User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Անխել դե Կուատյե

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անխել դե Կուատյե

    Փորփրեք ամբողջ ինտերնետը, ոչ մի տեղ նրա լուսանկարը չեք գտնի

    Անխել դե Կուատյեն ըստ մի տարբերակի մեքսիկացի գրող է, ըստ մեկ այլի՝ այն ժամանակակից ռուս հեղինակի գրական կեղծանունն է: Իր ինքնակենսագրական գրքերում Կուատյեն իրեն անվանում է Նավախո ցեղի բնիկ հնդկացի: Երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, նախընտրում է գրել ռուսերեն:

    "Ծնվել եմ Մեքսիկայում, մայրս նավախո է, հայրս՝ ֆրանսիացի: Նրանք իրենց կյանքի ուղին սկսել են տարբեր մայրցամաքներում, բայց ես գիտեմ, որ նրանց հանդիպումը կանխամտածված էր ճակատագրի կողմից":

    Տվյալ պահին գոյություն ունեն բազում փաստեր, որոնք ապացուցում են, որ կեղծանվան տակ թաքնվում է հայտնի ռուս հոգեբան Անդրեյ Կուպրատովը:

    Նրա գործերից դեռ կարդացել եմ Схимник-ը, որը "В поисках скрижалей" ցիկլի առաջին գիրքն է:
    Մի բլոգում գրառում ունեմ իր մասին, որն արտացոլում է իմ սուբյեկտիվ կարծիքը, բայց ուզում եմ նորից երկար-բարակ գրելու փոխարեն էդ պոստի որոշ մասն էստեղ արտագրել:

    Քիչ գրողներ կան, որոնք գրում են էնքան վատ /գեղարվեստական տեսակետից/, որքան Կուատյեն: Ես սովորաբար նրանց չեմ կարդում: Որպես ընթերցող շատ քմահաճ եմ, ինձ իմաստը քիչ է հետաքրքրում, սյուժեի սիրահար չեմ, ինձ հույզերն ու գեղեցկությունն է գրավում: Ես բնավ Կուատյեի ընթերցող չեմ, ինչպես և երբեք չդարձա Կոելիոյի ընթերցող, քանի որ գեղարվեստական տեսանկյունից Կոելիոն ինձ սոված էր թողնում: Սակայն, ի տարբերություն Կոելիոյի, որը մի գլոբալ, պուպուշ ու կարևոր գաղափարի մասին կարող է գրել մի քանի հարյուր էջ ու դառնալ բեսթ սելլինգ հեղինակ, Կուատյեն էդ մի քանի հարյուր էջը էն աստիճան է լցնում կարևոր ու գլոբալ գաղափարներով, որ չես կարողանում ուշքի գալ ինֆորմացիայի քանակից: Էն քիչ գրողներից է, որ անտանելի վատ է գրում, բայց ով թողնում է պահանջ` վերընթերցելու, որովհետև էդ քանակության ինֆորմացիան միանգամից մարսել կարող են շատ քչերը:

    http://ki-moscow.narod.ru/litra/ezo/shimnik/shimnik.htm էստեղ կարող եք գտնել նրա բոլոր գրքերի տեքստերը:
    Բարի ընթերցում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (21.02.2011), E-la Via (20.05.2011), einnA (21.02.2011), Katka (24.03.2011), Milli (26.07.2011), Sambitbaba (25.08.2011), StrangeLittleGirl (21.02.2011), Հայկօ (21.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •