Առավոտյան «Շանթով» նայեցի Գրեմմի 2007-ը: Ամենահաջողը Դիքսի Չիքսի համար էր, որոնք 5 Գրեմմի տարան: Մի քանի հատ էլ Մերի Ջեյ Բլայջին բաժին հասավ: Բայց ելույթները էտքան էլ դուրս չեկան: Ճիշտ է մինշտ էլ հաճելի է տեսնել այնպիսի անհատականություննորի, ինչպիսիք են Լայնլ Ռիչին ու Սթիվի Ուանդերը: Անհամբեր սպասում էի Red Hot Chilli Peper-ների ելույթին, 2 ժամ Ծիմբռլեյկություւներին դիմացա մինչև վերջում երգեցին, էն էլ իրենք էլ հիասթափեցրին: Կենդանի կատարումը լավ չստացվեց ըստ իս: White snow-ն երգեցեին Stadium ARcadium ալբոմից... heeeeyoooo now listen what I saaayoooo .... Շատ համեստ էին պահում իրենց, խելառություններ չարեցին, ձայնի որակն էլ լավը չէր, ոնց որ Անդրեն երգեր Եվրատեսիլում
… Բայց ուրախացա, որ Stadium Arcadiumը լավագույն ռոք ալբոմ ճանաչվեց… Ճիշտ է չիլիները ավելի լավ ալբոմներ էլ են ունեցել, բայց սա էլ շատ հաջող էր, 24 հետաքրքիր երգերով: Ջեյմս Բլանտը վատ չէր, բայց Ջեյմս Բլանտի գործիքավորումը չեմ հավանում, շատ աղքատ է:
Մի ելույթ կար միայն, որ իսկապես դուրս եկավ, դա This is a men's world-ն էև Ագիլեռայի կատարմամբ:Ցնցող էր… Քրիստինան ինչպես միշտ բարձունքի վրա էր: Շատ եմ սիրում Ագիլեռային: Ճիշտ է նա միշտ ասոցացվում է Բրիթնի Սփիրզի ու Թիմբերլեյքի հետ, բայց իմ կարծիքով նա մի գլուխ բարձր է:
DJ Սեդրակն ու մի կին էին մեկնաբանում, իմ կարծիքով էտքան էլ վատ չէին անում դա: Շատ չփչացրեցին միջոցառումը:![]()
Էջանիշներ