Բարի, լավ հումորով, բայց և շատ տխուր ու քիչմ դեպրեսիվոտ մուլտֆիլմ` բիձա ֆոկուսնիկի ու մի աղջկա մասին, որը համոզվածա, որ ֆոկուսնիկը իրական հրաշքներա գործում: Ֆիլմը Սիլվեն Շոմենա հանել, ինքը հայտնիա "Բելվիլլի Տրիո"-յով: Բայց դե էս մուլտը, արտաքնապես "Տրիո"-ն մի քիչ հիշացնելով /ահամ, հերոսները ստեղ էլ գրեթե չեն խոսում, ու նույնքան արտահայտիչ են նկարած/, այնուամենայնիվ ավելի նուրբա, հանգիստ ու տխուր, Բելվիլլի խելացնոր խայտաբղետ մթնոլորտը չունի:
Առանձին պետքա նշել երկրորդական կերպարներին: Թե ալկաշ կիլտավոր շոտլանդացին, թե ջղայն ճագարը, թե տիկնիկ խոսացնող մարդը, թե ակրոբատները, թե խղճուկ ծաղրածուն, թե մնացածը` բոլորը նենց լավն են, որ էլ ասելու չի:
Եթե սիրում եք լավ /բոլոր առումներով լավ` թե կատարման, թե պարունակության, թե խորության/ մուլտիպլիկացիա` ապա նայել անպայման, ինքը հանճարեղության չափ սիրունա, բարի ու լավը:
Էս էլ թրեյլերը`
Էջանիշներ