User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Հայաստանը գնում է սոցիալական բունտի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, բացարձակ համաձայն չեմ: Եռաբլուրում պառկած տղերքի կյանքի նպատակը հաստատ էնտեղ թաղված լինելը չի եղել: Գնացել են, ու հենց գաղափարի համար են զոհվել: Քաղաքականության մեջ էլ են նման լուսավոր դեմքեր հանդիպում, բայց ցավող չեն դիմանում կամ իրենց արանքից հանում են:
    Դավ ջան, ինձ թվում է, դու լավ հասկանում ես ճառ ասողների ու գործողություն կատարողների տարբերությունը:
    Si vis pacem, para bellum

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, ինձ թվում է, դու լավ հասկանում ես ճառ ասողների ու գործողություն կատարողների տարբերությունը:
    Վիշապ ջան, ի՞նչ վատ ասեցին որ։ Ասեցին էլ, արեցին էլ։ Ափսոս ասածը արածի հետ կապ չուներ։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (25.02.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կառավարությունն իր մի գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում. Շիրակի մարզի վարորդները քննադատում են կառավարության որոշումը
    11:48 • 25.02.11

    Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները փետրվարի 24-ի ընդհանուր ժողովում ընդունել են հայտարարություն, որում անդրադառնում են կառավարության՝ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մի մասի մաքսազերծման համար անտոկոս վարկեր տրամադրելու մասին որոշմանը։

    «Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը, այնուհանդերձ, որոշեց աննշան փոխզիջման գնալ և մեր մեքենաների մի մասի (մինչև 2005 թ.-ին արտադրված մինչև 5 մլն դրամ մաքսային արժեքով և մինչեւ 2011 թ.-ի փետրվարի 5-ի գնված ավտոմեքենաների) մաքսազերծման համար անտոկոս վարկ տրամադրել: Սակայն, կարծում ենք, որ այդ հնարավորությունից կօգտվեն մաքսազերծման խնդրի առաջ կանգնած ավտոմեքենաների տերերի փոքրաթիվ մասը, մեր կարծիքով՝ հազիվ 5-10 տոկոսը: Ըստ կառավարության՝ այդ ավտոմեքենաների թիվը մոտ 4000 է, իսկ մի քանի օր առաջ ՊԵԿ-ի պաշտոնյաները հրապարակել են այդ մեքենաների 46 000 թիվը։

    Կառավարությունը հաճույքով նշում է օրենսդրական այս փոփոխության հետևանքով մաքսազերծված մեքենաների թիվը, բոլորովին չհետաքրքրվելով այս ընթացքում Վրաստան տարված և հապճեպ, խիստ էժան գներով վաճառված ավտոմեքենաներով, դրանից տուժված իր քաղաքացիներով և այդ միտման հետագա շարունակությամբ»,- նշվում է հայտարարությունում, որը տարածել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը։

    Վարորդների կարծիքով՝ կառավարությունն այդպես էլ խորամուխ չեղավ բուն խնդրի մեջ, որը հազարավոր վարորդներին հարկային թակարդի մեջ է գցել:

    «Անտոկոս վարկի տրամադրումը նույնն է, թե կառավարությունը իր մի գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում և մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը, պարտադրելով, այնուամենայնիվ, մեքենաներն անմիջապես մաքսազերծել, վարկ ստանալ և մեքենաները, վարկի դիմաց գրավ առնելո, դառնալ վարկային պատանդ, չունենալ այդ մեքենան օտարելու, գուցեև արտասահման ուղևորվելու հնարավորություն ամբողջ այն ընթացքում, քանի դեռ վարկը չենք փակել: (Հայտնի է, որ գրավադրված ավտոմեքենաների մեծ մասի դեպքում նրանց տեղաշարժը ՀՀ սահմաններից դուրս սահմանափակվում է): Կառավարությունը թող ինքնախաբեությամբ չզբաղվի. անտոկոս վարկը հարցի լուծում չէ:

    Կառավարության ու ՀՀ Ազգային ժողովի վերաբերմունքը և ուշադրությունը մեր շարունակական զանգվածային բողոքներին և խնդրին գնահատում ենք անբավարար: Նրանք այդպես էլ չկամեցան հասկանալ մեր խնդիրներն ու պահանջները, ըստ էության բացառեցին որևէ երկխոսություն, հրաժարվեցին այս հարցի շուրջ հանրային լսում կամ քննարկում կազմակերպելու գաղափարից, չկատարեցին որևէ ընդառաջ քայլ մեր ներկայացրած չորս պահանջերի ուղղությամբ:

    ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի այն միտքը, թե «Մենք ունենք հանրապետության նախագահի հստակ հանձնարարությունը` մշակելու սոցիալական փաթեթ, որն օգնելու է մեր քաղաքացիներին՝ լուծելու սոցիալական հարցերը», ուղղակի խոսում է այն մասին, որ իշխանությունը նախ ընդունում է իր քաղաքացիներին ծանր սոցիալական կացության մեջ դնելու որոշումներ, ապա միայն գլխի ընկնում, որ հարկավոր է առաջացած սոցիալական հարցերը լուծել։ Կարծես՝ հնարավոր չէր ժամանակին խորությամբ ուսումնասիրել բոլոր այն բարդացումները, որոնք առաջանալու էին «բյուջե լցնելու» համար մեր դեմ կազմակերպված այս գրոհի հետևանքով»,- նշվում վարորդների հայտարարությունում։

    Նրանք վերահաստատում են փետրվարի 18-ի հայտարարությունում նշված միտքը, որ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածում կատարված խնդրո առարկա փոփոխությունների բերումով չեն կարող սպասել «խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի, քան մինչև փետրվարի 28-ը»։ «Այսպիսով, եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չթողնի իր կոսմետիկ միջոցառումներն ու չանցնի խնդրի իրական լուծումների, ստիպված կլինենք անցնել մեր պլանավորված ծայրահեղ գործողություններին՝ այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով հանրությանը և իշխանություններին»,- նախազգուշացնում են վարորդները։

    Tert.am


    Աղքատությունը կախված է կառավարման համակարգից. փորձագետ
    12:15 • 25.02.11

    Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը և «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսին անդրադարձան Հայաստանում գնաճի ու աղքատության խնդրին՝ դրանք պայմանավորելով երկրի կառավարման համակարգի բացթողումներով:

    Ադիբեկյանի կարծիքով՝ «մենք հոգեբանական առումով ամուր ազգ ենք, զրկանքների սովոր ենք, և դա քարտ բլանշ է տալիս իշխանություններին սղաճն ու գնաճը պահպանել որոշակի մակարդակի վրա», հակառակ դեպքում՝ նման իրավիճակի շարունակությունը կբերի լարվածության մեծացման:

    Սոցիոլոգը համոզված է, որ ոչ շրջափակումը, ոչ ռեսուրսների առկայությունը կամ բացակայությունը աղքատության հիմք չեն, և «ամեն ինչ կախված է կարողությունների կառավարման որակից»: «Աղքատությունը որևէ երկրում կախված է կառավարման համակարգից»,- ասաց նա:

    Կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ աշխարհում ճգնաժամը դեռ չի ավարտվել, ինչի առաջին ապացույցն, ըստ նրա, ոսկու գնի բարձրացումն է, իսկ «ոսկի գնելն ամենակայուն ներդրումն է»: Փորձագետը համաձայնեց Ադիբեկյանի դիտարկմանը, թե երկրում ստեղծված սոցիալական իրավիճակի պատճառը կառավարման համակարգի վատ որակն է: «Մեզ մոտ ընդհանրապես կառավարում չկա, ավելին՝ 2010թ-ից սկսած Հայաստանում սկսվել է կառավարման համակարգի փլուզումը»,- հայտատարեց նա՝ պարզաբանելով, որ անցած տարվա բյուջեում սխալ էր կանխատեսվել գնաճի մակարդակը:

    Փորձագետը գնաճը զսպելու երեք առաջարկ ներկայացրեց՝ կիրառել գների կարգավորման պետական ուղիղ մեխանիզմներ, պետության կողմից պարտադրաբար քայլեր ձեռնարկել՝ «ջարդելու մենաշնորհները», առնվազն մեկ տարվա համար պետական պաշարներ ստեղծել:

    «Սոված բունտերի դարաշրջաններն անցել են»,- հայտարարեց Մեսրոբյանը՝ անդրադառնալով սոցիալական ցնցումների հնարավորության մասին հարցին: Ըստ նրա՝ սոցիալական դժգոհությունը կարող է խթանել ցնցումները, բայց դա չէ հիմնական պատճառը: Ադիբեկյանի կարծիքով, «ամենացնցումային» շրջանը մարտ-ապրիլ ամիսներն են, երբ ձմռան պաշարները մարդիկ օգտագործած են լինում, իսկ նոր սեզոնում ապրելու համար կամ բերք չկա, կամ էլ փող չկա: Ըստ նրա՝ եթե ցնցումներ լինեն, պետք է լինեն նշված ամիսներին:

    Tert.am
    Վերջին խմբագրող՝ Tig: 25.02.2011, 12:23:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #4
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երկար մտածում էի որտեղ տեղադրել
    խոսքերն ավելորդ են
    չէ ավելորդ չեն
    պատասխան են տալու
    ԴԱՏՎԵԼՈՒ ԵՆ
    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
    http://www.youtube.com/watch?v=LjELs...yer_detailpage
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.02.2011), Kuk (25.02.2011), Mephistopheles (26.02.2011), Norton (25.02.2011), Rammer (26.02.2011), Tig (25.02.2011), Տրիբուն (25.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  2. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  3. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  4. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •