Այս պատմությունն իմ մասին էր, հա:Միայն մի տարբերությամբ, որ ես ձկանը չէի դիպչի՝ զզվում եմ:
Փոքր ժամանակ (երևի, 3-4 տարեկան) ծնողներիս հետ գնացել էինք Այղրլիճ: Այնտեղ մեծերը (հորս ընկերներից) փոքր ձկներ էին բռնում, մտցնում մածնի կամ ջերմուկի ապակյա շշերի մեջ ու բաժանում երեխաներին: Մեր ակվարիումներն էին: Ինձ էլ մի հատ բաժին հասավ: Ձուկը նվեր ստանալու նույն գիշերը ես գոռգոռացս դրել եմ, թե՝ տանենք, ձուկը գցենք լիճը, շշի մեջ օդը քիչ է, կխեղդվի:Ինչքան համոզել են, որ ամեն ինչ նորմալ է, իր համար լող է տալիս, կապրի, ես իմն եմ պնդել: Այնքան, մինչև խեղճ մայրս վեր է կացել, հագնվել է, միասին գնացել ենք լճի մոտ, ձկանը բաց ենք թողել: Ապերախտը, գոնե մի հատ հարցներ՝ ցանկություն-բան չունե՞նք կատարելու:
Էջանիշներ