User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Այլազգի խոհանոցների ռեստորաններ Երևանում

  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այլազգի խոհանոցների ռեստորաններ Երևանում

    Ես, որպես ճանապարհորդություններ սիրող մարդ, սիրում եմ նաև տարբեր ազգերի ուտեստները համտեսել: Բարեբախտաբար, վերջինի համար ոչ միշտ է անհրաժեշտ սեփական քաղաքից հեռու գնալը: Եկեք թեմայում քննարկենք, թե ինչ ռեստորաններ կան Երևանում, կիսվենք մեր կարծիքներով: Ինքս յուրաքանչյուր ռեստորան կգնահատեմ չորս չափանիշով` խոհանոց, ինտերյեր/մթնոլորտ, սպասարկում, գներ: Գնահատականներն այսպիսին են.
    1 - խայտառակ
    2 - վատ
    3 - միջին
    4 - լավ
    5 - գերազանց

    Վրացական
    Կարծում եմ շատ կան Երևանում: Ինքս այցելել եմ "Օլդ Թբիլիսին", գտնվում է Կոմիտասի պողոտայի միջին հատվածում, Լամբադայի կողմից իջնելիս աջի վրա:
    Խոհանոց - 4,
    Ինտերյեր/մթնոլորտ - 2 (ոչնչով աչքի չընկավ),
    Սպասարկում - 4 (մենյուում յուրաքանչյուր ուտեստի մոտ նշված է պատրաստման համար պահանջվող ժամանակը, և, համենայն դեպս իմ դեպքում, հստակորեն համընկավ իրականության հետ)
    Գներ - 4

    Ռուսական
    Գտնվում է Հանրապետության փողոցի վրա, Սայաթ-Նովայի հետ հատման կետից մի քիչ ներքև, աջի վրա:
    Խոհանոց - 4,
    Ինտերյեր/մթնոլորտ - 5 (հիանալի ռուսական անկյուն են սարքել, երաժշտությունը, ինտերյերը, մենյուի տառատեսակը և այլն, ամեն ինչ տեղին է և չափած-ձևած, չնայած նախկին Սլովոնականին ռեստորանին Ամիրյանի վրայի չի հասնի),
    Սպասարկում - 3
    Գներ - 3

    Իտալական
    Մի քանի հատ կա: Ինքս եղել եմ "Անկյուն"-ում, գտնվում է Սախարովի հրապարակից քիչ հեռու Վարդանանց փողոցի աջ կողմում:
    Խոհանոց - 4,
    Ինտերյեր/մթնոլորտ - 3
    Սպասարկում - 5 (այդպիսի սպասարկում Երևանում հազվադեպ է հանդիպում)
    Գներ - 2 (այո, թանկ տեղ է)

    Անգլիական
    "Շերլոք Հոլմս": Գտնվում է Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի մոտ:
    Խոհանոց - 3,
    Ինտերյեր/մթնոլորտ - 4
    Սպասարկում - 4
    Գներ - 3

    Մեքսիկական
    "Կակտուս": Գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա, Մատենադարանից իջնելիս ձախ կողմում:
    Խոհանոց - 3,
    Ինտերյեր/մթնոլորտ - 5 (չեմ եղել Մեքսիկայում, բայց Մեքսիկան հենց այդպիսին եմ պատկերացնում, ինչպիսին այս ռեստորանում էր)
    Սպասարկում - 3
    Գներ - 3

    Լիբանանյան
    Գտնվում է Սայաթ-Նովայի պողոտայի վրա, Աբովյանի խաչմերուկից դեպի Խանջյան քայլելիս ձախ կողմում
    Խոհանոց - 5 (ով այցելի, խորհուրդ եմ տալիս անպայման փորձել "սուջուխ" կոչվող ուտեստը)
    Ինտերյեր/մթնոլորտ - 4
    Սպասարկում - 4
    Գներ - 4 (գները բավական մատչելի են, վերոհիշյալ սուջուխը մսի բավական մեծ պորցիա էր` կարտոֆիլով և բանջարեղեններով, ընդամենը 1800 դրամ)

    Արաբական
    Գտնվում է Սախարովի հրապարակի վրա, Նալբանդյանով հրապարակից բարձրանալիս աջ կողմում:
    Խոհանոց - 2,
    Ինտերյեր/մթնոլորտ - 5 (մինչև բուն ռեստորանին հասնելը անցնում ես արաբական ոճով հիանալի զարդարած միջանցներով)
    Սպասարկում - 3
    Գներ - 2

    Հնդկական
    "Կարմա": Գտնվում է Տերյանի փողոցի վրա, Մոսկովյանի խաչմերուկից դեպի Կարապի լիճ քայլելիս աջի վրա: Ուտեստները "by default" բավական կծու են, եթե կծվի սիրահար չեք, նախօրոք զգուշացրեք, որ կծու չանեն:
    Խոհանոց - 4,
    Ինտերյեր/մթնոլորտ - 4
    Սպասարկում - 4
    Գներ - 3

    Չինական
    Չինական ռեստորանները լիքն են Երևանում: Նկատի ունեցեք, որ դրանք բոլորը նույն ցանցին չեն պատկանում, այնպես որ կարևոր է, թե որը կայցելեք: Ինքս խորհուրդ կտամ այցելել Արամի և Նալբանդյանի խաչմերուկում գտնվող Bejing ռեստորանը: Պորցիաները բավական մեծ են, միայնակ խորհուրդ չեմ տա այցելել:
    Խոհանոց - 4,
    Ինտերյեր/մթնոլորտ - 4
    Սպասարկում - 4
    Գներ - 4

    Ճապոնական
    Գտնվում է Բաղրամյանի պողոտայի վրա, Օպերայից մի փոքր վերև, աջի վրա:
    Խոհանոց - 4,
    Ինտերյեր/մթնոլորտ - 3
    Սպասարկում - 3
    Գներ - 2 (բավական թանկ տեղ է, հատկապես եթե ուզում եք սուշի ուտել)

    Հուսով եմ ոչինչ չմոռացա: Եթե էլի հիշեմ, կամ նոր ռեստորան հայտնաբերեմ և այցելեմ, կգրեմ:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (20.02.2011), Chuk (20.02.2011), davidus (20.02.2011), kyahi (22.02.2011), Life (20.02.2011), ministr (20.02.2011), Moonwalker (20.02.2011), Norton (20.02.2011), Valentina (20.02.2011), Գեա (20.02.2011), Ձայնալար (20.02.2011), Մանուլ (20.02.2011), Նարե (21.02.2011), Ֆոտոն (22.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեստորաններ Լոս-Անջելեսում
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 23.11.2017, 18:21
  2. Կինոդիտումներ Երևանում
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Կինո
    Գրառումներ: 206
    Վերջինը: 25.03.2010, 12:53
  3. Քայլենք Երևանում
    Հեղինակ՝ erewanski, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.08.2009, 01:28
  4. Մակարևիչը Երևանում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2009, 00:24
  5. Ակցիա Երևանում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.06.2007, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •