User Tag List

Էջ 16 24-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Հայաստանը գնում է սոցիալական բունտի

  1. #226
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մոռացա գրեմ… երկու գյուղ իրա բնակիչներով եմ հետ վերադարձնելու…
    Այ բնակիչներին որ հետ վերադարձնես, մարգարեի կոչում կստանաս
    Մեծ մասն արդեն մահացել են, իսկ նրանց ժառանգները հորս պապի հետ ոչ մի օրենսդրական առընչություն չունեն` ժառանգությունը չեն ընդունել 6 ամսվա ընթացքում:
    Ես ՊԱՊ ունեի, իսկ շատերը պապիկ
    Ինչպես ասում էր "մեծն Ջոն Լենոնը" (չէի կարող չհիշել) "...Imagine has no countries... ": Բառացի նշանակում է "երակայությունը գոյւղ չունի" )))))))))))

  2. #227
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ, էս հայերը մի այլ կարգի հետաքրքիր ժողովուրդ են։ Ում հարցնում ես՝ նախնին իշխան էր, մոտակա պապն էլ գավառապետ, հարուստ կուլակ, բայց ինքը էսօր կոշկակար ա։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Imagine, there's no countries - Պատկերացրու, որ պետություններ գոյություն չունեն։

  3. #228
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լֆիկը` թագավոր, ախռաննիկները` թագավորական գվարդիա Դմբլդոխը` սպարապետ, ախռաննիկները` մատյան գունդ: Նեմեցը` հազարապետ, ՀԶԲ-ն` գանձարան: Մուկն է գլխավոր դպիրը կլինի:

    Սկզբուքնորեն սենց էլ կա էլի հիմա: Սրանից ավել ի՞նչ ենք ուզում…
    Լավ էր, բայց զգույշ, բա որ սա ընդունեն որպես ժողովրդի ձայն և ցանկություն և մեծ սիրով իրականացնեն
    Իսկ ում կտաք
    1. որսապետ-նախարարի տիտողսը
    2. բդեշխներ (ոչ մի վիրավորական բան այս բառի մեջ չկա մաքուր հայերեն է )
    3. սեղանապետ
    4. քրմապետ

    Եսքան "պետ" ասեցի հիշեցի, որ մի անգամ լեզվի կոմիտեին առաջարկություն եմ արել, որ լեզվի զարգացումը չկանգնացնելու և ժամանակին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է "պետ" բառը փոխարինել "կեր" բառով, իսկ "պետարան" բառը "կերաման" բառով: Միայն այս դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի
    պահեստապետ - պահեստակեր
    թաղապետ - թաղակեր
    թաղապետարան - թաղակերաման
    քաղաքապետ - քաղաքակեր
    քաղաքապետարան - քաղաքակերաման
    վարչապետ - վարչակեր
    քաղաքական անջրպետ (վերացական հասկացություն) - քաղաքական անջրկեր (դառն իրականություն)
    և այսպես շարունակ:
    Ոնց որ սխալ բաժնում եմ գորմ, պետք է, որ "քաղաքական հումորի" բաժնում գրվեր

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (26.05.2011), Բիձա (26.05.2011)

  5. #229
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ մարդ, էս հայերը մի այլ կարգի հետաքրքիր ժողովուրդ են։ Ում հարցնում ես՝ նախնին իշխան էր, մոտակա պապն էլ գավառապետ, հարուստ կուլակ, բայց ինքը էսօր կոշկակար ա։

    Imagine, there's no countries - Պատկերացրու, որ պետություններ գոյություն չունեն։
    Կներես, Լենոնին լավ չէի հասկացել ))))))))))))
    Իշխամ չէր, պապս լուսանկարիչ էր և լուսանկարչական ստուդիա ուներ: Այդ նրա հայրն էր "կուլակ" և "ժողովուրդների թշնամի"
    Էդ որտեղից իմացար, որ կոշկակար եմ ??? Աաա, հասկացա ավատարիցս, իրոք նստած եմ "բուդկայում", "տակացուի" ծայրն էլ գրպանիցս է երևում:
    ԼԱՎԱ ԴԵ, ԿՈՇԿԱԿԱՐ ԵՄ, հետո ինչ? )
    Հիսուսն էլ հյուսն էր (չեմ համեմատվում, հանկարծ սխալ չհասկանաք): Բայց չէ որ դա չէր նրա իսկական էությունը և դրանով չէր պայմանավորված նրա կյանքը:
    Մյուս պապս սովորական գյուղացի մարդ էր, հողի հետ կռվող, հայրենիքն ու հողը սիրող (բայց բնավորությամբ և հատկանիշներով հաստատ "կուլակ" պապիցս լավն էր ), դա նրան չխանգարեց, որ հիմա իմ կողմից համարվի "երբեմնի ճանաչածս մարդկանցից" ամենալավն ու ՄԵԾԱՏԱՌՈՎ-ը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (26.05.2011)

  7. #230
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, Լենոնին լավ չէի հասկացել ))))))))))))
    Իշխամ չէր, պապս լուսանկարիչ էր և լուսանկարչական ստուդիա ուներ: Այդ նրա հայրն էր "կուլակ" և "ժողովուրդների թշնամի"
    Էդ որտեղից իմացար, որ կոշկակար եմ ??? Աաա, հասկացա ավատարիցս, իրոք նստած եմ "բուդկայում", "տակացուի" ծայրն էլ գրպանիցս է երևում:
    ԼԱՎԱ ԴԵ, ԿՈՇԿԱԿԱՐ ԵՄ, հետո ինչ? )
    Հիսուսն էլ հյուսն էր (չեմ համեմատվում, հանկարծ սխալ չհասկանաք): Բայց չէ որ դա չէր նրա իսկական էությունը և դրանով չէր պայմանավորված նրա կյանքը:
    Մյուս պապս սովորական գյուղացի մարդ էր, հողի հետ կռվող, հայրենիքն ու հողը սիրող (բայց բնավորությամբ և հատկանիշներով հաստատ "կուլակ" պապիցս լավն էր ), դա նրան չխանգարեց, որ հիմա իմ կողմից համարվի "երբեմնի ճանաչածս մարդկանցից" ամենալավն ու ՄԵԾԱՏԱՌՈՎ-ը
    Ես չանհատականացրեցի, որ հիմա ուզում ես ներկայացնել նախնիներիդ... չնայած հետաքրքիր էր: Ամեն մարդու պապիկ չէ, որ լուսանկարչական ստուդիա է ունեցել: Հորական պապիս հայրն էլ Սևանի գավառի «լավերից» էր: Ինքն էլ պակաս ՄԵԾԱՏԱՌՈՎ մարդ չէր: Բայց ինձ հետաքրքիր կլինի, թե մեր պապերից ո՞ր մեկն ա ավելի մեծատառով, կամ ասենք իմ պապը «պապիկ» ա, թե «ՊԱՊ»:

  8. #231
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)

    Եղբայր, դու մենակ Լենոնին ախր սխալ չես հասկանում: Աստվածաշունչն էլ պիտի վերընթերցես, եթե ազգանվեր աշխատանքիցդ ազատ ժամանակ ունենաս՝ կաստում գալըստուկը վկա: Հիսուսը հյուսն չէր, իրա հերացու Հովսեփն էր հյուսն:

    Երբեմն ավելի լավ է կոշիկ կարել, քան խելացի կոստյումով օտարալեզու մեջբերումներ անել: Չնայած, իրեն հարգող ամեն ամեն կուլակի ժառանգ, պիտի անպայման գալըստուկ ունենա, ու բիբլիական մասշտաբների բացատրական աշխատանքներ կատարի ռամիկների շրջանում, խրատներ տա, խելք հասկացնի:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.05.2011), Sagittarius (26.05.2011), zanazan (27.05.2011)

  10. #232
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չանհատականացրեցի, որ հիմա ուզում ես ներկայացնել նախնիներիդ... չնայած հետաքրքիր էր: Ամեն մարդու պապիկ չէ, որ լուսանկարչական ստուդիա է ունեցել: Հորական պապիս հայրն էլ Սևանի գավառի «լավերից» էր: Ինքն էլ պակաս ՄԵԾԱՏԱՌՈՎ մարդ չէր: Բայց ինձ հետաքրքիր կլինի, թե մեր պապերից ո՞ր մեկն ա ավելի մեծատառով, կամ ասենք իմ պապը «պապիկ» ա, թե «ՊԱՊ»:
    Իհարկե քո պապն էլ է ՄԵԾԱՏԱՌՈՎ, որովեհտո քո պապն է:
    Նախնիներիս ներկայացումը ընդամենը մի փոքրիկ դրվագ էր հայ ժողովրդի պատմությունում: Ամեն ինչ բառացի պետք չի մեկնաբանել:
    Ուզում էի ասել, որ մարդկանց արժանիքները բնավ կախում չունեն ծագումից, կամ սոցիալական դիրքից:
    Երկիրն էր այնպիսի վիճակում, որ նույն ժողովրդի ներկայացուցիչներին իրար դեմ էին հանում, բանսարկությունը և մատնությունները ահավոր աստիճանի էին հասել: Սա ավտորիտար հասարակարգի տիպիկ դրսևորումներից է: Հիմա էլ Հայաստանում է գնալով նույն վիճակը դառնում: Օրինակ, եթե ինչ-որ մեկը "ջիպ" է քշում, ապա կողքից այդ մասրդու մասին որպես կանոն սկսում են բացասական կարծիներ հնչել, մինչդեռ, օրինակ, նա շատ լավ մասնագետ է և կարողանում է մեծ գումարներ վաստակել ԻՐ ԻՍԿ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ:
    Բայց չէ որ մենք աշխատանքը գնահատող ազգ ենք?, սակայն այստեղ ակնհայտ տրամաբանութական շղթայի կառուցման դասական սխալներից մեկն է, որի արդյունքում սխալ եզրահանգման են գալիս:
    Բերեմ մի այդպիսի շղթայի օրինակ.
    "Իմ հարևանը վատն է, իմ հարևանը մարդ է", հետևություն - մարդիք վատն են:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 27.05.2011, 09:25:

  11. #233
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, դու մենակ Լենոնին ախր սխալ չես հասկանում: Աստվածաշունչն էլ պիտի վերընթերցես, եթե ազգանվեր աշխատանքիցդ ազատ ժամանակ ունենաս՝ կաստում գալըստուկը վկա: Հիսուսը հյուսն չէր, իրա հերացու Հովսեփն էր հյուսն:

    Երբեմն ավելի լավ է կոշիկ կարել, քան խելացի կոստյումով օտարալեզու մեջբերումներ անել: Չնայած, իրեն հարգող ամեն ամեն կուլակի ժառանգ, պիտի անպայման գալըստուկ ունենա, ու բիբլիական մասշտաբների բացատրական աշխատանքներ կատարի ռամիկների շրջանում, խրատներ տա, խելք հասկացնի:
    Եղբայր ինչու ես տաքանում Լենոնին մենակ ես չի, որ "սխալ" եմ հասկացել
    Ախր ասեցի, որ իսկականից կոշկակար եմ (համենայն դեպս մի ժամանակ այդպես էր)
    Հիսուսը նույնպես հյուսնություն էր անում (ոնց որ դու ուշադիր չես կարդացել), քո ասած հերացուին էր օգնում: Ինչևէ, ինչպես ասացի կարևորը դա չէ:
    Կոստյումն էլ խելացի չի լինում Կուլակների ժամանակ էլ փողկապ (գալստոււկ) չէին կապում , քանի որ "արդար և ժողովրդական" սովետների կողմից կուլա էր համարվում նույնիսկ մի զույգ լծկան եզ ունեցող արդար և աշխատավոր գյուղացին: Եթե ինքնակամ չեր տալիս իր ունեցածը կոլխոզին, ապա ուժով էին խլում այն, ինչն իրենն էր միչ այդ հայտնի բոլոր մարդկային և բարոյական և պետական նորմերով:
    Նույնը կատարվեց, երբ սովետից անցանք "ժողովրդավարությանը" և հիմա էլ է կատարվում: Մարդկանց ձեռքից խլում են այն, ինչն իրենք տարիների աշխատանքի շնորհի ձեռք են բերել կամ ստեղծել են: Գոնե կա մեկը, որ այդպիսի մեկ օրինակ չգիտի?

    Բիբլիական մասշտաբի բացատրական աշխատանքներ տանելը թողնում եմ ֆորումում բավականաչափ առկա "մարգարեներին"
    Ես ընդամենը կարծիք արտահայտեցի, որոում ոչ մեկի, կարծեմ, չեմ վիրավորել (համենայն դեպս չեմ ցանկացել վիրավորել):
    Ամեն դեպքում թեմայից շատ ենք շեղվում

  12. #234
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր ինչու ես տաքանում Լենոնին մենակ ես չի, որ "սխալ" եմ հասկացել
    Ախր ասեցի, որ իսկականից կոշկակար եմ (համենայն դեպս մի ժամանակ այդպես էր)
    Հիսուսը նույնպես հյուսնություն էր անում (ոնց որ դու ուշադիր չես կարդացել), քո ասած հերացուին էր օգնում: Ինչևէ, ինչպես ասացի կարևորը դա չէ:
    Կոստյումն էլ խելացի չի լինում Կուլակների ժամանակ էլ փողկապ (գալստոււկ) չէին կապում , քանի որ "արդար և ժողովրդական" սովետների կողմից կուլա էր համարվում նույնիսկ մի զույգ լծկան եզ ունեցող արդար և աշխատավոր գյուղացին: Եթե ինքնակամ չեր տալիս իր ունեցածը կոլխոզին, ապա ուժով էին խլում այն, ինչն իրենն էր միչ այդ հայտնի բոլոր մարդկային և բարոյական և պետական նորմերով:
    Նույնը կատարվեց, երբ սովետից անցանք "ժողովրդավարությանը" և հիմա էլ է կատարվում: Մարդկանց ձեռքից խլում են այն, ինչն իրենք տարիների աշխատանքի շնորհի ձեռք են բերել կամ ստեղծել են: Գոնե կա մեկը, որ այդպիսի մեկ օրինակ չգիտի?

