Ստեղ «ՄԻԱԿ» բառը շատ կախարդական բառ է։ Փաստորեն եթե հավատանք այդ բառին, ապա մեկ ամսից կունենանք սովամահ եղած կրպակատերեր։
Հիմա քեզ համար կրպակները ցանկալի ե՞ն, թե՞ ցանկալի չեն։ Մենք բոլորս էլ կնախընտրեինք հարամավետ պայմաններ երկնքից իջնեին, մենք էլ մտածելու բան չունենայինք։ Բայց դե ինչպես դու ես ասում, մենք լրիվ ուրիշ իրականությունում ենք ապրում, որտեղ ստիպված ենք մտածել։ Կողոպուտն էլ է տարբերակ, հող մշակելն էլ, ոչ մեկն էլ հեշտ չի։Որ էդ կրպակները ցանկալի երևույթ չեն, բոլորս գիտենք: Նույն էդ կրպակավաճառներն էլ կնախընտրեին ավելի հանգիստ աշխատանք ունենալ, առևտրով զբաղվելու դեպքում՝ խանութ ունենային, որևէ շենքում: Քաղաքացիների համար էլ ավելի ցանկալի կլիներ խանութներից, ոչ թե կրպակներից առևտուր անելը: Բայց մեկը իմ առևտրի զգալի մասը հենց էսօր քանդվող կրպակներից եմ արել՝ հազար ու մի պատճառով:
Ի՞նչ ես առաջարկում, քանի որ դատողություններ անելը հեշտ է, իսկ իրագործելը դժվար, ապա պետք է հրաժարվե՞լ դատողություններ անելուց, թե՞ պետք է դատողություններ անել միայն հեշտ ճանապարհներ ընտրելու համար։Հեշտ ա դատողություններ անելը, որ գյուղական կյանք հիմա չկա, պետք ա արտադրությամբ զբաղվել... շատ հեշտ ա:
Էջանիշներ