Հասարակ հաշվարկ անենք 1996թ. Mercedes-Benz E320-ի համար (225 Ձ/ու)։ Կարծում եմ, որ ոչ մեկ չի վիճի, որ հասարակ յեշկա ունենալը շքեղություն կամ անհամեստություն չէ։
Գույքահարկի մասին օրենքից.
Դե տես.Հոդված 7. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը
1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
- 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող
յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
- 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը
գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
225*300= 67500 դրամ։ Գումարած սրան՝ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.
225-150=75 ձիաուժ՝ 150-ը գերազանցող։ 75*1000=75000։
Ընդհանուր՝ 67500+75000=142500։
Քանի որ մեքենան 5 տարուց ավել հնություն ունի, ապա հաշվարկվում է գույքահարկի ընդհանուր գումարի 50%-ը։
Այսինքն՝ 142000/2=71250 դրամ
Դե հիմա մեկը թող ինձ ապացուցի, թե ոնց եղավ, որ հասարակ յեշկա քշելու համար ես պիտի տարեկան 71250 դրամ գույքահարկ տամ։ Արդարացված ա՞ էս գինը։ Էդ ո՞ր մեխանիզմով ա արդարացված։ Ո՞վ ա էս թվերը դրել։
Դրա համար էլ մարդ ռիսկ չի անում գնա ավտոսալոնից թեկուզ ապառիկով նոր մեքենա առնի։ Բանկի տոկոսներից շատ գույքահարկ ես մուծում։
Իմ կարծիքով եթե դու քո հավին լավ կերակրես, քո դռանը ձու կածի, ուրիշ տեղ չի գնա։ Ինչքան կուտ ես տալիս, էնքան էլ ձու կստանաս։
Էջանիշներ