Ուրեմ ժողովուրդ, էս մեր Դատարկությունը լիիիիքը լցված է: Ու ոչ միայն լցված է, ինքը լցված է բարությամբ, սիրով, կամեցողությամբ: Հազվադեպ կհանդիպես երիտասարդ, բայց արդեն էդքան իմաստությամբ լեցուն մարդու: Գիտեք` մարդու հետ շփվելիս ես լավ տեսնում ու զգում եմ նաև նրա թերությունները, վատ կողմերը, բայց այ քեզ հետաքրքիր բան , Դատարկության մեջ ես չգիտես ինչի դա չեմ տեսնում, չեմ զգում: Կարող ա և քիչ եմ շփվել, հըն??? Չէ, չեմ կարծում
:
Դավ ջան, քեզ առողջության, երջանկության, երազանքների, նպատակների իրականացման հետ միասին ցանկանում եմ, որ օրերդ երբեք դատարկ չլինեն, որ նրանք միշտ լցված լինեն կյանքով` համեմված գույներով, բույրերով, ուրախությամբ, ազարտով, ոգևորությամբ, հրաշքի զգացումով:
Գիտեմ, որ մի քանի ամսից կյաքումդ նոր փուլ ես սկսելու, թող Աստծու ձեռքը քեզանից անպակաս լինի, դե իսկ "պադմոգայի" մասին էլ չմոռանաս:
Ուրախ-ուրախ ծնունդ քեզ,ընկեր ջան:
Էջանիշներ