User Tag List

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հարաբերությունների պահպանում «սեփականատեր» զուգընկերոջ հետ

  1. #76
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու երբ ե՞նք մենք հասկանալու էն պարզ ճշմարտությունը որ կինն ու տղամարդը ոչ իրարից խելոք են, ոչ իրարից բարի, ոչ իրարից լավը.... Մենք ուղղակի լրացնում ենք իրար։

    Եթե ամուսնացել ես ՄԱՐԴՈՒ հետ ո՞նց կարաս իրան սեփականություն համարել։

    Եթե հարգում ես ո՞նց չես տեսնում ու խոստովանում էն ասպարեզները, որոնցում ինքը քեզանից հազար գլուխ խելոք ա ու լավը։

    Եթե կասկածում ես ո՞նց ես ապրում հետը։ Իմաստը ո՞րն ա։ Թե՞ քեզ թվում ա, որ դրսում տղերքի հետ չխոսա, ինտերնետ չմտնի չի կարա՞ առանց քո իմանալու ուրիշի հետ լինի։ Լավ էլի....

    Ու ընդհանրապես ո՞նց կարաս ինչ որ բան թույլատրել կամ չթույլատրել Եթե նման բան լինի էլ ամուսնու կամ կնոջ կողմից, դա պիտի լինի հազար տարին մեկ։ Եթե առօրյան դրանից ա բաղկացած, շատ լուրջ կասկածներ են առաջանում էտ մարդկանց հարաբերությունների մասին։

    Օրինակ կոնկրետ ես շատ լավ գիտեմ մեր ամուսնության մեջ իմ դրական կողմերը ու թերությունները և շատ պարզ տեսնում եմ կնոջս դրական կողմերը ու թերությունները։ Գիտակցում եմ ու իրեն էլ խոստովանում, որ առանց իր աջակցության ու էն ամենի ինչ անում ա ահավոր կլիներ մեր հարաբերությունները ու ընտանիքը։

    Մենք շատ մտերիմ ենք իրար հետ։ Էս շատը իսկապես շատ է Մենք ունենք նպատակներ, պլաններ, մեր կյանքի ու կարեիրայի հետ կապված պրոեկտներ ու աշխատում ենք էտ ամենին հասնել։ Իսկ թե ինքը ինչ շորերով կլինի, ում հետ կանցկացնի իրա ազատ ժամանակը դա հազարերորդական է նման հարաբերություններում։

    Ես կարոտում եմ իմ ընկերներին ու կանոնավորաբար հանդիպում իրենց հետ (անկախ իրենց սեռից) ու նույնը պահանջում եմ կնոջիցս Պահանջում եմ այն իմաստով, որ հասարակության հիվանդ մտածելակերպի պատճառով իր մեջ չխեղդի մարդուն բնորոշ կարոտը, հարգանքը ու սերը ընկերոջ հանդեպ՝ անակախ այն բանից թե ընկերը ինչ սեռի ներկայացուցիչ է։

    Ուստի, եթե տարրական ազնվություն ունենանք ու փորձենք մի քիչ քիչ էգոիստ լինենք ամեն ինչ ցենտր կլինի

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (08.02.2011), Ariadna (08.02.2011), ars83 (08.02.2011), einnA (08.02.2011), erexa (08.02.2011), Kita (08.02.2011), kyahi (08.02.2011), lili-4 (08.02.2011), murmushka (08.02.2011), Nare-M (08.02.2011), paniaG (08.02.2011), Tig (08.02.2011), Ամպ (08.02.2011), Անտիգոնե (08.02.2011), Արևածագ (08.02.2011), ԳագոՋան (08.02.2011), Դեկադա (08.02.2011), Էլիզե (08.02.2011), Ինչուիկ (08.02.2011), Մանուլ (08.02.2011), Մարկիզ (08.02.2011), Նաիրուհի (24.02.2011), ՆանՍ (08.02.2011), Ուլուանա (08.02.2011), Ռուֆուս (08.02.2011), Ֆոտոն (08.02.2011)

  3. #77
    արբեցած բզեզիկ Nare-M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2010
    Հասցե
    Երազների գրկում…
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու հարց:

    1. Մեր հասարակության քանի՞ տոկոսն են ներկայումս կազմում այն մարդիկ, Ձեր կարծիքով, որոնք կբամբասեն չամուսնացած մարդու հետևից բամբասում են:
    2. Եթե հարցը միայն տհաճ խոսակցությունների մեջ է, որոնք լիքն են՝ տարատեսակ առումներով, և ուրիշ անհարմարություն չկա (ասենք՝ սոցիալական միջոցառումներից դուրս թողնելը, ֆինանսական վնաս պատճառելը), ինչո՞ւ է դա ազդում մարդու վրա, կամ հուզում նրան:
    Ուզում եմ նշել, որ խոսքս վերաբերվում է ոչ միայն չամուսնացած, այլ նաև ամուսնալուծված, ու, տվյալ դեպքում աղջիկների մասին: 1. Ես տոկոսային հարաբերությունը չգիտեմ, ասեմ եմ այն, ինչին կյանքում հանդիպել եմ:
    2. Տարատեսակ տհաճ խոսակցությունները շատ են, համաձայն եմ: …Լավ մի օրինակ բերեմ: Ես աշխատում եմ մի կնոջ հետ: Առաջին անգամ ամուսնացել է 20 տարեկանում, բայց անհաջող: Ամուսնալուծվել, հետ է եկել: Երկար ժամանակ, իրեն անընդհատ ուղեկցել են խղճահարական, ինչպես նաև չարախինդ հայացքները: Տարիներ անց ամուսնանում է 2-րդ անգամ: Երբ որոշ ժամանակ անց գնում է հարազատներին տեսակցության, հանդիպող ծանոթ մարդիկ նույն հացն են տվել. -"Եկել ես, որ մնա՞ս": Այսինքն, եթե մեկ անգամ ընտանիք կազմել չի ստացվել, որեմն ինքը ընդունակ չէ դրան: … Ես ինքս, բազմաթիվ անգամ ասել եմ, որ ուշադրություն չդարձնի, արհամարի: Բայց պատասխանը նույնն է. - "Քեզ հեշտ է ասել, չես անցել դրա միջով:"
    Ասածս ինչ է. նախ՝ չես կարող հաստատ պնդել, եթե սեփական կաշվիտ վրա չես զգացել: Հետո՝ բոլորը չէ որ, կարող են դիմանալ այդպիսի ճնշմանը:


    Հ.Գ.Ներեցեք թեմայից շեղվելու համար:
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 08.02.2011, 12:20:
    Բուրմունքից արբեցած բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ հոտավետ բուրաստան…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (08.02.2011), Արևածագ (08.02.2011), ՆանՍ (08.02.2011)

  5. #78
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր կարծիքները կարդացի, ինչպես ասում են՝ ինչքան մարդ, էնքան բնավորություն Բնականաբար կիսում եմ այն կարծիքները, որտեղ կինը դիտարկվում է որպես շնչավոր էակ։ Ասեմ նաև, որ կան կանայք, որոնց դուր են գալիս այն տղամարդիկ, որոնք իրենց մարդու տեղ չեն դնում, այնպես որ էստեղ էլ պրոբլեմ չկա, ընտրեք ամուսնացեք ։Ճ Հա, ինչ էի ուզում ասել, էս բոլոր գրառումներում ամենաաբսուրդայինը ինձ համար վառ շորերին վերաբերվող գրառումն էր։ Էդ չէինք լսել, էդ էլ լսեցինք Ախր որ ասեք կարճ շրջազգեստ, էլի նորմալ կվերաբերվեմ, ասեք բաց շոր, էն որ կրծքի մեծ մասը դրսում է, էլի նորմալ կվերաբերվեմ, բայց վառ գույնը առաջին անգամ էի լսում։ Անձամբ ես ամենից շատ նախընտրում եմ կարմիր գույնը, սև և շագանակագույն երբեք չեմ հագնում, կոնկրետ այսօր հագել եմ կարմիր սպիտակ զոլերով սվիտեր, փաստորեն շատ անհամ բան եմ արել
    When life gives you lemons, make lemonade

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.02.2011), Kita (08.02.2011), murmushka (08.02.2011), One_Way_Ticket (08.02.2011), Արշակ (11.02.2011), Արևածագ (08.02.2011), Գանգրահեր (08.02.2011), Ժունդիայի (08.02.2011), Ինչուիկ (08.02.2011), Ձայնալար (08.02.2011), Մանուլ (08.02.2011), Նաիրուհի (24.02.2011), Ուլուանա (08.02.2011), Ռուֆուս (08.02.2011)

  7. #79
    Մշտական անդամ Գանգրահեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեք այսպիսի օրինակ էլ կա,երբ աղջիկը ընկերոջ արգելելու հետևանքով չի մտնում սոցիալական ցանցեր հենց այն պատճառով է,որ իբր ուզում է այդ տղային ապացուցել,թե ինքը լավ բարքի տեր է՝հակառակ այդ ցանցերում գտնվող աղջիկների:Բայց դա սխալ է,սոցիլական ցանցում գտնվելը չի կարող խոսել տվյալ աղջկա ինչպիսին լինելու մասին,հենց այդպես ընկնում են տղայի ազդեցության տակ,ու գուցե դրա հետևանքով ավելի վատ արարքներ թույլ տան իրենց...

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.02.2011), ars83 (08.02.2011), Kita (08.02.2011), Մանուլ (08.02.2011)

  9. #80
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե տղամարդը սիրումա կնոջը, ուրեմն ինչ արգելք էլ որ դնի, կինը չպիտի տրտնջա (էս բառի փոխարեն ուրիշ բառ չգտա)
    Այսինքն` քո մտածելակերպով ես պատկերացնում եմ մի տեսարան, որտեղ սիրող տղամարդը "վարժեցնում է" կնոջը:
    Նա , օդում պահելով կրակից բոցավառվող օղակը, կնոջն ասում է` պիտի միջով թռնես, չէ` գլուխդ կջարդեմ, և կինը պետք է առանց տրտնջալու Մարիոյի նման անցնի այդ արգելքը:
    Գիտե՞ս այսքանը ինչի համար ասացի, նրա համար, որ կինը կենդանի չէ, ասենք,քեզ նման բանական էակ է, ու եթե դու խելք ու զգացմունքներ ունես, թող քեզ չթվա, որ նա դրանցից չունի, նա էլ ունի և ունի սեփական ես, որը հաշվի չառնելու դեպքում, դու կարող ես մեկընդմիշտ կորցնել նրա հարգանքը քո նկատմամբ, և այդ ժամանակ դու զոռո՞վ պետք է քեզ սիրել տաս, ինքդ էլ գիտես, որ էդպիսի բան չի լինում... ՈՒ խոսքս ուզում եմ ավարտել այսպես. եթե տղամարդը ցանկանում է պահպանել իր ջերմ հարաբերությունները սիրելիի հետ, ապա պետք է սովորի գոնե մի քիչ ճնշել իր բնավորության սեփականատիրական գծերը( որը բնորոշ է բոլոր արական սեռի ներկայացուցիչներին, անխտիր), և ամեն ինչը չափի մեջ միայն, կլինի գեղեցիկ:

    Իսկ սա,կուզենայի ընդհանուր, երկու կողմերի`և՛ աղջիկների, և՛ տղաների համար ասել`
    եկեք մի քիչ էլ նայենք այն "ուղղությամբ", որ "ուղղությամբ" մեր սիրելին է նայում,միայն այդ դեպքում կարող ենք հասկանալ դիմացինին ու մեզ հասկացված համարել...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    "Green eyes" (08.02.2011), Jarre (08.02.2011), Արևածագ (08.02.2011), Ուլուանա (09.02.2011)

