User Tag List

Էջ 1 24-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Հայաստանը գնում է սոցիալական բունտի

  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանը գնում է սոցիալական բունտի

    Վերջերս մեծացել են սոցիալական դժգոհությունները ՀՀ բնակչության տարբեր շերտերում, որոնք հիմնականում ունեն սոցիալական ուղղվածություն: Տոնավաճառների վաճառականները, տաքսու վարորդները, մանր ու միջին բիզնեսում ներգրավված մարդիկ, վրացական համարանիշով մեքենաների տերերը, այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Կարծես ամեն ինչ գնում է պայթյունի, առաջարկում եմ այս թեմային վերաբերվող բոլոր քննարկումներն ու նյութերը տեղադրել այստեղ: Եվ ահա վերջինը.

    «X-գրուպի» աշխատակիցները բողոքում են իրենց ղեկավարի «անմարդկային վերաբերմունքից»

    «X-գրուպի» մի խումբ աշխատակիցներ «Անմարդկային վերաբերմունք» վերնագրով նամակ են ուղարկել լրատվամիջոցներին՝ բողոքելով ընկերության սեփականատիրոջ գործելաոճից։ Նրանք հայտնում են, որ խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը («X-գրուպի» սեփականատեր) զանգվածային կրճատումներ է սկսել իրեն պատկանող «Վալենսիա» հյուրանոցային համալիրում և «Ակվատեկ» հյուրանոցային-ժամանցային համալիրում: Աշխատակիցների նամակը ներկայացնում ենք ստորև.

    «Այն, որ Հայաստանում շարքային քաղաքացիները գործատուների, հատկապես խոշոր գործատուների համար գտնվում են ճորտի, ստրուկի վիճակում և շահագործվում են անօրեն ու անխնա, որևէ մեկի համար չի կարող գաղտնիք լինել: Եվ այս առումով որևէ մեկի համար զարմանալի չի լինի մեր բողոքը, որ կապված է մեր հանդեպ անմարդկային վերաբերմունքի հետ: Իսկ բանը նրանում է, որ արդեն մի քանի օր է, ինչ X-գրուպի սեփականատեր, խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը զանգվածային կրճատումներ է սկսել իրեն պատկանող «Վալենսիա» հյուրանոցային համալիրում և «Ակվատեկ» հյուրանոցային-ժամանցային համալիրում: Խաչատրյանը կրճատումները պատճառաբանում է այդ ընկերությունների ֆինանսական ծանր կացությամբ:

    Մեզ համար միանգամայն հասկանալի են սեփականատիրոջ ջանքերը, ուղղված սեփական գրպանը ավելորդ ծախսերից պաշտպանելուն: Անհասկանալին այն անմարդկային վերաբերմունքն է, որ պարոն Խաչատրյանը ցուցաբերում է իր աշխատակիցների` այսինքն մեր հանդեպ: Բանը նրանում է, որ նա կրճատումները կատարում է տարերայնորեն, առանց նախնական զգուշացման: Մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում, ցայտնոտի առաջ: Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչ է նշանակում սոցիալական ներկայիս ծանր պայմաններում հանկարծ տեղեկանալ, որ դու այլևս չես աշխատում: Խաչիկ Խաչատրյանը հենց այդպես, մեզանից շատերին հանկարծ տեղեկացրեց, որ մենք այլևս չենք աշխատում: Երևի նրան ոգևորել է իշխանությունների վերաբերմունքը օրինակ փողոցային առևտրականների հանդեպ, որոնց էլ, հենց նման կերպով մի օր հանկարծ ասացին, որ իրենք այլևս փողոցում առևտուր չեն կարող անել: Եթե իշխանություններն են նման անմարդկային կերպով վարվում օրվա հացի գումար վաստակողների հետ, ապա ինչ սպասենք մի գործարարից, որը ամենայն հավանականությամբ խորապես թքած ունի այն բանի վրա, թե ինչպես են իր գործազուրկ աշխատակիցները հոգալու իրենց ապրուստի հարցը: Հասկանում ենք կապիտալիզմ և շուկայական հարաբերություններ, մասնավոր սեփականություն կոչվածի էությունը, սակայն չենք հասկանում, որ կորչում է մարդկային էությունը, դիմացինին հասկանալու, դիմացինի վիճակի մեջ մտնելու էությունը: Այս իրավիճակում մենք որևէ ատյանից պաշտպանության ակնկալիք չունենք: Իսկ լրատվամիջոցներից մեր ակնկալիքը ընդամենը կայանում է լսելի լինելու մեջ: Միգուցե դրանից հետո, մեկ էլ հանկարծ, ստացվի այնպես, որ լսվի նաև որոշ մարդկանց խղճի ձայնն ու նրանք այդ ձայնից հասկանան, որ չի կարելի նման անտարբեր ձևով վարվել առանց այդ էլ մի կերպ գոյատևող մարդկանց հետ, որ չի կարելի նրանց անգործ թողնել առանց նախապես զգուշացնելու, որպեսզի նրանք իրենց գլխի ճարը տեսնելու մասին մտածելու ժամանակ ունենան:

    Վերջերս հեռուստատեսությամբ շատ են հայտարարում, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հաղթահարվել է: Երևի թե սրա արդյունքում շատերը համարում են, որ ճգնաժամը արդեն հաղթահարվել է, ուրեմն քաղաքացիներին այլև աշխատանք պետք չէ: Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»:
    Tert.am

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.02.2011), davidus (18.02.2011), Kuk (18.02.2011), Mark Pauler (19.02.2011), Mephistopheles (18.02.2011), Tig (18.02.2011), tikopx (19.02.2011), Շինարար (18.02.2011)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսու ասած՝ дожили ...

  4. #3
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    76
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպքի մասին առաջին անգամ եմ լսում, բայց եթե այս ամենին նայենք գործատու-աշխատակից հարաբերություններից, ապա աշխատանքային պայմանագրում հիմնականում լինում են դրույթներ աշխատակցին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ, ընդ որում գործատուն կարող է այդ պայմանագիրը միակողմանի լուծարել(պայմանագրերի մեծամասնությունում): Գործատույի տեսանկյունից` եթե գործատուն գտնում է, որ, աշխատակիցներ կրճատելով, կարող է ծախսերը նվազեցնել և գործունեությունը շարունակել, ապա նրան ոչ-ոք չի կարող մեղադրել այդ ամենը անելու մեջ:

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատուժի կրճատումը մինչ պայմանագիրը նախ և առաջ կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով: Եթե չեմ սխալվում, 2 ամսվա աշխատավարձ պետք ա վճարվի: Բացի այդ, ոչ ոք չի էլ ասում, թե օրենքի խախտում կա: Մարդիկ բողոքում են, որ գործազուրկ են մնացել, դա էլ նրանց իրավունքն ա: Երևի տեսած կլինես, թե եվրոպական երկրներում, երբեմն ինչ բունտեր են լինում կրճատումների դեմ: Դա էն դեպքում, երբ այդ նույն եվրոպական երկրներից շատերը այնպիսի բարենպաստ աշխ. օրենսդրություն ունեն, որ ոմանք նույնիսկ երազում են կրճատման տակ ընկնել: Միքիչ իրար հակասող բաներ ասեցի, բայց երկու երևույթներն էլ առկա են:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.02.2011), davidus (18.02.2011), Kuk (18.02.2011), Tig (18.02.2011)

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանքից ազատելու մասին գործատուն պարտավոր է առնվազն երկու շաբաթ առաջ տեղյակ պահել աշխատակցին: Դե բնականաբար երկու հավելյալ ամսվա աշխատավարձը, չօգտագործած արձակուրդայիններն արդեն լրիվ ֆանտաստիկայի բնագավառից են տվյալ դեպքում: Բայց դե օրենքով էդպես ա, ու ընդ որում, Մոզամբիկի օրենքով չէ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Ես լինեի` դատի էի տվել:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (19.02.2011), Tig (18.02.2011), tikopx (19.02.2011)

  9. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրանցված աշխատողին կրճատելիս գործատուն պարտավոր է առնվազն երկու ամիս առաջ տեղեկացնել այդ մասին աշխատողին: Այդ երկու ամսվա ընթացքում առնվազն օրը մեկ ժամ (աշխատանքային ժամերի հաշվին) նա պարտավոր է աշխատողին ժամանակ հատկացնել նոր գործ գտնելու համար, ընդ որում այդ ժամերի գրաֆիկը կազմում է աշխատողը: Հետո կրճատելուց էլ պիտի մեկ ամսվա աշխատավարձի չափով նպաստ տա, որը, ի դեպ, չի հարկվում:

    Եթե աշխատողները հեշտ ու հանգիստ, առանց օրենքով սահմանված կարգի, կրճատվել են, ապա ամեն դեպքում (գրանցված աշխատող չեն եղել, վախեցել են, ծանոթ չեն եղել օրենքին) մեղավորն իրենք են:

  10. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ստեղ կարծում եմ ավելի գլոբալ հարց է փորձել բարձրացնել Նորտոնը: Տվյալ դեպքը ուղակի թեման բացելու պատրվակ ա:
    Խնդիրը նրանում է, որ էս իշխանությունները ոնցոր դիտավորյալ նենց բաներ անեն, որ ժողովուրդը կատաղի: Չնայած դեռ չի կատաղել, բայց ոնցոր թե մոտենում ենք սահմանագծին...

    հ.գ. մի քիչ էլ օրերը տաքանան...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (18.02.2011)

  12. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած դեռ չի կատաղել, բայց ոնցոր թե մոտենում ենք սահմանագծին...
    Ամբողջ հարցն էլ հենց դրանում է կայանում, ոնց ուզում ստորացնում են, բայց դեռ չեն կատաղել ու սպասում են ընտրության 5000 դրամներին

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (18.02.2011)

  14. #9
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ հարցն էլ հենց դրանում է կայանում, ոնց ուզում ստորացնում են, բայց դեռ չեն կատաղել ու սպասում են ընտրության 5000 դրամներին
    5000 դրամի ժամանակները արդեն ետևում են...
    խնդիրը ավեի խորքային է
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (18.02.2011)

  16. #10
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    5000 դրամի ժամանակները արդեն ետևում են...
    խնդիրը ավեի խորքային է
    Ապեր էտ գործընթացը արդեն սկսվելա, Բարգավաճը մանրից մեծանում ա, արդեն մի քանի հոգու գիտեմ, որ գնացել բարգավաճ ա ընդունվել:
    Կարճ ասած կայֆոտ ա:
    Էսօրվա միտինգին էլ մտածում էի գնամ, թե չէ ու արդեն որոշել եմ, որ նորից պետք է բոլոր մինտինգներին էլ գնալ ու թքած էտ 5000 նոցների վրա:

  17. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    5000 դրամի ժամանակները արդեն ետևում են...
    խնդիրը ավեի խորքային է
    Ճիշտ ես, խնդիրը ավելի խորքային է: Խնդիրը նրանում է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ցավոք սրտի, հարմարվող է: Հազիվ սենց լացակումաց նամակներ ուղարկեն` բողոքելով անմարդկային գործատուից: Իսկ գործատուն քո հետ վարվում է այնպես, ինչպես դու նրան թույլ ես տալիս:

    Կոնրկետ օրինակներ բերեմ, ինչ այս պահին միտքս գալիս է:

    Օրինակ առաջին, բավական թարմ: Մեր ընկերությունը սենյակներ է վարձակալում ինչ-որ շենքում, որտեղ մենք աշխատում ենք: Մենակ մեր ընկերությունը չէ, ուրիշներ էլ կան: Վարձերն էլ, ընդ որում, բավական թանկ են իմ իմանալով: Բայց զուգարանները բավական անմխիթար վիճակում են գտնվում: Մի բան որ կոտրվում է, էլ սարքող չկա: Զուգարանի թուղթը կարող է վերջանա և մի ամբողջ օր թուղթ չլինի (միշտ չէ, բայց պարբերականորեն պատահում է): Իսկ ամենակարևորը, այս ձմռանը ջեռուցում չկա: Մի օր գործընկերներիս հարցրեցի, թե ինչ են մտածում այդ կապացությամբ: Աղջիկները համաձայն են (հատկապես ցրտի պահով), բայց դե ամաչում են ասել, սա դեռ կարելի է հասկանալ: Իսկ տղաները նույնպես հիմնականում համաձայն են, սակայն ասում են, որ չարժի բողոքել, չի դզում: Բայց ես մեկ է, մեր մենեջերին ասացի, նա էլ ասաց, որ համաձայն է, տեղյակ պահեց այդ մասին շենքի ադմինիստրացիային: Խոստացել են, որ կլուծեն պրոբլեմը:

    Օրինակ երկրորդ, էլի համեմատաբար թարմ: Միկրոավտոբուսով Գյումրի եմ գնում: Ով չգիտի, մեկնում են, երբ բոլոր նստատեղերը զբաղեցվում են: Մի տեղ է մնացել, որը մի տղա (անունը դնենք Վալոդ) պահել է իր ընկերոջ համար, բոլորով հիմա այդ ընկերոջն ենք սպասում: Մի տղա էլ (անունը դնենք Պողոս) նույնպես Գյումրի է ուզում գնալ: Վարորդը ասում է` չհասկացանք, ինչքան պիտի սպասենք, Պողոս ջան, գնա նստի, շարժվենք: Պողոսը բարձրանում է, բայց Վալոդը չի թողնում, ասում է, որ տեղը պահած է: Պողոսը խելոք հետ է դառնում, վարորդին ասում է, որ տեղը զբաղված է: Վարորդը Վալոդին է դիմում, ասում է, որ սենց չեղավ: Վալոդը ասում է, որ այդ դեպքում ինքն էլ իջնում: Իջնում է, Պողոսը բարձրանում է, հիմա էլի մի հոգի պետք է: Այդ պահին գալիս է Վալոդի ընկերը: Վարորդը ասում է` լավ, Պողոս ջան, դու իջի, մյուսով կգնաս, թող իրենք երկուսով նստեն: Պողոսը "վայ, մորս արև" և այլ "կռուտոյ" խոսքեր փնթփնթալով խելոք իջնում է: Այ այդպիսին է տիպիկ հայի պահվածքը: Հեռվից տասը հարկանի քֆուր կտան, լավ տղա կձևանան, բայց թույլ կտան իրենց հետ պուլտով ռոբոտի պես վարվել: Ել, իջի, ել, իջի:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (18.02.2011), Tig (19.02.2011), Դարք (18.02.2011)

  19. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5000 դրամը էսօրվա դրությամբ փող չի, խայտառակ գներ են արդեն: Մթերքի գներին հետևում ե՞ք ժողովուրդ: Փոքր ժամանակվանից մեր տան խանութ գնացողը ես եմ եղել, էս վերջի մի 2-3 տարին վերջապես վրիցս քցեցի էդ բեռը մի կերպ Երեկ բախտս չբերեց, գնացի խանութ տան համար միքիչ առևտուր անելու, աչքերս բաց էր մնացել Սոխը, բողկը ու ապելսինը նույն գինն էր՝ 600 դրամ Կարտոշկի կիլոն 1 դոլար ա Գրեչկեն 1300 դրամ, մի կիլո պանիր, մի կիլո երշիկ առա, 6000 դրամ Միքիչ էլ էս տեմպերով որ շարունակվի, սաղ ժողովուրդը կսկսի սև իկռա ուտել, որտև բրինձն ու սև իկռան նույն գնի կլինեն Էլի լիքը ապրանքների գների վրա զարմացել էի, ուղղակի չեմ հիշում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2011), Gayl (18.02.2011), Inna (19.02.2011), Jarre (19.02.2011), Mephistopheles (18.02.2011), murmushka (18.02.2011), My World My Space (19.02.2011), Tig (19.02.2011), Ձայնալար (18.02.2011), Շինարար (18.02.2011), Տրիբուն (21.02.2011)

  21. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    5000 դրամը էսօրվա դրությամբ փող չի, խայտառակ գներ են արդեն:
    Անգամ մի կիլո երկշիկի ու պանրի փող էլ չի անում
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մթերքի գներին հետևում ե՞ք ժողովուրդ: Փոքր ժամանակվանից մեր տան խանութ գնացողը ես եմ եղել, էս վերջի մի 2-3 տարին վերջապես վրիցս քցեցի էդ բեռը մի կերպ Երեկ բախտս չբերեց, գնացի խանութ տան համար միքիչ առևտուր անելու, աչքերս բաց էր մնացել Սոխը, բողկը ու ապելսինը նույն գինն էր՝ 600 դրամ Կարտոշկի կիլոն 1 դոլար ա Գրեչկեն 1300 դրամ, մի կիլո պանիր, մի կիլո երշիկ առա, 6000 դրամ Միքիչ էլ էս տեմպերով որ շարունակվի, սաղ ժողովուրդը կսկսի սև իկռա ուտել, որտև բրինձն ու սև իկռան նույն գնի կլինեն Էլի լիքը ապրանքների գների վրա զարմացել էի, ուղղակի չեմ հիշում:
    Էլի լավ ա, Աստված էլ բեթարից ազատի

  22. #14
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր էքսկուրսիա օրենքի դաշտ, քանի որ, կարդալով աշխատանքային օրենսգրքին հղում կատարող գրառումները, հասկացա, որ մարդկանց մոտ տեղեկատվությունը հստակ և ճիշտ չի:

    Գործատուի նախաձեռնությամբ կրճատումների հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում Գործատուն պարտավոր է ծանուցել այդ մասին աշխատողին երկու ամիս առաջ: Ծանուցման բացակայությունը միայն իրավունք կտա աշխատողին պահանջել այդ երկու ամսվա համար աշխատավարձը:

    Սակայն կան ազատման հիմքեր, երբ ծանուցումը պարտադիր չէ, ուստի Գործատուները դեպքերի մեծամասնությունում ձևակերպում են հենց այդ հիմքերի առկայությունը, օրինակ՝ աշխատանքի պարբերաբար չներկայանալ, վստահություն կորցնել:

    Ամեն դեպքում, նույնիսկ ծանոթ չլինելով սույն գործի մանրամասներին, ըստ իս ճիշտ որոշումը նման պարագայում կլիներ կոլեկտիվ հայցը դատարան և որակյալ իրավաբանական ծառայություն պատվիրելը: Քանի դեռ հայկական իրականությունում աշխատողները զուրկ են իրավագիտակցությունից, ավելորդ է խոսել նրանց իրավունքների պաշտպանվածության մասին:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.02.2011), Tig (19.02.2011), Արամ (19.02.2011), Եկվոր (18.02.2011)

  24. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործատուները դեպքերի մեծամասնությունում ձևակերպում են հենց այդ հիմքերի առկայությունը, օրինակ՝ աշխատանքի պարբերաբար չներկայանալ, վստահություն կորցնել:
    Դեպքերի մեծամասնությունում աշխատողին պարզապես ասում են` դիմում գրի: Աշխատողն էլ խելոք գրում է

  25. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.02.2011), REAL_ist (18.02.2011), Tig (19.02.2011), Եկվոր (18.02.2011), Լեո (20.02.2011), Ձայնալար (18.02.2011), Ներսես_AM (18.02.2011)

Էջ 1 24-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  2. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  3. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  4. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •