User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Անխել դե Կուատյե

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անխել դե Կուատյե

    Փորփրեք ամբողջ ինտերնետը, ոչ մի տեղ նրա լուսանկարը չեք գտնի

    Անխել դե Կուատյեն ըստ մի տարբերակի մեքսիկացի գրող է, ըստ մեկ այլի՝ այն ժամանակակից ռուս հեղինակի գրական կեղծանունն է: Իր ինքնակենսագրական գրքերում Կուատյեն իրեն անվանում է Նավախո ցեղի բնիկ հնդկացի: Երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, նախընտրում է գրել ռուսերեն:

    "Ծնվել եմ Մեքսիկայում, մայրս նավախո է, հայրս՝ ֆրանսիացի: Նրանք իրենց կյանքի ուղին սկսել են տարբեր մայրցամաքներում, բայց ես գիտեմ, որ նրանց հանդիպումը կանխամտածված էր ճակատագրի կողմից":

    Տվյալ պահին գոյություն ունեն բազում փաստեր, որոնք ապացուցում են, որ կեղծանվան տակ թաքնվում է հայտնի ռուս հոգեբան Անդրեյ Կուպրատովը:

    Նրա գործերից դեռ կարդացել եմ Схимник-ը, որը "В поисках скрижалей" ցիկլի առաջին գիրքն է:
    Մի բլոգում գրառում ունեմ իր մասին, որն արտացոլում է իմ սուբյեկտիվ կարծիքը, բայց ուզում եմ նորից երկար-բարակ գրելու փոխարեն էդ պոստի որոշ մասն էստեղ արտագրել:

    Քիչ գրողներ կան, որոնք գրում են էնքան վատ /գեղարվեստական տեսակետից/, որքան Կուատյեն: Ես սովորաբար նրանց չեմ կարդում: Որպես ընթերցող շատ քմահաճ եմ, ինձ իմաստը քիչ է հետաքրքրում, սյուժեի սիրահար չեմ, ինձ հույզերն ու գեղեցկությունն է գրավում: Ես բնավ Կուատյեի ընթերցող չեմ, ինչպես և երբեք չդարձա Կոելիոյի ընթերցող, քանի որ գեղարվեստական տեսանկյունից Կոելիոն ինձ սոված էր թողնում: Սակայն, ի տարբերություն Կոելիոյի, որը մի գլոբալ, պուպուշ ու կարևոր գաղափարի մասին կարող է գրել մի քանի հարյուր էջ ու դառնալ բեսթ սելլինգ հեղինակ, Կուատյեն էդ մի քանի հարյուր էջը էն աստիճան է լցնում կարևոր ու գլոբալ գաղափարներով, որ չես կարողանում ուշքի գալ ինֆորմացիայի քանակից: Էն քիչ գրողներից է, որ անտանելի վատ է գրում, բայց ով թողնում է պահանջ` վերընթերցելու, որովհետև էդ քանակության ինֆորմացիան միանգամից մարսել կարող են շատ քչերը:

    http://ki-moscow.narod.ru/litra/ezo/shimnik/shimnik.htm էստեղ կարող եք գտնել նրա բոլոր գրքերի տեքստերը:
    Բարի ընթերցում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (21.02.2011), E-la Via (20.05.2011), einnA (21.02.2011), Katka (24.03.2011), Milli (26.07.2011), Sambitbaba (25.08.2011), StrangeLittleGirl (21.02.2011), Հայկօ (21.02.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, բայց էնքան էլ խոստումնալից չէր Եթե էդքան վատ ա գրում, տառասխալներ էլ կանի

  4. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, լուրջ եմ ասում, կարդա: Բայց ներվերդ հանած կարդա: Ինքը ապրել ա օգնում: Աչքերդ բացում ա, ստիպում ա փորձել լինել երջանիկ: Իհարկե շատ ապաշնորհ ա գրում, դե այսինքն չոր ու ցամաք փաստեր ու գործողություններ են, բայց էնքան ՃԻՇՏ կա մեջը, որ սպանում ա ուղղակի:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.05.2011), Sambitbaba (25.08.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, լուրջ եմ ասում, կարդա: Բայց ներվերդ հանած կարդա: Ինքը ապրել ա օգնում: Աչքերդ բացում ա, ստիպում ա փորձել լինել երջանիկ: Իհարկե շատ ապաշնորհ ա գրում, դե այսինքն չոր ու ցամաք փաստեր ու գործողություններ են, բայց էնքան ՃԻՇՏ կա մեջը, որ սպանում ա ուղղակի:
    Իսկ ինքը գրքային տարբերակով շրջու՞մ ա մեր գրախանութներում: Ես կոմպով կարդացողը չեմ:

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բուկինիստում եմ տեսել մի երկու բան
    բայց իրեն պետք ա հերթով կարդալ
    էն լինկը որ տվել եմ, այ էդ հերթականությամբ. դա ՊԱՐՏԱԴԻՐ պայման ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Схимник-ը կարդացել եմ ու էնպես է, որ հիմա մի քանի էջ թերթելուց մի որոշ բաներ հիշեցի, բայց ինձ անձամբ էտքան չէր տպավորել:
    Ուղղակի էտքանից մի բանի վրա էի մտածում մի քանի օր շարունակ. էն որ ճակատագիր կամ կանխորոշված ապագա ունենալը էտքան էլ սուտի բաներ չեն ընկել էի երևակայական էտ աշխարհը ու լավ էլ իրական էր
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  9. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լրիվ ուրիշ աշխարհ ա, չէ՞ ի դեպ, քո կարդացածությունն ինձ չի դադարում հաճելիորեն զարմացնել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (21.02.2011)

  11. #8
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    լրիվ ուրիշ աշխարհ ա, չէ՞ ի դեպ, քո կարդացածությունն ինձ չի դադարում հաճելիորեն զարմացնել
    հա իսկականից կլանում է, իսկ եթե էտ հաջողվում է, ուրեմ արժեք ունի

    մերսի մեկ-մեկ ուղղակի ծուլանում եմ, ստիմուլ է պետք, մեկ էլ մի քիչ կողքից "ջիջիլ" քցող
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  12. #9
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    հա իսկականից կլանում է, իսկ եթե էտ հաջողվում է, ուրեմ արժեք ունի
    Ինձ էնպես էր կլանել, որ համալսարանի գրախանութում էի կարդում Հիշում եմ՝ էնքան էի գնացել, արդեն աթոռ էին առաջարկում Մինչև (արդեն վերջերին էի հասել), ընկերուհիս չէր դիմացել (ամոթին, ինքն էլ էր ինձ հետ կարդում) ու գնել էր գիրքը, ես էլ վերցրի մնացածը կարդացի, նկար էլ ունեմ էդ գրքով, համալսարանի աստիճաններին ծալապատիկ նստած Լուսանկարիչ պապիկն էր թաքուն անմահացրել, բերեց-«նաղդեց» վրաս
    Խոսքը "Схимник"-ի մասին է: Կլանվել էի երևի ավելի շատ հրատարակչի գովազդ-նախաբանից հետո, հետո ուզում էի կարդալ, տեսնել, թե դեպքերն ինչպես են զարգանում, բայց… երբ վերջում պարզվեց, որ դեռ 6-7 գիրք էլ պիտի կարդամ, որ իմանամ, թե ի վերջո էդ ամեն ինչն ինչի մասին էր, ասացի՝ "Զդռասծյե" Բայց ընկերուհիս ինձնից մի քիչ ավելի էր տարվել ու ինտերնետից քաշել էր մնացած գրքերը, ինձ էլ տվեց, իներցիայով մի քանիսն էլ կարդացի (հիմա միայն «Խելագարի օրագիրն» եմ հիշում, շատ աղոտ), ու վերջ:
    Ըստ իս դրանք փող աշխատելու համար գրված գրքեր են, պուճուր-պուճուր ու գրավիչ: Հեղինակն էլ չի բացահայտվում, որ իբր ավելի հետաքրքրանա: Գլխավոր հերոսներից մեկը հենց հեղինակն է, որ ավելի գրավիչ լինի: Յուրաքանչյուր գրքի վերջում ինչ-որ կարևոր բան են գտնում (հայերեն դրա անունը մոռացա), ու չեն ասում ինչ, ընթերցողը միայն գիտի, որ դրանք ահավո՜ր կարևոր են ու մեկն առանց մյուսի առանձնապես իմաստ չունեն, բայց այ միասի՜ն… Ըմմ՜մ
    Եթե այդքան շատ գովազդով փաթեթավորված չլիներ, երևի թե քչից-շատից դրական կարծիք կունենայի, իսկ հիմա չունեմ:
    Գուցե վերընթերցեմ, զգամ, որ արժեք կա, ի՞նչ իմանաս: Բայց հիմա միայն մի միտք է գլխումս. «Տեր աստված, ինչքա՜ն ազատ ժամանակ ունեի ես մի ժամանակ…»:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (20.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •