Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Հաստատ, բնականաբար, չգիտեմ, բայց մոտավորապես տեղյակ եմ, թե նոթբուկների շուկայում ինչ ա կատարվում (գործի բերումով էլ, իմ սեփական հետաքրքրությունների բերումով էլ): Մոտավոր հաշվարկներ միշտ էլ կարելի ա անել, որովհետև նույն ապրանքի գինը ԱՄՆ շուկայում հայտնի ա, տեղափոխման ծախսերը շատ չեն տատանվում, մաքսազերծման տոկոսները հայտնի են, ԱԱՀ-ն ու մնացած հարակից ծախսերը հիմնականում պարզ են: Այսինքն՝ գնի ձևավորման մեծանիզմը մեծ մասմբ միշտ նույնն ա: Պլյուս՝ շուկայի ուսումնասիրության իմ իմացած արդյունքները բավականին հաճախ թարմացվում են (էս մեկը արդեն լրիվ գործիս բերումով), ու հաստատ կարող եմ ասել, որ iPhone.am-ի առաջարկները գնային առումով եթե նույնիսկ երբեմն ամենացածրներն էլ չեն լինում, ապա ամենացածրներից են՝ հաստատ:
Հայկօ ջան, հաշվե՞նք:
նույն ապրանքի գինը ԱՄՆ շուկայում հայտնի ա
Ես գներից տեղյակ չեմ, իսկ եթե պետք է ԱՄՆ ի խանութների գները այստեղ տեղադրես համեմատության համար, ապա ասեմ, որ չստացվեց, նրանք կոմպերը(կամ մասերը) շատ ավելի էժան գնով վեկալում են պահեստներից, ենթադրենք իմ խանութը X քանակի կոմպ է վեկալում տվյալ խանութից ապա իմ համար գինը Y նա, եթե դու քո խանութի համար նույն պահեստից վեկալում ես X+Z ապրանք ապա քո համար գինը Y-B ա, իսկ թե նրանք որ երկրի պահեստներից են բերում դա արդեն անհայտ ա: