Ինձ էնպես էր կլանել, որ համալսարանի գրախանութում էի կարդումՀիշում եմ՝ էնքան էի գնացել, արդեն աթոռ էին առաջարկում
Մինչև (արդեն վերջերին էի հասել), ընկերուհիս չէր դիմացել (ամոթին
, ինքն էլ էր ինձ հետ կարդում) ու գնել էր գիրքը, ես էլ վերցրի մնացածը կարդացի, նկար էլ ունեմ էդ գրքով, համալսարանի աստիճաններին ծալապատիկ նստած
Լուսանկարիչ պապիկն էր թաքուն անմահացրել, բերեց-«նաղդեց» վրաս
Խոսքը "Схимник"-ի մասին է: Կլանվել էի երևի ավելի շատ հրատարակչի գովազդ-նախաբանից հետո, հետո ուզում էի կարդալ, տեսնել, թե դեպքերն ինչպես են զարգանում, բայց… երբ վերջում պարզվեց, որ դեռ 6-7 գիրք էլ պիտի կարդամ, որ իմանամ, թե ի վերջո էդ ամեն ինչն ինչի մասին էր, ասացի՝ "Զդռասծյե"Բայց ընկերուհիս ինձնից մի քիչ ավելի էր տարվել ու ինտերնետից քաշել էր մնացած գրքերը, ինձ էլ տվեց, իներցիայով մի քանիսն էլ կարդացի (հիմա միայն «Խելագարի օրագիրն» եմ հիշում, շատ աղոտ), ու վերջ:
Ըստ իս դրանք փող աշխատելու համար գրված գրքեր են, պուճուր-պուճուր ու գրավիչ: Հեղինակն էլ չի բացահայտվում, որ իբր ավելի հետաքրքրանա: Գլխավոր հերոսներից մեկը հենց հեղինակն է, որ ավելի գրավիչ լինի: Յուրաքանչյուր գրքի վերջում ինչ-որ կարևոր բան են գտնում (հայերեն դրա անունը մոռացա), ու չեն ասում ինչ, ընթերցողը միայն գիտի, որ դրանք ահավո՜ր կարևոր են ու մեկն առանց մյուսի առանձնապես իմաստ չունեն, բայց այ միասի՜ն… Ըմմ՜մ
Եթե այդքան շատ գովազդով փաթեթավորված չլիներ, երևի թե քչից-շատից դրական կարծիք կունենայի, իսկ հիմա չունեմ:
Գուցե վերընթերցեմ, զգամ, որ արժեք կա, ի՞նչ իմանաս: Բայց հիմա միայն մի միտք է գլխումս. «Տեր աստված, ինչքա՜ն ազատ ժամանակ ունեի ես մի ժամանակ…»
:
Էջանիշներ