  11. #81
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հետաքրքիր է, երբ նոր են հանդիպում, հարաբերությունների դեռ միայն սկիզբն է տղաները սովորաբար գնահատում են աղջկա մեջ հենց նրա անհատականությունը
    բայց հենց ամուսնանում են, երազում են, որ այդ նույն անհատականություն ունեցող աղջիկը դառնա ստանդարտ հայ կին, որի ՏԵՂԸ տան մեջ մինչև այն վայրն է, որտեղից լսվում է խոհանոցում պատրաստվող կարտոֆիլի ժարիտի ձայնը

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    "Green eyes" (08.02.2011), Ariadna (08.02.2011), Jarre (08.02.2011), Kita (08.02.2011), Արևածագ (08.02.2011), Նաիրուհի (24.02.2011), ՆանՍ (08.02.2011), Ռուֆուս (08.02.2011), Ֆոտոն (10.02.2011)

  13. #82
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արս ջան դու ընկերուհի ունես՞:

    Ուրեմն ույղուրական հին ասացվածք կա, որտեղ նշվում է:

    «Արտաքուստ միգուցե շատ շատերը մեկը մյուսին չեն կառավարում: Բայց եթե հարաբերություն կա ու դա զգացմունք ա իրենից ներկայացնում, ապա ակամայից կառավարչի հոգեբանություն ա մոտդ առաջանում: Օրինակ՝ աղջիկ տղա հարաբերվում են, բնականաբար հասունանում ա մեկը մյուսի հանդեպ ուշադրությունը: Թե դա կլինի ու՞ր ես գնում, ի՞նչ ես անում, ու՞մ հետ խոսացիր, կամ այլ բան դա այդքան էլ էական չի: Ենթագիտակցորեն ուզած թե չուզած թե կառավարում ես, թե կառավարվում: Հլա մի պահ սիրածդ աղջկան ասա, որ դու ազատ ես ինչ ուզում ես արա, ուր ուզում ես գնա, որ ժամին ուզում ես գնա արի և այլն: Ու մի երկու օր սպասիր, կամ էդ աղջիկը առիթը բաց չի թողնի ու քեզ կատվի տեղ էլ չի դնի ու դու քեզ քյոլ կզգաս ու կփոշմանես արածիդ համար ու նախորդ կարգավիճակիդ վերադառնալու համար արդեն բավականին դժվար կլինի, որովհետև դժվար թե քեզ հասկանան դու ինչ ես ուզում ընդհանրապես: Կամ էլ նույն պրոցեսը էլի կկրկնվի պարզապես աղջիկն այս պարագայում ոչ թե քեզ կատվի տեղ չի դնի, պարզապես ինչ-որ բան կձեռնարկի որպեսզի ուշադրությունդ սևեռես իրեն՝ ասել է թե կառավարես կրկին ուր գնաց ինչ արեց ում հետ և այլն»:

    Ոփշմ դրել ես արի տար.....
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shah (08.02.2011), tikopx (08.02.2011)

  15. #83
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ժունդիայի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան դու ընկերուհի ունես՞:

    Ուրեմն ույղուրական հին ասացվածք կա, որտեղ նշվում է:

    «Արտաքուստ միգուցե շատ շատերը մեկը մյուսին չեն կառավարում: Բայց եթե հարաբերություն կա ու դա զգացմունք ա իրենից ներկայացնում, ապա ակամայից կառավարչի հոգեբանություն ա մոտդ առաջանում: Օրինակ՝ աղջիկ տղա հարաբերվում են, բնականաբար հասունանում ա մեկը մյուսի հանդեպ ուշադրությունը: Թե դա կլինի ու՞ր ես գնում, ի՞նչ ես անում, ու՞մ հետ խոսացիր, կամ այլ բան դա այդքան էլ էական չի: Ենթագիտակցորեն ուզած թե չուզած թե կառավարում ես, թե կառավարվում: Հլա մի պահ սիրածդ աղջկան ասա, որ դու ազատ ես ինչ ուզում ես արա, ուր ուզում ես գնա, որ ժամին ուզում ես գնա արի և այլն: Ու մի երկու օր սպասիր, կամ էդ աղջիկը առիթը բաց չի թողնի ու քեզ կատվի տեղ էլ չի դնի ու դու քեզ քյոլ կզգաս ու կփոշմանես արածիդ համար ու նախորդ կարգավիճակիդ վերադառնալու համար արդեն բավականին դժվար կլինի, որովհետև դժվար թե քեզ հասկանան դու ինչ ես ուզում ընդհանրապես: Կամ էլ նույն պրոցեսը էլի կկրկնվի պարզապես աղջիկն այս պարագայում ոչ թե քեզ կատվի տեղ չի դնի, պարզապես ինչ-որ բան կձեռնարկի որպեսզի ուշադրությունդ սևեռես իրեն՝ ասել է թե կառավարես կրկին ուր գնաց ինչ արեց ում հետ և այլն»:

    Ոփշմ դրել ես արի տար.....
    Ժունդիայի գրածիցդ դուրս է գալիս, որ առանց տղամարդու դիկտատոր ձեռքի կինը կամ ա) անբարոյական կդառնա կամ բ) կխնդրի որ իրեն ղեկավարե՞ն։

    Գուցե սխալ եմ հասկացել գրածդ

  16. #84
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժառ ջան «ույղուրական» ասացվածք ա , ամեն մարդ մի ձև կընկալի: Պարզապես մեջբերում կատարեցի, որպեսիզի այլակարծության բալանսը պահպանվի:
    Կոնկրետ ես ծայրահեղությունից ծայրահեղություն չեմ մտածում: Բռնակալ չեմ, բայց դրա հականիշն էլ չեմ:

    Հայկօն շատ լավ գրառում էր արել, որ ամեն մարդ ինքը գիտի իր հարաբերության մոդելը ճիշտ է կամ ոչ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.02.2011), tikopx (08.02.2011)

  18. #85
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ամենասկզբից պիտի ասվի որ ամեն ինչ չափի սահմաններում ա ճիշտ
    օրնակ ես չեմ հարգում էն հարաբերությունները որ Արսն ա նկարագրում` գոռալ, քրֆել ու եսիմ ինչ... բայց միևնույն ժամանակ էլ սիրուն չեմ համարում եթե գոնե ձևի համար չհետաքրքրվես ում հետ ու ինչի համար էիր խոսում... դաժե ավելին ասեմ` նույնիսկ շատ ժամանակ տղեն ա նենց անում որ աղջիկը հետաքրքրվի իրանով.. ազատ ասելը մի քիչ գլոբալ ա.. բնականաբար գեստապոյի բանակում ծառայելը ոչ մեկին հաճելի չի, բայց անտարբերության աստիճան չհետաքրքրվել ու չհարցնելն էլ մի բան չի, համաձայնվեք..

    I love my life and I celebrate it every day...

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    paniaG (08.02.2011), tikopx (08.02.2011)

  20. #86
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարաբերությունների ժամանակ պետք է տղամարդն ու կինը կարողանան իրար հասկանալ սա շատ կարևոր է ու ոչ միայն հասկանալ այլ նաև հարմարվել մեկը մյուսին: Չպետք է էնպես լինի ,որ միշտ կամ շատ անգամ տղամարդու ուզածով լինի կամ էլ կնոջ: Այսինքն ո՛չ տղամարդը պետք է իշխի կնոջը, ո՛չ էլ կինը տղամարդուն: Իսկ եթե տղամարդուն դուր չի գալիս իր կնոջ վառ գույնի աչքի ընկնող հագուստը, ապա տղամարդը պետք է դա նուրբ ձևով հասկացնի իր կնոջը, այլ ոչ ստիպի կամ հրամայի ու եթե կինը հարգում է իր ամուսնուն կարծում եմ չի հագնի այն ինչ ամուսինը չի ցանկանում: Հիմա անցնեմ բուն թեմային:



    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակապես չեմ կարողանում ընդունել, երբ տղամարդն արգելում է կնոջը շփվել այլ տղամարդկանց հետ (կամ էլ հակառակը՝ կնոջ կողմից): Չմտնել ֆորումներ, ֆեյսբուքներ, 1մ-ից ավել չմոտենալ, և այլն: Մի-տեսակ նսեմացուցիչ է. վերջիվերջո զուգընկերը մարդ է, առարկա չէ, որ քո ուզած տեղում դնես, 8 ժամից գաս, նույն տեղից վերցնես: Բայց ավելի շատ ինձ զարմացնում է, որ զուգընկերը կարող է հանդուրժել նման վերաբերմունքն իր նկատմամբ. հիմնականում դա կանայք են: Հանուն ինչի՞:
    Դաստիարակությունը այստեղ շատ մեծ դեր է խաղում և կնոջն իշխելը տղամարդու կողմից դա թե´ տղամարդու և թե´ կնոջ կողմից համարվում է «նորմալ երևույթ» նույնիսկ շատ հայ կանայք տղամարդու դավաճանությունը համարում են «նորմալ երևույթ» էլ չեմ խոսում հայհոյանքի և ծեծի մասին: Այսինքն՝ դաստիարակությունը, տղամարդիկ և հասարակությունը կանանց սովորեցնում են ընդունել, որ տղամարդու իշխելը դա նորմալ երևույթ է: Կանայք այդ վերաբերմունքը հանդուրժում են հիմնականում, որովհետև ֆինանսապես կախված են իրենց ամուսնուց, հանդուրժում են հանուն երեխաների, ամոթից և վախից ելնելով:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  21. #87
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ-մեկ որ փողոցում տեսնում ես մի տղա բղավում է աղջկա վրա, հաճախ հայհոյանքներով, մտածում ես՝ այս աղջիկը հանուն ինչի՞ է այս տղայի հետ հարաբերությունները պահպանում: Ինքնամոռաց, խելագար սիրահարությանը նման դեպքերում չեմ հավատում: Եվ ընդհանրապես չեմ հասկանում ինչ սիրո մասին կարելի է լինել խոսքը «տերն ու ծառա» (կլիենտ-սերվեր, եթե ուզում եք ) հարաբերություններում: Բա հանուն ինչի՞: Մի կանացի հոգեբանությունից գլուխ հանող մարդ լիներ, բացատրեր:
    Շատ հնարավոր է, որ աղջիկը «նորմալ երևույթ» է համարում տղայի բղավելն ու հայհոյանքները: Աղջիկը ընդունում է, որ այդ վերաբերմունքը ճիշտ է, որ տղան պետք է այդպիսին լինի և կարող եմ ասել, որ այդ վերաբերմունքը նույնիսկ դուր է գալիս աղջկան:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  22. #88
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հնարավոր է, որ աղջիկը «նորմալ երևույթ» է համարում տղայի բղավելն ու հայհոյանքները: Աղջիկը ընդունում է, որ այդ վերաբերմունքը ճիշտ է, որ տղան պետք է այդպիսին լինի և կարող եմ ասել, որ այդ վերաբերմունքը նույնիսկ դուր է գալիս աղջկան:
    Շատ բառը սխալ տպավորություն է թողնում,ճիշտ է ամեն տեսակի մարդ էլ լինում է,բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այդպիսի աղջիկներ շատ քիչ են(համենայնդեպս հույս ունեմ , որ դա այդպես է)

  23. #89
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն վերանայում եմ գրառումները, մեկ էլ տեսնեմ, որ ինձ հարազատ անձնավորությունը շնորհակալությունն է բաշխել այն գրառումների տակ, որտեղ հիմնականում նշված են, որ կինը բանական էակ է, ունի սեփական եսը, հաշվի չառնելու դեպքում կկորցնես նրա վստահությունը և այլն: Մտածում եմ «Արա կարո՞ղա ես չափից դուրս բռնակալ եմ» …Արմինե հլա ինձ PM գրի տեսնեմ, ինչից բողոք ունես Մեկը շնորհակալություններիդ քանակը տենա ինձ ինչի տեղ կդնի...
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    "Green eyes" (09.02.2011), Ariadna (08.02.2011), VisTolog (08.02.2011), Նաիրուհի (24.02.2011)

  25. #90
    Լիարժեք անդամ "Green eyes"-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն` քո մտածելակերպով ես պատկերացնում եմ մի տեսարան, որտեղ սիրող տղամարդը "վարժեցնում է" կնոջը:
    Նա , օդում պահելով կրակից բոցավառվող օղակը, կնոջն ասում է` պիտի միջով թռնես, չէ` գլուխդ կջարդեմ, և կինը պետք է առանց տրտնջալու Մարիոյի նման անցնի այդ արգելքը:
    Գիտե՞ս այսքանը ինչի համար ասացի, նրա համար, որ կինը կենդանի չէ, ասենք,քեզ նման բանական էակ է, ու եթե դու խելք ու զգացմունքներ ունես, թող քեզ չթվա, որ նա դրանցից չունի, նա էլ ունի և ունի սեփական ես, որը հաշվի չառնելու դեպքում, դու կարող ես մեկընդմիշտ կորցնել նրա հարգանքը քո նկատմամբ, և այդ ժամանակ դու զոռո՞վ պետք է քեզ սիրել տաս, ինքդ էլ գիտես, որ էդպիսի բան չի լինում... ՈՒ խոսքս ուզում եմ ավարտել այսպես. եթե տղամարդը ցանկանում է պահպանել իր ջերմ հարաբերությունները սիրելիի հետ, ապա պետք է սովորի գոնե մի քիչ ճնշել իր բնավորության սեփականատիրական գծերը( որը բնորոշ է բոլոր արական սեռի ներկայացուցիչներին, անխտիր), և ամեն ինչը չափի մեջ միայն, կլինի գեղեցիկ:

    Իսկ սա,կուզենայի ընդհանուր, երկու կողմերի`և՛ աղջիկների, և՛ տղաների համար ասել`
    եկեք մի քիչ էլ նայենք այն "ուղղությամբ", որ "ուղղությամբ" մեր սիրելին է նայում,միայն այդ դեպքում կարող ենք հասկանալ դիմացինին ու մեզ հասկացված համարել...
    Նանս ջան ասեմ որ իմ սրտից ասեցիր,համաձայն եմ,մանավանդ այս տողերի հետ "ՈՒ խոսքս ուզում եմ ավարտել այսպես. եթե տղամարդը ցանկանում է պահպանել իր ջերմ հարաբերությունները սիրելիի հետ, ապա պետք է սովորի գոնե մի քիչ ճնշել իր բնավորության սեփականատիրական գծերը( որը բնորոշ է բոլոր արական սեռի ներկայացուցիչներին, անխտիր), և ամեն ինչը չափի մեջ միայն, կլինի գեղեցիկ: "

    Հարաբերություններում,ուղղակի կինը պետք է իր դերում մնա տղամարդը իր: Տղամարդը չպետք է իր կամքը փորձի թելադրել,այլ պետք է փորձի հասկացնել,լեզուն հենց դրա համար է որպեսզի խոսան և հասկանան միմյանց:
    Պետք է կնոջը ուշադրություն շատ դարձնել,սիրել ,գնահատել,հաշվի առնել կարծիքը և կստանաք փոխադարձը:
    Վերջին խմբագրող՝ "Green eyes": 08.02.2011, 19:13:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.02.2011), erexa (08.02.2011), Արևածագ (08.02.2011), ՆանՍ (09.02.2011)

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեփական առողջության պահպանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2011, 05:27
  2. Բնական ռեսուրսների պահպանում «save water» ծրագրի միջոցով
    Հեղինակ՝ Guest, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.04.2011, 11:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •