User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: ---

  1. #1
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ---

    Թիկունքումս երկաթաձայն շրխկոցով փակված բանտի դռների ետևում մնաց մի հեռավոր մի սպանություն գումարած տասնութը:Այո,ես տասնութ երկար,ճակատագրի պես դանդաղ տարիներ եմ սպանել այդ դռներից այն կողմ:
    Չէ,ինձ ոչ ոք չէր սպասում դրսում…
    Ազատությու~ն…եթե անկեղծ`այնքան էլ շատ չեմ տենչացել այն,սակայն սրտիս խորքում մի թաքուն հույս կար այդ գալիք կյանքի հանդեպ:Ես այլևս տասնութամյա այն պատանին չեմ,որ այս դռներով ներս մտավ:Նա լիքն էր հույսով ու հավատով,գլուխը լցրած պայծառ ապագայի գույներով:Ես երեսունվեցամյա տղամարդ եմ,որ ոչ մի հույս չունի ապագայի,բացի սրտում թաքուն դողացող մի փոքրիկ հույսի…
    Արևն իր կիզիչ շողերով անդրադառնում էր մեքենաների,խանութների վիթխարի ապակիներին,մի տեսակ անսովոր կուրացուցիչ փայլով:Արևն`առանց ճաղերի…
    Փողոցի ստվերոտ կողմով առաջ էր հոսում մարդկային հեղեղը.բաց գույնի շապիկներ,մերկ թևեր,արևահարված այտեր,փայլուն,խոնավ,անտարբեր աչքեր,աշխույժ զրույց,անսպասելի հանդիպումներ,իրարանցում և անբանություն…
    Ու ես`մի կաթիլ այդ հեղեղի մեջ,նույնպես ընթացա նրա հետ:
    Ամբոխի միջով տագնապալի շշուկի քամի էր անցնում.երևի տեսքս ահավոր էր…
    Նյարդայնանալով այդ ուշադրությունից քայլերս ուղղեցի դեպի փոքրիկ զբոսայգին:
    Կանաչ նստարաններ,փոշոտ,հիվանդ ծառեր,համբուրվող կամ իրար սեղմված,լուռ քայլող զույգեր:Ավելի ճիշտ փոշոտ ու ծեր ծառեր,կանաչ նստարան ու կարդացող աղջիկ:
    Աղջիկ…Չէ,մարմինս ոչ մի կերպ չարձագանքեց աղջկա ներկայությանը,նրա կիսամերկ ոտքերի երկարությանը,նրա մոխրագույն բլուզի համարձակ բացվածքի տակից համաչափ վերուվարող կրծքի հնարավոր փափկությանը,նրա մերկ ուսերի ու մեջքի արևայրուքին:
    Աղջիկն,իհարկե,այնքան էլ նման չէր բանտախցում տասնութ տարի ձեռքերումս մաշված ամսագրերի շապիկների աղջիկներին ու ոչ էլ այն աղջիկներին,որոնց սիրահարվում էի տասնութ տարի առաջ…
    Ինձ,թերևս,մի քիչ շփոթեցրեց նրա անտարբեր,բայց և համարձակ հայացքը,երբ մոտեցա ու նստեցի կողքին:Նա մի թեթև լարվեց,նայեց շուրջը,թռուցիկ հայացք նետեց ժամացույցին ու շարունակեց կարդալ:
    «Երևի ընկերոջն է սպասում»,-մտածեցի`ուշադիր զննելով նրա շրջազգեստի ձախ գրպանին գրված,ավելի շուտ նկարված,չգիտեմ ինչերեն տառերը…
    Աղջիկը նյարդային թեքվեց իմ կողմ,խոժոռ նայվածքով հասկացնելով,որ բարկանում է իմ`այսպես ասած,անտակտ հայացքներից,վեր կացավ ու ստվերում ազատ նստարան չգտնելով գնաց ավելի խորք:Ես հետևեցի նրան:Նա նստեց ծառուղու խորքում գտնվող խարխուլ նստարանին,որը չէին ներկել և ըստ երևույթին ավելի շուտ պատրաստվում էին այդտեղից տանելու:
    «Երևի սա էլ է մտածում,որ ես զզվելի եմ»,-ես համարյա շնչահեղձ էի լինում բարկությունից:
    «Զզվելի»բառը,որով ուզում էի իբր վիրավորել անծանոթուհուս,խեղդվեց բարկությունից ամուր սեղմված ատամներիս արանքում:
    Լուռ նստեցի կողքին:
    Նրա զսպված քմծիծաղը ինձ վերջապես համարձակություն ու հիմք տվեց խոսելու:
    -Դուրդ չեկա,հա՞…
    -Կներեք,ուղղակի ընկերուհուս եմ սպասում,դրա համար երկտեղանոց նստարանը ընտրեցի:
    Ինձ ավելի բարկացրեց նրա ներողությունը.միշտ էլ ատել եմ մարդկային այդ կեղծավորությունը,որ քաղաքավարություն է կոչվում:
    -Մռութն ես բայց…
    Ծիծաղեց:Այդ ծիծաղը ավելի շուտ նրա բարձր տրամադրությունից էր բխում:Զգացվում էր,որ օրը նրա համար հատուկ էր,ինչպես որ իմ համար:Բայց ես չէի ուզում,որ որևէ մեկը աշխարհում ծիծաղեր:Ես ատեցի նրան հենց այդ ծիծաղի համար,ծիծաղ,որից Աստված զրկել է ինձ…
    -Գրքե՞ր էլ ես կարդում,-չգիտեմ ինչու իմ մեջ թափ էր առնում նրան վիրավորելու մոլուցքը:Գիրքը խլեցի նրա ձեռքից ու ավելի մոտ նստեցի նրան…
    Մազերի մեջ խաղացող փոքրիկ քամին երեսիս հպեց մի քանի մազափունջ,որոնք անծանոթ օծանելիքի բույր ունեին:
    -Անունդ ի՞նչ է:
    -Նոյեմզար,-չար հայացքը շեշտակի մխրճեց արդեն շփոթված աչքերիս մեջ:
    -Հաա,երևի Նոյին բարեկամ ես:
    -Չէ,Նոյի բարեկամը դու ես,թե չէ,էլ ի՞նչու պիտի քեզ կտակեր իր կոշիկները:
    -Հա~ հա~ հա~,շա~տ ծիծաղելի էր,կարելի է նույնիսկ ծիծաղել,դե՛, ծիծաղի՛ր քո տհաճ ծիծաղով:
    Գիրքը բառացիորեն խցկելով լիքը պայուսակը`վեր կենալու շարժում արեց:Ես բռնեցի նրա ձեռքը ու կոպիտ շարժումով նստեցրի կողքիս,նույնիսկ ինձ ավելի մոտ:
    -Մի հարց էլ ու վերջ,հա,տիկնիկս,քեզ երբևէ ձեռք տվել են,-երեսս հպեցի նրա ուսին:
    -Ի՞նչ հարցեր ես տալիս,ի՞նչ ես անում,-աղջիկն իմ հպումներից ավելի շփոթվեց քան սպասում էի:Վախեցած աչքերով շուրջն էր նայում չհամարձակվելով կասեցնել հետզհետե մոլեգնող հպումներս:
    Զգացել էր երևի,որ խենթ եմ,երևին ո՞րն է,հաստատ զգացել էր:
    Կուրծքն սկսեց ավելի արագ վերուվարել ուշադրությունս հրավիրելով վրան:Ահագնանում էր ցանկությունս գլուխս թաղելու այդ փափուկ կլորություններ մեջ:Ավելի պինդ սեղմվեցի նրան:Աղջիկը կտրուկ շարժումով փորձեց վեր կենալ ու հանկարծակիի եկավ այդ շարժումին հաջորդած բղավոցիցս.
    -Հանգի՛ստ:
    Երևի բարձր էի գոռացել:Երկու զզվելի գլխարկներ կապույտին տվեցին ծառերի արանքից:Ատում եմ մենթերին ու եթե էս հիստերիկը մատնի ինձ,ես նրան կսպանեմ:Աղջիկը հիմար չէր.գիտեր ում հետ գործ ուներ:Լուռ նստեց ու գլուխը դրեց կրծքիս,իբր սիրահարներ ենք:Մենթերին համենայն դեպս կասկածելի թվաց տեսքս ու շատ չհեռացան:
    Անկեղծ ասած ես չէի հիշում թե վերջին անգամ երբ էի հուզվել,նույնիսկ ազատություն ստանալուց ոչինչ չզգացի,իսկ հիմա հանկարծ սիրտս ուժգին բաբախեց,հիշեցնելով իր գոյությունն ամեն դեպքում…
    Աղջիկը որսաց պահը:Համարձակ վեր կացավ ու գնաց`առանց դեմքիս նայելու:
    Սրտիս այդպես զարկելն արդեն նորություն էր ու դրա համար ավելի ատեցի աղջկան:Ձեռքս տարա սրտիս,որն ուզում էր համոզել,որ ինքը բնավ էլ քար չէ,այլ միս է ու արյուն ու ափիս մեջ խոնավություն զգացի:Չգիտեմ ինչու մտածեցի,որ արյուն է…
    Արցունք էր,վախեցած,փոքրիկ աղջկա արցունքները…
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.02.2011), E-la Via (09.02.2011), Gayl (16.02.2011), lili-4 (11.02.2011), Lion (10.02.2011), Mark Pauler (11.02.2011), Moonwalker (10.02.2011), murmushka (10.02.2011), Sambitbaba (09.02.2011), Smokie (10.02.2011), StrangeLittleGirl (16.02.2011), Universe (10.02.2011), Անտիգոնե (10.02.2011), Արևածագ (09.02.2011), Ինչուիկ (10.02.2011), Նաիրուհի (11.02.2011), ՆանՍ (10.02.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդալուց նամանավանդ տղայի պահվածքը ինձ զարմացրեց: Սեռաքաղց (ինչպես կասեր Վարդան Պետրոսյանը) պահելաձևն էլ բնորոշ է նման ճակատագրի արժանացած մարդկանց... Պատմությունը այնպիսին էր, որ հետաքրքրությամբ կարդացվեց, բայց ավարտը կարծես թե թողնում ես կարդացողի հայեցողությաը` պատկերացումներին

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (10.02.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, երևի վերնագիր չես դրել, որ մենք ընտրենք: Օրինակ ես կընտրեի. "փոքրիկ աղջկա արցունքները…"

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (10.02.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, երևի վերնագիր չես դրել, որ մենք ընտրենք: Օրինակ ես կընտրեի. "փոքրիկ աղջկա արցունքները…"
    Հետաքրքիր էր... Ես էլ կվերնագրեի " Սառած հոգու թաց աչքերը"...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.02.2011), Թամարա (10.02.2011)

  9. #5
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր էր... Ես էլ կվերնագրեի " Սառած հոգու թաց աչքերը"...
    Լավ վերնագիր էրինձ այսօր առաջարկել են նաև «Արցունքոտ սիրտ»,իսկ չե՞մ կարող վերնագիրը փոխեմ հիմա:
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (11.02.2011)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Թամարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ վերնագիր էրինձ այսօր առաջարկել են նաև «Արցունքոտ սիրտ»,իսկ չե՞մ կարող վերնագիրը փոխեմ հիմա:
    Կարող ես ինձ առաջարկել, թե որ տարբերակով փոխեմ, կփոխեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Universe (11.02.2011), Թամարա (10.02.2011), ՆանՍ (11.02.2011)

  13. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թամարա ջան, կարող ես «Նոյի կոշիկներ» անվանել, մեկ է, ինքը "---", որովհետև դա ավելի է «սազում»: Ապրես: Դու ինձ համար բացահայտում ես, ու շատ մեծ հույս ունեմ, որ դու «հայտնի» Ակումբցի չես:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.02.2011), StrangeLittleGirl (16.02.2011), Universe (11.02.2011), Արևածագ (11.02.2011), Թամարա (11.02.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ու հասուն պատմվածք էր: Միշտ էլ դժվար է հակառակ սեռի դիրքերից գրելը: Այնպիսի տպավորություն է, թե այս պատմվածքը երիտասարդ չէ, որ գրել է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (11.02.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուրս եկավ Ինձ թվում է՝ մի քիչ մշակման կարիք ունի, ու ընտիր պատմվածք կդառնա: Հավես էր, որ հակառակ սեռի դիրքից էր գրված, ու դա սկզբում չի նկատվում: Տեղ-տեղ լեզուն շատ դիպուկ էր, կտրուկ: Տեղ-տեղ քաղցր-մեղցր էր: Այ դա մի քիչ դուրս չեկավ: Թե չէ ընդհանուր ընտիր էր: Կարևորը՝ վաղուց էս բաժնում ոչինչ չէի կարդացել:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Universe (16.02.2011), Թամարա (16.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •