User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հայոց Միջագետքի թագավորություն: Եդեսիայի մոռացված տիրակալը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց Միջագետքի թագավորություն: Եդեսիայի մոռացված տիրակալը...

    Պատմագիտության մեջ տարօրինակ է դասավորվել Հայոց Միջագետքի թագավորության ճակատագիրը: Շատ հաճախ Հայոց Միջագետք նահանգն ընդգրկող այս թագավորությունը չի համարվել և չի համարվում հայկական, իսկ այս ժամանակաշրջանի նրա ամենատաղանդավոր արքա Աբգար V Մեծը (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) սովետահայ պատմագիտության կողմից հայ չհամարված, անարդարացիորեն մոռացված, չընդունված, ժխտված և հայոց պատմության մեջ լիովին անհիմ իր արժանի տեղից զրկված արքաներից մեկն է: Ընդ որում այս ժխտողական մոտեցումը իրականացվել է հիմնականում հասկանալի կրոնա-քաղաքական մոտիվներով, այն ենթատեքստով, որ, ժխտելով նրա գոյությունը կամ վերջինիս մասին եղած բոլոր հիմնական տեղեկությունները հայտարարելով “հնարովի ու վիպական”, ժխտվի նաև այդ կապակցությամբ հիշատակվող Հիսուս Քրիստոսի մասին հիշատակությունը և վերջինիս հետ կայացած Աբգար V Մեծի ունեցած նամակագրության փաստը: Վերջին փաստը գուցե և իրոք չի եղել, սակայն ոչ մի հիմք չկա միայն այդ հանգամանքը հիմք ընդունելով ժխտել մնացած փաստերը:
    Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ նույնիսկ իր անաչառության մեջ երբեմն ծայրահեղությունների հասնող Մովսես Խորենացին (Գիրք 2, գլուխ 24) այս դեպքում լիովին վստահ, առանց կասկածի որևէ ստվերի և մեծ սիրով է պատմում Աբգար V Մեծի, որպես հայոց արքայի մասին` նույնիսկ չնչին ակնարկ իսկ չանելով վերջինիս հայ չլինելու վերաբերյալ: Իր հերթին.
    1. Հայոց Միջագետքի թագավորությունը գտնվում էր Հայաստանի հիմնական նահանգներից մեկում` Հայոց Միջագետքում,
    2. վերջինիս բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին,
    3. Աբգար IV Սևը (մ.թ.ա. 26-23) Տիգրան II Մեծի թոռ Արտաշես II-ի (մ.թ.ա. 31-20) որդին էր (այս մասին մանրամասն` ստորև),
    4. Աբգար V Մեծի (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) մասին հիմնական տեղեկություններում վերջինս հանդես է գալիս ոչ միայն որպես տիպիկ հայ, այլև` որպես Հայոց Միջագետքի և Մեծ Հայքի արքա,
    5. թագավորության արքաների և արքայազնների մեծամասնությունը կրում է զուտ հայերին բնորոշ անուններ ու մականուններ, իսկ մնացած մասը` պարթևներից հայերին անցած անուններ (Սանատրուկ, Պակուրի, Բակուր, Պարթանասպատ և այլն): Այսպես, զուտ հայկական են հետևյալ անուններն ու մականունները.
    ա) Աբգար. տիպիկ հայկական անուն, որը բառացիորեն նշանակում է “ավագ այր” (Մովսես Խորենացի, գիրք 2, գլուխ 26): Տեղական արքաների ամենատարածված անունն էր, որը երբեմն հանդես էր գալիս որպես հիմնական, իսկ երբեմն էլ` որպես միայն արքայատոհմին բնորոշ անուն, որը հերթական արքան կրում էր իր հիմնական անվան հետ միաժամանակ (ինչպես օրինակ “Արշակ” անունը Պարթևական թագավորության արքաների պարագայում):
    բ) Արա. տիպիկ հայկական անուն, որը կրել է թագավորության հիմնադիր Արան (մ.թ.ա. 160 - մոտ 127): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է “Օրհոյ” կամ “Օրա” տեսքով, ինչը ճիշտ չէ:
    գ) Արման. տիպիկ հայկական անուն, որը կրել են իշխող արքայատոհմի բազում ներկայացուցիչներ: Այն ուղղակիորեն նշանակում է “հայ մարդ”` կազմված լինելով հայերին և հայերենին անչափ բնորոշ “Ար” (հայ) և արիական ժամանակաշրջանի հայերենին բնորոշ ու այդ ժամանակներից էլ հայերենում պահպանված “մեն” (մարդ) բառերից (վերջինս անաղարտ տեսքով պահպանվել է հայերենի հետ ընդհանուր արիական արմատներ ունեցող անգլերենում “man/men” տեսքով): Ըստ Խորենացու, սակայն, տեղական բարբառով անունը վերափոխվել է և սկսել է հնչել պարզապես “Ման” տեսքով (գիրք 2, գլուխ 24):
    դ) Բաղդասար. տիպիկ հայկական անուն, որը կրել է Բաղդասարը (մ.թ.ա. մոտ 120-115): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է “Բարադասար” տեսքով, ինչը ճիշտ չէ:
    ե) Վահե. տիպիկ հայկական անուն, որը կրել է Վահեն (162-164): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է “Վահի” տեսքով, ինչը կրկին ճիշտ չէ:
    զ) Արիարմեն. տիպիկ հայկական մականուն, որը բառացիորեն նշանակում է “քաջ հայ”: Այս մականունը կրել է Աբգար II-ը (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53) և նա արժանի է եղել դրան, քանզի նրա, որպես բացառիկ հատկանիշներով օժտված մարդու մասին, մեծ գովեստով է խոսում նույնիսկ խիստ բացասաբար տրամադրված Պլուտարքոսը (“Կրասոս”, մաս 21, 22):
    է) Հայզուտ. տիպիկ հայկական մականուն, որը կազմված է “Հայ” և “զուտ” (վերջինս ունի նվազեցնող, փոքրությունը ընդգծող իմաստ) բառերից: Այս մականունը կրել են Աբգար VII-ը (110-116) և Արման VII-ը (121-138):
    ը) Երվանդ. տիպիկ հայկական անուն, որը կրել է Աբգար VII Հայզուտի որդին` արքայազն Երվանդը:
    Հետաքրքիր է, որ օտարազգի մասնագետներն ավելի ակտիվ և որոշակիորեն են խոսում այս թագավորության հայկական էության մասին, թեև բնականաբար արտահայտվում են ոչ լրիվ, քանի որ մի կողմից լիովին ծանոթ չեն հայկական աղբյուրներին, իսկ մյուս կողմից էլ` գտնվում են հռոմեական աղբյուրների հայտնած տեղեկությունների ազդեցության տակ: Այսպես. ըստ եգիպտացի պատմաբան Ֆաուդ Հասան Հաֆիզի “Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը” աշխատության (ըստ Ն. Հովհաննիսյան “Արաբական երկրների պատմությունը”, Երևան 2003, էջ 72-73). “Մ.թ.ա. 136 - մ.թ. 216 թվականներին գոյություն է ունեցել Ուրֆայի (Եդեսիայի – Մ.Հ.) հայ-արաբական էմիրությունը”:
    Այսպիսով, հաշվի առնելով բերված փաստերի ամբողջությունը և դրանց վերլուծությունը, ակնհայտ է, որ մենք գործ ունենք Հայաստանի տարածքում գտնվող, հայ հպատակներ ունեցող և հայ արքաների կողմից կառավառվող մի թագավորության հետ և ուղղակի ոչ մի հիմք չկա վերջինիս “ոչ հայականության” մասին խոսելու համար:
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.02.2011, 12:03:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (15.02.2011), Moonwalker (15.02.2011), Ժունդիայի (15.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մատանիների տիրակալը-Երկու ամրոց (քննարկում)
    Հեղինակ՝ -Armstral-, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.02.2015, 18:18
  2. Արձակ. Մոռացված օրագիր
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.10.2011, 18:49
  3. Ցավի Տիրակալը / The Hurt Locker
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.04.2010, 10:24
  4. Մոռացված ՀեռուստաԹատրոնը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 22.01.2008, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •