Տեսանյութը լավն ա`
http://www.1in.am/arm/armenia_interview_13078.html
Տեսանյութը լավն ա`
http://www.1in.am/arm/armenia_interview_13078.html
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Կգան ընտրությունները, և կտեսնեք, որ բոլորովին էլ ետևում չեն մնացել... Մարդիկ դեռ հազար դրամի համար ինչ ասես կտան: Ես գիտեմ շատ այդպիսի մարդկանց: Նրանց շաբլոն պատասխանն է -Մեկա, իրանց ուզածն ա լինելու, էս մի քանի հազար դրամն էլ քյար մնա, էլի բանա... Թեև շատ կուզեի սխալված լինել...
Ու մի բան էլ, մեկ է, մեր ժողովուրդը հեղափոխություն չի սիրում:
Վայ, ես մեջբերում էի արել Tig-ին...
Tig (21.03.2011)
Chilly (30.03.2011)
1ին.ամՀայաստանում կենսամակարդակը շարունակում է անկում ապրել
Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ կենսամակարդակի անկումը ՀՀ-ում շարունակվում է:
Այսպես, այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ անվանական աշխատավարձի աճը կազմել է 5.7% այն դեպքում, երբ սպառողական գների ինդեքսը նույն ժամանակաշրջանում կազմել է 12.4%:
Հունվարին այս ցուցանիշները հետևյալն էին` համապատասխանաբար 5.7% և 10.6%:
Մեր ժողովուրդը չի սիրում քաղաքացիական պատերազմ: Քաղաքագետները գիտեն դա և դրա համար էլ բեզպրեդել ա միշտ:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Ա1+
Ոստիկանները քիչ առաջ ծեծի են ենթարկել Արմավիրի քաղաքապետի ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընտրողներին: Նույնիսկ ոմանք տարվել ոստիկանության բաժին:
Հիշեցնենք, որ ցուցարարները, մոտ մեկ ժամ առաջ փակել էին Արմավիր- Երեւան մայրուղին: Քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանի պնդմամբ` ընտրությունները անցել են խախտումներով, ընտրակեղծիքներով:
Երեկ կայացած ընտրություններում Արմավիրի քաղաքապետ էր վերընտրվել Ռուբեն Խլղաթյանը:
Նստացույցը հետաձգեցին մեկ շաբաթով
Ա1+Այսօր կրկին Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին հավաքվել Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի թիվ 1 հանրակացարանի նախկին բնակիչները: Նրանք պատրաստվում էին նախագահական նստավայրի մոտ նստացույց անել:
Կառավարության որոշման համաձայն` հանրակացարանի մասնաշենքը նվիրատվության հիմունքով հատկացվել է անապահով բնակիչներին` անհատույց սեփականության իրավունքով:
Երրորդ կարգի վթարային շենքի նորոգումը պետք է կատարվեր պետության հաշվին, սակայն քաղաքապետարանը պատճառաբանել է, որ բավարար գումար չունի և նորոգման հարցերով պետք է զբաղվի ոմն բարերար էդվարդ Սաղկալյանը : Արդյունքում` բնակիչները հայտնվել են փողոցում:
«Քսանվեց ընտանիք բնակվում էր այդ մասնաշենքում, այսօր յոթանասուն բնակիչներով հայտնվել ենք փողոցում: Պատճառաբանեցին, թե ամրացման ու վերանորոգման աշխատանքներ են կատարելու շենքում, 3 օր ժամանակ տվեցին տներն ազատելու ու մինչ օրս որևէ աշխատանք մասնաշենքում չի կատարվել: Քանդել են ամբողջ մասնաշենքը, խարխլել հիմքերը,կանգուն են մնացել միայն պատերը»,-ասում է հանրակացարանի նախկին բնակիչ Աղավնի Ղազարյանը:
«Արդեն 9 ամիս է` ինչ հանել են մեր տներից և ուղղակի շպրտել են փողոց,ի վիճակի չենք վարձ տալու, ոչ երեխեքին պահելու, ինչքան կարելի է»,-լրացնում է հանրակացարանի բնակիչ Դուխիկ Մովսիսյանը:
«Արդեն հույս չունենք ,թե որևէ մեկը մեզ կլսի,եկել ենք նստացույց անելու,ինչ տարբերություն, թե որ փողոցում ենք գիշերելու`Բաղրամյա՞ն,թե՞ մի այլ տեղ»,-ասաց Դուխիկ Մովսիսյանր:
Նստացույցի պատրաստվող կանայք իրենց հետ վերցրել էին հագուստներ, սննդամթերք ու տաք ծածկոցներ:
Քիչ ուշ նրանց հետ հանդիպեց Նախագահի Վերահսկողության բաժնի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը,ով խոստացավ զբաղվել նրանց հուզող հարցերով և մեկ շաբաթում կարգավորել խնդիրը:
«Ինն ամիս համբերել ենք,մեկ շաբաթ էլ կսպասենք,բայց Աստված մի արասցե ,նորից խաբեն»,-ասացին հեռացող կանայք:
Հայ ժողովուրդը պատմության մեջ ամենաշատ ապստամբած ազգն է
Ուրիշ հարց է, որ այդ ապստամբությունները ճիշտ են կառավարվել թե ոչ
Անկախությունից հետո հայ ազգի բոլոր ապստամբությունների էներգիան մսխվել է 1996, 2003, 2008
Ու դրանում մեղավոր է ոչ այնքան ժողովուրդ ինչքան ապստամբության լիդերները / Վ․ Մանուկյան, Ս․ Դեմիրճյան, ԼՏՊ /
Quyr Qery (30.03.2011)
երևի պետք է հասկանալ, որ պլախոյ տանցորը այս դեպքում հայ ժողովուրդն է, ըստ ձեզհա էլի… պլոխոմու տանցոռու յ*** մեշայուտ
--------------
գտեք ինձ այստեղ https://profiles.google.com/mono.info
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Օտարի: "Ներքին ապստամբություննեեր"-ը մեր պատմության ընթացքում կարելի է մատների վրա հաշվել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