Adriano ջան հաշվարկիդ մեջ փոքրիկ սխալ կա..
դու 2 դեպքում էլ թիվը բաժանեցիր 8-ի (օրվան բաժին ընկնող աշխատաժամերի քանակի), մոռանալով, որ 6 օրյա ռեժիմի դեպքում դա այդքան էլ էդպես չի..
օրինագծում խոսք կար շաբաթական 40 ժամը չգերազանցելու վերաբերյալ..
ստացվում է 40/6 վերցնենք 6,7 ու 4403/6,7 = 657
ստացվում է՝ սկզբունքորեն քիչ բան է փոխվում..
ուղղակի որոշ ձեռնարկությունների աշխատողների աշխատանքային շաբաթը 1 օրով երկարում է՝ մնացած աշխատանքային օրերի կարճեցման հաշվին..
բայց, մեկ այլ տեսանկյունից, աշխատողը կորցնում է մեկ լիարժեք հանգստյան օր..
այս օրենքը կարող է աշխատողին ձեռնտու լինել միայն այն դեպքում, եթե 6-րդ օրվա աշխատանքի դիմաց նա հավելավճար ստանա և այդ 6-րդ աշխատանքային օրը, ըստ հնարավորության, լինի ընտրովի..
որպես օրինակ բերեմ իմ աշխատանքը.
աշխատանքային նորման 38ժամ է շաբաթական..
մեկ-մեկ պատահում է, որ ադմինիստրացիայից խնդրում են շաբաթ-կիրակի էլ աշխատել՝ 12ժամ օրական..
մեզ մոտ ժամավճար է..
շաբաթ -կիրակի օրվա 1 աշխ.ժամի վարձատրությունը կազմում է 140տոկոս
տարվա կտրվածքով ունենք 20 օրվա հանգիստ (որի ընդհանուր քանակից դուրս է գալիս ազգային ու պետական տոների անշարժ օրերի քանակը, մնացածը ընտրովի է)..
և որպես ընտրովի արձակուրդ կարելի է ձևակերպել աշխատածդ հավելյալ ժամերը.. օրինակ շաբաթ-կիրակի օրերինը.. (այդ դեպքում 1 արձակուրդային ժամի դիմաց ստանում ես 40տոկոս վարձավճար)
Էջանիշներ