User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Երեխաները լավ են / The Kids Are All Right

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեխաները լավ են / The Kids Are All Right

    Էրեկ CNN-ով Օսկարի կանխատեսումներն էի նայում, մի շատ հայտնի լրագրող էր խոսում ու ասաց, որ լավագույն կանացի դերի համար մրցանակը կարող է ոչ թե Natalie Portman-ը ստանալ ("Black Swan"), այլ Annette Bening-ը ("The Kids Are All Right"):

    Իսկ ես կարծում էի, թե Պորտմանը մի առանձնապես մրցակից չունի...
    Ու քանի որ այս տարի "The Kids Are All Right" ֆիլմը չորս Օսկարի է առաջադրված՝ ներառյալ «Տարվա լավագույն ֆիլմը», որոշեցի նայել այն:

    Ֆիլմը՝ անկախ իր կիսակատակերգական ժանրի, շատ ռեալիստական է, մի բան, որը ես ամենաշատն եմ գնահատում կինոմատոգրաֆիայում: Թե կերպարները, թե հարաբերությունները, թե երկխոսությունները շատ բնական են ու հավատալի:
    Մի ընտանիքի պատմություն է, որտեղ ամուսնական զույգը կանայք են (Annette Bening, Julianne Moore)՝ մոտ քսան տարի համատեղ ապրող: Ունեն երկու երեխա՝ արհեստական բեղմնավորմամբ ծնված: Երևում է, որ սիրող ու հոգատար զույգ է, բայց դե իհարկե զուրկ չէ պրոբլեմներից՝ ներառյալ ժամանակի ընթացքում հանգած կրքերը:

    Մի խոսքով, սոցիալական միջին խավի մի բավական համերաշխ ընտանիք է՝ իր այս ու այն խնդիրներով: Իրական պրոբլեմները սկսվում են այն ժամանակ, երբ նրանց տասնհինգամյա որդին և տասնութամյա դուստրը (Mia Wasikowska) որոշում են կապ հաստատել իրենց դոնոր-հոր հետ, ով ակամայից սկսում է ընդգրկվել ընտանիքի կյանքի մեջ...

    Բայց չկարծեք, թե սա հոլիվուդյան մի ստանդարտ սցենար է, որտեղ «երրորդ ավելորդը» մոլագարի մեկն է դուրս գալիս՝ փորձելով ամեն ինչ կործանել: Էդպես չի: Դոնոր-հայրը (Mark Ruffalo) շատ համակրելի կերպար է և էդպիսին էլ մնում է մինչև վերջ: Իրականությունն այն է, որ տարբեր մարդիկ միասին կարող են խնդիրներ առաջացնել մեկը մյուսի համար, եթե անգամ նրանցից ոչ մեկը «վատը» չէ:

    Ի դեպ, ֆիլմի երկրորդ մասը, որն ավելի խորն ու էմոցիանալ է, ես ավելի հաճույքով դիտեցի, քան առաջինը, որն ավելի կատակերգական է:
    Թեև ֆիլմը վատը չէ, իմ կարծիքով Օսկարի նոմինացիայի էդքան էլ չի ձգում, ու չէր էլ ձգի, եթե լեզբի ընտանիքի փոխարեն ֆիլմում տրադիցիոնալ ընտանիք լիներ: Կարծում եմ, դրանից ֆիլմի իմաստը շատ չէր փոխվի. ընտանեկան խնդիրները, որն ուներ այս զույգը, կարող էր միանգամայն տեղ գտնել նաև հետերոսեքսուալ ընտանիքում: Ու թեև գտնում եմ, թե ֆիլմում շեշտը հեչ էլ հոմոսեքսուալիզմի վրա չէր, այնուամենայնիվ կարծում եմ, որ Օսկարի ճանապարհը մեծ մասամբ հենց դրանով էր որոշված...

    Ֆիլմի դերասանական կազմը ահագին լավն է: Julianne Moore-ը, ում առանձնապես չեմ համակրում, վատ չի նայվում այս ֆիլմում: Նույնը կարելի է ասել նաև Mia Wasikowska-ի մասին, ով մի անգամ արդեն հասցրել էր ազդել վրաս Ալիսայի իր անհամ դերով՝ "Alice in Wonderland" ֆիլմում:

    Annette Bening-ը, որին շատ հավանում եմ՝ դեռ "American Beauty"-ից սկսած, լավ գործ է կատարում նաև էս ֆիլմում: Թեև եթե նայել նրա բոլոր դերերը, կարելի է մեծ մասամբ նմանություն գտնել նրա կերպարների և ֆիլմերի ժանրերի միջև: Այնուամենայիվ, պետք է խոստովանել, որ տաղանդավոր դերասանուհի է ու միշտ լավն է իր բոլոր կերպարներում:

    Չգիտեմ՝ ինչ կորոշի կինոակադեմիան, և ում կհասնի Օսկարը՝ Պորտմանին, թե Բենինգին (երևի թե այս երկուսն են հիմնական մրցակիցները): Իմ անձնական համակրանքը Բենինգի կողմն է, բայց ոչ կոնկրետ այս դերի, այլ ընդհանրապես հասուն ու կայացած դերասանուհի լինելու համար: Եվ քանի որ սա արդեն չորրորդ անգամն է, որ նա ներկայացվում է Օսկարի նոմինացիայի, կարծում եմ, որ հիմա վերջապես ժամանակն է՝ ոսկե արձանիկը ստանալու համար:

    Ֆիլմի թրեյլերը.


  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.02.2011), Skeptic (26.02.2011), Ռուֆուս (27.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների երեխաները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1381
    Վերջինը: 09.03.2023, 20:57
  2. Մերկությունն ու երեխաները
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 26.09.2020, 17:34
  3. Հայ երեխաները` բռնության զոհ
    Հեղինակ՝ Գեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 01.09.2020, 04:47
  4. Երեխաները՝ մենակ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.11.2016, 15:40
  5. Լենինականի Երեխաները..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.03.2010, 04:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •