Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Չգիտեմ էլ խի՞ եմ էս թեմայում գրում.
«Սորան որտեղից այսպիսի բաները, կամ սա ի՞նչ իմաստութիւն է՝ որ տրուած է սորան, որ այդպիսի զօրութիւններ էլ են լինում սորա ձեռովը: Չէ՞ որ սա է հիւսնը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը...»: (Մարկոս Զ 2-3)
Աչքիս տարբեր Ավետարաններ ենք կարդում: Չի կարա սենց բան լինի գրված, քանի որ սա հիմնական թեոլոգիական հացրեից մեկն ա «Ի՞նչ էր անում Քրիստոսը Եգիպտոս փախնելու ու մկրտվելու միջև ընկախ ժամանակաշրջանում»:
Էս ուրիշ ավետարան ա:

Մարկոսի մոտ սենց բան չկա: Մարկոսի մոտ գրված ա «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն։ Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»։

Գրեթե նույն բանը գրված ա մեկ էլ Մատթէոսի մոտ: Իսկ մյուս երկուսի մոտ նույնիսկ Հովսեփի մասին գրված չի, որ հյուսն էր: