Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
Ամուսնու պահանջելն էլ ա քիչ, նա պետք է կարողանա դատարանին ապացուցել, որ կնոջ ամուսնության նպատակը կեղծ է և կինը ամուսնացել է գրին քարտ ձեռք բերելու համար:
Հստակ կարող եմ ասել, որ ամուսնության նպատակը միայն մեկն է եղել` ընտանիք կազմելը: Որքան էլ տարօրինակ է, բայց Գրին Քարտ ու ԱՄՆ մնալը երբեք նրա նպատակը չի եղել: Դա զարմացրել է նույնիսկ ամուսնուն, որովհետև սովորաբար դա ոչ թե նպատակ, այլ գերնպատակ է լինում: Հիմա նպատակը մեկն է` վերադառնալ Հայաստան, առանց ֆինանսական կորուստների, քանի որ այստեղ նրա ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում է:

Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
Կա դրա երկրորդ կողմը, երբ կինն է կարողանում դատարանին ապացուցել, որ ամուսնու կողմից ենթարկվել է ճնշումների:
Ճնշումների չի ենթարկվել, ուղղակի չի համակերպվում ապրելակերպի հետ ...

Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե ամուսինը ոչինչ չի պահանջում, ապա ԱՄՆ-ի օրենսդրությունը այդպիսի բան չի նախատեսում:
Եթե սա հստակ տեղեկություն է, բարի. շատ շնորհակալ եմ արձագանքելու համար: