armen9494-ի խոսքերից
Ես ունեմ Տուրբո Պասկալ լեզվի գիրք, հայերեն լեզվով: Հեղինակներ` Ագաշյան, Ավետիսյան: Գնել եմ Պոլիտեխնիկի ВТ (5-րդ) մասնաշենքի 10-րդ հարկից: Եթե ուզում ես, կարող ենք Պոլիտեխնիկում հանդիպել, իմը պատճենահանես: Իմ հիշելով գիրքը արժեր 1000 դրամ: Ես ինքս այս գրքով եմ սովորել (նաև դասախոսներն են սովորեցրել) ու շաաաատ գոհ եմ:
Դու ի՞նչ իմաստով ես ասում, որ ծրագիրը քո սխալները գտնի: Ծրագիրը չի կարող ճիշտ աշխատել, եթե նրա մեջ սխալ կա, իսկ Պասկալ լեզուն սխալ գտնելու դեպքում միանգամից կանգնում է այդ սխալի վրա:
Ի դեպ ասեմ, որ այս գրքի մեջ չկա գրաֆիկայի բաժինը, և ընդհանրապես հայերենով Պասկալի գրաֆիկայի մասին շատ քիչ բան կա: Ես սովորել եմ գրաֆիկան ռուսական ռեֆերատներից, եթե ուզում ես, ասա e-mail-դ կուղարկեմ:
Ասեմ, որ նաև ունեմ մի գիրք (էլեկտրոնային տարբերակով), որը սովորեցնում է միայն ալգորիթմներ, Պասկալի հետ միաժամանակ սովորելու համար շատ հարմար է, չնայած ես էտքան շատ չեմ օգտվել դրանից, եթե ուզում ես, դա էլ կուղարկեմ:
Էջանիշներ