Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Երբեմն դժվար ա նստել ու լուրջ պատասխանել հարցերին, որոնք, թվում է, թե պարզապես չպետք է տրվեին: Բայց ոչինչ:
Դե Աստված ինձ ամեն ինչ հասկանալու ու պատկերացնելու ունակությունը չի տվել:

1. Պետք է ԲԱՑԱՌՎԵՐ հետայսու որևիցե անօրինական կրպակի կառուցումը,
Ե՞րբ պետք է բացառվեր, գուցե արդեն բացառվե՞լ է, կամ բացառվելու՞ է, չէ՞ որ հետայսուն դեռ չի «ավարտվել» որպեսզի հետևություն անենք:
2. Պետք է պատժվեին նախկինում անօրինական կրպակների բացմանը նպաստած բարձրաստիճան պաշտոնյաները. քանի-որ երևույթը համատարած բնույթ է կրում, անհրաժեշտ չէր լինի անդրադառնալ անօրինականության ձևավորման ցածր օղակներին, այլ պատժել դրանք «հովանավորողներին», «վերևից դաբռո տվողներին»
Իսկ գուցե մայթերը զավթած քաղաքացիներն է՞լ պիտի պատժվեին, գուցե նրանցից շատերը հանցավոր համաձայնության են եկել հանցագործ «հովանավորողների» հետ: Չլինի՞ նրանց ստիպել են:
3. Նախկինում բացված անօրինական կրպակները
ա. կամ բերել օրինական դաշտ, կազմակերպել դրանց քաղաքաշինական նորմերին համապատասխանեցումը,
Ի՞նչ գիտես որ հեսա այդ «համապատասխանեցումը» չեն «կազմակերպելու»:
բ. կամ էլ նորից քանդել, բայց ոչ թե անմիջապես, այլ էտապ առ էտապ, երկար ժամանակահատվածում (ընդհուպ մինչև 5 տարի), աստիճանաբար ստեղծելով այդ կրպակատերերի համար այլ աշխատանքի պայմաններ, հնարավորություն: Ու միայն համապատասխան պայմանները ստեղծելուց ու տրամադրելուց հետո զբաղվել քանդելով:
Ահա... շատ լուրջ պատասխան է իմ տխմար հարցին: Կրպակների քանդումը էտապ առ էտապ մի հատ պատկերացնենք: Օրինակ սկբից քանդվում է Վալոդի կրպակը: Վալոդը դժգոհ է, մնացածները գոհ են: Հետո Վալոդը մեկ այլ աշխատանք է «կպցնում», վերքերը սպիանում են: Հետո Կիրակոսի կրպակն է քանդվում... մյուսները գոհ են: Համենայն դեպս այդ «գյոզերով» քանդոցին այսպիսի փողոցային «կիլդիմ» չի ստեղծում, մնացածը կարծես թե ոչ մի տարբերություն: Մեկ այլ օրինակ. Մանրից նեղացնում են Վալոդի կրպակի տարածքները, և նրա «մինի-սուպերմարկետը» վերածվում է հացի բուդկայի: Հետո վալոդը ինքնուրույն հասկանում է, որ սա այլևս ձեռնտու բիզնես չի, ու այլ գործ է ման գալիս: Նուրբ վերաբերմունք:
Բայց ես կգերադասեի որ այսպես լիներ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ (:հպարտ) կառուցում է առևտրի կենտրոն ու հրավիրում է բոլոր կրպակատերերին իրենց առուծախը տեղափոխել այնտեղ, առաջին հինգ տարին ազատում է հարկերից, և փոխհատուցում կրպակի կառուցման հետ կապված բոլոր ծախսերը, թաղապետին տված կաշառքն էլ հետը: Բիրիքով ապրանքի տեղափոխումը դեպի առևտրի կենտրոն՝ անվճար: Կեցցե՛ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, ուռա՛:

Կրկնում եմ. այս բոլոր ապօրինի, ինչպես նաև քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող կառույցները՝ կրպակները, կառուցվել են պատկան մարմինների գիտությամբ ու թողությամբ, այլ կերպ ասած պատկան կառույցների մեղավորությամբ, ու պարզապես անթույլատրելի է դրանց վերացումը՝ կրպակատերերի՝ հասարակ քաղաքցիների կրած վնասների գնով: Պետության բարձրագույն արժեքը մարդն է, քաղաքացին է: Պետությունը պետք է ծառայի մարդուն, քաղաքացուն:
Ապեր, ոնց քաղաքացին է «ֆայմել» որ կարելի է մայթի վրա, կամ էլի մի այլ խցկված տեղ բուդկա դնել ու փող աշխատել, տենց էլ թաղապետն է «ֆայմել» որ կարելի է այս «բաշարողներին» «աջակցել» ու փող աշխատել, սա փոխադարձ համաձայնություն է, ոչ մեկ քաղաքացուն չի ստիպել: Իսկ հիմա երկուսին էլ արգելում են, այնպես որ թաղապետերն ու «պատկան» մարմիններն էլ են տուժում: Իսկ եթե իրենք կրպակատերերը մայթերով անցնող մնացած քաղաքացիներին«բարձրագույն արժեք» համարեին ապա գուցե պատկան մարմինններն էլ այդպես համարեին: