Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Դավ ջան էդ փողը ոչ մի տեղ չի կորում, էդ փողը հաշիվներ են տարբեր բանկերում, տարբեր ակցիաներ ու ներդրումներ են, անշարժ ու շարժական գույք է, տարբեր բիզնես ծրագրեր են, սեփականություն է Հայաստանում, մարկետներ, գործարաններ, հանքեր և այլն։
Վիշապ ջան, եթե բռնես էս սաղ քանդես մի քանի հազար հոգու համար հետգանձում անելու համար, ապա մի տասը էդքան մարդկանց 100 անգամ ավել վնաս կտաս: Սա զուտ տնտեսագիտորեն եմ ասում: Եթե էդ փողերը դրսում պահած եղան, ուրեմն կարելի ա մոռանալ դրանց մասին, չես կարա դրանց վրա կալանք դնես: Կամ ում պիտի մեղավոր հանես, ով պիտի պատասխան տալ: Ազգային Ժողովը՞, որ տենց օրենք ա ընդունել, թե կառավարությունը, որ նման որոշում ա ստորագրել:
Տղերք ջան, լուրջ բան եմ ասում, էդ համարյա անհավանական ա իրագործել, շատ ավելի լավ կլինի, որ մի 20 հոգանոց փորձագիտական խումբ ստեղծվի, որոնք 0-ից կսկսեն մշակել դրույքաչափերը, քան թե զբաղվենք փաստացի անօգուտ գործով: Բայց հլը պատկերացրու, քանի հոգի կողքից կծելն կեղծած փաստաթղթերով, հիմա էլ պիտի ընկնես դրանց իսկությունը պարզես:
Ձեր ասած մաքսային տուրքերի ընդհանուր գումարի հալալ կեսը կաշառքի ձևով տված գումարներ են: Ո՞վ ա ապացուցելու, թե ինքը ինչքան փող ա կաշառք տվել: Կամ ո՞նց են դա անելու: