User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ընտանիք, բաժանություն, երեխաներ

  1. #1
    ոչ մեկին չեմ խանգարում PygmaliOn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ընտանիք, բաժանություն, երեխաներ

    Սաբժժ... Ինչպե՞ս է ազդում ծնողների բաժանումը երեխայի վրա:
    Вот и все... я уже НЕ в армии

  2. #2
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    37
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտանիք, բաժանում, երեխաներ

    Բնական է ,որ վատ:Խոսքը համերաշխ ընտանիքի մասին է,իսկ եթե ասենք հայրը ... ու դա երեխու վրա վատ է անրադառնում,բաժանումը ավելի լավ է,կամ հակառակը մայրը... այդ դեպքում էլ:

  3. #3
    Սկսնակ անդամ Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտանիք, բաժանություն, երեխաներ

    Հետաքրքիր ու տխուր թեմա ես ընտրել, բայց շատ մերօրյա հարց է, որը թերևս շատերին է հուզում: Իմ կարծիքով եթե ընտանիքում տիրում է անառողջ մթնոլորտ, այսինքն ծնողները թշնամաբար են վերաբերվում միմյանց ու շարունակ վեճեր ու ծեծկրտուք է, ապա ավելի լավ է բաժանություն: Այսպիսով երեխային կճնշի միայն այն, որ ծնողները ապրում են առանձին: Եվ նա ստիպված չի լինի բացատրել դեմքին հաճախակի առաջացող կապտուկների պատճառը, կամ շարունակ մեկուսանալու իր ցանկությունը
    Անապատին գեղեցկացնում է այն, որ նա ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում:

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտանիք, բաժանություն, երեխաներ

    Ընդհանրապես ծնողների բաժանությունը միշտ էլ վատ է անդրադառնում երեխայի վրա, որովհետև ընտանիքն ամեն դեպքում թերի է դառնում, և որքան էլ երեխան շրջապատված լինի մոր և մյուս հարազատների սիրով ու ջերմությամբ, միևնույն է, հոր պակասը զգալու է եթե ոչ գիտակցաբար, ապա ենթագիտակցաբար, և դա հաստատ որոշակի ազդեցություն ունենալու է նրա անձի ձևավորման վրա։ Բայց... Շատ դեպքերում բաժանությունն ավելի ճիշտ որոշում է թեկուզ հենց երեխայի համար, որովհետև ավելի լավ է երեխան մեծանա առանց հոր, բայց առողջ մթնոլորտում, քան ամեն օր ստիպված լինի իր ծնողների մշտական անհամաձայնության, միմյանց նկատմամբ փոխադարձ (կամ մեկի կողմից) անհարգալից վերաբերմունքի, վեճերի (ինչու՞ չէ, երբեմն նաև ծեծկռտուքների) ականատեսը լինել։ Իմ կարծիքով, ծնողների գժտությունները շատ ավելի վատ են ազդում երեխայի վրա, քան, ասենք, հոր պակասը։

    Եթե ծնողները ներդաշնակության մեջ չեն ապրում, նրանք չեն կարող լիարժեք դաստիարակություն տալ իրենց երեխային։ Բացի սեփական օրինակով դաստիարակությունից, որն, ի դեպ, շատ մեծ (ես կասեի նույնիսկ ճակատագրական) դեր ունի երեխայի ձևավորման հարցում, տվյալ դեպքում ի հայտ են գալիս նաև մի շարք հակասություններ՝ կապված ծնողների մտածելակերպի ու կյանքի տարբեր հարցերին ցուցաբերած մոտեցումների հետ, այսինքն՝ երբ տվյալ հարցում մեկը մի բան է ճիշտ համարում, մյուսը՝ մեկ ուրիշ բան, իսկ երեխան ստիպված է լինում հետևել նրանցից մեկի ցուցումներին ու խորհուրդներին։

    Եվ, ի վերջո, այս ամենից զատ, ոչ մի երեխա ոչ մի դեպքում չի կարող երջանիկ լինել՝ տեսնելով, որ իր ծնողները երջանիկ չեն, թեկուզև միասին են։ Այնպես որ չեմ ընդունում չբաժանվելու զոհաբերությունը միայն հանուն երեխաների, որին շատ ծնողներ դիմում են՝ միամտորեն համարելով, որ դրանով լավություն են անում իրենց երեխաներին։ Ճիշտ է, նպատակը բարի է, բայց այդ զոհաբերությունը հիմնականում ոչ միայն ապարդյուն է լինում, այլև վնասակար հենց երեխայի համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    ոչ մեկին չեմ խանգարում PygmaliOn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտանիք, բաժանություն, երեխաներ

    Մեջբերում ՆԱՆԵ-ի խոսքերից
    Հետաքրքիր ու տխուր թեմա ես ընտրել, բայց շատ մերօրյա հարց է, որը թերևս շատերին է հուզում:
    Տխուրը այո տխուր է, էդ հարցը ամենաուժեղ ձևով կպնում է ինձ:
    Ուլուանա դուք հոգեբան եք…?
    Вот и все... я уже НЕ в армии

  6. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտանիք, բաժանություն, երեխաներ

    Վա՜յ, Ուլուանա , տեսնես՝ գոնե մի թեմայում կթողնե՞ս, որ իմ մտածածը ինքս ասեմ
    Մեջբերում PygmaliOn-ի խոսքերից
    Ուլուանա դուք հոգեբան եք…?
    Իմ կարծիքով՝ այո: Պարտադիր չի համալսարանական դիպլոմ ունենալ, որ իսկական հոգեբան լինես: Պարզապես պետք է մտածել ու փորձել մարդկանց հասկանալ: Վերլուծելական մտածողություն է անհրաժեշտ ու առողջ տրամաբանություն, ինչն Անահիտը հաստատ ունի :

    Օֆֆտոպ ստացվեց, բայց հուսով եմ՝ կներեք :

    Ստորագրությունս ավելացնում եմ Ուլուանայի գրառմանը :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտանիք, բաժանություն, երեխաներ

    Մեջբերում PygmaliOn-ի խոսքերից
    Տխուրը այո տխուր է, էդ հարցը ամենաուժեղ ձևով կպնում է ինձ:
    Ուլուանա դուք հոգեբան եք…?
    Չնայած CactuSoul-ն արդեն անուղղակիորեն պատասխանեց քո հարցին, բայց ես էլ, համենայնդեպս, հաստատեմ. ոչ, հոգեբան չեմ, չնայած միշտ էլ սիրել եմ հոգեբանի մասնագիտությունը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •