User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Մատաղը...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մատաղը...

    Առավոտյան քաղաքից թոռն էր գալու:
    Գառնիկ ամին առավոտից ամեն պատրաստություն տեսել ու հիմա դադրած նստել էր թոնրի մոտ, ծխախոտը փաթաթել ու հիշողությունների գիրկն էր ընկել:
    Հիշեց թե առաջին անգամ ոնց գյուղ բերեց Գառնիկին: Երեք տարեկան էր, զարմացած կողքերն էր նայում ու խարտյաշ մազերն աչքերի վրայից հեռացնելով հապշտապ հարցեր էր տալիս
    - Պապի, իսկ էն ո՞վ է կտոր-կտոր ներկել դաշտերը
    - Պապի, արևն էն սարի հետև՞ն է ապրում:
    - Պապի՛....
    - Պապի՜....
    Հետո հիշեց, թե Գառնիկը ոնց զարմացավ երբ առաջին անգամ տեսավ դաշտերից թռչող ագռավների երամը:
    - Պապի էէէէէ՜ն ովքե՞ր են...
    - Որո՞նք, ձագ ջան,
    - Էէէէ՜ն, որ թռան....
    - Հաաաաա՜, ագռավներ են ձագ ջան....
    Քիչ անց Գառնիկը մոռացավ ագռավների անունը ու հարցրեց.
    - Պապի ո՞ւր գնացին
    - Ովքե՞ր, ձագ ջան,
    - Էէէէէ՜ն ովքերը ո՞ւր գնացին....
    Հետո հիշեց առաջին անգամ Գառնիկի կով տեսնելը
    - Պապի էս ո՞վ ա
    - Կո՛վը, ձագ ջան,
    - Կո՞վն ա.... Ինչ էլ մեծ առյո՜ւծ ա....
    Էդպես մեկ-առ մեկ հիշեց, ծիծաղեց ու երջանկացավ....
    "Տեսնես կճանաչի՞ ինձ",- անցավ մտքով ու Ազնիվին ձեն տվեց.
    -Ազնիվ, տեսնես լակոտը ճանաչելո՞ւ է մեզ...
    - Ի՞նչ իմանամ, այ Գառնիկ, կգա կտեսնենք էլի....

    Ու Գառնիկն էլի մտքերի մեջ ընկավ: Հիշեց, թե ոնց իմացավ էրեխի ծնունդը, վազքով տուն եկավ ու սկսեց ծիծաղել ու լալ: Ազնիվն իր դեմքին է նայում հարցական հայացքով, ինքը համ լալիս է, համ ծիծաղում ու չի կարողանում խոսել.... Մոտեցավ պահարանին, վերցրեց գինու կուլան, առանց բերնից կտրելու ամբողջը խմեց ու շուռ գալով գոռաց.
    - Ազնի՜վ, երդիս նոր սյուն ավելացավ....Գառնիկ ենք ունեցել....
    Ապա գինու կուլան վերցրեց, մտավ գինետուն, լցրեց, թարեքից խունկ վերցրեց ու գնաց: Գնաց խունկ վառեց չորս նվիրական գերեզմաններին` հորն ու տացուին աչքալույս տվեց.
    - Աչքներդ լույս լինի, մե՜ծ պապեր, ծոռ եք ունեցել....
    Մինչ հետ կդառնար, գյուղ արդեն խլվլոց էր ընկել, տղամարդիկ մի-մի շիշ առած դեպի իրենց տուն էին բարձրանում:
    Հասավ տուն գոմից դուրս բերեց իր աստղով ցլին ու գետին տապալեց:
    - Տեր աստված, գոհությունս ընդունիր, ձեռքդ թոռանս գլխին պահե, ես իր տեղը ամեն զրկանք կրել եմ, թե բան ունիս տալու ինձ տուր քառապատիկ... , - ու լիքը աչքերով համբուրեց ցուլի ճակատի սպիտակ խալը,- Ջեյրան ջան, ախպեր ջան, Գառնիկիս համար մատաղ կենեմ քեզի....
    Մի տարի է թոռանը չի տեսել: Ու չի համբերում արդեն: ձեռքը ճար լիներ, արևին կքաշեր-դուրս կհաներ:

    * * *
    Լույսը դեռ չբացված Գառնիկը զարթնեց,Ազնիվին ձենեց, որ գոմ գնա, ինքնէ լսկսեց անհանգիստ ետ ու առաջ անել տանը: Հետո հոգնեց սպասելուց թինկը տվեց թախտին ու չգիտես ոնց աչքերը կուլ գանցին.... Զարթնեց էն պահին, որ բակում մեքենայի ձեն լսեց, վեր թռավ, առանց հենակները վերցնելու ու պատը բռնած մի ոտքով վազեց դեպի դուռը: Ազնիվը հետևից հենակները հասցրեց: Դուրս թռավ ուի տեսավ թոռանը: Չոքեց ու լայն բացելով ձեռքերը թոռանը գիրկն առավ: համբուրեց այտերը, ապա քիթը մտցրեց վզի տակն ու քարացավ երանության մեջ: Ապա բաց թողեց երեխին, բարևեց հարսին, Աղասիմին գիրկ առավ ու.
    - Աղասիմ ջան չկրցա՞ր քիչմ շուտ գայիր
    - Այ պապ, դե լույսը չբացված դուրս ենք եկել,- նեղացավ տղան:
    - Լա՛վ, լա՛վ, կներես,- ապա կատակով ապտակելով ավելացրեց,- այ մի օր որ թոռանդ սպասելուց կլինես, ես վերևից կնայեմ քեզ ու կխնդամ վրադ....
    Ապա թոռանը կանգնեցրեց շեմին, ոտքերի տակ սպիտակ ուլը մորթեց, արյունով խաչ արեց ճակատին ու շշնջաց.
    - Աստված պահի իմ ձագուկին:
    Ուզեցավ գրկի թռանն ու անցկացնի ներս, թոռը ետ-ետ գնաց.
    - Ես քեզ էլ չեմ սիրում....դու էլ իմ պապին չես..... ինչի՞ մորթեցիր գառնուկին, -ու սկսեց հունգուր-հոնգուր լալ:
    Գառնիկն անզորությունից գլուխը կախեց, կյանքում երևի առաջին անգամ: Ձեռքը սրտին դրեց որ բան ասի, չկարողացավ:
    Մի շաբաթ մնաց թոռը, բայց էդպես էլ իրեն մոտիկ չեկավ:
    Ու բաժանվեցին նեղացած:


    * * *
    Ուղիղ տասը տարի չստեսան իրար պապ ու թոռ, ու երբ հանդիպեցին, ամուր գրկել էին իրար ու բաց չէին թողնում: Շատ բան էր փոխվել նրանց կյանքում:
    Նույնը օրը իրար թև ընկած պապ ու թոռ գնացին շուկա, յոթ աղավնի առան ու բաց թողեցին նրանց եկեղեցու բակում: Աղավնիների ազատ ճախրանքը միացրեց նրանց նորից:
    Գառնիկը հասկացել էր, որ իր զավակի համար ուրիշի զավակին մորթել չի կարելի....
    Հասկացել էր թոռան զուլալ արցունքների ու տասը տարի մեղքի զգացումով ապրելու գնով....
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.02.2011, 10:29:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2011), aragats (16.02.2011), CactuSoul (15.02.2011), Chilly (15.02.2011), E-la Via (15.02.2011), einnA (15.02.2011), Farfalla (15.02.2011), Gayl (15.02.2011), lili-4 (16.02.2011), Lusinamara (15.02.2011), Mark Pauler (15.02.2011), Morg (15.02.2011), murmushka (15.02.2011), Nare-M (15.02.2011), Ohanyan (28.02.2011), RADIOmanyachka (16.02.2011), Shah (15.02.2011), Smokie (15.02.2011), Tig (15.02.2011), Yeghoyan (15.02.2011), Անտիգոնե (15.02.2011), Արևածագ (15.02.2011), Թամարա (15.02.2011), Ինչուիկ (15.02.2011), Նաիրուհի (15.02.2011), Նարե91 (14.08.2013), Շինարար (15.02.2011), Ջուզեպե Բալզամո (15.02.2011), Ռուֆուս (15.02.2011)

  3. #2
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան շատ ջերմ հուշեր ունեմ, ամառները տատիկի ու պապաիկի մոտ անց կացնելու երեխա տարիքիցս: Երևի դրա համար էսքան շատ ջերմություն զգացի պատմվացքիցդ:
    Սիրված թոռները, չափից շատ ուշադրությունից մի քիչ նեղվում են փոքր տարիքում: Բայց հետո միայն ջերմություն ա մնում:
    Պատմվածքդ էնքան պատկերավոր էր, որ ինձ տարավ հեռու, ՜հեռավոր անցյալ...
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.02.2011), E-la Via (15.02.2011), Lusinamara (15.02.2011), Morg (15.02.2011), My World My Space (15.02.2011), Shah (15.02.2011), Smokie (15.02.2011), Tig (15.02.2011), Արևածագ (15.02.2011), Ինչուիկ (15.02.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր Հով
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.02.2011), My World My Space (15.02.2011), Արևածագ (15.02.2011)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (15.02.2011)

  9. #5
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (15.02.2011)

  11. #6
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շատ լավն էր, ապրես: Հաճույքով կարդացի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (15.02.2011)

  13. #7
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստիպում է մտածել գեղեցիկ բաների մասին
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (16.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •