Սուրճի գինը բարձրացել է
15:51 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայ սպառողներին հերթական անակնկալը մատուցվեց. սուրճի գինն է բարձրացել:
Սուրճի մեկ կիլոգրամը թանկացել է 200 դրամով, իսկ տուփով սուրճը 20-ից 50 դրամով:
Եթե նախկինում հնարավոր էր 1800 դրամով մեկ կիլոգրամ սուրճ ձեռք բերել, ապա հիմա խանութներում ամենաէժան սուրճը վաճառվում է 2000 կամ 2100 դրամով:
«Իմ խանութում այդքան շարժ չկա եւ ես բավարարվել եմ տուփերի մեջ 10 կամ 20 դրամ բարձրացնելով»,- ասաց Երեւանի կենտրոնի խանութի աշխատողներից մեկը:
Աշխատողի խոսքերով` ավելի լավ է իրեն քիչ եկամուտ մնա, սակայն հաճախորդ չկորցնի:
Մասնավորապես` «Կարդինալ ինթերնեյշնլ» ընկերությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ սուրճի գնի բարձրացումը կապված է միջազգային շուկայում սուրճի գների բարձրացման հետ:
Խանութների աշխատողները նշում են, որ երբ որեւէ ընկերության առաքիչ մտնում է խանութ` նրան արդեն ժպիտով չեն ընդունում, քանի որ գիտեն, որ հերթական անգամ որեւէ ապրանքի գին են բարձրացնելու:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեից «Ա1+»-ին հայտնեցին, որ սուրճի շուկայում ամենօրյա ուսումնասիրություններ են կատարվում, սակայն մոնիտորինգ չի կատարվում:
Նշենք, որ վերջին օրերին պարբերաբար բարձրանում են հացի, պանրի, կարագի,շաքարավազի, ընդեղենի եւ մակարոնեղենի գները:
Էջանիշներ