User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: «Հայ Փոքրիկ Երգիչներ» երգչախումբ և Տիգրան Հեքեքյան

  1. #16
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաեստրոյի այս նկարը շատ եմ սիրում:

    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.08.2011), ԿԳԴ (10.02.2011), Մաեստրո (11.03.2011)

  3. #17
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա, երգչախմբի էջը ֆեյսբուքում:

    Սա էլ Տիգրան Հեքեքյանի կայքը:

    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 25.02.2011, 16:15:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (09.08.2011)

  5. #18
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, որ ոչ մի կարծիք մինչ օրս չի հնչել: Կա՛մ ոչ մեկ չի ճանաչում, կա՛մ չեն հասկանում, կամ չգիտեն՝ ինչն են հասկանում, կա՛մ էլ ես չեմ հասկանում, թե ինչու կարծիք չկա:

    Մի փոքր պատմեմ ինքս:
    Երգչախմբի գնացել եմ 1995 թվականից: Այն ժամանակ ավելի շատ գիտեին Տիգրան Հեքեքյանի ռադիոյի երգչախմբի մասին, քան փոքրերի: Բայց ծնողների շրջանում մեծ գայթակղություն կար երեխաներին հենց այդ երգչախումբ տանելու: Ամենագայթակղիչ բանը շրջագայություններն էին: Հիմանականում հենց դրա համար էին շատ գալիս:

    Չեմ կարծում, որ իմ ծնողները իրենց մտքում հենց դրա համար էին տանում ինձ, բայց մյուս կողմից ես ունեի տվյալներ: Հանդիպումը շատ ձգվեց, Մաեստրոյին գտնելը, մանավանդ տեղից տեղ փոխելու ընթացքում, հեշտ չէր:
    Մի անգամ ինչ-որ համերգից դուրս եկանք, Օպերայում էր, ու հայրիկս հասցրեց Մաեստրոյի հետևից վազել ու կանգնեցնել նրան: Որոշ դրվագներ շատ լավ հիշում եմ: Հայրիկս խնդրեց, որ ընդունելության մասին ասի, իրենց տեղը: Մաեստրոն աջուձախ նայեց, ու ասաց. հենց հիմա էլ երգի, բալիկ ջան: Ծնողներս շփոթվեցին: Ես այն ժամանակ ոչ մի բարդույթ չունեի, ոչ մի բանից էլ չէի ամաչում: Ասացի՝ չիշիկ անեմ, գամ: Եկա ու սկսեցի: «Ծիծեռնակ»-ը երգեցի, «Ալագյազ»ը, «Անի»-ն: Ուշադիր լսում էր Մաեստրոն, նույնիսկ փորձելով հասկանալ ինչ-որ բան: Երբ ավարտեցի, ասաց. ընդունված է երեխան, կբերեք մեզ մոտ: Շատ շտապում էր, գնաց: Էլ ոչ մի տվյալ: Ընդունվեցի: Մերոնք շատ էին հուզվել: Այսպես սկսվեց:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.08.2011), Chuk (26.02.2011), Մաեստրո (11.03.2011), ՆանՍ (06.05.2012)

  7. #19
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բազմաթիվ հոդվածներ ու կարծիքներ են գրվել Հայ Փոքրիկ ԵՐգիչներ երգչախմբի մասին, այստեղ որոշները կարող եք կարդալ:

    Հ.Գ. Շնորհակալ կլինեմ, որ մի քանիսը թարգմանվի այս թեմայի համար: Ժամանակս չի ներում հիմա:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (09.08.2011)

  9. #20
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, որ ոչ մի կարծիք մինչ օրս չի հնչել: Կա՛մ ոչ մեկ չի ճանաչում, կա՛մ չեն հասկանում, կամ չգիտեն՝ ինչն են հասկանում,կա՛մ էլ ես չեմ հասկանում, թե ինչու կարծիք չկա:
    Ֆոտոն ջան ես նոր տեսա այս թեման, թե չէ առձագանքս ավելի շուտ կլիներ:
    Շնորհակալություն թեթև ձեռքովդ բացած լավ թեմայի համար.: Մաեստրոի մասին կարելի է անվերջ խոսել,ես իրեն անձամբ չանաչում եմ,նա իսկապես մեծ ավանդ ունի խմբերգային արվեստում,նա ոչ միայն լավ երաժիշտ է, այլև լավ մարդ:Ի դեպ, իմ ավարտական պետական համերգիս նա անձամբ մոտեցավ ինձ, ձեռքը մեկնեց ,շնորհավորեց ,ես էլ առիթը բաց չթողնելով ասեցի մաեստրո օրհնեցիք ձեռքս շնորհակալ եմ ասածս անհամեստ չթվա ուղակի դա մեծ պատիվ էր ինձ համար և ես երբեք չեմ մորանա նրա մոտեցումը:
    Իսկապես ես հպարտ եմ, որ ունենք իր պես հայ արվեստագետ…
    Վերջին խմբագրող՝ Մաեստրո: 11.03.2011, 21:54:
    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (11.03.2011), CactuSoul (11.03.2011), Chuk (12.03.2011), einnA (11.03.2011), ՆանՍ (06.05.2012), Ֆոտոն (14.03.2011)

  11. #21
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ես իրեն շատ եմ ճանաչում, ու իմ կյանքի ճանապարհին մեծ ներդրում է ունեցել Մաեստրոն, մի տեսակ ես չեմ կարողանում իր մասին խոսել, իմ կարծիքն ասել, դա և՛ անձնական է, և՛ սուբյեկտիվ:

    Ուրախ եմ, որ անձամբ ես ճանաչում: Ուրեմն ոչ թե պատմած-գրածներով ես կարծիք կազմել, այլ քո կարծիքն ես հենց գրել: Շատ շնորհակալություն:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մաեստրո (15.03.2011)

  13. #22
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2002 թ.-ին Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը Երգչախմբային Արվեստի Համաշխարհային Ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն 24 երգչախմբերից մեկը և մասնակցել Համաշխարհային Վեցերորդ Սիմպոզիումին:
    Ահա համերգը

    Մաշտոց - Լույս փառաց




    Հ. Գ. Շատ շնորհակալ եմ Արսին այս համերգի հղումը գտնելու համար:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (09.08.2011)

  15. #23
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա համերգը
    Մաշտոց - Լույս փառաց
    Հիանալի է: Առաջին անգամը չէ, որ լսում եմ այս կատարումը, բայց ամեն անգամ լուսավոր, տարածական, շլացնող պատկերի տպավորություն է ստեղծում մոտս: Առավել ևս, որ կատարողները երեխաներ են: Շատ շնորհակալություն տեղադրելու համար:

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Հ.Գ. Շնորհակալ կլինեմ, որ մի քանիսը թարգմանվի այս թեմայի համար: Ժամանակս չի ներում հիմա:
    Կփորձեմ ունենալ իմ ներդրումը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (18.08.2011)

  17. #24
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ փոքրիկ երգիչները «Թող ապագան երգի 2012» փառատոնին ապրիլի 26-ին (Let the Future Sing 2012)
    Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում

    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (06.05.2012)

  19. #25
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԻ» ՃԱՊՈՆԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ԷՋԵՐԸ
    ՎԱՐՍԵՆԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆ
    ԳԱՅԱՆԵ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ
    ՏԱԹԵՎԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ
    ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ
    ԱՆԻ ՎԱՆՅԱՆ
    Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հուլիս-օգոստոս ամիսներին մեկնել էր Ճապոնիա` ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության հրավերով 40-օրյա աննախադեպ շրջագայության:

    2002 թ. Եվրոպական երգչախմբային Ֆեդերացիայի կողմից «Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի» եւ «Եվրոպայի մշակույթի դեսպանի» տիտղոսին արժանացած երգչախմբի համբավը վաղուց էր հասել Ծագող արեւի երկիր, եւ այստեղ 1500-2200 տեղանոց համերգասրահների տոմսերը սպառվել էին դեռ հայկական երգչախմբի տեղ հասնելուց շատ առաջ:
    Մեր ընթերցողին արդեն ներկայացրել ենք երգչախմբի սաների գրառումներն առաջին համերգների, հանդիպումների մասին:

    Այսօր նրանք մեզ են տրամադրել թարմ տպավորություններ` Ճապոնիայի հյուսիսային մասում իրենց ուղեւորության օրերից:
    Հովհարների քաղաք Մարուգամեից հետո մեր հաջորդ կանգառը Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկկաիդո կղզու Սապպորո քաղաքն էր, ուր հասանք երկու ինքնաթիռ փոխելով: Երկու միլիոն բնակչություն ունեցող այս գեղեցիկ քաղաքն ամեն տարի իր բնակչության չափ զբոսաշրջիկներ է ընդունում: Հաճելի զուգադիպությամբ մեր այցելության օրերը համընկել էին Սապպորոյի հայտնի ամենամյա գարեջրի փառատոնի հետ, որին մասնակցելու համար հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում աշխարհի տարբեր ծայրերից:

    Այս անգամ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը նույնպես հնարավորություն ունեցան մասնակցելու այդ հանրահայտ տոնակատարությանը:
    Սապպորոյում ջերմ հանդիպում ունեցանք Նակաջիմա ավագ դպրոցի երգչախմբի երեխաների հետ: Մեր մուտքը դպրոց ուղեկցվեց ծափողջույններով, հայկական եռագույնով եւ ճապոնացի երեխաների` հայերեն բացականչություններով:

    Մեր ելույթից հետո նրանք մեզ ծանոթացրեցին արեւելյան հնագույն օրիգամի արվեստին, իսկ վերջում ներկա գտնվեցինք թեյի մատուցման ավանդական արարողակարգին. եղեգնյա հատակով փոքրիկ մի սենյակ, ավանդական կիմանոյով ծնկաչոք տատիկ, սենյակով մեկ տարածված թեյի անուշաբույր: Ամեն ինչ այնքան խորհրդավոր էրՙ կարծես միանգամից ֆիլմի մեջ հայտնված լինեինք:
    Մաեստրոն նաեւ փոքրիկ վարպետաց դաս անցկացրեց ճապոնական երգչախմբի հետ, որից հետո նրանց դիրիժոր Սահոկո Սաիտոյի ոգեւորվածությունն անհնար է խոսքերով նկարագրել:

    Չնայելով զգացմունքներն ի ցույց չդնելու ճապոնական սովորությանը` նա հուզմունքից այս ու այն կողմ էր վազում, խոսում, ժպտում, արտասվում` բոլոր հնարավոր միջոցներով փորձելով հիացմունքն արտահայտել:
    Երկու օր անց մաեստրո Հեքեքյանը նրանից նամակ ստացավ խնդրանքով` իրենց երգչախմբին տրամադրել Ռոբերտ Պետրոսյանի «Ապարան» ստեղծագործության նոտաները, որն ուզում են կատարել առաջիկա մի մրցույթի ընթացքում. «Օր ու գիշեր միայն Ձեր երգչախմբի ֆանտաստիկ երգեցողության մասին ենք խոսում: Երազում եմ կրկին հանդիպել ձեր հիանալի խմբին: Օդանավի տոմս եմ պատվիրել, որ կրկին կարողանամ ունկնդրել ձեր փոքրիկ հրեշտակներին Տոկիոյի հրաշալի դահլիճում...»:

    Սապպորոյում եւ մյուս մոտակա քաղաքներում մեր ելույթները փայլուն ընդունելության արժանացան: Դահլիճներում, որոնք առանց բացառության 1500-2200 տեղանոց էին, ոչ մի ազատ աթոռ չէր լինում:

    Անգամ օգոստոսի 2-ին, երբ համաշխարհային լրատվամիջոցներն ահազանգում էին դեպի Չինաստան եւ Ճապոնիա շարժվող հզոր թայֆունի մասին, եւ հրավիրող կողմն անհանգիստ էր վտանգի գոտում գտնվող Միյազակի քաղաքի համերգի ճակատագրով, դա չխանգարեց ճապոնացիներին շտապել համերգադահլիճ: Թայֆունն իր ամբողջ ուժով հայտնվեց Միյազակի քաղաքում համերգից մեկ ժամ առաջ եւ հեռացավ համերգի ավարտին: Չնայած դրան` համերգը կայացավ, այն էլ, ինչպես միշտ, լեցուն դահլիճում:
    Դժվար է նկարագրել ոգեւորության չափը, երբ հետնաբեմից տեսնում ես, որ փոքր ճապոնական քաղաքի երկու հազար տեղանոց դահլիճը ամբողջությամբ լի է հանդիսատեսով:

    Հատկապես հուզիչ է, երբ համերգից հետո ճապոնացիներից նրանք, ովքեր երբեւիցե առնչություն են ունեցել Հայաստանի հետ, հպարտությամբ ուզում են անպայման հայտնել այդ մասին. դա Լիբանանում հայ ընտանիքում բնակված ճապոնացի երիտասարդն է, Սվետլանա Նավասարդյանի համերգների կազմակերպիչներից մեկը, Արամ Խաչատրյանի ճապոնացի աշակերտի մասին գիրք գրող հեղինակը եւ այլք: Անգամ կցկտուր անգլերենը, որ քիչ հետո վերածվում է ճապոներենի, բավարար է զգալու համար, թե որքան ջերմ է նրանցից յուրաքանչյուրը վերաբերվում մեր երկրին:

    Իսկ երբ մարդիկ, ովքեր անկեղծ խոստովանում են, թե մեր երգչախմբի շնորհիվ առաջին անգամ լսեցին Հայաստանի մասին, համերգից հետո ցանկություն են հայտնում անպայման այցելել ու իրենց աչքերով տեսնել մեր երկիրը, հասկանում ես, որ քեզ վստահված գործը պատվով ես հաղթահարել:
    Անչափ հուզիչ էր նաեւ, երբ մարդիկ մեզ իրենց պատրաստած փոքր նվերներն էին մատուցում: Հուզվել էինք, երբ Օկազակիի մեր համերգից հետո իննսունամյա սպիտակահեր պապիկը բոլորիս նվիրեց օրիգամիից պատրաստված ծաղիկներ:

    Հաշվի առնելով օրիգամիիՙ մեր վերջերս ունեցած փորձը` կարող ենք ասել, որ դա մի քանի օրերի, իսկ միգուցե եւ շաբաթների աշխատանք էր: Ու այս ամենըՙ հայ մանուկներին ժպիտ պարգեւելու համար:
    Մեր շրջագայության լավագույն ելույթներից մեկը, թերեւս, Նագոյայի «Աիչի մշակութային կենտրոն» հայտնի համերգասրահում ունեցածն էր, երբ համերգի ավարտին դահլիճը մեկ մարդու նման ոտքի կանգնեց` չլսված-չտեսնված մի բան զուսպ ճապոնացիների համար: Այս համբավավոր համերգասրահն իր ավանդույթն ունի. այստեղ ելույթ են ունենում աշխարհի ամենանշանավոր կատարողները եւ խմբերը, եւ դահլիճի ճեմասրահում մնում են փակցված նրանցից լավագույնների ազդագրերը` որպես հիշատակ: Այս մասին տեղեկացանք դահլիճի պատասխանատու ներկայացուցչից, որը մեր մաեստրոյին խնդրեց ինքնագիր թողնել «Հայաստանի փոքրիկ երգիչների»` հայկական բնաշխարհի եւ Մասիս սարի պատկերով ազդագրի վրա, այն եւս սյունազարդ ճեմասրահում զետեղելու համար` Միշա Մայսկու, Ֆրանկֆուրտի սիմֆոնիկ նվագախմբի, Բարբրա Հենդրիքսի եւ այլոց անունների կողքին:

    Ինչ խոսք, մեզ համար այս իրողությունը դահլիճի պատերը թնդացնող ծափերից պակաս ոգեւորիչ չէր:
    Իսկ ծափերն իսկապես չէին պատրաստվում լռել: Ելույթից հետո մարդիկ հիացած իրենց զարմանքն ու հույզերն էին պատմում: Մեջբերենք հանդիսատես Կայոոկո Իտոյի կարծիքը. «Հիանալի համերգ էր: Ձեր կատարման մեջ` հոգի, իսկ ձայների մեջ լույս կա: Զգացումները, որ ներդրել էիք ամեն ստեղծագործության մեջ, ալեկոծեցին հոգիս»:«Բրավո, ասում էր Նոմուրա Միկուկոն,- հիացած եմ: Համերգն անչափ բովանդակալից էր: Շատ հետաքրքրական ու բազմազան ծրագիր ունեք: Ձեր կատարումների մեջ առնականություն եւ քաջություն կա: Այս պահին մեզ շատ անհրաժեշտ հույսով լցվեցինք: Շնորհակալ եմ Մաեստրոյին` այսպիսի միասնական խումբ ստեղծելու համար»:Մեր առօրյայում, համերգներից բացի, տեղ են գտնում նաեւ զանազան զբոսանքները` ճանաչողական այցելությունները թանգարաններ, պատմամշակութային կառույցներ եւ այլն: Սրանցից էր նաեւ մեր այցը Նագոյայի բնագիտության թանգարան, որտեղ տեսանք, թե ինչպես են առաջանում բնության տարբեր երեւույթներ` կայծակ, քամի, ցունամի, լարում, զգացինք մինուս երեսուն աստիճան ցուրտը մեր մաշկի վրա:

    Տեսանք անգամ Անտարկտիդայից բերված սառույցներ: Այս մի քանի շաբաթների ընթացքում հնարավորություն ունեցանք ապրելու ճապոնական կենցաղով, համտեսելու ճապոնական ավանդական ուտեստներ, անգամ մեր իսկ ձեռքերով ճապոնական խորոված պատրաստեցինք:

    Լինելով Նագասակիում` չէինք կարող չայցելել այն վայրը, ուր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընկել էր ատոմային ռումբը: Աղետի տարելիցը, որը Ճապոնիայում նշվում է պետական մակարդակով, լրանում է օգոստոսի 9-ին: Այցելեցինք թանգարան, որտեղ կային այդ սարսափելի աղետից մնացած իրեր, պատկերված դրվագներ: Խորը ցավով էինք նայում այրված մարմնով երեխաների նկարներին.... Ինչպես կարելի է ինչ-որ քաղաքականության պատճառով սպանել մարդկանց: Բոլորս շատ հուզված էինք: Միանգամից հիշեցինք Եղեռնը: Այդ աղետը եւս ազգի ողբերգություն է: Միայն մի բան կար, որ այդ վայրում հույս ու լույս էր խորհրդանշում` հենց պայթյունի վայրի կենտրոնում կանգնեցված հուշարձանը, որը կոչ էր անում «Խաղաղություն ամբողջ աշխարհում» եւ պատկանում էր բոլոր ազգերինՙ անկախ կրոնական դավանանքից: Երգեցինք Ալեքսանդր Հարությունյանի «Մանկական աղոթքը», հարգեցինք զոհերի հիշատակը: Չափազանց տպավորված էինք, եւ յուրաքանչյուրիս հոգում ինչ-որ բան երեւի փոխվեց...

    Հաջորդ մեր համերգները Յամագուչի եւ Կանազավա քաղաքներում էին` գեղեցիկ եւ անմոռանալի պահերով լի: Իսկ հերթական մեծ կայանն Օսական էր, որի աշխարհահռչակ «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում մեր առաջիկա համերգի տոմսերը վաղուց էին սպառվել: Այս դահլիճում, որտեղ ելույթ են ունեցել այնպիսի աշխարհահռչակ մեծություններ, ինչպես Հերբերտ ֆոն Կարայանը, Ռիկարդո Մուտին, Կլաուդիո Աբադոն եւ այլք, մեծ պատասխանատվություն էինք զգում բեմահարթակ դուրս գալիս: Բարեբախտաբար մեր մաեստրոյի գլխավորությամբ կարողացանք այս անգամ եւս պատվով դուրս գալ եւ ունեցանք մեր երգչախմբի պատմության ամենահիշարժան, հաջող ելույթներից մեկը: Հանդիսատեսը, որ հիմնականում շատ կիրթ եւ գիտակ մարդկանցից էր կազմված, ցնծության մեջ էր: «Հրաշալի համերգ էր: Կարծես հոգիս մաքրվեց ձեր հրեշտակային ձայներից:

    Հուսով եմ ինձ բախտ կվիճակվի եւս մեկ անգամ ունկնդրել այս երգչախմբի հոգեթով կատարումները»,- խմբավար Շուն Նիչուորա: Մի կույր ճապոնացի էլ` Վաանոբե Տանջիկու անունով, ասաց. «Իմ նեղ եւ մութ տեսադաշտում ես տեսա աղջիկների, որոնց ողջ էությունը փայլում էր երաժշտությամբ: Հուզված եմ արտասվելու աստիճան»:

    Իսկ առջեւում մեզ ողջ շրջագայության ամենակարեւոր կետն է սպասում` վերջին համերգը Տոկիոյում: Պատասխանատու այդ օրվան սպասել ենք հուզմունքով եւ սրտի թրթիռով: Թող հաջողությունը չլքի մեզ, եւ մինչ նոր հանդիպում` Տոկիոյի «Օպերա-Սիթի» համերգասրահում:


    աղբյուր

    201214915.jpg
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 30.08.2012, 13:10:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (12.09.2012)

  21. #26
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնավստահությունն է պարուրում, երբ էսպիսի նվաճումներ են գրանցվում...



    սա էլ ընդհանուր շրջագայության մասին.

    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 11.09.2012, 15:21:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.09.2012), Chuk (11.09.2012)

  23. #27
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    <<Հայաստանի Փոքրիկ Երգիչները>> հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին



    Իհարկե լավ է, որ մշակույթը գնահատվում է կամ փորձ է արվում գնահատելու, բայց մի տեսակ ձևականության հոտ է գալիս: Իրականում ոչ թե գնահատում են, այլ օգտվում ձեռքբերված փառքից ու դրանով հպարտանում: Երգչախումբն ամեն դեպքում ոչինչ չի ստանում իրենց գնահատականից:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  24. #28
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  25. #29
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգրան Հեքեքյանը «Առավոտը Շանթում»ում: Անձամբ ես՝ տեղ-տեղ անհարգալից վերաբերմունք տեսա երաժշտի նկատմամբ...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկահասակ երգիչներ և մանկական խմբեր
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.01.2013, 22:17
  2. Չսիրած երգեր և երգիչներ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 10.07.2012, 18:46
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 14.03.2011, 17:28
  4. Հայ աշխարհահռչակ երգիչներ
    Հեղինակ՝ Moon, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.05.2008, 12:51
  5. Թափառաշրջիկ երգիչներ
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.10.2006, 18:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •