User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնացածը՝ հետո)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (15.02.2011), Leo Negri (15.02.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի, լավն էր: Ստեղծագործությունն էլ, թարգմանությունն էլ: Մի հարց միայն: Առաջին մասի փոքրիկ հատվածում չափից ավելի հաճախ է օգտագործվում թագավոր, թագավորություն.... , որն ըստ իս պակաս բարեհունչ է դարձնում ստեղծագործությունը: Կուզենակի իմանալ, բնագրում է այդպես, թե թարգմանության արդյունքում է այսպես ստացվել: Ընդհանրապես, գրականության մեջ ինչպես է ընդունվում նույն բառի հաճախ կրկնությունը փոքրիկ հատվածներում: Վերջերս կարդում էի Ռոմեն Ռոլան և հատկապես այն բանից էի հիացած, որ մնալով պերճախոս, ոչ մի բառ երկրորդ անգամ չէր կրկնվում: Նկատի ունեմ նույն մտքի մեջ կամ փոքր հատվածում:

  4. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, լավն էր: Ստեղծագործությունն էլ, թարգմանությունն էլ: Մի հարց միայն: Առաջին մասի փոքրիկ հատվածում չափից ավելի հաճախ է օգտագործվում թագավոր, թագավորություն.... , որն ըստ իս պակաս բարեհունչ է դարձնում ստեղծագործությունը:
    Ճիշտ ա!! Ինձ թվում է` պատմվածքի հերոսների, մանավանդ՝ թագավորի, առաջին խորհրդականի, երկրորդ խորհրդականի և երրորդ խորհրդականի անալիտիկ մտածելակերպի, խիստ տրամաբանական, հասարակ մահկանացուներիս համար դժվարընկալելի, բարդ, բայց և օբյեկտիվ իրականությունից բխող և գիտականորեն բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորված եզրահանգումների հետ ավելի քան համահունչ կլիներ շեքսպիրյան ճոխ և փթիթ բառապաշարը!!!

    Հ.գ. Ինձ նաև թվում է, որ արժի 2-րդ մասն էլ կարդալ: Էնտեղ ամբողջական նախադասություններ են կրկնվում իրար հետևից: Մեկը կա՝ նույնիսկ 3 անգամ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (18.12.2012)

  6. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը

    Երկրորդ մասի կրկնություններն ինձ անբարեհունչ չեն թվում:
    Կարծում եմ խորհրդականների խոսակցությունները հարմար են ստեղծագործությանը: Հեքիաթ է ի վերջո:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (18.12.2012)

  8. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ մասի կրկնություններն ինձ անբարեհունչ չեն թվում:
    Կարծում եմ խորհրդականների խոսակցությունները հարմար են ստեղծագործությանը: Հեքիաթ է ի վերջո:
    Բա ինչի՞ էդ նույն տրամաբանությունը չի տարածվում առաջին մասի վրա:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  9. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ինչի՞ էդ նույն տրամաբանությունը չի տարածվում առաջին մասի վրա:
    Եթե կրկնությունը գալիս է ստեղծագործության էությունից և բնույթից, ինչպես նաև հեղինակի մտահաղացումից, որը նա ցանկանում է ընթերցողին հասցնել կրկնության, ասել է թե շեշտադրման միջոցով, ապա այն անբարեհունչ չէ, ավելին, կարող է իր մեջ ոչ քիչ չափով հմայք և միտք պարունակել: Իսկ երբ հեղինակը չի կարողանում ինչպես հարկն է շարադրել միտքը և անընդհատ կրկնում է մի բառը, որը չի կարող փոխարինել մեկ ուրիշով կամ վատ է ձևակերպել միտքը և այդ պատճառով ստիպված է անընդհատ կրկնել նույն բառը, այստեղ խոսք է գնում վարպետության պակասի մասին:
    Ռոջեր Ժելյազնին վարպետ գրող է և խոսելով կրկնությունների մասին չեմ մատնանշում դրանք որպես տհաճորեն դուրս ցցված տեղեր: Խոսքը փոքրիկ դիտողության մասին է, որին, կարծում եմ, թարգմանիչը բավարար բացատրություն կտա:

  10. #7
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր
    When life gives you lemons, make lemonade

  11. #8
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կրկնությունը գալիս է ստեղծագործության էությունից և բնույթից, ինչպես նաև հեղինակի մտահաղացումից, որը նա ցանկանում է ընթերցողին հասցնել կրկնության, ասել է թե շեշտադրման միջոցով, ապա այն անբարեհունչ չէ, ավելին, կարող է իր մեջ ոչ քիչ չափով հմայք և միտք պարունակել: Իսկ երբ հեղինակը չի կարողանում ինչպես հարկն է շարադրել միտքը և անընդհատ կրկնում է մի բառը, որը չի կարող փոխարինել մեկ ուրիշով կամ վատ է ձևակերպել միտքը և այդ պատճառով ստիպված է անընդհատ կրկնել նույն բառը, այստեղ խոսք է գնում վարպետության պակասի մասին:
    Ռոջեր Ժելյազնին վարպետ գրող է և խոսելով կրկնությունների մասին չեմ մատնանշում դրանք որպես տհաճորեն դուրս ցցված տեղեր: Խոսքը փոքրիկ դիտողության մասին է, որին, կարծում եմ, թարգմանիչը բավարար բացատրություն կտա:
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին մասի փոքրիկ հատվածում չափից ավելի հաճախ է օգտագործվում թագավոր, թագավորություն.... , որն ըստ իս պակաս բարեհունչ է դարձնում ստեղծագործությունը:
    Հա, կասկած անգամ չկա, որ «թագավորություն» բառը կրկնվում է բառապաշարի սղության պատճառով: Պետք է նկատել նաև, որ սարսափելի վատ ձևակերպված նախադասություն է.

    Շատ-շատ վաղուց մի թագավոր էր ապրում, որը թագավորում էր մի շատ փոքր թագավորությունում:
    Հենց առաջին նախադասությամբ մարդը տրամադրում ա ստեղծագործության ընդհանուր ոճին: Հաստատ գտել ես Ժելյազնիին ընդամենը փոքրիկ դիտողություն անելու տեղ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (18.12.2012)

  13. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, կասկած անգամ չկա, որ «թագավորություն» բառը կրկնվում է բառապաշարի սղության պատճառով: Պետք է նկատել նաև, որ սարսափելի վատ ձևակերպված նախադասություն է.
    Կարելի է ընդամենը թագավորել բառը փոխել իշխելով, եթե բնագիրը թույլ է տալիս:
    Շատ-շատ վաղուց մի թագավոր էր ապրում, որն իշխում էր մի շատ փոքր թագավորությունում:

  14. #10
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է ընդամենը թագավորել բառը փոխել իշխելով, եթե բնագիրը թույլ է տալիս:
    Վայ, բայց ինչի՞ է: O_O Շատ համով ա ու տեղին ա հենց «թագավորել» բառը: Լինում ա մի թագավոր: Թագավորները սովորաբար ի՞նչ են անում: Թագավորում են: Որտե՞ղ են թագավորում: Իրենց թագավորությունում: Ինչու՞ պետք ա փոխարինել ինչ-որ ուրիշ բառով, եթե թագավորն անում ա էն, ինչ պետք ա անի՝ թագավորում ա իր թագավորությունում: Թող իշխանները գնան իշխեն իրենց իշխանություններում:

    Էս նույն հասարակ տրամաբանությունը պատմվածքի ողջ կմախքն ա՝ հա՛մ սյուժեի, հա՛մ լեզվի առումով:

    «Մենք պարզապես պետք է դրանք ձեռք բերենք»,- ասաց երկրորդը:
    «Քանի որ արքան այդպես է ցանկանում»,- ասաց երրորդը:
    «Ինչպե՞ս»,- հարցրեց չորրորդը:
    «Մենք կարող էինք, դե, բերելել դրանք»,- ասաց առաջինը:
    «Այո, բերել դրանք»,- ասաց երկրորդը:
    «Բերել դրանք, այո»,- ասաց երրորդը:
    «Որտեղի՞ց»,- հարցրեց չորրորդը:
    «Դե, մենք կարող էինք բերել դրանք այնտեղից... հմմ»:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (20.02.2011), Leo Negri (20.02.2011), Yellow Raven (20.02.2011)

  16. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, բայց ինչի՞ է: O_O Շատ համով ա ու տեղին ա հենց «թագավորել» բառը: Լինում ա մի թագավոր: Թագավորները սովորաբար ի՞նչ են անում: Թագավորում են: Որտե՞ղ են թագավորում: Իրենց թագավորությունում: Ինչու՞ պետք ա փոխարինել ինչ-որ ուրիշ բառով, եթե թագավորն անում ա էն, ինչ պետք ա անի՝ թագավորում ա իր թագավորությունում: Թող իշխանները գնան իշխեն իրենց իշխանություններում:
    Ես բնագրին ծանոթ չեմ, չեմ կարող պնդել, բայց թագավորները սովորաբար իշխում են, տիրում են, թագավորում են, սրանք հոմանիշներ են:
    Ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը:
    Հաջորդ օրինակդ իմ ասածի հետ ոչ մի տրամաբանական կապ չուներ, որովհետև ես պարզապես հոմանիշի ճիշտ ընտրության մասին էի խոսում, ու հատուկ նշել էի «եթե բնագիրը թույլ է տալիս», ինչից, Վելվետ ջան, կարելի էր ենթադրել, որ բնագրին ծանոթ չեմ և դա այն դեպքի համար եմ ասում, եթե «թագավորել» բառի ընտրությունը տվյալ դեպքում ոճական նշանակություն չունի:

    Իշխանների իշխելու մասին օրինակդ էլ տեղին չէ, որովհետև թագավորելը իշխելու մասնավոր դեպք է, իսկ իշխելը ընդհանուր կիրառություն ունի՝ ներառելով թագավորելը:

    Ռայադերին շնորհակալություն եմ հայտնում նորանոր թարգմանությունների համար. բնականաբար ոճական մանր-մունր, բայց ահագին շատ անհարթություններ կային, ինչը բացատրվում է իր ռուսական կրթությամբ, մի թեթև խմբագրման կարիք ունի, դա լրիվ նորմալ է, ու բնավ թերություն չէ, նույնիսկ հայկական կրթություն ունեցող թարգմանիչների ու գրողների գործերն են խմբագրման կարիք ունենում: Էլ չեմ ուզում ասել, որ կաևորը ոճի ընկալում կա և այլն, որովհետև թարգմանիչը կարծեմ համետներից չէ ու խրախուսական խոսքերի կարիք առանձնապես չի զգում:

  17. #12
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բնագրին ծանոթ չեմ, չեմ կարող պնդել, բայց թագավորները սովորաբար իշխում են, տիրում են, թագավորում են, սրանք հոմանիշներ են:

    Հաջորդ օրինակդ իմ ասածի հետ ոչ մի տրամաբանական կապ չուներ, որովհետև ես պարզապես հոմանիշի ճիշտ ընտրության մասին էի խոսում, ու հատուկ նշել էի «եթե բնագիրը թույլ է տալիս», ինչից, Վելվետ ջան, կարելի էր ենթադրել, որ բնագրին ծանոթ չեմ և դա այն դեպքի համար եմ ասում, եթե «թագավորել» բառի ընտրությունը տվյալ դեպքում ոճական նշանակություն չունի:

    Իշխանների իշխելու մասին օրինակդ էլ տեղին չէ, որովհետև թագավորելը իշխելու մասնավոր դեպք է, իսկ իշխելը ընդհանուր կիրառություն ունի՝ ներառելով թագավորելը:

    Ռայադերին շնորհակալություն եմ հայտնում նորանոր թարգմանությունների համար. բնականաբար ոճական մանր-մունր, բայց ահագին շատ անհարթություններ կային, ինչը բացատրվում է իր ռուսական կրթությամբ, մի թեթև խմբագրման կարիք ունի, դա լրիվ նորմալ է, ու բնավ թերություն չէ, նույնիսկ հայկական կրթություն ունեցող թարգմանիչների ու գրողների գործերն են խմբագրման կարիք ունենում: Էլ չեմ ուզում ասել, որ կաևորը ոճի ընկալում կա և այլն, որովհետև թարգմանիչը կարծեմ համետներից չէ ու խրախուսական խոսքերի կարիք առանձնապես չի զգում:
    Ինձ մոտ խիստ կասկածներ առաջացան, որ ինձ կամ չեք հասկանում կամ չեք ուզում հասկանալ:

    Էս էլ քեզ բնագիր: Դժվար չի գուգլելը.

    ONCE UPON A TIME there was a king who was king of a very
    small country. Indeed, his kingdom was so small that most
    people were not even aware it existed.

    The king thought that it was a fairly large kingdom,
    though, as kingdoms went. This was because there were many
    mountains around the place, mountains which were difficult to
    climb. Because of these mountains, travelers would just go on
    around the kingdom, rather than go through it. And very few
    people ever left the kingdom, to come back and tell of other
    lands. People were pretty much afraid to do that.
    Հեղինակը խրախուսման կարիք չի զգում (ոչ էլ առանձնապես խրախուսվել ա նախորդ գրառումներում՝ ճիշտն ասած), բայց երևում ա՝ մյուսներն իրենց պրոֆեսիոնալիզմով փայլելու առիթն այնուամենայնիվ բաց չեն թողնում: Բայց դե լրիվ հակառակն ա ստացվում:

    Բառերը չկրկնելու դիտողությունը անում էր իմ 2-րդ դասարանի հայոց լեզվի դասատուն՝ «Իմ մայրիկը» շարադրությունը գրելիս:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 20.02.2011, 00:50:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (20.02.2011), Leo Negri (20.02.2011)

  19. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վելվետ Բրայդին

    Գուցե առաջին նախադասությունը կարելի էր ավելի լավ ձևակերպել, սակայն ընդհանուր առմամբ համաձայն չեմ քեզ հետ: Պետք է կրկնեմ, որ պալատականների երկխոսությունները վատ չեն և գալիս են ստեղծագործության բնույթից:

  20. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, խնդրում եմ կարդալ բնօրինակը, էլի: Բառապաշարն ու շարադրանքն առավելագույնս պարզեցրել եմ, որովհետև Ժելյազնին էլ այդպես է գրել, ու առավելագույնս ձգտել եմ խուսափել ինձ սուր զզվանք ներշնչող թումանյանահեքիաթային ու իսահակյանահեքիաթային ոճերից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (20.02.2011), Leo Negri (20.02.2011), Malxas (20.02.2011)

  22. #15
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացածը՝ հետո)))
    դաժան էր, գոնե հղում տուր, բնօրինակը կարդամ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու այստեղ
    Հեղինակ՝ Hda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3416
    Վերջինը: 08.06.2023, 23:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 28.06.2013, 18:17
  3. Արձակ. Ո՞վ կա այստեղ
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 09.04.2013, 05:28
  4. Ես ապրում եմ ինտերնետում...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 13.09.2010, 18:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •