Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, կարիք չկա : Ես իմ առաջ նպատակ չեմ դրել iPhone.am-ի եկամտաբերությունը կամ ինչ-որ ուրիշ բան պարզել, Gayl ջան. ուղղակի ասում եմ էն, ինչ գիտեմ՝ իրենց առաջարկած նոթբուկները շատ հաճախ իրոք ամենաէժանն են հայկական շուկայում, իսկ էս նոր առաջարկը կարող ա շատ հետաքրքիր ու գրավիչ բան դառնալ վերջնական գնորդի համար: Ու ի վերջո՝ եթե ինչ-որ մեկը կարող ա օգտվել էդ առաջարկից ու փող վերցնել նրանցից, թող վերցնի, ի՞նչ խնդիր կա. ինքը՝ խանութն էլ հաստատ էդ առաջարկը տարածելուց առաջ էս բոլոր հարցերը գցել-բռնել ա:



Դե նույն iPhone.am-ը, օրինակ, ժամանակին մի էսպիսի բան էր առաջարկում. դու ընտրում ես քո ցանկացած մոդելը քո ցանկացած ԱՄՆ խանութում, իսկ իրենք դա բերում-հասցնում են քեզ՝ $200 հավելավճարով (հնարավոր էր նաև ավելի էժան): Բավականին հարմար բան էր, համարյա միշտ ավելի ձեռնտու էր լինում, քան էստեղի խանութներից գնելը:

Էսպես թե էնպես՝ վերջնական սպառողի համար էս ամեն ինչը կարևոր չի: Կարևորը հնարավորինս էժան գնով հնարավորինս լավ նոթբուկ առնելն ա: iPhone.am-ը, իմ կարծիքով, էդ հնարավորությունը տալիս ա: Ու ի վերջո՝ շուկան բաց ա, գնորդն էլ ազատ ա ընտրելու էն վաճառողին, որն ամենաշատն ա ձեռնտու իր համար: Վաճառողներն էլ ազատ են օրենքով չարգելված ցանկացած միջոցներով մրցակցելու միմյանց մեջ: Անձամբ ինձ էս նոր առաջարկը դուր ա գալիս, ճիշտ քայլ ա:
Ապեր ես հո չեմ ասում, որ իրանց մոտ էժան չի, ասածս էն էր, որ լավ էլ հնարավոր ա փող աշխատել, իսկ քո ասած տարբերակը չաշխատող ա, որովհետև նրանք ապրանքը պահեստներից շատ էժան բերում են ու սկսում են սեփական խանութները բացել քաղաքի տարբեր ծայրերում:
Դե նույն iPhone.am-ը, օրինակ, ժամանակին մի էսպիսի բան էր առաջարկում. դու ընտրում ես քո ցանկացած մոդելը քո ցանկացած ԱՄՆ խանութում, իսկ իրենք դա բերում-հասցնում են քեզ՝ $200 հավելավճարով (հնարավոր էր նաև ավելի էժան):
Իհարկե շատ լավ բան ա, եթե ԱՄՆ ից են բերում, ուզում ես մի նրբություն էլ ասեմ, ենթադրենք ԱՄՆ ում գինը 1000 ա, և դու 1200 վճարում ես կոմպի համար, դու ենթադրում ես, որ 200 ն ա իրանց, բայց չէ, ամենաքիչը 400-500 ը մեջն ա, որովհետև իրանք չեն գնում խանութից քո համար բերում:

Կարճ ասած Աստված իրանց հետ: