User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ իմ տպավորությունները գրեմ, չնայած դրանք հիմնված են ընդամենը 10 օրյա գործուղման վրա:

    Լավ կողմերից:
    Մեր համեմատ աշխատավարձերը մի քանի անգամ բարձր են, իսկ գները ավելի ցածր, երբեմն նույնպես մի քանի անգամ: Հատկապես դա վերաբերվում է էլեկտրոնիկային և հագուստին: Այս փաստը անգամ ջղայնացնում էր:
    Էկոլոգիան: Կոշիկի շորը այնտեղ անպետք իր է: Քանի որ կոշիկներիդ վրա փոշի չի նստում: Քանի որ այնտեղ փոշի չկա
    Ազգային խնդիրները մինիմումի են հասցված: Բոլորը ամերիկացիներ են անկախ ծագումից:

    Վատ կողմերից:
    Ինձ համար ամենամեծ պրոբլեմը ուտելիքն էր: Իհարկե, ամեն տեսակի ռեստորան էլ կա, բայց պետք է տեղերն իմանալ: Եթե հույսդ դնես, որ մի բան կպատահի ճանապարհին, կմտնեմ, կուտեմ, դա լինելու է ֆաստ-ֆուդ: Հաճախ զզվելի ֆաստ-ֆուդ: Նյու-Յորքի օդանավակայանի ներքին չվերթների տերմինալում բացի ֆաստ-ֆուդից ոչինչ չգտա: Ստիպված էի դրանից վերցնել: Կեսը մի կերպ կերա, կեսը թափեցի: Մեր ընկերության ճաշարանում ուտելիքը վատ չէր, բայց խմիչքների հետ նույն պրոբլեմն էր: Պեպսի, պեպսի լայթս, պեպսի բալի համով, պեպսի եսիմ ինչի համով (ամեն մեկը անպայման նաև դիետ տարբերակով): Բնական հյութ չկար: Պարզապես չկար և վերջ: Ամերիկյան յուղոտ քամակներն էլ հեքիաթ չէ, իրականություն է, չնայած իհարկե մի քիչ չափազանցեցված:
    Բութ ամերիկացիները նույնպես մի քիչ չափազանցեցված, բայց կրկին իրականություն է: Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի բութ մարդը իրեն լավ զգա: Ամեն ինչի համար նախատեսված են քայլ-առ-քայլ ինստրուկցիաներ: Եվ դա ռեալ ազդում է մարդու վրա, սովորում ես դրան: Նույնիսկ ես որ 10 օր եմ ընդամենը մնացել, մի անգամ դռան վրա մեծ տառերով "EXIT" գրված չէր, ջղայնացա, կարող է գիտեք բան ու գործ չունեմ, պիտի նկատեմ, որ այդտեղ դուռ է:
    Մեկ էլ չեմ սիրում չափազանց սիրալիրությունը, ամեն ինչ փաչի մեջ է լավ: Այս թեմայով բավական վիճել ենք "Ինչու եք ուզում գնալ Հայաստանից" թեմայում, եկեք նորից չսկսենք: Դա ինդիվիդուալ հարց է, ես ոչ մեկի վզին չեմ փաթաթում իմ կարծիքը:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.02.2011), Chilly (10.02.2011), davidus (11.02.2011), h_jak (10.02.2011), ministr (11.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միացյալ Երիտասարդական Լիգա
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.11.2013, 00:05
  2. Արաբական Միացյալ Էմիրություններ
    Հեղինակ՝ Dubai Travel, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 23:02
  3. Հայաստանը և ԱՊՀ 7 երկրներ կնքել են ազատ առևտրի մասին միացյալ պայմանագիր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.07.2010, 16:35
  4. Ամերիկայի գավաթ / Copa America 2007 թ.
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 29.10.2009, 13:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •