Սա էլ է տարբերակ ուղղակի « անհավանական տարբերակ » է :
Ինչևե , եկ մի փոքր ռեալիստ լինենք և տրամաբանական վերլուծում տանք այս խնդրին : Նախ այն , որ մաքսատների գործունեության հիմնական նպատակամղվածությունը ժողովրդի հաշվին պետությանը հարստացնելը չի այլ նաև ներքին շուկան բարենպաստ մակարդակի վրա պահելն է , օրինակ ԱՄՆ-ում Ֆռանսիական հագուստեղենի վրա այնպիսի հարկեր են դրված , որ ուղղակի դրանց ներմուծելը անիմաստ է : Մաքսազերծման առժեքները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են կապված ներքին շուկաի հագեցածության հետ : Ինչպես գիտենք հիմնական դժգոհությունը մաքսազերծման համար պահանջվող գումարի քանակն է , իհարկե սա մեծ խնդիր է նրանց համար , ովքեր պարտավոր են այն վճարել , սա ինքնին հասկանալի է , բայց եկեք այսօր գտնենք այն նախապայմանները , որոնք կհանգեցնեն պահանջվող գումարի նվազեցմանը : Ինչպես վերևում արդեն նշեցինք « մաքսերի չափը կարող է փոփոխվել ներքին շուկաի հագեցվախությանը զուգահեռ » , այս պարագայում այն վերաբերում է գոյություն ունեցող ինքնքշարժերի քանակին , որոնց թիվը ավելացնում են վրացական գրանցում ունեցող մեքենաները , ուրեմն ստացվում է ինչ , այն , որ նույն վրացական գրանցումով ինքնաշարժի տերերը ստեղծել են այս իրավիճակը , որի ժամանակ մաքսատները ստիպված են գանձել բարձր սակագներ « ներքին շուկաի մակարդակը բարվոք վիճակում պահելու համար » և իրենք էլ դրա դեմ բողոքում են : Սիրելիներս իմ կարծիքով արդեն ժամանկն է արթնանալ և ուղիղ նայել իրականության աչքերի մեջ :
Էջանիշներ