User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Բրյուս Սփրինգսթին (Bruce Springsteen)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բրյուս Սփրինգսթին (Bruce Springsteen)

    Բրյուս Սփրինգսթինի մասին ինձ համար անհասկանալի պատճառներով Հայաստանում շատ քչերը գիտեն, մինչդեռ ողջ աշխարհում նա ամենահայտնի և սիրված ռոք երաժիշտներից մեկն է: Խարիզմատիկ, փոքր ինչ խռպոտ, բայց հրաշալի ձայնով երգիչ է, որի մասին կուզեի, որ նաև Հայաստանում իմանային ու լավ իմանային: Աշխարհին հայտնի է The Boss մականունով: Նրա մասին շատ լավ կարծիքներ են հայտնել հայտնի երաժիշտներ և դերասաններ (Bob Dylan, Sting, Peter Gabriel, Tom Hanks և այլն), և հայտնի քաղաքական գործիչներ (Ռոնալդ Ռեյգան, Բարաք Օբամա, Շվեդիայի թագավորը) և նույնիսկ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: Նա մեծ ազդեցություն ունի այսօրվա ռոք և ֆոլկ երաժշտության վրա: Շատ հայտնի երաժիշտներ իրենց վրա կրում են նրա երգի ազդեցությունը: Դրանց մեջ են Բրայան Ադամսը, Սթինգը, Բոն Ջովին, Թոմ Մորելոն և այլն: Ինքն է համարվում Heartland Rock կոչված ժանրի հիմննադիրներից մեկը: Բազմաթիվ մրցանակներ ունի, մասնավորապես 20 Գրեմի, 1 Օսկար, 2 Ոսկե գլոբուս, Polar Music Prize, իսկ 2009-ին արժանացել է Քենեդիի անվան մրցանակին: Սփրինգսթինը շատ հայտնի է նաև իր համերգներով, որոնցից յուրաքանչյուրը վերածվում է մարաթոնային շոուի, քանի որ կարող է տևել մինչև 4 կամ նույնիսկ ավելի ժամեր: Նրա երաժշտությունը օգտագործվել և շարունակում է օգտագործվել բազմաթիվ ֆիլմերում: Նույնիսկ ինչ-որ ֆիլմերի երաժշտություն հատուկ նրան է պատվիրվել: Օրինակ, Philadelphia ֆիլմի Streets Of Philadelphia երգը, որը համարվում է նրա լավագույն երգերից մեկը և որի համար նա ստացել է 4 Գրեմի, 1 Օսկար և 1 Ոսկե Գլոբուս: Կարծում եմ, որ եթե Հայաստանում էլ ճանաչեն նրան, նա կդառնա նույնքան սիրված և պահանջարկ ունեցող, ինչպես այլ ռոք երաժիշտներ, որովհետև իր յուրօրինակությամբ բոլորովին չի զիջում նրանցից շատերին, իսկ շատ հարցերում նույնիսկ շատ առավելություններ ունի: Խոսքերի փոխարեն ավելի լավ է դնեմ նրա մի քանի երգեր, որոնք իրենց մասին ավելին կասեն, քան իմ գրածը: Հույս ունեմ, որ կհետաքրքրի, որովհետև պատրաստվում եմ ավելի մանրամասն ներկայացնել նրա գործունեությունը:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2011), lampone (19.08.2011), Yellow Raven (16.02.2011), Դարք (16.02.2011), Ֆոտոն (18.02.2011)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Waitin' On A Sunny Day երգը համեմատաբար նոր երգերից է (2002 թ.), բայց հասցրել է դառնալ Սփրինգսթինի ամենասիրված համերգային համարներից մեկը: Սա 2009 թվի կատարումն է Լոնդոնի Hyde Park-ում.



    2. Streets Of Philadelphia երգը 1994 թվականի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ.



    3. Ջոն Սթեյնբեկի ՞Ցասման ողկույզները՞ վեպի հիման վրա գրված "The Ghost Of Tom Joad" երգի 2009 թվականի համերգային տարբերակը Nightwatchman և Rage Against The Machine խմբի կիթառահար և վոկալիստ Թոմ Մորելոյի հետ.

    Վերջին խմբագրող՝ Tar: 16.02.2011, 21:41:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lampone (19.08.2011), Ֆոտոն (18.02.2011)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2 տարի առաջ Ֆրանսիայում Սպրինգստինի "Human Touch" ալբոմն եմ առել: Էնքան ձանձրալի ա, էնքան ձանձրալի ա որ ժամանակս ափսոսում եմ ուրիշ բան փորձելու համար: Չնայած մյուս կողմից էլ խիստ կասկածներ ունեմ, որ հենց էդ մի ալբոմն ա տենց, 92 թիվ ա ինչ էլ չլինի, դասականների դեգրադացման շրջան շատ հաճախ: Tar, ըստ քեզ՝ իրա ամենալավ ալբոմը ո՞րն ա:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Human Touch-ը Սփրինգսթինի ամենաանհաջող ալբոմն է: Ոչ թե, որ դրա մեջ լավ երգեր չկան, այլ որ իսկապես երգերը շատ միօրինակ են ու ձանձրալի: Էդ ալբոմը գրվել է այն ժամանակ, երբ ինքը ցրել էր իր հիմնական խումբը ու աշխատում էր պակաս հայտնի երաժիշտների հետ: Որպես ալբոմ ես լավագույնները համարում եմ Darkness On The Edge Of Town-ը կամ The Rising-ը, չնայած առանձին վերցրած շատ ավելի լավ երգեր ունի ուրիշ ալբոմներում (Nebraska, The River, Stolen Car, Radio Nowhere և այլն):

  7. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tar-ի խոսքերից Նայել գրառումը
    Human Touch-ը Սփրինգսթինի ամենաանհաջող ալբոմն է: Ոչ թե, որ դրա մեջ լավ երգեր չկան, այլ որ իսկապես երգերը շատ միօրինակ են ու ձանձրալի: Էդ ալբոմը գրվել է այն ժամանակ, երբ ինքը ցրել էր իր հիմնական խումբը ու աշխատում էր պակաս հայտնի երաժիշտների հետ: Որպես ալբոմ ես լավագույնները համարում եմ Darkness On The Edge Of Town-ը կամ The Rising-ը, չնայած առանձին վերցրած շատ ավելի լավ երգեր ունի ուրիշ ալբոմներում (Nebraska, The River, Stolen Car, Radio Nowhere և այլն):
    Պարզ ա: Ես էդպես էլ կասկածում էի, որովհետև իր նման անուն հանած երաժիշտը դժվար թե դրան հասներ Human Touch-ի պես ալբոմներով: Ասածդ առաջին երկու ալբոմը կլսեմ, որից հետո էլի կարծիք կգրեմ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտես ինչու՝ ես Բրյուս Սփրինգսթինին միշտ շփոթել եմ Բիլլի Իդոլի հետ: Հետո հիշեցի, որ Sweet Sexteen-ը, ամեն դեպքում, Բիլլի Իդոլն ա երգում, իսկ Streets of Philadelphia-ն՝ Սփրինգսթինը, ու որոշեցի, որ ես վերջինիս չեմ սիրում : Ինչը չի նշանակում, որ առաջինի համար ուշքս գնում ա :
    DIXI
    carpe noctem

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •