User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Փոսը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցեր .
    1. Մանիկ տատը սպիտակ սավանի տակից վերջում ոնց կենդանի մնաց?(թե վերջին հպումը ինչ-որ դեր խաղաց? )
    2. Անվտանգության աշխատակիցները փոս էին տարել?

    Էնքան անսպասելի սյուժեններ էին մեկը մյուսին հաջորդում, որ մի քանի տեղ մի քանի անգամ եմ կարդացել

    Ինձ դուր եկավ, շատ ինքնատիպ ես գրում: Մեջը շատ տեղեր կային, որ կուզենայի չակերտները բացեիր

    ճիշտն ասած մի պահ էն մեքսիկական հեքիմների մասին ֆիլմեր կան հին, որոշ հատվածներ հենց ոնց որ ֆիլմից դրվագներ էին հիշեցնում ինձ:

    Հաստատ կուզեի, որ շարունակես մեզ զարմացնել
    Վեևջին երկու հատվածը մի անգամ էլ կարդա:
    հերոսի վերջին յոթ ամիսները անիրական էին: Դրանք փոսի չարքի ներշնչած երևակայություններն էին ընդամենը, որին ինչպես տեսար հերոսը պատրաստ էր:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (12.02.2011), Jarre (14.02.2011), Sambitbaba (10.06.2011), Tig (14.02.2011)

  3. #2
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Վեևջին երկու հատվածը մի անգամ էլ կարդա:
    հերոսի վերջին յոթ ամիսները անիրական էին: Դրանք փոսի չարքի ներշնչած երևակայություններն էին ընդամենը, որին ինչպես տեսար հերոսը պատրաստ էր:
    հասկացա - էնքան իրական էր իլուզյոն մասը որ էտ մասին չէի հասցրել մտածել
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (12.02.2011)

  5. #3
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր էր,ինձ դուր եկավ ամեն պահի խնամքով նկարագիրը:Իսկ ի՞նչից եք ոգեշնչվել,որ նման թեմա եք ընտրել
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (13.02.2011)

  7. #4
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Թամարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր էր,ինձ դուր եկավ ամեն պահի խնամքով նկարագիրը:Իսկ ի՞նչից եք ոգեշնչվել,որ նման թեմա եք ընտրել
    Ոգեշնչվել... Էս պատմվածքի մեջ իրական պահ կա: հենց փոսի առկայությունը: ՈՒ համ էլ արայի կերպարն եմ նմանացրել ինձ դրա մասին պատմողի արտաքինին: Իհարկե դա տատական սուտ-մուտ պատմություն էր, բայց տարիներ առաջ դրա հետ կապված մի պատմություն մեջս տպավորվել էր: պատմվածքն էլ սկսեցի, որովհետև ընկերս` Way-ը խոստացավ օգնի, որի համար իրենից շաաաաատ շնորհակալ եմ: Ահագին չարչարվեցի
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.02.2011), einnA (13.02.2011), Inna (13.02.2011), Jarre (14.02.2011), Sambitbaba (10.06.2011), Tig (14.02.2011), Թամարա (13.02.2011)

  9. #5
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    .. Պատմվածքն էլ սկսեցի, որովհետև ընկերս` Way-ը խոստացավ օգնի, որի համար իրենից շաաաաատ շնորհակալ եմ: Ահագին չարչարվեցի
    Ոչ թե չարչարվեցի, այլ Way-ին չարչարեցի:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (14.02.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թե չարչարվեցի, այլ Way-ին չարչարեցի:
    Ու դու ինչպե՞ս համարձակվեցիր ինձ այդպես չարչարել, Mark Pauler : Մինչև հիմա էդ չարչարանքից ուշքի չեմ գալիս:

    Լավ, ինչպես հասկացաք, ես արդեն իսկ ծանոթ էի այս պատմվածքին… Ու հիմա ուզում եմ իմ կարծիքն էլ հայտնեմ…

    Երբ առաջին անգամ կարդացի, ուղղակի ապշել էի: Դե, իհարկե, Մարկին իմանալով՝ չէի կասկածում, որ յուրահատուկ բան է լինելու, բայց նման բան անգամ մտքիս ծայրով չէր անցնում:
    Նախ դուրս եկավ պատկերները, հետո Մանիկ տատի կերպարը ուղղակի հմայեց, պատմվածքում առկա միստիկան, սկզբից մինչև վերջ լարված պահելը:
    Բայց ամենից շատ դուր եկավ միտքը, խոսքը, այն, ինչ Մարկը ցանկանում էր փոխանցել:

    Իրականում դու ես քո համար միակ ընտրություն կատարողը: Ընտրի՛ր, որը կուզես` դժոխքը կամ դրախտը:
    Մեր կյանքում առկա մշտական ընտրությունը…
    Դրա՞խտ, թե դժոխք… Մենք ենք մեր կյանքը դրախտի կամ դժոխքի վերածում: Ամեն մեկիս կյանքում առկա է այդ փոսը: Մենք ենք այն ստեծում այնպես, ինչպես ցանկանում ենք: Ընտրի՛ր....
    Իրականում` սկզբում ընտրության հարց էլ չկա: Ամեն մեկս անկախ մեր կամքից ու ցանկությունից ստիպված ենք լինում անցնել մեր դժոխքի միջով: Դա պետք է, որ գնահատենք բարիքը, կարողանանք տեսնել դրախտը: Այդ դեպքում ո՞ւր է մնում ընտրությունը: Իսկ ընտրությունը հետո է գալիս: Միյան դու՝ ճանաչող, տարբերող ու տեսած մարդ, միայն դու կարող ես ընտրել: Կարծում ես պարզ է ընտրությունը??? Չեմ կարծում…
    Ամենաբարդը հենց այստեղ է սկսում, որովհետև շատ դժվար է ապրել սկզբունքներով, ամուր արժեհամակարգով, բարին սրտում ունենալով ու բարուն ծառայելով, երբ ամեն մի քայլափոխի հանդիպում ես գայթակղության…

    Դժոխքի միջով անցնելով՝ հենց դրախտի դռների մոտ ամեն մեկիս սպասում է մեր չարիք-գայթակղությունը, որը միշտ այն դեմքը կընդունի, որին մենք ընդհանրապես չենք սպասում ու որին պատրաստ չենք հանդիպել:
    Այ հենց այդ ժամանակ էլ, մա՛րդ, կամ կճանաչես ու կհաղթահարես, կամ էլ...

    Սովորիր խորհել հավերժության մեջ:

    Հ,Գ. Ես դեռ քո հետ էն շաաաատ շնորհակալության վերաբերյալ կխոսեմ
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 13.02.2011, 19:26:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (13.02.2011), Jarre (14.02.2011), Mark Pauler (13.02.2011), Nare-M (14.02.2011), Sambitbaba (10.06.2011), Tig (14.02.2011), Դեկադա (13.02.2011), Թամարա (13.02.2011)

  13. #7
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում համարձակ քայլ էր սատանային ասոցացնել Ազգային Անվտանգության Աշխատակիցների հետ
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.02.2011), Jarre (14.02.2011), Mark Pauler (14.02.2011)

  15. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարողանում ինձ համոզել, որ կարդամ Ծավալը վախեցնում է, էկրանից կարդալ էլ չեմ սիրում...
    Բայց խոսք եմ տալիս մինչև վաղը կարդացած լինել: Տպում եմ, որ կարդամ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (19.02.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր Մարկ,ուղղակի իմ կարծիքով սկզբում մի քիչ շտապել էս,դրա համար ձեր գործուղումը Ռուսաստան ոնց-որ մնացածի էդքան էլ հետ կապ չունենա, եթե խմբագրես էդ մասի վրայով մի հատ էլ անցի:
    The cake is a lie.

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.02.2011), Jarre (19.02.2011), Mark Pauler (19.02.2011)

  19. #10
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր Մարկ,ուղղակի իմ կարծիքով սկզբում մի քիչ շտապել էս,դրա համար ձեր գործուղումը Ռուսաստան ոնց-որ մնացածի էդքան էլ հետ կապ չունենա, եթե խմբագրես էդ մասի վրայով մի հատ էլ անցի:
    Շնորհակալ եմ, որ կարծիքդ հայտնեցիր Freeman: Գործուղման հատվածը հնարավորություն ա տալիս ներկայացնել հերոսների հատկանիշները, նրանց մտածելակերպը, բարոյականության չափանիշները ու արդեն բուն արկածային վերջամասում դրա շնորհիվ կարդացողը պիտի կարողանա զգա ձևավորված հաստատուն գծեր ունեցող կերպարի գործողությունների տրամաբանությունը:
    իհարկե անմշակ բաներ շատ կան: Նույնիսկ չափից շատ: Դրանում էլ հենց կայանում ա, պրոֆեսիոնալ ու սիրողական մակարդակի գրվածքների տարբերությունը:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.02.2011), Freeman (20.02.2011), Jarre (20.02.2011), Sambitbaba (10.06.2011)

  21. #11
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, որ կարծիքդ հայտնեցիր Freeman: Գործուղման հատվածը հնարավորություն ա տալիս ներկայացնել հերոսների հատկանիշները, նրանց մտածելակերպը, բարոյականության չափանիշները ու արդեն բուն արկածային վերջամասում դրա շնորհիվ կարդացողը պիտի կարողանա զգա ձևավորված հաստատուն գծեր ունեցող կերպարի գործողությունների տրամաբանությունը:
    իհարկե անմշակ բաներ շատ կան: Նույնիսկ չափից շատ: Դրանում էլ հենց կայանում ա, պրոֆեսիոնալ ու սիրողական մակարդակի գրվածքների տարբերությունը:
    Մարկ ջան,եթե ժամանակ ունենաս խնդրում եմ այս պատվածքը գրքի վերածել,մեջը կարող է լինել նաև թե ինչ եղավ հերոսի հետ սատանային հաղթելուց ու գերբնական ուժ ստանալուց հետո,ասենք ուրիշ չար ուժերի հետ պայքար:Կարծում եմ ցանկության և ազատ ժամանակի դեպքում սա կարող ես վերածել շատ լավ ֆենտեզիի
    The cake is a lie.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (27.02.2011), Գեա (27.02.2011)

  23. #12
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ կարծիքների, նկատողությունների և գրածիս նկատմամբ ուշադրության համար:
    Հետաքրքիրն այն է, որ ոմանք առաջարկում է կրճատել, ոմանք էլ հակառակը ծավալվել:
    Շարունակություն բնականաբար չի լինի, քանի որ հիմա չեմ ուզում "փոսը" վեր ածել սերիալի: Այն իսկապես ամբողջական պատկեր ունի: Որոշ մանրուքներ էլ չեմ ուզում կրճատեմ, որովհետև վախենում եմ հաջորդ մասերում անհասկանալի հատվածներ հայտնվեն: Պատմվածքը իրականում շատ անմաշակ ա: Բավական քիչ են գեղեցիկ այլաբանական խոսքերն ու նկարագրությունները, որոնք ես շատ եմ սիրում, կան կետադրական, ուղղագրական ու նաև ձևաբանական թերություններ: Նույնիսկ մի հատվածում անուններ եմ շփոթել: Մեծ հաճույքով պրոֆեսիոնալի կտայի խմբագրելու, բայց քանի որ սա իմ համար ուղղակի հոբիի նման մի բան ա, առանձնապես շատ չեմ կենտրոնանում դրա վրա:
    Ուղղակի ժամանակ առ ժամանակ, երբ ասելիք կունենամ, ստեղծագործությունս կհանձնեմ թղթին ու կներկայացնեմ ձեր դատին, իսկ դուք ինձ կօգնեք տեսնել իմ սխալներն ու թերությունները, որոնք ավելի կարևոր են քան դրական գնահատականները, քանի որ այդպես, ես հնարավորություն կունենամ մշակվելու:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.02.2011), E-la Via (22.04.2011), einnA (27.02.2011), Ohanyan (27.02.2011), Sambitbaba (10.06.2011), Tig (28.02.2011), Գեա (20.03.2011), Դեկադա (27.02.2011)

  25. #13
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես կարդացի: Մի շաբաթ է, փորձում եմ սկսել ու ծավալից վախենալով, հետաձգում: Բավական լավն էր…
    Եթե, ավելի ծավալուն գործ դարձնելու հավես կա, կարելի է քննադատել ու պակաս-պռատը մշակել… իսկ, թե ոչ՝ սենց էլ վատ չի կարդացվում ա
    Համենայն դեպս, նոր շունչ էր, լավն էր…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.02.2011), Mark Pauler (21.02.2011), My World My Space (21.02.2011)

  27. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ խոսք, որ բավականին երկար պատմվածք է. բայց ընդունենք, որ սյուժեն ճիշտ է կառուցված, առաջին հատվածով հետաքրքրություն է առաջացնում, թե ինչ կլինի ի վերջո ավարտում… Հենց այդ հարցն էլ ստիպում է մինչև վերջ կարդալ… բավականին մանրանկատ է անգամ ամենաաննկատ թվացող մանրուքներում, չնայած կարող էիք որոշ հատվածներում կաճատումներ անել և ավելի հետքրքրիր դարձնել, այնուամնայնիվ, ձգտել էք մանրուքներն անգամ մանրամասնել… ամեն դեպքում տեմպը արագ է, չի ձանձրացնում, հակառակը Ձեզ մոտ հաջողվել է ցույց տալ ժողովրդական հավատալիքն ու ժամանակակից միստիցիզմը և ինչ որ տեղ նույնիսկ համադրել դրանք, ընդ որում նշածս վերջին փաստը ապացուցում է այն հատվածը, ուր գլխավոր կերպարը մտածում է հեքիմի փիլիսոփայության մասին, եթե դուք դա չգրեիք, եթե չլիներ այդ հատվածը Ձեր պատմվածքին անհաջողություն կսպասվեր… հիմա հակառակը նույնիսկ չափազանց ռելա մտածողը, զգալով նաև իր կարծիքը պատմվածքում, կարող է իրեն ևս Ձեր հերոսի փոխարեն պատկերացնել… ինչ վերաբերում է լուծմանը, ինձ շատ դուր եկավ… բոլորիս մեջ էլ մի փոքր մաս կա սատանայից…

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.04.2011), Freeman (27.02.2011), Jarre (27.02.2011), Malxas (27.02.2011), Mark Pauler (27.02.2011), Գեա (27.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանճարների փոսը....
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 16.05.2010, 01:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •