ժողովուրդ ջան թեմաս փոշոտվել ա,ես նորություններ ունեմ խնդրում եմ մի քանի րոպե տրամադրեք ինձ ուրեմն երգս անգլերեն լեզվով ա գրել ու գործիքավորել եմ ես, երգում եմ ես, ձայնագրվել եմ H-studia ում իմ առաջին սեփական երգն ա, շատ հետաքրքիր ա լսել ձեր կարծիքները,
հ.գ. շուտով կլինի ռադիոեթերներում![]()
Arpine (06.10.2011), Claudia Mori (29.06.2011), Անի Ներկարար (29.06.2011), Մինա (29.06.2011), Պոզիտրոն (28.06.2011), Ռուսա (06.10.2011)
Հենց սկզբից ասեմ, որ հավանեցի:Նույնիսկ ցանկություն եղավ մի անգամ էլ լսելու: Երգն առանձին նորմալ-լավն ա, գործիքավորումը միջին-նորմալ, կատարումը՝ միջին-լավ:
Միակ բանը էլի անհատականությունն ա, որ պակասում ա: Որ չգրեիր, որ սա քո երգն ա, մտքովս չէր անցնի, որ առաջին անգամն եմ լսում: Կարծես անընդհատ լսվող երգերից լինի:
Անգլերեն լինելն էլ ազատում ա կարծես բովանդակային պատասխանատվությունից, քանի որ կա՛մ չի լսվում բառերը, կա՛մ լեզուն չգիտեն, կա՛մ էլ ցանկություն չկա լարվելու բառերը հասկանալու համար:
Ծախսածդ ջանքերը չպեմ ուզում նսեմացնել: Սկզբի համար բավական մեծ գործ ես արել: Շարունակիր չարչարվել, աշխատել, աճել: Շնորհավոր![]()
Reh32 (28.06.2011)
Գևորգ Գևորգյան, սկսնակ, տաղանդավոր երգիչ>>>>> Այ էս գրածդ, որ կարդացի, մի քիչ նյարդայնացա, որովհետև չեմ սիրում երբ մարդն ինքն իրեն գովում է, բայց երբ կատարումներդ լսեցի, զգացի, չէ, որ իրոք գովելու բան է` մանավանդ քո իսկ գրած կատարումըԱպրես
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Լավնա
Ոճդ մի քիչ աէրոսմիթ, մի քիչ էլ Maroon 5 ի ա նման...![]()
Reh32 (29.06.2011)
Եվ իսկապես, մարդիկ հաջողության չեն հասնում, մինչև գլուխները կոնսից չեն ազատում
Իսկ մեկնաբանությունը թող մի քիչ ուշացնեմ Գև ջան, Բաղդասարյան անունով մսաղացի մոտ քննության եմ:
Երգդ լավն է սկսնակի համար, հատկապես, որ ես շատ ուզում եմ, որ նման ոճի երգերը լսեմ նաև հայ երգիչների կատարմամբ, բայց մի քիչ պիտի քննադատեմ տաղանդավոր սկսնակ երգիչ ջանզգացվում է, որ վարակվել ես U2, R.E.M ու նման կարգի խմբերից, ես դեմ չեմ վարակվողներին, բայց կուզենայի, որ դու քո ասելիքն էլ դնեիր մեջը, որ լսեի ասեի, վայ ինչ կայֆ անցում եղավ, այ սա նոր էր ու նման բաներ
Մյուս բանը, որ ինձ վրա ազդեց դա միատոնությունն էր, մի պահ ինձ թվաց հեսա աճ կլինի, այն պահին երբ դանդաղացնում ես, բայց բան էլ չեղավ
կուզեի ավելի բարձր ձայնային դիապազոն լսեի, եթե կարող ես իհարկե, մեկ էլ վերջին քննադատությունս ու վերջ
Հասկանում եմ, որ դա թանկ հաճույք է, բայց լավ գործիքավորման պակասը թույլ է տալիս, որ թերությունները ավելի ցայտուն դառնան
Հ.Գ. Ամեն դեպքում շնորհակալ եմ, սիրում եմ երբ մարդիկ իրենց համար հանգիստ ապրում են,ու մի օր հանկարծակի արարում եւ ձգտում աճել![]()
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 29.06.2011, 12:58:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Աշխատիր գտնել քոնը, ձայն ունես , որակ՝ նույնպես, եթե այս երկուսին ավելացնես քո ոճը կհպարտանանք նաև քեզանով:
Մոռացա ասել, չնահանջես
Claudia Mori (29.06.2011), Reh32 (29.06.2011), ՆանՍ (06.10.2011)
Շնորհակալություն բոլորին թեմայիս քննարկումներին մասնակցելու համար, արդեն երգս պտտվում ա ռադիոներով, ինչի համար անսահման ուրախ եմ, ժողովուրդ ջան էս երգս կարելի ա ասել նաև եքսպերիմենտ էր, հաջորդը լրիվ ուրիշ ոճի մեջ ա լինելու, ես դեռ փնտրտուքների մեջ եմ, միգուցե ճիշտ չի էն առումով, որ պետքա երգիչը, երաժիշտը ասելիք ունենա , բայց մյուս կողմից էլ դեռ ասելիքի համար ժամանակ կլինի, հիմա ուղղակի անում եմ էն ինչ ինձ դուր ա գալիս, երգում եմ էն ինչ ուզում եմ ու նորից շնորհակալ եմ բոլոր կարծիքների ու խորհուրդների համար.![]()
Անի Ներկարար (02.07.2011)
քվեարկեք իմ երգի օգտին radiovan.ամ կայքում![]()
Վերջին խմբագրող՝ Reh32: 02.07.2011, 00:50:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