Վիշ ջան, Ղարաբաղի հարցը ամենաազդեցիկ հարցն ա մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ… եթե ժողովրդի 100% անգամ մտածի որ դա տենց չի, մեկ ա դրանից բան չի փոխվի Վիշ ջան… էսօր Հայաստանը շատ բաներ իրան թույլ չի կարող տալ հենց դրա պատճառով… էդքան տարրօրինակ ու աբսուրդ չի Ղարաբաղի խնդիրը դասել մեր երկրի ամենակարևոր խնդիրների շարքում…
… դժբախտաբար եթե Ղարաբաղին մի բան եղավ, շատ բան կարա փոխվի ու դեպի վատը… շատ վատը… էդ անիվը հետ պտտեցնելու համար մեզ երևի էլի մի 100 տարի պետք լինի… չեմ չափազանցնում ուղղակի տենց եմ մտածում… հիմա եթե Լևոնը դրան մեծ կարևորություն ա տալիս ուրեմն պտի բացատրի թե ինչու… բա որն ա ճիշտը Վիշ ջան… գա ասի "ժողովուրդ ինչի՞ց եք ուզում խոսենք" մենք էլ ասենք "իշխանափոխություն, ղրղզանալ Լիբիանալ" ինքն էլ ասի գնացինք… առանց հավատալու…
ապեր քաղաքակնության մեջ միշտ էլ եղել են ու կան մարդիկ որոնք ասում են այն ինչ ժողովուրդն ուզում է լսել ու իրանց համար էդքան էլ էական չի թե դա որքանով է պրագմատիկ… իրանց օրակարգն ուրիշ ա…դրանք վատ քաղաքական գործիչներն են… լավերը նրանք են որոնք իրենց գաղափարներն ու սկզբմունքները ներկայացնում են ժողովրդին ու պայքարում որ դրանք ընդունվի ժողովրդի կողմից…
Էջանիշներ