User Tag List

Էջ 22 24-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Հայաստանը գնում է սոցիալական բունտի

  1. #316
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար է, բայց եթե համեմատենք արտադրության, ինչ-որ նոր բանի ստեղծման հետ, ավելի հեշտ է, չի պահանջում շատ գիտելիքներ, շատ վերլուծություններ, ուսումնասիրություններ և այլն, հեշտ է, արագ կազմակերպվող ու կարճ ժամանակում արդյունքներ տվող:
    Իհարկե առևտրի մեջ կա ֆիզիկական աշխատանք, նյարդեր և այլն... բայց դե.. ընդհանրապես փող աշխատելը հեշտ բան չի...
    Միայնակ արտադրություն չես դնի, իսկ միայնակ առևտուր կանես

  2. #317
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայնակ արտադրություն չես դնի, իսկ միայնակ առևտուր կանես
    Դե հա, քչերը կարող են միայնակ արտադրտություն դնել, կամ էլ պտի մի քանի հոգով հավաքվեն դնեն.. իսկ հայերի մոտ դա մի քիչ դժվար բան ա.. որ հավաքվեն մի քանի հոգի ու մի բան համաձայնեցված անեն :-)
    http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.08.2011)

  4. #318
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասսամբ ճիշտ ես. Առևտուրը ընտրել են այն քաղաքացիները, որոնք այլ տարբերակով ավելի լավ արդյունքներ չեն կարողացել (կամ չեն ուզեցել) ստանալ:
    Ովքեր չեն կարողացել, ոչ մի դեմ բան չունեմ, բայց շատ շատերը ուղղակի չեն ուզել, ընտրել են կարճ ճանապարհը:
    http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ

  5. #319
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    Ովքեր չեն կարողացել, ոչ մի դեմ բան չունեմ, բայց շատ շատերը ուղղակի չեն ուզել, ընտրել են կարճ ճանապարհը:
    Է եթե դա իրենց համար իրոք կարճ և ավելի հասկանալի տարբերակ է, ինչու պիտի ուրիշը ընտրեին?

  6. #320
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան;

    Այո փոխադարձ համաձայնություն է, որին ըստ ամենայնի տրվել է օրինական հիմք` տրվել են համապատասխան փաստաթղթերը: Ու եթե հենց նույն պետությունը ընդունում է, որ այդ փաստաթղթերը տրվել են ոչ տեղին, ապա առաջին հերթին տվողներին պետք է "դնգստի":
    Ի դեպ ասեմ, որ թաղապետարանների զրկել են "ֆայմով" փող աշխատելուց ոչ թե օրինասիրությունից, այլ որ իրենք են "ֆայմել", որ այդ փողերը կարող են իրենք աշխատել, էլ ինչի տան ուրիշի? Բացի այդ մեկ-երկու կրպակի թույլատվություն տալու գումարները ոչինչ են հսկայական տարածքները խայտառակ պայմաններով օլիգարխներին տրամադրելու համար ստացված օգուտների դիմաց: Ինչպես ասում են` խոշորով են աշխատում ու չեն մանրանում:
    Երևան քաղաքի սուպերմարկետների ու խոշոր խանութների, առևտրի կենտրոնների մեծ մասը կառուցված են քաղաքաշինական, հակահրդեհային ու էրգոնոմիկ պայմաններն ոչ համապատասխան:
    Օրինակները բազմաթիվ են ու անհերքելի (ինչպես կարելի է հերքել կանգուն շիության գոյությունը? ) Եթե էդ կրպակները հանում են քաղաքի տեսքի համար, ապա հենց նույն տեսքի համար թող քանդեն նաև անճաշակ ու մայթեր զավթած խանութները ու սուպերմարկետները: Հենց նույն Փափազյան փողոցի վրա Երիցյանների սուպերմարկետը գրավել է մայքից հսկայական տարածք, էլ չեմ ասում, որ նեղացել է փողոցը: Էլ չեմ ասում, որ իրենց խայտաբղետ անճաշակ ու անիմաստ ֆասադներով քաղաքի պատմական կենտրոնը դարձրե են Չայնաթաուն ու ճարտարապետաան հուշարձանների տեսքից բան չեն թողել:
    Նմանատիպ օրինակները բազմաթիվ են ու ամենուր Երևան քաղաքում, ուստի քաղաքապետարանի "հիմնավորումը" ոչ այլ ինչ է քանի իրենց ժլատ ու ընչաքաղց բնույթի ևս մեկ դրսևորում:
    Ես կարծում եմ հետևյալը՝ եղել է փոխադարձ համաձայնություն համայնքի (թաղապետարանի, քաղաքապետարանի) և առևտուր իրականացնողի միջև փոխադարձ շահ ստանալու հիմունքներով (և ոչ թե ի սեր քաղաքացու ընտանիքի կերակրման, ինչ ախմախ բան ասես կարելի է ձևակերպել, եթե նպատակը դեմագոգիան է)։ Եթե համաձայնությունը կնքվել է խախտումներով, ապա քաղաքացիները կարող են պաշտպանել իրենց իրավունքները ինչով կարող են։ Եթե համաձայնության խզումը կատարվել է խախտումներով ապա՝ նույնը։ Մնացածը զուտ բիզնես է կապիտալիստական աշխարհի կեղտոտ կանոններով։ «Պայմանների ստեղծում» ասվածը այս դեպքի համար իմ կարծիքով անիմաստություն է, քանի որ դրանով պիտի զբաղվի կառավարությունը և ոչ թե քաղաքապետարանը, իսկ փողոցային առևտուր թույլատրողն ու արգելողը քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանը ինքը աշխատատեղերի ստեղծման համար պատասխանատու չի, բայց քաղաքի տեսքի, մաքրության ու բարելավման համար պատասխանատու է։ Ինչ վերաբերում է ինչ–որ երևակայական պայմանների ստեղծումից հետո նոր կրպակների քանդելուն, ապա դա նույնն է, թե ինձ հիմա աշխատանքից հեռացնեն, բայց ես ինձ հեռացնողների դեմ մարտի դուրս գամ, թե ինձ այլընտրանք չեք առաջարկում, իսկ ես ընտանիքս պահելու այլ միջոց չունեմ։ Անտեղյակների համար պարզապես նշեմ, որ Հայաստանում գործում է կապիտալիստական համակարգ իսկ Սովետը վաղուց քանդվել է։ Չնայած այստեղ էմոցիաներ արտահայտողներին ես հասկանում եմ։
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.08.2011)

  8. #321
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար է, բայց եթե համեմատենք արտադրության, ինչ-որ նոր բանի ստեղծման հետ, ավելի հեշտ է, չի պահանջում շատ գիտելիքներ, շատ վերլուծություններ, ուսումնասիրություններ և այլն, հեշտ է, արագ կազմակերպվող ու կարճ ժամանակում արդյունքներ տվող:
    Իհարկե առևտրի մեջ կա ֆիզիկական աշխատանք, նյարդեր և այլն... բայց դե.. ընդհանրապես փող աշխատելը հեշտ բան չի...
    Հիմա առևտրի մեջ կան շատ այնպիսի մարդիկ, որոնք շատ պետք կգային քո նշած ձեռնարկություններում: Ստիպված են առևտուրն ընտրել, որ ինչ որ կերպ ապրեն:

  9. #322
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀԱԿ-ը դատապարտում է կրպակատերերի դեմ ծավալված արշավանքը

    Այն համառությունը և հետևողականությունը, որով վարչախումբը շարունակում է արշավանքը միջին դաս կազմող կամ անհատական աշխատանքով գոյատևող սոցիալական խմբերի դեմ, ինչպես արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, խոսում է այն մասին, որ այդ դասի վերացումը կամ առավել թուլացումը ռեժիմի համար կենսական քաղաքական նշանակություն ունի։ Դրանով երկու խնդիր է լուծվում.

    1. Նպաստել, որպեսզի առևտրաշրջանառությունն ամբողջությամբ կենտրոնանա օլիգարխներին պատկանող սուպերմարկետներում ևխոշոր խանութներում՝ բազմապետկելով նրանց շահույթները։

    2. Թուլացնել սոցիալական այն շերտը, որը ինքնուրյուն աշխատանքով ապրելով ևանմիջական վարչական կախվածության մեջ չգտնելով պետական հիմնարկներից ու պաշտոնյաներից, անհամեմատ ազատ է իր ձայնը տնօրինելիս։

    3. Այս տարածքները կրկին վերադարձվում են իշխանության տնօրինության տակ, որոնք հետագայում կարող են բաժանվել յուրայիններին կամ էլ վաճառվել աստղաբաշխական գներով:

    Մնացած բոլոր հետևանքները՝ կապված հազարավոր մարդկանց ճակատագրի, սոցիալական դժգոհության բազայի մեցածման ու խորացման, աշխատատեղերի կրճատման, արտագաղթի լրացուցիչ խթան դառնալու ևայլ խնդիրների հետ, ավազակապետական իշխանության համար երկրորդական են ևստորադասվում են առաջին երկուսին։

    Երևանի կրպակատերի դեմ շարունակվող արշավանքի հերթական փուլը դրա վառ վկայությունն է։ Խոսքը վերաբերում է շուրջ 3000 կրպակների, որոնք մաս առ մաս նույն ճակատագրին պետք է արժանանան։ Որպես կանոն կրպակատերերն ունեն սեփականության վկայական, վարձակալման օրինական պայմանագիր, պարտաճանաչ մուծել են բոլոր հարկերն ու վարձավճարները։ Զանգվածաբար խախտվում են մարդու սահմանադրական՝ մասնավոր սեփականության իրավունքը, աշխատանքի իրավունքը, ըստ էության՝ կյանքի իրավունքը։ Անկախ բոլոր հանգամանքներից, ինքնուրույն աշխատանքով զբաղված ու դրանով իր ապրուստը հոգացող յուրաքանչյուր քաղաքացի վաստակելու այդ հանարավորությունից կարող է զրկվել միայն մեկ պայմանով՝ երբ իր համաձայնությամբ ստանա դրա ճիշտ համարժեք մի այլ հնարավորություն կամ համարժեք փոխհատուցում։ Ոչ մի քաղաքի տեսք, ոչ մի այլ հանգամանք ավելի թանկ չարժե, քան յուրաքանչյուր քաղաքացի, նրա ապրելու ևաշխատելու իրավունքը, ըստ էության՝ նրա ճակատագիրը։

    Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է կրպակատերերի դեմ ծավալված արշավանքը, իր պատրաստակամություն է հայտնում բազմակողմանի՝ իրավական, քարոզչական, տեխնիկական ևկազմակերպական գործնական օգնություն տրամադրել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիներին։ Այս առիթով Կոնգրեսը ստեղծել է աշխատանքային խումբ (կոնտակտային հեռախոս՝ 52.09.74), որն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել կրպակատերերի ներկայացուցիչների հետ։
    Աղբյուր՝ 1in.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.08.2011), Varzor (11.08.2011), Արէա (19.08.2011)

  11. #323
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ հետևյալը՝ եղել է փոխադարձ համաձայնություն համայնքի (թաղապետարանի, քաղաքապետարանի) և առևտուր իրականացնողի միջև փոխադարձ շահ ստանալու հիմունքներով (և ոչ թե ի սեր քաղաքացու ընտանիքի կերակրման, ինչ ախմախ բան ասես կարելի է ձևակերպել, եթե նպատակը դեմագոգիան է)։ Եթե համաձայնությունը կնքվել է խախտումներով, ապա քաղաքացիները կարող են պաշտպանել իրենց իրավունքները ինչով կարող են։ Եթե համաձայնության խզումը կատարվել է խախտումներով ապա՝ նույնը։
    Հանց տենց էլ կա, ոչ մեկը չի ասում, թե թաղապետարանները գթասրտությունից են փող աշխատել: Իսկ իրավունքները պաշտպանելը ոնց պիտի լինի? Դատի տան? Ում?
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է ինչ–որ երևակայական պայմանների ստեղծումից հետո նոր կրպակների քանդելուն, ապա դա նույնն է, թե ինձ հիմա աշխատանքից հեռացնեն, բայց ես ինձ հեռացնողների դեմ մարտի դուրս գամ, թե ինձ այլընտրանք չեք առաջարկում, իսկ ես ընտանիքս պահելու այլ միջոց չունեմ։
    Վիշապ ջան, հո չհամեմատեցիր? Մարդուն աշխատանքից հանելը ու սեփականություն ոչնչացնելը իրար հավասար բաներ են?
    Համ էլ օրենքի տեսանկյունից հենց այնպես նույնիսկ աշխատանքից չեն կարող հանել, առավել ևս առանց նախապես զգուշացնելու: Ուրիշ բան, որ մեր երկրում օրենքը չի գործում: Այդ պարագայում ցանկացած քայլ էլ կարելի է դիտարկել տրամաբանական,քանի որ չկա գործող օրենք` չկան իրավունքներ
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտեղյակների համար պարզապես նշեմ, որ Հայաստանում գործում է կապիտալիստական համակարգ իսկ Սովետը վաղուց քանդվել է։ Չնայած այստեղ էմոցիաներ արտահայտողներին ես հասկանում եմ։
    Հա, պարզ հիշում եմ, որ սովետի ժամանակ շատ մեղմ էին վարվում սեփական կրպակների հետ

  12. #324
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԿ-ը դատապարտում է կրպակատերերի դեմ ծավալված արշավանքը
    Ի դեպ բավականին կրպակներ "ծլել" են հենց ԼՏՊ-ի կառավարման տարիներին, բայց ասեմ, որ ներկայիս իրավիճակը սկսվել է 2000-ականներից, ու ահավոր մեծ չափերի է հասել 2004-2006թթ: ԼՏՊ-ի ժամանակվա կրպակները ներկայինիս մեկ քառորդն էլ չէին կազմում: Միգուցե դա նրանից էր, որ այդ ժամանակ ավելի մոդա էին սեղանիկները
    Ի դեպ ներկայիս "նախաձեռնության" նախատիպը արդեն ունեինք` Վանոյի կողմից կենտրոնի "մաքրազարդումը":

  13. #325
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ներկայիս "նախաձեռնության" նախատիպը արդեն ունեինք` Վանոյի կողմից կենտրոնի "մաքրազարդումը":
    Զուտ «ի դեպի» կարգով, որովհետև տվյալ քննարկման համատեքստում էդ հին պատմություններին վերադառնալը ճիշտ չեմ համարում, ասեմ, որ նույնքան սխալ եմ համարում այն ժամանակ Վանոյի արած այդ «մաքրազարդումը»: Ավելի ճիշտ ոչ թե «մաքրազարդումը», այդ դրա ձևը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.08.2011)

  15. #326
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուտ «ի դեպի» կարգով, որովհետև տվյալ քննարկման համատեքստում էդ հին պատմություններին վերադառնալը ճիշտ չեմ համարում, ասեմ, որ նույնքան սխալ եմ համարում այն ժամանակ Վանոյի արած այդ «մաքրազարդումը»: Ավելի ճիշտ ոչ թե «մաքրազարդումը», այդ դրա ձևը:
    Տենց էլ կա, անցանք առաջ

  16. #327
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանց տենց էլ կա, ոչ մեկը չի ասում, թե թաղապետարանները գթասրտությունից են փող աշխատել: Իսկ իրավունքները պաշտպանելը ոնց պիտի լինի? Դատի տան? Ում?
    Համայնքին (քաղաքապետարանին): Համայնքը (քաղաքապետարանը) իրավաբանական անձ է:

    Վիշապ ջան, հո չհամեմատեցիր? Մարդուն աշխատանքից հանելը ու սեփականություն ոչնչացնելը իրար հավասար բաներ են?
    Եթե քաղաքացին ունի սեփականության վկայական, ապա իր սեփականությունը ոչնչացնողին կարող է նվազագույնը դատի տալ, առավելագույնը՝ ոչնչացնել: Բայց չեմ կարծում թե ամեն ինչ այդքան պարզ է, բուդկաներն ու կրպակները ոչ մեկին որպես հավերժ սեփականություն չեն տվել, ըստ երևույթին նշված են ժամկետներ, որոնք էլ խախտել է քաղաքապետարանը: Այսինքն քաղաքացին կարող է հայց ներկայացնել վնասի փոխհատուցման համար՝ հիմնավորելով տվյալ խախտման պատճառով իր կրած վնասները: Իսկ փողոցային հիսթերիաները և դրան Ժառանգություն կուսակցության մասնակցությունը «դոշ տալու» տեսքով, իսկ այնուհետ՝ ՀԱԿ-ի ճոռոմ հայտարարությունները ոչ թե հանուն քաղաքացու շահերի են, այլ կամ իրենց սեփական գովազնդ են գովերգում կամ տգիտությունն ու անճարակությունը: Հակառակ պարագայում կառուցողական քայլեր կձեռնարկվեին գրագետ կազմած հայցերից մինչև քաղաքացիական անհնազանդություն:
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ed2010 (13.08.2011), Varzor (14.08.2011)

  18. #328
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ուրեմն միքիչ ճշտել եմ էդ կրպակների համար:
    1. ապամոնտաժում են չաշխատող կրպակները: Այսինքն այն կրպակները, որոնք պարզապես կանգնած են ու ոչ մի առևտուր չեն իրականացնում:
    2. կոնկրետ անօրինական կրպակների դեպքում՝ էդ մարդկանց 5 տարի առաջ զգուշացվել ա, որ իրենց կրպակը անօրինական ա ու ենթական ապամոնտաժման:
    3. ամեն դեպքում աշխատող կրպակներին դեռ ձեռք չեն տալիս ու ուսումնասիրում են կրպակների եկամուտը, որպեսզի մարդկանց համապատասխան եկամտով աշխատանքով ապահովեն, նոր կրպակը ապամոնտաժեն:
    4. օրինական հիմքորով այլ տարածքներ տեղափոխվելու հնարավորություն էլ կա:

    Իմ ճշտած տեղեկություններով ոչ մի ընտանիքի եկամուտի աղբյուր հանդիսացող կրպակի ձեռք չի տրվել ու չի էլպատրաստվում ձեռք տալ, քանի այլ եկամտի աղբյուր չի տրամադրվել կրպակի տիրոջը: Եթե կան կոնկրետ փաստեր, ասեք:
    էսպես չի մնա

  19. #329
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ուրեմն միքիչ ճշտել եմ էդ կրպակների համար:
    1. ապամոնտաժում են չաշխատող կրպակները: Այսինքն այն կրպակները, որոնք պարզապես կանգնած են ու ոչ մի առևտուր չեն իրականացնում:
    2. կոնկրետ անօրինական կրպակների դեպքում՝ էդ մարդկանց 5 տարի առաջ զգուշացվել ա, որ իրենց կրպակը անօրինական ա ու ենթական ապամոնտաժման:
    3. ամեն դեպքում աշխատող կրպակներին դեռ ձեռք չեն տալիս ու ուսումնասիրում են կրպակների եկամուտը, որպեսզի մարդկանց համապատասխան եկամտով աշխատանքով ապահովեն, նոր կրպակը ապամոնտաժեն:
    4. օրինական հիմքորով այլ տարածքներ տեղափոխվելու հնարավորություն էլ կա:

    Իմ ճշտած տեղեկություններով ոչ մի ընտանիքի եկամուտի աղբյուր հանդիսացող կրպակի ձեռք չի տրվել ու չի էլպատրաստվում ձեռք տալ, քանի այլ եկամտի աղբյուր չի տրամադրվել կրպակի տիրոջը: Եթե կան կոնկրետ փաստեր, ասեք:
    Վազգ ջան, սխալ ես ճշտել:
    Եթե ժամանակ գտնես, արի մեր թաղերը, քեզ էքսկուրսիա տանեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.08.2011)

  21. #330
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում ոնց որ առյուծի կաթ կերած լինեին (ներում-բեկում չկար), բայց հետո հասկացան, որ ձևը տենց չի...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (14.08.2011), Varzor (14.08.2011)

Էջ 22 24-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  2. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  3. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  4. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •