User Tag List

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324
Ցույց են տրվում 346 համարից մինչև 352 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Հայաստանը գնում է սոցիալական բունտի

  1. #346
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    100 000 ձևակերպվածի դեպքում ստանում եր 90300, հիմա կդառնա 119000, կստանա 89964, 336 դրամ պակաս։ Իսկ եթե գործատուն կլոր թիվ գրելու համար սարքի 120000, կստանա 90720, 420դրամ ավել։

    Հիմա հարց, իմաստ կա՞ արդյոք այդ 300, 400 դրամի համար աղմուկ բարձրացնել, եթե դրա փոխարեն
    1. կարելի է գործատուին ցույց տալ, որ աշխատողը չի կարող պակաս ստանալ, ու գրել տալ հենց 120000։
    2. Մի քանի պահումների փոխարեն բավարավում ենք մեկով։
    3. Ձևակերպված աշխատավարձը բարձրանում է, իսկ դա արդեն ապագայում դրականորեն կանդրադառնա թոշակի վրա։
    Այդ սահմանափակումը գործատուին նախատեսվում է` աշխատակիցը չի կարող ստանալ "մաքուրով" ավելի քիչ, քան ստանում էր մինչ այդ:
    Աշխատավարձի չափն արդեն կապ չունի հետագա թոշակի հետ: Այդ չափն արդեն փոխանցված հարկով է որոշվում:
    Իսկ ինչ վերաբերվում է մի քանիսի փոխարեն մեկ պահմանը, ապա դրանից շահում է միայն գործատուի հաշվապահը` հաշվապահական հաշվառումը և գործառույթները հեշտանում են:
    Բայց արդեն տարանջատման համար պետք է հոգ տանի պետությունը, ու դրա վատն այն է, որ դրանով զբաղվելու է գանձապետարանը` ատստոյ հիմնարկություն իր ոչ կոմպիտենտ կադրերով:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #347
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը ոչ մի սոցիալական բունտի էլ չի գնում, քանի դեռ Սերժը սենց լավ կառավարում ա երկիրը:
    էսօր իմացա, որ կարտոլի ու խնձորի գինը լավ էժան են, համեմատած անցած տարիների հետ: այ էս ա պետք հիմիկվա հայաստանցում ,ոչ թե լևոնի-հրանտա-նիկոլա խառն տուֆտությունները
    Սերժը իմաստուն ղեկավար ա: հլա դեռ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.11.2012)

  4. #348
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բողոքի մեծ ալիք՝ փոքր բիզնեսի շրջանում


    2013 թ. Հայաստանում սկսեց գործել շրջանառության հարկը, որի հեղինակները դրա ներդրումը հիմնավորում էին փոքր բիզնեսի համար առավել պարզեցված հաշվառում սահմանելու և փաստաթղթավորման խնդիրը վերացնելու հանգամանքով: Թեև պաշտոնյաները նշում էին, որ շրջանառության հարկը կթեթևացնի փոքր բիզնեսի կյանքը և ունի բազում մեղմացումներ, սակայն գործարարները հակառակն էին պնդում` 3.5% շրջանառության հարկը զգալի ծանրացրեց հարկային բեռը: Օրինակ` ամսական 4.4 մլն դրամ (տարեկան 52.8 մլն դրամ) իրացում ունեցող խանութի դեպքում` ծախսերի փաստաթղթավորում ունեցող հարկ վճարողը շրջանառության հարկի ներդրման դեպքում 2013-ին վճարեց առնվազն 7 անգամ ավելի հարկ, քան պետք է վճարեր մինչև շրջանառության հարկի ներդրումը: Այժմ ՀՀ կառավարությունը շրջանառության հարկի նոր փոփոխություններ է մշակել և պնդում է, որ դրանք «էապես» կթեթևացնեն փոքր բիզնեսի հոգսը: Նոր օրինագիծն ուղարկվել է բիզնեսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու նախարարություններին` կարծիքների համար: Դրանով առաջարկվում է շրջանառության հարկը սահմանել 1% այն առևտրային ձեռնարկությունների համար, որոնք պարտադիր կերպով կապահովեն 100%-անոց փաստաթղթավորում: Օրինակ` առևտրային կրպակն իր ունեցած յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենա փաստաթուղթ: Այս պայմանն ապահովելու դեպքում մինչև 10 մլն շրջանառություն ունեցողները կազատվեն հարկից: Սակայն միաժամանակ` ԱԱՀ-ի շեմը բոլոր ձեռնարկությունների համար 58.35 մլն դրամից իջեցվելու է 30 մլն դրամի: Այսինքն, 30 մլն դրամից բարձր տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները կընկնեն ԱԱՀ-ի հարկման ռեժիմի տակ: Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ առաջարկվող փոփոխությունները բողոքի մեծ ալիք են բարձրացրել. «Քննարկվող նախագծով կառավարությունը փաստաթղթավորման խնդիրն է փորձում լուծել` փոքրի վրա դնելով այդ բեռը, ինչը շատ լուրջ խնդիր է: Բոլորս լավ ծանոթ ենք, որ խոշորը մեծամասամբ ապրանքի հետ փաստաթուղթ չի տալիս: Մինչև 10 մլն շրջանառություն ունեցողին հարկից ազատելու առաջարկը լուրջ քայլ է դառնում պետության կողմից, բայց քանի որ նույն նախագծով սահմանվում է փաստաթղթավորման սկզբունքը, դա դրական ազդեցություն չի ունենա, ամբողջովին բացասական կլինի, որովհետև, եթե փաստաթղթավորման խախտում գտնեն ձեռնարկություններում, ապա դրանք ԱԱՀ դաշտ կանցնեն, իսկ դա նշանակում է, որ փոքր բիզնեսի 60-70%-ը կվերանա»: Ըստ նրա, խոշոր բիզնեսի վրա այս օրինագիծն առանձնապես չի ազդի և չի նպաստի, որպեսզի խոշորն անհանգստանա իր «փոքր» գործընկերներին կորցնելու սպառնալիքից ու դուրս գա ստվերից, սկսի փաստաթուղթ տրամադրել. «Այսօր խոշորի խնդիրը մատակարարումները չեն, փոքրի վերացման դեպքում կարող է հայտնվել մեկ այլ խոշոր ընկերություն, որը կզբաղվի նաև մատակարարումներով: Խոսքը հիմնականում առաջնային սպառման ապրանքների մասին է, որի սպառումը չի կարող կրճատվել միայն փաստաթղթերի պատճառով: Խոշորն այսօր հնարավորություն ունի ներմուծելու խեղաթյուրված թվերով, խեղաթյուրված ապրանքի անվան տակ, նրան ոչինչ չի անհանգստացնում»: «Շրջանառության 3.5% հարկ շարունակելու են վճարել բոլոր արտադրական ձեռնարկությունները, 5%` այլ ոլորտի ընկերությունները, և միայն առևտրով զբաղվողները 1%-ի իրավունք են ձեռք բերում՝ լիակատար փաստաթղթավորման դեպքում: Սրանով կրկին շատ նեղացվում է փոքր բիզնեսի գործունեության դաշտը: Այսինքն, չփոխելով անհավասար մրցակցության վիճակը, նորից գցում են ավելի սուր անհավասար մրցակցության մեջ, որովհետև ԱԱՀ դեպքում փոքր բիզնեսը տարեկան մոտ 3 անգամ ավելի մեծ հարկեր է վճարելու»,- մեզ հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա` քանի որ փոքր ձեռնարկություններն արդյունավետ չեն գործում, և իրենց մոտ արդյունավետության ցածր մակարդակը ստիպում է հաճախ այլ աղբյուրներ որոնել իրենց գոյությունը պահելու համար, կարող է սրվել ստվերայնության հարցը, կարող են բավական մեծ քանակի ֆիրմաներ փակվել, կամ դրանք պետք է տրոհվեն 2 մասի, իսկ այս դեպքում էլ փոխկապակցվածության խնդիրը կա, որի դեպքում ավելի մեծ տուգանքներ և տույժեր են նախատեսված: Հետևաբար, եթե ձեռնարկությունները չտրոհվեն, ներկայիս արդյունավետությամբ չեն կարողանա գործել և, ըստ Մակարյանի, դա կբերի աշխատուժի կրճատման, գործազրկության ավելացման: Նրա խոսքով` կնվազի վարկեր վերցնելու հնարավորությունը, ընկերությունները չեն կարողանա վարկ վերցնել և արդիականացման խնդիր լուծել. «Արդյունքում` գլոբալ առումով մրցունակությունն ընկնում է, փոքրերը դառնում են քիչ մրցունակ, որովհետև մոդեռն չի, եկամտաբերությունը ցածր է, աշխատուժն էլ այդքան որակյալ չի, որովհետև չի կարողանա որակյալ աշխատուժ պահել, վերապատրաստել և այլն: Եվ ստեղծվում է մի իրավիճակ, երբ մեկ տարի հետ կսկսենք հաշվել, թե ինչքան բիզնեսներ փակվեցին: Հիմա անընդհատ խոսում են, որ օգնելու են փոքր բիզնեսին, բայց, ինչպես փորձում էին օգնել Նեսոյին` «Նեսոյի քարաբաղնիսը» հեքիաթում, արդյունքում` հերոսը մահացավ, հիմա այդպես էլ վերջում կհաշվեն, թե ինչքան փոքր բիզնեսներ շուկայից դուրս թռան»: Ն երկայումս ՀՀ-ում կա մոտ 68 հազար միկրո և փոքր ձեռնարկություն, որից 55-60 հազարը 58.3 մլն-ի շեմի տակ է ընկնում, ու եթե ոչ` կեսը, ապա` 40%-ը, Մակարյանի համոզմամբ, հայտնվելու է ոչնչացման վտանգի տակ. «Այսինքն` խաղում են 20 հազար ձեռնարկության ճակատագրի հետ»: ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանի կարծիքով՝ փոքրերի համար դեռ 58.3 մլն դրամ շրջանառության շեմը ցածր է, և պետք էր պայքարել այն բարձրացնելու համար, ոչ թե նվազեցնելու: Նրա խոսքով՝ խոշոր բիզնեսն այսօր սարսափելի ձևով ճնշում է փոքրին, փաստաթուղթ չի տրամադրում, դուրս է մղում շուկայից ու գրավում նրա տեղը. «Մեծ բիզնեսն ուղղակի խեղդում է փոքրին, իրական փոքր բիզնեսը մահանում է: Դա է պատճառն այս ահռելի արտագաղթի, որ կա երկրում, որովհետև չեն կարողանում ապրել: Որևիցե մի փոքր գործ, որ անում էին ընտանիքը պահելու համար, հիմա դա էլ չեն կարողանում անել»: «Այն փոքր բիզնեսը, որը կարողանում է նույնիսկ փաստաթղթավորում ապահովել, դրանից իր կյանքը չի լավանում, որովհետև շատ այլ խնդիրներ կան, կուտակայինն էլ ընդհանրապես շփոթեցրել է գործարարներին: Բոլորը չեն, որ ձևակերպում են փաստաթղթեր, շատերն առանց դրա են ստիպված աշխատել` մի կերպ գոյատևելու համար: Այն փոքրերը, որ ամեն ինչը ձևակերպում են, շատ դժվար կյանքով են ապրում: Դրա համար էլ շատերը փակվում են»,- ասաց Գ.Ենոքյանը: ՓՄՁ ներկայացուցիչները դիմել են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հույս ունենալով, որ նա չի շարունակի նախկին կառավարությունից իրեն ժառանգություն մնացած վտանգավոր օրինագծի առաջմղումը: Առաջիկայում վարչապետի մոտ նախատեսվում է խորհրդակցություն կազմակերպել, որտեղ կլսվի նաև փոքր բիզնեսի ձայնը, սակայն, եթե դա արդյունք չտա, և, այնուամենայնիվ, օրինագիծն արագացված ձևով ընդունեն, ապա արդեն այս տարվա հուլիսի 1-ից կարող են փոփոխություններն ուժի մեջ մտնել:

  5. #349
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Բողոքի մեծ ալիք՝ փոքր բիզնեսի շրջանում
    Նորթ ապեր, տեքստը շատ թանձր ա, չի կարդացվում… կարա՞ս պարբերություններ սարքես մի քանի հատ…

  6. #350
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թավշյա հեղափոխության հիմքը գրվեց իքս գրուպից, էս էլ թարմացնենք։

  7. #351
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Թավշյա հեղափոխության հիմքը գրվեց իքս գրուպից, էս էլ թարմացնենք։
    Ապեր 4 տարի առաջ ասել էի էն վերևի տեքստը պարբերություններ ավելացնես, խի՞ չես ավելացրել...

  8. #352
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր 4 տարի առաջ ասել էի էն վերևի տեքստը պարբերություններ ավելացնես, խի՞ չես ավելացրել...
    Մեֆ ջան, հաջորդ սոցիալակն բունտի թեմայի բացմանը կգմգացնմե մի քանի տարուց

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (17.06.2018)

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  2. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  3. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  4. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •