User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.Պոետ թագավորը

    Արտավազդ թագավորի սիրտն, անկասկած, հավերժ կապված էր Արտաշատին: Արտաշատում էր ծնվել ու մեծացել, ուսում առել ու դաստիարակություն ստացել, ստեղծագործել ու ներկայացումներ բեմադրել: Օրհասական պահին նաև անձնազոհ պաշտպանել էր իր մայրաքաղաքը թշնամի պարթևներից և մինչ Տիգրան թագավորը օգնական զորք կբերեր, համաքաղաքացիների հետ կիսել էր բոլոր դժվարություններն ու զրկանքները: Բայց երբ հայոց թագավորն Անտիոքի դարպասներից ներս մտավ, նրա սիրտը հուզմունքից թրթռաց: Արտաշատը Հայաստանի սիրտն էր, սակայն Անտիոքը նրա փառքի գագաթնակետն էր ու պանծալի օրերի լուռ վկան:

    Պատանի տարիներին Արտավազդը հաճախ էր եղել Անտիոքում: Նա հաճելի հիշողություններ ուներ` կապված Սելևկյան թագավորների մայրաքաղաքի հետ և երբ այնտեղ ժամանեց իր վեց հազարանոց անձնական թիկնազորով, առաջին տպավորությունն այն էր, որ ոչին չի փոխվել տասնյոթ տարվա բացակայության ընթացքում: Նույնն էին թրծված աղյուսով շինված քաղաքային պարիսպները, հունական ու սիրիական աստվածների պատկերներով երկաթակուռ դարպասները, քաղաքի աղմկոտ ու խայտաբղետ շուկան, նույքան խայտաբղետ ու աղմկոտ բնակիչները, թատրոնն ու օլիմպիական մարզադաշտը: Նույնն էր մնացել և Դափնեի թագավորական պալատը:
    Ով կարող էր ասել` ինչ զգացմունքներով համակվեց Արտավազդ թագավորը, երբ մտնելով արքայական պալատ` իր վեհապանծ հոր փոխարեն Կրասոսի հակակրելի դեմքը տեսավ: Արդյո±ք միանգամից ատեց զորեղ հռոմեացուն կամ գուցե բնակա±ն համարեց Կրասոսի ներկայությունը, ում հայրենակիցները զենքով ու դիվանագիտությամբ վաստակել էին Անտիոքը նստավայր ունենալու իրավունքը:

    Հապա Կրասո±սը: Մտածե±ց արդյոք Հռոմի կուսակալը, որ իր հյուրը կարող է այնպիսի զգացում ունենալ, որպիսին ունենում է մարդ, երբ որոշակի ընդմիջումից հետո իր տուն է մտնում և ուրիշին տեսնում այնտեղ տնօրինություն անելիս: Ամեն դեպքում, և° Կրասաոսը, և° Արտավազդը արտաքուստ հանգիստ ու անմատչելի մնացին շրջապատի և մեկմեկու համար. իրենցից ու աստվածներից զատ ոչ ոք չիմացավ նրանց իսկական մտքերը: Հանդիպումը երկուսի համար էլ շատ կարևոր էր: Արտավազդի համար, որովհետև եթե սթափ ու ճկուն չլինվեր, զգալիորեն կտուժեր: Կրասոսի համար, որովհետև Հայաստանը նրա ամենագլխավոր դաշնակիցն էր և իր հզոր հեծելազորով լրացնում էր հետևակ լեգեոններ ունեցող հռոմեական զորքը: Եվ ամենագլխավորը` եթե Արտավազդը բարենպաստ առաջարկներ չստանար, կարող էր պարթևների կողմն անցնել ու նժարը նրանց կողմը թեքել:

    Արտավազդին տեսնելով` Կրասոսն անչափ ուրախացավ, կամ, համենայնդեպս, այդպիսին ձևացավ: Սիրիայի կուսակալը վեր կացավ ու դեմքին շողոքորթ արտահայտություն տվեց:

    - Ողջո°ւյն արքայից արքա Արտավազդին, Հայաստանի տիրակալին:

    - Ողջո°ւյն իմպերատոր Կրասոսին, հաղթանակած բանակի զորավարին:

    Արտավազդի հաճոյախոսությունը Կրասոսին դուր եկավ: Ինչպես արդեն ասել ենք` նա մի քանի մանր հաղթանակներ էր տարել և զբաղեցրել Ասորիքի որոշ քաղաքներ:

    - Երջանիկ եմ դա լսելու մի մարդուց, որը, լինելով մեր ժամանակների մեծագույն ողբերգակը, նույնքան լավ պատկերացնում է նաև ռազմական գործը: Ի դեպ, վերջերս թատրոն եմ այցելել և զմայլանքով դիտել քո ՙԱրտաշես և Արտավազդ՚ ողբերգությանը: Պատրաստ եմ երդվել բոլոր աստվածներով, որ երբևէ ավելի տպավորիչ ներկայացում չեմ տեսել:

    - Փոքր-ինչ չափազանցնում ես, իմ բարեկամ: Էսքիլոսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունների կողքին իմ գրվածքները շատ համեստ են: Ես մի սովորական արքա եմ` տարված առօրյա հոգսերով ու երբեմն միայն ձեռքս գրիչ եմ վերցնում որևէ բան գրելու համար: Տերության գործեր, դաշնակիցներ, թշնամիներ: Ահա այն ամենն, ինչ ստիպված ենք գերադասել թատրոնից:

    - Իսկ ես հավատում եմ` կգա օրը, և Արտավազդ ողբերգակին կփառաբանեն Էսքիլոսից, Սոփոկլեսից և Եվրիպիդեսից ոչ պակաս: Ցավոք, երախտամոռ աշխարհն ընդունակ չէ ըստ արժանվույն գնահատելու մարդկանց նրանց կենդանության օրոք: Մի±թե բթամիտ աթենացիները չէին, որ անկրկնելի Էսքիլոսին դատարան քարշ տվին: Հապա որքա¯ն զգույշ էր Սոփոկլեսն իր ողբերգությունների համար թեմա ընտրելիս, և որքան տառապեց ու ստորացումներ կրեց Եվրիպիդեսը, մինչև ստիպեց համառ հույներին ճանաչել իր հանճարը: Էլ չեմ խոսում այս մի վիրավորաանքի մասին, երբ հարևան Սպարտայի կամ պարսիկների հետ պատերազմ էր ծագում, իսկ դա այն ժամանակներում խիստ հաճախ էր լինում, հունական պաշտոնյայի թեթև ձեռքով երեքին էլ որպես հասարակ զինվոր ուղարկում էին կռվի:

    - Մարդիկ, իրոք, երբեմն բոլորովին անարդարացի են վարվել իրենց մեծերի հետ,- Արտավազդը խոսակցությունն իր անձից վանելու համար կառչեց Կրասոսի ասածին: - Ինչ կլիներ այսօրվա թատրոնի վիճակը, եթե սրից զատ ուրիշ բան չտեսած սպարտացին կամ թատրոնի մասին չնչին իսկ պատկերացում չունեցող պարսիկը վերջ դնեին Եվրիպիդեսի կամ Էսքիլոսի կյանքին: Բարեբախտաբար նրանք սրին տիրապետել են ոչ պակաս հմտությամբ, քան գրչին: Դրա մասին վկայում են բազմաթիվ հունական աղբյուրներ: Եվ, այնուամենայնիվ, սրին տիրապետելը չէր, որ Աթենքը փրկեց ոչնչացումից: Դա Եվրիպիդեսի մահից մի քանի տարի անց էր…
    - Կարծես դժվարանում եմ հիշել…

    - Սիրելի° Կրասոս, քեզ պետք է որ հայտնի լինի: Աթենքն ու Սպարտան անհաշտ թշնամիներ էին և անընդմեջ պատերազմներ էին վարում: Ընդ որում, եթե ցամաքում անպարտելի էին սպարտացիները, ապա ծովում գերիշխում էին աթենացիները: Եվ ահա, աթենացիներն այնքան են թուլանում, որ պարտություն են կրում նաև ծովում, ու նրանց գլխին կախվում է ոչնչացման վտանգը: Սպարտան արդեն կայացրել էր քաղաքի մահավճիռը` Աթենքը պետք է հողին հավասարեցվեր և արոտատեղ դառնար ոչխարների հոտերի համար: Բայց, վերջին պահին, չգիտես որտեղից հայտնվում է թափառական մի երգիչ և սկսում արտասանել Եվրիպիդեսի բանաստեղծությունները: Բոլորը սաստիկ հուզվում են և ամաչում իրենք իրենցից: Քաղաքը, որը Եվրիպիդես էր տվել, արժանի էր ապրելու:

    ՙՔո բանաստեղծությունները չեն փրկի, եթե երբևէ որոշեմ ավերել Արտաշատը՚` մտածեց Կրասոսը և ասաց.

    - Ահա, խոսում ես դու, իմ բարեկամ Արտավա°զդ, և քո ասած բառից ավելի եմ համոզվում, թե ինչքան ենք իրար նման: Ես նույնպես կգերադասեի այս ավազուտներում խեղդվելու փոխարեն շնչել Լացիումի ծովաբույր օդը և արվեստով զբաղվել, սակայն ենթարկվելով սենատի որոշումներին և պաշտպանելով պետության շահերը` հասել եմ այստեղ, աշխարհի ծայրը, որտեղ միակ մխիթարանքս այն է, որ կատարվեց վաղեմի երազանքս` տեսնել աշխարհի մեծագույն արվեստագետին և արևելքի հզորագույն արքային: Ինչքան ուզում է սենատորների ծերակույտը մռթմռթա, իմ այստեղ գալը բոլորովին էլ իզուր չէր…

    ՙԱհա¯ թե ինչ, Կրասոսը բերանից թռցրեց, որ ծերակույտը դեմ է եղել նրա ռազմական ծրագրերին,- մտածեց Արտավազդը՚, իսկ բարձրաձայն ասաց.

    - Սիրելի° Կրասոս, միգուցե գեղեցիկ մի օր, երբ աշխարհի տիրակալները հասկանան արվեստի գերակայությունը պատերազմի հանդեպ, կարողանանք իրագործել մեր երազանքները: Ցավոք, այսօր ստիպված ենք մի կողմ դնել թատրոնը և դիվանագիտությամբ զբաղվել:

    ՙԱյդ գեղեցիկ օրը գուցե և գա, երբ ես նվաճեմ ամբողջ աշխարհը,- մտքում ասաց Կրասոսը,- իսկ այժմ, իրոք, ժամանակն է մի կողմ դնել արվեստի մասին դատարկ խոսակցությունները՚:

    - Այո, սիրելի° Արտավազդ, հետաձգենք այս խոսակցությունն ավելի լավ ժամանակների և անցնենք պատերազմական հրատապ հարցերին, բայց` ավելի ուշ: Դու հոգնած ես ճանապարհից, և ժամն արդեն ուշ է, հանգստացիր, իսկ գործերի մասին կխոսենք վաղը: Ես կհրամայեմ քեզ հյուրընկալել Անտիոքի լավագույն պալատներից մեկում, զինվորներիդ նույնպես արժանավոր կերպով կտեղավորեն համապատասխան ճամբարներում:
    Արտավազդը պատրաստվում էր հրաժեշտ տալ, բայց Կրասոսը մի բան մոռացած մարդու շարժումով կանգնեցրեց նրան, մոտեցավ աշխատասեղանին և գզրոցից ինչ-որ գիրք հանեց:

    - Ինչպե¯ս էի մոռացել,- ասաց նա,- այս գիրքն, անշուշտ, կհետաքրքրի քեզ: Ընդունիր որպես անձնական նվեր:

    Արտավազդը Կրասոսի ձեռքից վերցրեց գիրքը և կազմի վրա կարդաց. Լուկրեցիոս ՙԻրերի բնության մասին՚: Մինչ Հայաստանի թագավորը թերթում էրէջերը, Կրասոսը բացատրում էր, թե այն ինչի մասին է.

    - Չափազանց հետաքրքիր անձնավորություն է և է°լ ավելի հետաքրքիր բանաստեղծ: Առաջին հայացքից, երբ բացառում է աստվածների գոյությունը, սրբապիղծ մարդու տպավորություն է թողնում, բայց իրերի ծագման մասին այնքան մանրամասն ու համոզիչ տեղեկություններ է տալիս, որ աստիճանաբար գիտնականի և փիլիսոփայի է նմանվում: Նրա հետ պատահական եմ ծանոթացել: Նոր էր վերջացրել ՙԻրերի բնության մասին՚-ը և փորձում էր միջոցներ հայթայթել դպիրների համար: Ես զրուցեցի նրա հետ ու տվեցի անհրաժեշտ գումարը: Լուկրեցիոսը որպես երախտագիտության նշան վերջին էջում նշել է իմ անունը: Անցյալ տարի լույսաշխարհ եկավ ու ցնցող տպավորություն թողեց Հռոմում:

    - Հետաքրքիր գիրք է երևում,-գիրքը գոցելով` ասաց Արտավազդը,- կարծում եմ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կկիսենք տպավորությունները:

    Երբ Հայաստանի արքան գնաց, Կրասոսը երկար ժամանակ մտածում էր, թե ինչ անտանելի մարդիկ են պոետները:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (15.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  4. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  5. Արձակ. Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 07.11.2010, 09:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •