Դավ ջաաան, ծնունդդ շնորհավոր: Գիտես չէ , դու էն առաջին մարդն ես, ում հետ ես ակումբում ընկերացա: Երկար -բարակ մաղթանքներ չեմ գրի, ընդամենը մի կենաց եմ ուզում առաջարկել.
Փիլիսոփա Դիոգենեսը ասել է.<<Լինել հարուստ ու ունենալ լիքը փող, դա նույն բանը չէ: Իրականում հարուստ է նա, ով գոհ է իր ապրած կյանքից>>: Դավ ջան, ուզում եմ խմել այն բանի կենացը, որ դու ,բացի հոգևոր հարուստ մարդ լինելուց, նաև հարուստ կյանք ունենաս: Հաղթահարես ցանկացած խոչընդոտ ու միշտ հասնես բոլոր նպատակներիդ, ու ապրես այնպես, որ երբեք ափսոսալու բան չունենաս: Մի խոսքով, լավ լինես![]()
Էջանիշներ