    Բիբլիական մասշտաբի բացատրական աշխատանքներ տանելը թողնում եմ ֆորումում բավականաչափ առկա "մարգարեներին"
    Ես ընդամենը կարծիք արտահայտեցի, որոում ոչ մեկի, կարծեմ, չեմ վիրավորել (համենայն դեպս չեմ ցանկացել վիրավորել):
    Ամեն դեպքում թեմայից շատ ենք շեղվում
    Հենց շատ շեղվենք թեմայից, կտուգանեն, ու հաստատ դրա մասին կիմանանք: Բայց դեռ շատ չենք շեղվել: Քրիստոսը սոցիալական հավասարության ջատագով էր, հայերը քրիստոնյա են, թեման էլ Հայաստանում սոցիալական հնարավոր բունտի մասին է: Логично .. Հակառակ դեպքում Ջոն Լենոնը կասեր, Imagine there's no logic

    Արի որ երկար բարակ չվիճենք, թե Հիսուսը քարոզներից ազատ ժամանակ ինչով էր զբաղվում, չորս ավետարաններից մի տող մեջբերում արա, որտեղ գրված ա, որ Հիսուսը հորը օգնել ա հյուսնություն անելուց: Կամ հոժար կամքով երբևէ հյուսնություն ա արել: Թագավորությունը վերակագնելու ու ազնվական պապերին կալվածքներն ու իշխանական պատիվները հետ բերելու քարոզի հետ մի կերպ կհամակերպվեմ, բայց Աստվածաշնչի նկատմամբ նման աղաղակող ոտնձգության հետ չեմ կարող համակերպվել: Այնպես որ եղբայր, կամ ես քեզ մեղադրելու եմ չիմացածդ ու չլսածդ բաներով գլուխ արդուկելու ու ուշադիր ոչ մի բան կարդացած չլինելու մեջ, կամ դու ինձ զրպարտության մեջ, Լենոնի արևը վկա:

    Իսկ կոստյումը խելացի լինում ա, եթե շատ ենք ուզում կոտսյումի առկայությունը նկարում ներկայացնել որպես մասնագիտություն - նայի նկարիս ու ասա կոշկակար եմ, թե՞ խելացի, չե՞ս շփոթել արդյոք տակացուն փողկապիս հետ:

    Մի բան չեմ հասկանում քո քարոզից - Սովետը վատն էր՝ կուլակաթափություն արեց: Ժողովրդավարության անցումը վատ էր՝ կուլակաթափեց կուլակաթափվածներին: Միակ լավ բանը թագավորությունն ա: Ու՞մ ես Հայաստանում թագավորի դերում տեսնում: Հասկանում եմ, որ համեստության կանոններին հետևելով պապից ժառանգած իշխանական տիտղոսից ավելիին ինքդ չես հավակնում: Բայց հետաքրքիր կլինի իմանալ, թե իշխանաց դասից մի աստիճան վերև կարգավիճակը Հայաստանում ով պիտի որպես ժառանգություն ստացած լինի, ձերդ մեծության կարծիքով:

  13. #235
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց շատ շեղվենք թեմայից, կտուգանեն, ու հաստատ դրա մասին կիմանանք: Բայց դեռ շատ չենք շեղվել: Քրիստոսը սոցիալական հավասարության ջատագով էր, հայերը քրիստոնյա են, թեման էլ Հայաստանում սոցիալական հնարավոր բունտի մասին է: Логично .. Հակառակ դեպքում Ջոն Լենոնը կասեր, Imagine there's no logic

    Արի որ երկար բարակ չվիճենք, թե Հիսուսը քարոզներից ազատ ժամանակ ինչով էր զբաղվում, չորս ավետարաններից մի տող մեջբերում արա, որտեղ գրված ա, որ Հիսուսը հորը օգնել ա հյուսնություն անելուց: Կամ հոժար կամքով երբևէ հյուսնություն ա արել: Թագավորությունը վերակագնելու ու ազնվական պապերին կալվածքներն ու իշխանական պատիվները հետ բերելու քարոզի հետ մի կերպ կհամակերպվեմ, բայց Աստվածաշնչի նկատմամբ նման աղաղակող ոտնձգության հետ չեմ կարող համակերպվել: Այնպես որ եղբայր, կամ ես քեզ մեղադրելու եմ չիմացածդ ու չլսածդ բաներով գլուխ արդուկելու ու ուշադիր ոչ մի բան կարդացած չլինելու մեջ, կամ դու ինձ զրպարտության մեջ, Լենոնի արևը վկա:

    Իսկ կոստյումը խելացի լինում ա, եթե շատ ենք ուզում կոտսյումի առկայությունը նկարում ներկայացնել որպես մասնագիտություն - նայի նկարիս ու ասա կոշկակար եմ, թե՞ խելացի, չե՞ս շփոթել արդյոք տակացուն փողկապիս հետ:

    Մի բան չեմ հասկանում քո քարոզից - Սովետը վատն էր՝ կուլակաթափություն արեց: Ժողովրդավարության անցումը վատ էր՝ կուլակաթափեց կուլակաթափվածներին: Միակ լավ բանը թագավորությունն ա: Ու՞մ ես Հայաստանում թագավորի դերում տեսնում: Հասկանում եմ, որ համեստության կանոններին հետևելով պապից ժառանգած իշխանական տիտղոսից ավելիին ինքդ չես հավակնում: Բայց հետաքրքիր կլինի իմանալ, թե իշխանաց դասից մի աստիճան վերև կարգավիճակը Հայաստանում ով պիտի որպես ժառանգություն ստացած լինի, ձերդ մեծության կարծիքով:
    Ձեռքիս տակ Աստվածաշունչ չունեմ, կնայեմ, հստակ թվային կասեմ, թե որ տողերում է:
    Բացի այդ հենց Էջմիածնում կան 50-ից ավել ավետարաններ, որոնք համարվում են "պարականոն", որոնցից մի քանիսում նկարագրված են ինչպես Հիսուսի մանկություն ու պատանեկությունը, այնպես էլ Մարիամի կյանքը (կարծեմ տենց էլ կոչվում է Մարիամի ավետարան):
    Բայց այս թեմայի համար ֆորումում այլ բաժին կա, կարելի է այնտեղ այդ մասին բանավիճել

    Ավատարդ քո նկարը չի ինչքան կարողանում եմ հասկանալ, ինչ որ ֆրեսկաից է, մարդու ձռռքում ոնց-որ գլխարկ է, դատելով գլխարկը բռնողի ձեռքից և հագուստի թևքի զարդանախշերից բավականին հին միջագետք-պարսկական բարձրաքանդակից ինչ որ կտոր է:

    Հարցդ տեղին է: Հայաստանում ոչ մեկի չեմ տեսնում միապետի դերում` համապատասխան թեկնածու առայժմ չկա: Մի գուցե դեռևս չենք հասել այն փուլին, որ բավարար նախադրյալներ ստեղծվեն միապետության համար: Եթե կարող ենք առանց միապետական փուլ մտնելու հասնել ավելի բարձր հասարակական մակարդակի, ապա խնդրեմ, ես դեմ չեմ, վերջ ի վերջո հասարակ մարդու համար այդ ամենը կարևոր չէ: Կարևոր են մի քանի բան. աշխատել և արժանվույնս գնահատվել, ապրել խաղաղ, առանց բռնւթյունների, ապահովել սեփական ընտանիքի, հարազատների բարեկամներ և ընկերների բարեկեցիկ կյանքը: Որ հասարակարգը կարողացավ առավելագույնս դա ապահովել, ուրեմն դա էլ կլինի նրա համար ամենալավը: Օրինակ էմիրաթներում համարյա ոչ մեկն էլ չի ուզում դեմոկրատիա, որովհետև շեյխերը և էմիրները ժողովրդին վատ չեն նայում: Վերջերս Քուվեյթի պես հարուստ և բարեկեցիկ ապրող բնակչություն ունեցող թագավորությունը այնպսիսի սոցիալական նորամուծություններ արեց, որ չեմ տեսել ոչ մի դեմոկրատական երկրում` ուսումնական և առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձի կրկնակի ավելացում, անվճար սննդային կետեր, մինչև 2500$ հասնող նպաստներ, կրթաթոշակների ավելացում և այլն, և այլն:
    Արդյունքում, Քուվեյթի միապետը տարեկան պետք է հավելյալ ծախսի մոտ 10մլրդ $: Եվ այս ամենն առանց որևէ հասարակական ճնշումների: Մարդը մի 120մլրդ "քնած" փող ունի, ծասլեու տեղ էլ չունի, բա մի բան չանի որպես "մեծ և գթասիրտ" տիրակալ: Ժողովրդի եկամուտների նման կտրուկ ավելացման պայմաններում գների սղաճ թույլ չտալու համար, հանրային ծառայությունների և ապրանքների գները շաբաթը մեկ ֆիքսվում են կառավարության կողմից, խախտողներին տուգանում են, նույնիսկ բանտարկում: Առաջին 2 շաբաթվա ընթացքում միայն 2մլն-ի տուգանքներ են գանձվել: Մենակ չասենք, թե "խեղճ" քուվեյթցիք սննդի պակաս ունեին, կամ վատ էին վարձադրվում: Այս հարցի շուրջ դեռևս քաղաքագետները վիճում են, որովհետև չեն կարողանում ընկալել մոտիվները: Իսկ միգուցե մոտիվը մեկն էր` "արքան լավ տրամադրությամբ էր զարթնել": Դե ցույց տվեք որևէ զարգացած ժողովրդավարական երկիր, որտեղ նմանատիպ "շռայլություններ են" անում իշխողները` ընդ որում իրենց գրպանի հաշվին:
    Ես չեմ ասում, թե ժովովրդավարական կառավարման համակարգը վատն է: Կառավարման համակարգի լավ կամ վատ լինելը որոշվում է արդյունքներով: Համակարգի սխալ կամ անարդյունավետ օգտագործումը դեռ չի նշանակում, որ այն վատն է: Անթերի չէ, բայց հասարակ մարդու կողմից ցանկալի է:
    Ցավոք ուղղակի ներկա ժամանակներում չեմ հավատում, որ Հայաստանում ազատ և արդար ինչ-որ ընտրություն կանցին, նույնիսկ հիշում եմ, որ ուսանող տարիներին ուսխորհուրդների նախագահներն էին կեղծելով ընտրվում: Բանակում ստիպեցին բոլոր զինվորներին "այո" քվեարկել սահմանադրական փոփոխություններին, եվ երբ նախապես նշված քվեաթերթիկը չգցեցի արկղի մեջ այլ ճմրթեցի և նետեցի գետնին, հայ-հայա ծառայությունս "թթվում էր" վրաս Բարեբախտաբար պլստացի Հայկական սկզբունքի համաձայն` "մեջքս" պինդ էր, ես էլ հիմար չէի, տակից դուրս եկա:
    Սա ժողովրդավարություն չի, բայց բոլոր դեմոկրատական երկրները, եթե չեմ սխալվում այս փուլով անցել են և մինչև հիմա էլ անցնում են:
    Իսկ դու ինչ առաջարկներ ունես?
    Ինչպիսին ես տեսնում ստեղծված իրավիճակը շտկելու քայլերը?

  14. #236
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավատարդ քո նկարը չի ինչքան կարողանում եմ հասկանալ, ինչ որ ֆրեսկաից է, մարդու ձռռքում ոնց-որ գլխարկ է, դատելով գլխարկը բռնողի ձեռքից և հագուստի թևքի զարդանախշերից բավականին հին միջագետք-պարսկական բարձրաքանդակից ինչ որ կտոր է:
    Ես կասեի՝ քսակ է: Մեջն էլ, հավանաբար, 30 արծաթ: Խիստ սազական պատկեր սույն թեմայի վերնագրին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (27.05.2011), Տրիբուն (27.05.2011)

  16. #237
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի՝ քսակ է: Մեջն էլ, հավանաբար, 30 արծաթ: Խիստ սազական պատկեր սույն թեմայի վերնագրին
    հզոր էր և դիպուկ, իրոք որ նման ա, մենակ "բրասլետնա" խանգարում այդպես մտածել, չեմ հիշում մի պատկեր, որտեղ Հուդան ապարանջանով էր (ոնց որ սենց են ասում "բրասլետին", եթե սխալվում եմ, խնդրում եմ ճիշտ տարբերակն ասեք):

    Չուկ ջան, դու ինչ կարծիքի ես?
    Հայաստանը գնում է սոցիալական բունտի?

  17. #238
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    հզոր էր և դիպուկ, իրոք որ նման ա, մենակ "բրասլետնա" խանգարում այդպես մտածել, չեմ հիշում մի պատկեր, որտեղ Հուդան ապարանջանով էր (ոնց որ սենց են ասում "բրասլետին", եթե սխալվում եմ, խնդրում եմ ճիշտ տարբերակն ասեք):

    Չուկ ջան, դու ինչ կարծիքի ես?
    Հայաստանը գնում է սոցիալական բունտի?
    Ես կարծում եմ, որ պատկերված է ոչ թե Հուդան, այլ նրան 30 արծաթ տվողը (շպրտողը): Ինչը իհարկե նշանակում է, որ Հայաստանը գնում է սոցիալական բունտի: Քանի դեռ մենք ունենք իշխանական համակարգի ներկայացուցիչներ ու սպասարկողներ, ովքեր ընտրողներին 30 արծաթ են տալիս, մենք քայլ առ քայլ գնալու ենք այդ բունտին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #239
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեռքիս տակ Աստվածաշունչ չունեմ, կնայեմ, հստակ թվային կասեմ, թե որ տողերում է:
    Բացի այդ հենց Էջմիածնում կան 50-ից ավել ավետարաններ, որոնք համարվում են "պարականոն", որոնցից մի քանիսում նկարագրված են ինչպես Հիսուսի մանկություն ու պատանեկությունը, այնպես էլ Մարիամի կյանքը (կարծեմ տենց էլ կոչվում է Մարիամի ավետարան):
    Բայց այս թեմայի համար ֆորումում այլ բաժին կա, կարելի է այնտեղ այդ մասին բանավիճել
    Եղբայր, խնդրում եմ պսեվդո-ավետարաններից մեջբերումներ չանել: Ես հայ քրիստոնյա եմ, ու մի Կտակարան եմ ճանաչում՝ չորս ավետարանով: Ու ճիշտ ես, համապատասխան բաժին կա, ու կրոնական մեջբերումներն այսուհետև պետք է անել այդ բաժնում: Երջ երաժշտություն ու ֆիզիկա բաժիններ էլ կան, ի միջի այլոց, որտեղ կարելի է քննարկել Ջոն Լենոնի Imaginative լիրիկան ու Էնշտեյնից մեջբերումներ անել:

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավատարդ քո նկարը չի ինչքան կարողանում եմ հասկանալ, ինչ որ ֆրեսկաից է, մարդու ձռռքում ոնց-որ գլխարկ է, դատելով գլխարկը բռնողի ձեռքից և հագուստի թևքի զարդանախշերից բավականին հին միջագետք-պարսկական բարձրաքանդակից ինչ որ կտոր է:
    Փաստորեն լուսանկարչաական տաղադնը գեներով փոխանցվել ա Իմ նկարն ա: Ձեռքսումս էժան սովետական կալբաս ա - էխ, ի՜նչ օրեր էին - նկարվել եմ ՀԽՍՀ Խնայբանի ֆոնի վրա: Փաստորեն մենակ հնության պահով էիր ճիշտ: Բայց էտքան էլ հին չի նկարս - 1987 թիվն ա:

    Հա, Չուկինն էլ իրա նկարն ա

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    արցդ տեղին է: Հայաստանում ոչ մեկի չեմ տեսնում միապետի դերում` համապատասխան թեկնածու առայժմ չկա: Մի գուցե դեռևս չենք հասել այն փուլին, որ բավարար նախադրյալներ ստեղծվեն միապետության համար: Եթե կարող ենք առանց միապետական փուլ մտնելու հասնել ավելի բարձր հասարակական մակարդակի, ապա խնդրեմ, ես դեմ չեմ, վերջ ի վերջո հասարակ մարդու համար այդ ամենը կարևոր չէ: Կարևոր են մի քանի բան. աշխատել և արժանվույնս գնահատվել, ապրել խաղաղ, առանց բռնւթյունների, ապահովել սեփական ընտանիքի, հարազատների բարեկամներ և ընկերների բարեկեցիկ կյանքը: Որ հասարակարգը կարողացավ առավելագույնս դա ապահովել, ուրեմն դա էլ կլինի նրա համար ամենալավը: Օրինակ էմիրաթներում համարյա ոչ մեկն էլ չի ուզում դեմոկրատիա, որովհետև շեյխերը և էմիրները ժողովրդին վատ չեն նայում: Վերջերս Քուվեյթի պես հարուստ և բարեկեցիկ ապրող բնակչություն ունեցող թագավորությունը այնպսիսի սոցիալական նորամուծություններ արեց, որ չեմ տեսել ոչ մի դեմոկրատական երկրում` ուսումնական և առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձի կրկնակի ավելացում, անվճար սննդային կետեր, մինչև 2500$ հասնող նպաստներ, կրթաթոշակների ավելացում և այլն, և այլն:
    Արդյունքում, Քուվեյթի միապետը տարեկան պետք է հավելյալ ծախսի մոտ 10մլրդ $: Եվ այս ամենն առանց որևէ հասարակական ճնշումների: Մարդը մի 120մլրդ "քնած" փող ունի, ծասլեու տեղ էլ չունի, բա մի բան չանի որպես "մեծ և գթասիրտ" տիրակալ: Ժողովրդի եկամուտների նման կտրուկ ավելացման պայմաններում գների սղաճ թույլ չտալու համար, հանրային ծառայությունների և ապրանքների գները շաբաթը մեկ ֆիքսվում են կառավարության կողմից, խախտողներին տուգանում են, նույնիսկ բանտարկում: Առաջին 2 շաբաթվա ընթացքում միայն 2մլն-ի տուգանքներ են գանձվել: Մենակ չասենք, թե "խեղճ" քուվեյթցիք սննդի պակաս ունեին, կամ վատ էին վարձադրվում: Այս հարցի շուրջ դեռևս քաղաքագետները վիճում են, որովհետև չեն կարողանում ընկալել մոտիվները: Իսկ միգուցե մոտիվը մեկն էր` "արքան լավ տրամադրությամբ էր զարթնել": Դե ցույց տվեք որևէ զարգացած ժողովրդավարական երկիր, որտեղ նմանատիպ "շռայլություններ են" անում իշխողները` ընդ որում իրենց գրպանի հաշվին:
    Ես չեմ ասում, թե ժովովրդավարական կառավարման համակարգը վատն է: Կառավարման համակարգի լավ կամ վատ լինելը որոշվում է արդյունքներով: Համակարգի սխալ կամ անարդյունավետ օգտագործումը դեռ չի նշանակում, որ այն վատն է: Անթերի չէ, բայց հասարակ մարդու կողմից ցանկալի է:
    Ցավոք ուղղակի ներկա ժամանակներում չեմ հավատում, որ Հայաստանում ազատ և արդար ինչ-որ ընտրություն կանցին, նույնիսկ հիշում եմ, որ ուսանող տարիներին ուսխորհուրդների նախագահներն էին կեղծելով ընտրվում: Բանակում ստիպեցին բոլոր զինվորներին "այո" քվեարկել սահմանադրական փոփոխություններին, եվ երբ նախապես նշված քվեաթերթիկը չգցեցի արկղի մեջ այլ ճմրթեցի և նետեցի գետնին, հայ-հայա ծառայությունս "թթվում էր" վրաս Բարեբախտաբար պլստացի Հայկական սկզբունքի համաձայն` "մեջքս" պինդ էր, ես էլ հիմար չէի, տակից դուրս եկա:
    Ահագին միամիտ մինչև հիմա մտածում ա, որ Հայաստանը միապետության փուլով արդեն վաղուց անցել ա: Եթե նույնիսկ ինչ-որ պահի չի ունեցել սեփական միապետներ, եղել ա ուրիշ միապետների իշխանության տակ: Փաստորեն, մի քանի հազար տարվա պատմությունը մի հատ էլ ա պետք անցնել:

    Բայց իզուր ես հոգուդ առաջ մեղք անում, ու ճիշտը չես ասում: Ես վստահ եմ, որ եթե հանգել ես այն եզրկակացության որ Հայաստանին միապետ ա պետք, միապետի թեկնածուին էլ գիտես:

    Տենաս Քուվեյթի միապետը ինչի՞ հանկարծ տենց բարիացավ: Իրա ցավը իրա գլուխը, մենք մեկա նավթ չունենք: Մի հատ երկիր էլ ես գիտեմ, Սլովակիա, խոսքի օրինակ: Նավթ չունի, միապետ էլ չունի: Ժողովուրդը լավ ա ապրում, միապետի էլ հույսին չի, որ շռայլություն թույլ տա իրան, կամ մեկ էլ տեսար հավես չունենա ու շռայլություն թույլ չտա: Մի երկու սենց երկիր էլ գիտեմ, անունները չեմ հիշում

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ժողովրդավարություն չի, բայց բոլոր դեմոկրատական երկրները, եթե չեմ սխալվում այս փուլով անցել են և մինչև հիմա էլ անցնում են:
    Իսկ դու ինչ առաջարկներ ունես?
    Ինչպիսին ես տեսնում ստեղծված իրավիճակը շտկելու քայլերը?
    Ես էտքան խելոք չեմ որ առաջարկություններ ունենամ: Ես մենակ կարող եմ համաձայնվել կամ չհամաձայնվել ուրիշների, տվյալ դեպքում քո, առաջարկների հետ: Միապետի գաղափարը դուրս եկել ա, բայց դու էլ չես ուզում մինչև վերջ խաղաքարտերը բացել ու ասել, թո ով պիտի լինի միապետը:

    Բայց որ միապետը եղավ, իրան խնդրելու եմ, որ մինչև սեփական գրպանից քուվեյթայան շռայլություններ անելը, մի հատ դաստիարակչական քաշի բոլոր իրանց փիս խելոքի տեղ դրածների ականջները: Կարա չէ՞ էտքան բանը անի, միապետ ա:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (27.05.2011)

  20. #240
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի որ երկար բարակ չվիճենք, թե Հիսուսը քարոզներից ազատ ժամանակ ինչով էր զբաղվում, չորս ավետարաններից մի տող մեջբերում արա, որտեղ գրված ա, որ Հիսուսը հորը օգնել ա հյուսնություն անելուց:
    Չգիտեմ էլ խի՞ եմ էս թեմայում գրում.
    «Սորան որտեղից այսպիսի բաները, կամ սա ի՞նչ իմաստութիւն է՝ որ տրուած է սորան, որ այդպիսի զօրութիւններ էլ են լինում սորա ձեռովը: Չէ՞ որ սա է հիւսնը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը...»: (Մարկոս Զ 2-3)

Էջ 16 24-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  2. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  3. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  4. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •