաբերությունները, թե երկխոսությունները շատ բնական են ու հավատալի:
    Մի ընտանիքի պատմություն է, որտեղ ամուսնական զույգը կանայք են (Annette Bening, Julianne Moore)՝ մոտ քսան տարի համատեղ ապրող: Ունեն երկու երեխա՝ արհեստական բեղմնավորմամբ ծնված: Երևում է, որ սիրող ու հոգատար զույգ է, բայց դե իհարկե զուրկ չէ պրոբլեմներից՝ ներառյալ ժամանակի ընթացքում հանգած կրքերը:

    Մի խոսքով, սոցիալական միջին խավի մի բավական համերաշխ ընտանիք է՝ իր այս ու այն խնդիրներով: Իրական պրոբլեմները սկսվում են այն ժամանակ, երբ նրանց տասնհինգամյա որդին և տասնութամյա դուստրը (Mia Wasikowska) որոշում են կապ հաստատել իրենց դոնոր-հոր հետ, ով ակամայից սկսում է ընդգրկվել ընտանիքի կյանքի մեջ...

    Բայց չկարծեք, թե սա հոլիվուդյան մի ստանդարտ սցենար է, որտեղ «երրորդ ավելորդը» մոլագարի մեկն է դուրս գալիս՝ փորձելով ամեն ինչ կործանել: Էդպես չի: Դոնոր-հայրը (Mark Ruffalo) շատ համակրելի կերպար է և էդպիսին էլ մնում է մինչև վերջ: Իրականությունն այն է, որ տարբեր մարդիկ միասին կարող են խնդիրներ առաջացնել մեկը մյուսի համար, եթե անգամ նրանցից ոչ մեկը «վատը» չէ:

    Ի դեպ, ֆիլմի երկրորդ մասը, որն ավելի խորն ու էմոցիանալ է, ես ավելի հաճույքով դիտեցի, քան առաջինը, որն ավելի կատակերգական է:
    Թեև ֆիլմը վատը չէ, իմ կարծիքով Օսկարի նոմինացիայի էդքան էլ չի ձգում, ու չէր էլ ձգի, եթե լեզբի ընտանիքի փոխարեն ֆիլմում տրադիցիոնալ ընտանիք լիներ: Կարծում եմ, դրանից ֆիլմի իմաստը շատ չէր փոխվի. ընտանեկան խնդիրները, որն ուներ այս զույգը, կարող էր միանգամայն տեղ գտնել նաև հետերոսեքսուալ ընտանիքում: Ու թեև գտնում եմ, թե ֆիլմում շեշտը հեչ էլ հոմոսեքսուալիզմի վրա չէր, այնուամենայնիվ կարծում եմ, որ Օսկարի ճանապարհը մեծ մասամբ հենց դրանով էր որոշված...

    Ֆիլմի դերասանական կազմը ահագին լավն է: Julianne Moore-ը, ում առանձնապես չեմ համակրում, վատ չի նայվում այս ֆիլմում: Նույնը կարելի է ասել նաև Mia Wasikowska-ի մասին, ով մի անգամ արդեն հասցրել էր ազդել վրաս Ալիսայի իր անհամ դերով՝ "Alice in Wonderland" ֆիլմում:

    Annette Bening-ը, որին շատ հավանում եմ՝ դեռ "American Beauty"-ից սկսած, լավ գործ է կատարում նաև էս ֆիլմում: Թեև եթե նայել նրա բոլոր դերերը, կարելի է մեծ մասամբ նմանություն գտնել նրա կերպարների և ֆիլմերի ժանրերի միջև: Այնուամենայիվ, պետք է խոստովանել, որ տաղանդավոր դերասանուհի է ու միշտ լավն է իր բոլոր կերպարներում:

    Չգիտեմ՝ ինչ կորոշի կինոակադեմիան, և ում կհասնի Օսկարը՝ Պորտմանին, թե Բենինգին (երևի թե այս երկուսն են հիմնական մրցակիցները): Իմ անձնական համակրանքը Բենինգի կողմն է, բայց ոչ կոնկրետ այս դերի, այլ ընդհանրապես հասուն ու կայացած դերասանուհի լինելու համար: Եվ քանի որ սա արդեն չորրորդ անգամն է, որ նա ներկայացվում է Օսկարի նոմինացիայի, կարծում եմ, որ հիմա վերջապես ժամանակն է՝ ոսկե արձանիկը ստանալու համար:

    Ֆիլմի թրեյլերը.


  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.02.2011), Skeptic (26.02.2011), Ռուֆուս (27.02.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր նայեցի
    բացարձակ դուր չեկավ
    նախ՝ հերոսներից մեկնակ Նիկի կերպարն էր, որ կիսաֆաբրիկատ չէր, հետո՝ սյուժեն սյուժե չէր, տեսարաններն էլ նենց չէին, որ ասեիր ջհանդամ, գոնե աչքս սիրուն բան տեսավ, ոչ էլ թե սցենարն էր սցենար:
    Ափսոս էս էրկու ժամը, որ ես կքնեի:
    Բարի գիշեր բոլորին:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ շատ էր դուր եկել, բայց մենակ կատակերգական մասերը, դրաման հետաքրքիր չէր, մի փոքր հոգնած էր

    Հավես ֆիլմ էր, բոլոր դերասանները շատ լավ էին խաղում, հատկապես Աննետ Բեննինգը, ում շատ եմ սիրել թե American Beauty-ում, թե Being Julia-ում: Եսիմ, էլ չգիտեմ ինչ ասեմ
    I may be paranoid but no android!

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ՝ հերոսներից մեկնակ Նիկի կերպարն էր, որ կիսաֆաբրիկատ չէր
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    բոլոր դերասանները շատ լավ էին խաղում, հատկապես Աննետ Բեննինգը
    Իսկ ձեր կարծիքով Օսկարի ձգո՞ւմ է իր դերը:
    Golden Globe արդեն ստացել է՝ «Լավագույն դերասանուհի կատակերգական ժանրում», Պորտմանը՝ «Լավագույն դերասանուհի դրամատիկ ժանրում»: Բայց Օսկարը առանձին ժանրերով չի. մի մրցանակ է լավագույն դերասանուհի անվանակարգում: Տեսնես՝ էդ երկուսից ով կստանա... Էս գիշեր կնայեմ:

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ձեր կարծիքով Օսկարի ձգո՞ւմ է իր դերը:
    Golden Globe արդեն ստացել է՝ «Լավագույն դերասանուհի կատակերգական ժանրում», Պորտմանը՝ «Լավագույն դերասանուհի դրամատիկ ժանրում»: Բայց Օսկարը առանձին ժանրերով չի. մի մրցանակ է լավագույն դերասանուհի անվանակարգում: Տեսնես՝ էդ երկուսից ով կստանա... Էս գիշեր կնայեմ:
    Ռիփ ջան, չեմ կարող ասել, որովհետև Սև Կարապը դեռ չեմ տեսել ու չեմ կարող օբյեկտիվ գնահատական տալ, թե ինչքանով է Նատալի Պորտմանը արժանի Օսկարի: Չնայած լինելով Արանոֆսկու մեծ ֆանատ մեծ ցանկություն ունեմ, որ իր ֆիլմը այս տարվա Օսկարին արժանանա հնարավորինս չափ շատ մրցանակների
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.02.2011), Yellow Raven (27.02.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ չեմ տեսել Սև կարապը, էսօր ուզում էի քաշել, չգտա
    բայց ամեն դեպքում Նիկի դերակատարը չեմ կարծում, թե ձգում է Օսկարի, ուղղակի ես էնքան անտեղյակ կինո նայող եմ, որ իմ կարծիքն էստեղ գրոշի արժեք էլ չունի բնականաբար
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. #7
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ սույն ֆիլմը չեմ նայել, բայց Օսկարի հարցում հուսով եմ հուսախաբ չեմ լինի ու Փորթմանը կստանա
    Մասնագետներն էլ են հիմնականում էն կարծիքին, որ իր դերն ավելի հաջող էր, քան Անեթ Բենինգինը

  10. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, ինձ էս միտումները հեչ դուր չեն գալիս... Անցած տարի՝ Milk ֆիլմը, որ երկու Օսկար շահեց... Էս տարի՝ սա... Մի երկու տարի առաջ՝ Brokeback Mountain-ը... Էնպիսի տպավորություն ա, որ կինո նկարահանողները դիտմամբ էնպիսի ֆիլմեր են նկարում, որոնց Օսկար չտալը համարվելու ա խտրականություն, ռասիզմ, հետամնացություն և այլն: Աշխատում են Օսկարի վրա, այլ կերպ ասած: Հարց ա առաջանում՝ արդյո՞ք վերոհիշյալ կինոները Օսկարներ կշահեին, եթե ոչ թե համասեռամոլության շուրջ նկարված լինեին, այլ նորմալ սիրո: Մարդիկ գերի են ընկել իրենց իսկ հորինած ազատամտության ու հավասարության ձեռը...
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.02.2011), matlev (27.02.2011), Monk (27.03.2011)

  12. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ համաձայն եմ Հայկի հետ, ֆիլմը դիտելուց հա չէր լքում դիսկոմֆորտը, ու մեկ էլ հա ինձ հարց էի տալիս՝ որ ինչ: Ասենք տենց եսիմ ինչ չէր, որ ՄԵՆԱԿ ոչ օրդինար ընտանիքի մասին կլիներ նկարել, Հայկի ասած նորմալ սիրո մասին էլ էր հնարավոր նույն բանը նկարել, ուղղակի էն ա, որ "նորմալ սերն" էս դեպքում Օսկար չէր ստանա, որովհետև միջակ ֆիլմ էր: Ես համասեռամոլությունն այստեղ շահագործված եմ համարում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների երեխաները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1381
    Վերջինը: 09.03.2023, 20:57
  2. Մերկությունն ու երեխաները
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 26.09.2020, 17:34
  3. Հայ երեխաները` բռնության զոհ
    Հեղինակ՝ Գեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 01.09.2020, 04:47
  4. Երեխաները՝ մենակ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.11.2016, 15:40
  5. Լենինականի Երեխաները..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.03.2010, 04:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •